Լրահոս
Օրվա լրահոսը

Էկոնոմիկայի նախարարությունը աշխատակազմի ղեկավար կունենա

Հունվար 20,2015 20:02 Share

ՀՀ կառավարության հունվարի 22-ին նիստին էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ըստ կառավարության կայքէջի, կառաջարկի հավանություն տալ Արմեն Շահնազարյանին նույն աշխատա­կազ­մի ղեկավար նշանակելու մասին որոշումը։

Արմեն Շահնազարյանը 2014 թվականի հունիս-դեկտեմբեր ամիսներին զբաղեցրել է ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը: Իսկ
2014 թվի դեկտեմբերի 22-ից՝  էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարն է:

Արմեն Շահնազարյանը Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել