Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆուտբոլում եռակի պատիժը կարող է վերացվել

Մարտ 01,2015 11:17 Share
Աջակցեք aravot.am-ին

Դա այն իրավիճակն է, երբ սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտման համար մրցավարը ֆուտբոլիստին հեռացնում է խաղադաշտից, 11 մետրանոց նշանակում, դրան գումարած՝ ֆուտբոլիստն ավտոմատ կերպով զրկվում մրցաշարի հաջորդ խաղում իր թիմի կազմում հանդես գալու իրավունքից:

Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհուրդը (IBAF) Բելֆասթում կայացած ժողովում համարել է, որ դա շատ խիստ պատիժ է եւ համաձայնել, որպեսզի վերջին բաղադրիչը՝  որակազրկումը վերացվի: Սակայն վերջնական որոշում կայացվելու է ՖԻՖԱ-ի գործկոմի՝ մարտ ամսին կայանալիք նիստում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: