Օրվա լրահոսը
Լեւոն Տեր-Պետրոսյանի ամբողջական ելույթը մարտի 1-ի հանրահավաքին
Սիրելի հայրենակիցներ, Տարելիցի առթիվ հերթական անգամ մեր հարգանքի ու վշտակցության տուրքը մատուցելով 2008թ. մարտի 1-ի զոհերի անմար հիշատակին, ցավոք, հերթական անգամ հարկադրված ենք նաեւ արձանագրելու, որ այդ ահավոր ոճրագործության հետ կապված անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու եւ զոհերի հարազատներին նյութական փոխհատուցում հատկացնելու գործը, հակառակ հասարակության, քաղաքական ընդդիմության եւ միջազգային հանրության անդադրում ջանքերին, այդպես էլ մազաչափ անգամ
Տեր-Պետրոսյանի «կոդավորված» ուղերձը՝ Փաշինյանին, Սեֆիլյանին ու Հայրիկյանին
Այսօր Ազատության հրապարակում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն անդրադարձավ ԲՀԿ-ի նկատմամբ հաշվեհարդարին եւ խոսեց ներքաղաքական կյանքում ակնկալվող վերադասավորումների մասին: Նա հայտարարեց. «Ձեր բնական սպասումը հասկանալով հանդերձ՝ ես զերծ կմնամ այդ հարցերի մանրակրկիտ լուսաբանումից: Իրադարձություններն այնքան թարմ են, որ երկար մտորումների պահանջ են առաջացնում: Հուսով եմ, դուք էլ ըմբռնմամբ կմոտենաք իմ քայլին, ես հապշտապ դատողություններ անելու եւ ոտքի
Տեր- Պետրոսյանն՝ իր «մեղքերի» մասին. «Ինձ ասել են է՛լ հրեա-մասոն, էլ ազգի դավաճան, էլ թուրքամետ, էլ նույնիսկ թուրք»
Այսօր առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ անդրադարձավ Հայոց Ցեղասպանության հռչակագրին: Նա ասաց, որ 1990-ականներին ՀՀ իշխանությունները, սահմանազատվելով երբեմնի պետականազուրկ ազգի ավանդական գաղափարախոսությունից, որդեգրեցին միջազգային իրավունքի, բացառապես պետական շահերից բխող իրատեսական քաղաքականություն: Ժամանակին սա գնահատել են Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը: 1998-ից հետո ՀՀ արտաքին քաղաքականության հիմքում դրվեց Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը եւ հայ-թուրքական
Արամ Մանուկյան. «Մեր Աստվածն ազատությունն է, իրենցը՝ փողը»
«Քանի դեռ իշխանությունը բռնազավթված է, Մարտի 1-ը չենք կարող ակնկալել, որ կբացահայտվի: Իշխանությունը պետք է ձեւավորվի ազատ, արդար ընտրությունների միջոցով: Կեղծում են ընտրությունները, հետո խոսում են սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին: Այստեղ հավաքվել ենք ասելու, որ Մարտի 1-ի էջը փակված չէ: Մենք չենք կարող համակերպվել այս ամենի հետ: Մենք պետք է պայքարենք»,- Ազատության հրապարակում հայտարարեց ՀԺԿ
Լեւոն Տեր-Պետրոսյանը Ազատության հրապարակում քվեարկություն անցկացրեց եւ որոշում ընդունեց
«Այդ ահավոր ոճրագործության հետ կապված անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու եւ զոհերի հարազատներին փոխհատուցելու գործն այդպես էլ մազաչափ անգամ տեղից չի շարժվել: ՀՀ ավազակապետական իշխանությունները հատուկ ցինիզմով չեն էլ թաքցնում, որ թքած ունեն թե՛ սեփական երկրի ժողովրդի պահանջներին, թե՛ ընդդիմության օրինագծերին, թե՛ միջազգային կազմակերպությունների՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի ընդունած բանաձեւերի վրա: Նրանք բացեիբաց հայտարարում են՝ շատ էլ լավ
Արամ Մանուկյան. «Հայտնի կենդանու համառությամբ՝ իշխանություններն ուզում են կոծկեն, փակեն Մարտի 1-ի գործը» (Ֆոտոշարք)
Մարտի 1-ի զոհերից մեկի՝ Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանն այսօր ՀԱԿ-ի հանրահավաքին՝ Ազատության հրապարակում պատմեց, որ այս 7 տարվա ընթացքում փոխվել է դատախազը, եկել է նոր դատախազ, դիմել են նրան. «Ասացինք՝ պարոն Կոստանյան, բացահայտելո՞ւ եք այդ գործը, թե՞ ոչ: Նա մեզ տղամարդավարի խոսք տվեց՝ սայլը տեղից կշարժվի: Ճանապարհային քարտեզ բացեց եւ բացատրեց, որ մինչեւ հիմա
Գեորգի Վանյանը բնակություն է հաստատել սահմանամերձ Ներքին Ծաղկավանում
Նա գյուղում տուն է գնել Խաղարար նախաձեռնությունների հարավկովկասյան կենտրոնի տնօրեն Գեորգի Վանյանը 2014թ. նոյեմբերի 2-ից հիմնական բնակություն է հաստատել Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Ներքին Ծաղկավան գյուղում: Նա գյուղի բնակիչներից մեկից տուն է գնել, առքուվաճառքի գործարքը նոր է ձեւակերպվել: Գ. Վանյանը մեզ ասաց, որ սահմանամերձ գյուղում բնակություն է հաստատել,քանի որ այն հակամարտության գոտի է: Վանյանը հավելեց ,
«Մարտի մեկի ոճրագործության գլխավոր պատասխանատուն Սերժ Սարգսյանն է». ՀԱԿ-ի հանրահավաքը մեկնարկեց (Ֆոտոշարք)
Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկեց ՀԱԿ-ի հանրահավաքը: «7 տարի առաջ այս օրը գիշերով, խաղաղ, անզեն մարդկանց վրա իշխանությունները հարձակվեցին: Երկու օր ՀՀ-ում տոտալ ջարդ էր գնում, ջարդ՝ խաղաղ ցուցարարների, խաղաղ բնակիչների, կանանց, խաղաղ քնած մարդկանց վրա: Ձերբակալվեցին հարյուր հազարավոր մարդիկ, բանտերում լցվեցին 150 քաղբանտարկյալ հայտարարված մեր ակտիվիստներ: Առնվազն 10 զոհ ունեցանք: Մարտի 1-ը դարձավ Սերժ
Դավիթ Շահնազարյան.«Մարտի 1-ի թիվ մեկ մեղավորն ու ճարտարապետը՝ Քոչարյանը պետք է կանգնի դատարանի առաջ»
«Մարտի 1-ը՝ իր հիմնական դրվագներով, հասարակության համար բացահայտված է: Բայց առայժմ իշխանությունները չունեն այն քաղաքական կամքը, որպեսզի այդ բացահայտմանը տան պաշտոնական բնույթ»,- այսօր Մարտի 1-ի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար, ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը: Նրա խոսքերով՝ «Մարտի 1-ի թիվ մեկ մեղավորը
Սասուն Միքայելյան. «Գնդակահարվել է 10 տղա՝ ազատության բառը շուրթերին, ո՞նց կարող ենք մոռանալ» (Ֆոտոշարք)
«Աղվան Հովսեփյանն իր համար է ասել, որ Մարտի 1-ը բացահայտված է: Ոչ մեկի համար բացահայտված չէ»,- այսօր Մյասնիկյանի արձանի մոտ Մարտի 1-ի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո Aravot.am-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Սասուն Միքայելյանը: Մեր հարցին՝ օրերս հրավիրած ասուլիսում Մարտի 1-ի զոհերից մեկի՝ Արմեն Ֆարմանյանի հայրը՝ Վաչագան Ֆարմանյանը, մտահոգություն հայտնեց, որ ովքեր անջատվել են
Խաչատուր Քոքոբելյան. «Չկան այն մարդիկ, որոնց մեղքով ուղղակիորեն կատարվել է այդ ողջ ոճրագործությունը»
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամներն այսօր Մյասնիկյանի արձանի մոտ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Մարտի 1-ի զոհերի հիշատակին: Մեզ հետ զրույցում կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը Աղվան Հովսեփյանի հայտարարությանն ի պատասխան, որ Մարտի 1-ն արդեն բացահայտված է՝ ասաց. «Բնականաբար, ովքեր մեղադրյալ են որպես անցնում Մարտի 1-ի գործով, բնականաբար, նրանք էլ դերակատարներ են, բայց գլխավոր դերակատարները չեն: Մարտի 1-ը
Սամվել Ալեքսանյանի 10 հազար դրամի համար ծեծում էին «Առավոտի» լրագրողին (ձայնագրություն, տեսանյութ)
Այս պահին ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի տան եւ պահեստների մոտ մի հոծ բազմություն է հավաքված: Ինչպես պարզեցինք, Սամվել Ալեքսանյանը որոշել էր բնակիչների գարնան առաջին օրվա առթիվ 10 հազարական դրամ բաժանել: Արդյունքում՝ հարյուրավոր մարդիկ հերթ էին կանգնել եւ իրար կոտորում էին՝ ստանալու պատգամավոր գործարարի փողը: Երբ մենք փորձեցինք հետաքրքրվել, թե ինչու են այդքան մարդ հավաքվել, ինչ
Պատկերներ
Մի կտոր երկինք, Կապույտ ու ճաճանչ, Աստղեր` վառ, հակինթ, Բարդիներ կանաչ: Գորտի կռկռոց, Շների ոռնոց, Հորիզոն պուրպուր, Լույսեր կաթնաթույր: Երկար ճանապարհ, Թարմ զեփյուռ ու զով Եվ մի սիրահար Տամուկ մտքերով… ԱՆՋԱՏՈՒՄ Բոլոր ուղիները, Ճանապարհները, Փողոցները լայն, Կածանները նեղ, Ճամփեքը երկար, Շավիղները կարճ, Արահետները լերկ Քանդվեցին, փակվեցին: Բորբոք հույզերս, Տվայտանքներս, Ապրումներս վառ, Տենչանքներս լուռ, Հույսերս վերջին
Նեմցովի եղբայր. Եթե Պուտինը չսպաներ Բորյային, Կրեմլի իր եղբայրության շրջանակներում կկորցներ հեղինակությունը
Բորիս Նեմցովի սպանության գործում երեք կարեւոր պահ կա. անձնական, քաղաքական եւ դոգմատիկ: Այս մասին, ըստ Glavnoe.ua կայքի, հայտարարել է սպանվածի եղբայր, ռուս սոցիոլոգ, «Պուտինի նոր ազգային գաղափարը» գրքի հեղինակ Իգոր Էիդմանը: «Առաջին հերթին Ռուսաստանի նախագահը շատ անհատական վերաբերմունք է ունեցել Բորիս Նեմցովի նկատմամբ: Մի մտածելակերպ կա, որով Պուտինը կնքահայր է համարվում, իսկ բանդիտա-գողական շրջավայրում շատ
Բրնձով եւ բանջարեղենով արագ աղցան
Այս աղցանը շատ սննդարար, համեղ եւ օգտակար է, հարմար է որպես պահքի ճաշատեսակ: Իսկ նրանք, ովքեր պահքի մեջ չեն, կարող են աղցանի կողքը ձկան կամ մսի կտոր դնել, կամ մեջը ծովախեցգետնի ձողիկներ եւ մայոնեզ ավելացնել: Անհրաժեշտ մթերքները Բրինձ- 1 բաժակ Կանաչի (ցանկացած՝ մաղադանոս, համեմ, ռեհան, ռուկոլա, թարխուն՝ ըստ ձեր ճաշակի) Ձիթապտղի յուղ- 4 ճաշի գդալ
Սպասվում են տեղումներ
ԱԻՆ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ Հանրապետության տարածքում՝ Մարտի 1-5-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին` հյուսիս-արևելյան` 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 1-ի գիշերը (բացառությամբ արևելյան շրջանների) կբարձրանա 2-4 աստիճանով: Երևանում՝ Մարտի 1-5-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, կա թույլ տեղումների հավանականություն:
Ֆուտբոլում եռակի պատիժը կարող է վերացվել
Դա այն իրավիճակն է, երբ սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտման համար մրցավարը ֆուտբոլիստին հեռացնում է խաղադաշտից, 11 մետրանոց նշանակում, դրան գումարած՝ ֆուտբոլիստն ավտոմատ կերպով զրկվում մրցաշարի հաջորդ խաղում իր թիմի կազմում հանդես գալու իրավունքից: Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհուրդը (IBAF) Բելֆասթում կայացած ժողովում համարել է, որ դա շատ խիստ պատիժ է եւ համաձայնել, որպեսզի վերջին բաղադրիչը՝
Երեք հայ շախմատիստներ կմասնակցեն ԱՄՆ-ի առաջնությանը
Գրոսմայստերներ Վարուժան Հակոբյանն ու Սամուել Սեւյանը մարտի 31-ից ապրիլի 14-ը Սենթ-Լուիս քաղաքում կմասնակցեն շախմատի ԱՄՆ-ի տղամարդկանց անհատական առաջնությանը: Նրանց մրցակիցները լինելու են Կամսկին, Նակամուրան, Սոն, Ռոբսոնը, Օնիշչուկը, Նարոդիցկին, Շանկլանդը, Գարեեւը, Տրոֆը եւ Հոլթը: Նույն օրերին Տաթեւ Աբրահամյանը հանդես է գալու Միացյալ Նահանգների կանանց առաջնությունում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ազատ ոճայինները Մինսկում 12 երկրների հետ համատեղ հավաք են անցկացնում
Մարտի 5-ից 7-ը Մինսկում կայանալու է ազատ ըմբշամարտի «Գրան պրի» մրցաշարերի շարքին դասվող Ալեքսանդր Մեդվեդի մրցանակների 45-րդ խաղարկությունը: Հայաստանի ազգային հավաքականը, հիմնականում 1-ին եւ 2-րդ համարները, գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի ղեկավարությամբ փետրվարի 24-ից Բելառուսի մայրաքաղաքում են, որտեղ «Ստայկի» օլիմպիական մարզահամալիրում մասնակցում են 12 երկրների ընտրանիների համատեղ ուսումնամարզական հավաքին: Գլխավոր մարզիչը Բելառուս տարել է ինը ըմբիշի,
«Անհրաժեշտ է կատարել խնդրի լուծմանը նպաստող և դրան բերող գործողություններ»
Վանաձորում տեղական ինքնակառավարմանը բնակիչների ներգավվածության ցածր մակարդակի պատճառներից մեկն այն է, որ բնակիչներին կատարվող տեղակցվածությունը` պարտադիր, օրենքով նախատեսված կարգով չի կատարվում պատշաճ մակարդակով : Երեկ Վանաձորի Ինֆոտանը կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ այս խնդրի մասին կարևոր համարեց խոսել «Վերականգնենք բնակիչների իրազեկված լինելու իրավունքը» ծրագրի ղեկավար Անդրանիկ Սերգոյանը: «Նշած խնդրի մասին միայն խոսելը շատ քիչ է:Անհրաժեշտ է
Արամ Սարգսյանը՝ Բորիս Նեմցովի սպանության մասին. «Թիրախում ընդդիմություն գաղափարն է»
Սպանվել է Բորիս Նեմցովը: Ռուսաստանը նորից է սկսել կրակել ինքն իր վրա: Ու նորից թիրախը հենց նրանք են, ովքեր կարողանում են այո՛ ասել ու ոչ՛ ասել, ովքեր կարողանում են սեփական խոսքն ասել՝ հակառակ իշխանության թելադրանքի: Նահանգապետից՝ փոխվարչապետ ու ընդդիմադիր, երբ իշխանությունից հեռանում էր ՌԴ առաջին նախագահը՝ սա խորհրդանշանական ճանապարհ է, որով անցան նրա սերնդակիցներից շատերը՝
Արսեն Վենգերին 68,8 միլիոն եվրո ծախսելու հնարավորություն է տրվել
Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչում «Մոնակոյին» պարտվելուց հետո Լոնդոնի «Արսենալի» ղեկավարությունը միջոցառումներ է իրականացնում: The Telegraph-ի տեղեկություններով, գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին ամռանը 50 մլն. ֆունտ (68,8 միլիոն եվրո) պայմանավորված գումրի սահմաններում քարտ-բլանշ է տրվել: Այս շռայլությունը հնարավոր է եղել վերջին կես տարում ակումբի՝ 138,8 մլն. ֆունտ շահույթի շնորհիվ: Զինակգործներին լավ եկամուտ են բերել Puman-ն եւ Emirates-ը:
Մանվել Գրիգորյան. «Ներե՛ք մեզ, եթե կարող եք»
Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ անձամբ իմ անունից հավաստիացնում եմ, որ մենք հիշում եւ հարգում ենք 1988-ի Սումգայիթի ողբերգության զոհերի հիշատակը։ Սումգայիթը նենգ, դավադիր թուրքի պատասխանն էր հայոց արդար պահանջատիրությանը, արցախահայության խաղաղ պայքարին։ Սումգայիթին հաջորդեցին ջարդեր Բաքվում, Ադրբեջանի այլ բնակավայրերում։ Չբավարարվելով ջարդերով եւ տեղահանություններով՝ Ադրբեջանը
Եվրոպայի առաջնության մասնակիցներն այսօր հանգստանում են
Իսրայելի մայրաքաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնության մասնակիցներին այսօր հանգստի հնարավորություն էր ընձեռվել: Իսկ նախորդ օրը կայացած չորրորդ տուրից հետո միայն ուկրաինացի Անտոն Կորոբովն է 100 տոկոսանոց արդյունք ցույց տվել եւ միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Սակայն նրա դիրքերն այնքան էլ ամուր չեն: Կորոբովից ընդամենը կես քայլ են ետ մնում չորս գրոսմայստերներ: Նրանց
Հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ. Հայկական կողմը ունի երկու կորուստ
ԼՂՀ ՊՆ պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ փետրվարի 28-ին՝ ժամը 14:25-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետերիո ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և վերջիններիս կորուստներ պատճառելով, հետ շպրտել ելման դիրքեր: Ցավոք, ծավալված մարտերի ժամանակ զոհվել են զինծառայողներ, 1979թ.
Դպրոցի մաֆիոզ տնօրենները
Եթե որեւէ մարդ նախoրոք գիտի, որ լրատվամիջոցում իր մասին բացասական բան է գրվելու եւ ծանոթ-բարեկամ է մեջ գցում, որ այդ հրապարակումը կանխվի, ապա կարելի է վստահաբար ասել, որ հրապարակվելիք փաստերի մի մասը համապատասխանում է իրականությանը: Եթե հրապարակման հերոսը մոբիլիզացնում է այդ նույն ծանոթ-բարեկամական «ռեսուրսը»` հերքումներ կազմակերպելու վրա, ինչպես նաեւ իմանալու, թե այդ ո՞վ է իր
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ուղևորներից մեկի մոտ փամփուշտ է հայտնաբերվել
Ոստիկանության պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ փետրվարի 27-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ուղևորներից մեկի մոտ փամփուշտ կա: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ օդանավակայանի ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման և իրականացման աշխատակիցները Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ուղևոր, 1993 թ. ծնված Վահրամ Բ.-ի գրպանից հայտնաբերել են 7.62 մմ տրամաչափի
Ժպտա օրվան, որ օրը ժպտա քեզ
Հոգեւորի եւ նյութականի պայքարում կշեռքի նժարն այսօր երկրորդի կողմն է: Աշխատավայրում, փողոցում, տրանսպորտում միեւնույն խոժոռ, սառը ու մտախոհ դեմքերն են, որոնք արտացոլելով այսօրվա կյանքը՝ միեւնույն է, ոչինչ չեն փոխում: Հայաստանում այսօր ամենամեծ դեֆիցիտը ժպիտն է: Իսկ ժպիտը կարող է փոխել տրամադրությունը, տաղտկալի առօրյան: Երեւանի խանութներից մեկը գտել է խնդրի լուծման բանալին` մուտքի դռան վրա մի
Հայաստանյան քաղաքական ուժերը դատապարտում են ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանությունը
«Օրինաց երկիր» կուսակցությունը դատապարտում է ռուսաստանցի հայտնի քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի դաժան սպանությունը և ցավակցություն հայտնում քաղաքական գործչի հարազատներին և բարեկամներին: Միևնույն ժամանակ ՕԵԿ-ը հույս է հայտնում, որ ռուսական իրավապահ մարմինները հնարավորինս սեղմ ժամկետներում կբացահայտեն և օրենքի ամբողջ խստությամբ կպատժեն այս անմարդկային հանցագործության պատասխանատուներին և կատարողներին: ՕԵԿ մամուլի ծառայություն ————– Բորիս Նեմցով` իսկական հայրենասեր և
Ցեղասպանություն եւ ցեղասպանվածի մշակույթ
Եթե ջուրը երկրի արյունն է, ապա լույսը հոգին է երկրի: Այսպես մտածում էի, մտածում ու տողը չէի գտնում, այնինչ ժամանակն անսանձ նժույգի նման սլանում էր առաջ՝ իր փոշին թողնելով ձեր եւ իմ մազերին: Տպավորություն ունեի, թե մենք հարյուր տարի, հարյուր տարուց էլ ավելի անհուսահատ համբերությամբ սպասում էինք Ժամանակ տվողին, ով պիտի գար ու ճշտեր իր


















































