Օրվա լրահոսը

Գողացված երեխայի մոր՝ Նարինե Նիկողոսյանի բաց նամակը հասարակությանը

Հիշում եմ այդ օրը, այդ չարաբաստիկ օրը, երբ բաժանեցին ինձ իմ երեխայից. 2013թ-ն էր՝ հունիսի 15-ը, երեխայիս ծնվելուց 3 օր հետո: Եթե միայն իմանայի, թե ինչ է արժենալու ինձ և իմ երեխայի համար իմ միամտությունը, վստահությունը մի մարդու, ում պետք չէր վստահել: Ամեն առավոտ արթնանում եմ և տեսնում եմ երեխայիս անկողինը դատարկ․․․ Հայրս մահացել է,

Տիգրան Չոբանյան. «Հայը չի սիրում իր առողջությունով զբաղվել»

Թեեւ Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի բյուջեն մյուսների պես խիստ սահմանափակ է, սակայն ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը համոզված է, որ այսօր պետության հնարավորություններն են սահմանափակ, իսկ ուշադրության առումով պետական կառույցից վերաբերմունքի պակաս չկա: «Առավոտի» հետ զրույցում Տիգրան Չոբանյանն անդրադարձավ ֆեդերացիայի աշխատանքներին` խնդիրներին եւ ձեռքբերումներին: – Պարոն Չոբանյան: Դուք տարվա ընթացքում բազմաթիվ միջոցառումներ եք կազմակերպում, ընդհուպ մինչեւ

Նիկոլ Փաշինյան. Ինչպե՞ս է պատրաստվում իշխանափոխություն անել ինստիտուցիոնալ ընդդիմությունը

Ուրախ եմ արձանագրել, որ «Քաղաքացիական պայմանագրի» առաջ քաշած Ինստիտուցիոնալ ընդդիմության օրակարգը լայն արձագանք է գտել հանրության շրջանում եւ բնականաբար՝ առաջ բերել բազմաթիվ հարցեր: Ինչպե՞ս է պատրաստվում իշխանափոխություն անել ինստիտուցիոնալ ընդդիմությունը եւ ինչ ժամկետներում: Ինչո՞վ է այն տարբերվում «ոչ ինստիտուցիոնալ», «կառուցողական», «պետականամետ», «ծախված», «աշուն-գարուն» ընդդիմություններից: Ընդդիմադիր ի՞նչ ուժերի հետ է պատրաստվում համագործակցել եւ ինչո՞ւ, ում հետ

Պարույր Հայրիկյան. «Մարտի 1-ը չլիներ, Լևոն Տեր-Պետրոսյանը համարձակություն կունենար փողոց դուրս գա՞լ»

«Իրար պիտի սիրենք և միշտ առաջին նախագահ ասելուց պետք է ասենք առաջին ապօրինի նախագահ»,-Aravot.am-ի հարցին` ինչպե՞ս կարձագանքի ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի` մարտի 1-ի ելույթին, որտեղ նա, ըստ էության, ՀՀ-ում մի շարք ընդդիմադիր ուժերի ծաղրում է, այդ թվում նաև անդրադարձ է կատարում ԱԻՄ-ին, այսպես արձագանքեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Նշենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում

Մեր կախյալ անկախությունը-2

Երեւի աշխարհում ոչ մի ժողովուրդ հայերի չափ չի երազել անկախություն, ընդ որում՝ լիարժեք ու բացարձակ անկախություն: Ուրիշները երեւի էն գլխից հասկացել ու գիտակցել են, որ բացարձակ անկախություն գոյություն չունի, եւ ընդամենը երազել են պետություն ու պետականություն ունենալ, ընդ որում՝ ուժեղ եւ ամուր պետություն ու պետականություն: Եվ ունեն: Հավատացել ու ձգտել են, դրա համար էլ ունեն:

Իմունիտետը կբարձրացնեն ընկույզը, ջրիմուռն ու սպանախը

Որպեսզի կարողանաք պաշտպանել ձեր իմունային համակարգը գրիպից եւ մրսածությունից, պետք է հետեւեք ձեր սննդակարգին եւ անհրաժեշտ քանակի վիտամիններ ընդունեք: Անընդհատ դեղատուն վազելու եւ տարատեսակ դեղեր գնելու փոխարեն՝ մասնագետները խորհուրդ են տալիս վիտամիններով հարուստ սնունդ օգտագործել: Վիտամին C-ն եւ A-ն հիմնականում պարունակում են բանջարեղենը, մրգերը եւ կարմիր հատապտուղները: Վիտամին B 6 մեծ չափով պարունակում է ընկույզը,

ԲՆ. Առգրավվել է 126 հատ տիրազուրկ «կարաս» տեսակի ձուկ

Առգրավված 22.8կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել Սևանա լիճ:

Ծնողը երեխային պետք է հասկանա եւ օգնի

Մեր իրականության մեջ շատ ծնողներ դեռ առաջնորդվում են տերթոդիկյան մեթոդներով եւ երեխային դաստիարակում ծեծի եւ արհամարհանքի միջոցով: Ոմանք բղավում են եւ խնդիրը բացատրելու փոխարեն՝ սկսում են վիրավորել փոքրիկին՝ չգիտակցելով, որ դրանով նա ավելի վատ վարքագիծ է ունենալու: Հոգեբան Սոնա Գալստյանն «Առավոտի» հետ զրույցում ասում է, որ ծնողները ոչ մի դեպքում չպետք է փոքրիկին ասեն՝ տխմար,

Հալեպը դարձյալ հրթիռակոծվել է. կան վիրավորներ

Շաբաթ 28 Փետրուար 2015-ին Հալէպի զանազան շրջաններ զինեալ ահաբեկչական խմբաւորումներու կողմէ կրկին ենթարկուեցան բուռն հրթիռակոծումներու՝ պատճառելով նիւթական եւ մարդկային վնասներ։ Այս մասին, ըստ yerakouyn.com-ի՝ կը հաղորդէ «Գանձասար»-ը: Հրթիռակոծուեցան յատկապէս Պոստան Քլէպ եւ Ազիզիէ շրջանները, ուր կիսաքանդ վիճակի մէջ յայտնուեցան բնակարաններ, գործատեղիներ, արձանագրուեցան վիրաւորներ։ Միւս կողմէ, սուրիական բանակի հրամանատարութիւնը երէկ հաղորդագրութիւն մը հրապարակեց, ուր ներկայացուց բանակի

Քննություն

– Արթնացիր։ Մութ է։ Մարմինս չեմ զգում, բայց չգիտես որտեղից եկող ձայնը գալիս ու անարգել մտնում է լսողական զգայարաններիս մեջ։ Ուղեղս դիմադրում, բայց և դժկամությամբ տեղի է տալիս։ Ձայնը լսում եմ։ Դեմքիս վրա օտար շնչառություն եմ զգում, բայց աչքերս չեն բացվում։ Դեռ ավելին՝ ինձ անհասկանալի ձևով դանդաղ ճոճվում եմ տարածության մեջ, իսկ փակ կոպերիս և

Սխտորի արգանակը հանում է մրսածությունը, հազը եւ կոկորդացավը

Մրսածության, հազի եւ կոկորդացավի դեմ պայքարեք սխտորի արգանակով, որը կարող եք պատրաստել հետեւյալ կերպ՝ 1 բաժակ ջուր լցրեք էմալապատ թավայի մեջ եւ երբ ջուրը սկսի եռալ՝ ավելացրեք քառորդ թեյի գդալ ծեծած սխտոր: Եփել 5 րոպե ցածր կրակի վրա եւ բացել կափարիչը, որպեսզի սառչի (45 րոպե): Այս արգանակը հրաշալի ըմպելիք է, որը պետք է խմել օրը

ՀՀԿ երիտասարդները բանավիճում են սահմանադրական բարեփոխումների թեմայի շուրջ

Գարնանային առաջին օրը երիտասարդ ՀՀԿ-ականները դիմավորեցին բավականին արդի` « Ինստիտուցիոնալ/սահմանադրական/ բարեփոխումները ՀՀ-ում. Բարեփոխումներ կառավարման համակարգում» թեմայով սեմինարին ակտիվ մասնակցություն ցուցաբերելով: Սեմինարը կազմակերպվել էր ՀՀԿ երիտասարդական կազմակերպության և Կոնրադ Ադենաուեր գերմանական հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ: Բանախոսներն էին` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության իրավական բաժնի ղեկավար Վարդան Պողոսյանը և Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը: Սեմինարի ընթացքում նախ և

Հասանելի և բարեփոխվա՞ծ կրթություն. ուր է տանում կրթության գործող համակարգը

Միրո Ավդոյանն իր դպրոցահասակ քույրերի ու եղբայրների հետ ամեն օր, ոտքով 4,5-5 կմ ճանապարհ է կտրում, կես ժամ քայլում են դպրոց հասնելու համար: «Մեծամորի դաչաներ» կոչվող թաղամասում, որտեղ ապրում են, դպրոց չկա: Ավդոյաններն էլ, ստիպված երեխաներին կրթության են տվել իրենց թաղամասին ամենամոտը գտնվող Արմավիրի մարզի Մայիսյան համայնքի դպրոցում: «Կես ժամ շուտ ենք ճանապարհ ընկնում, որ

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը՝ Հայաստանի դիվանագետի օրվա կապակցությամբ

Հարգելի՛ գործընկերներ, Հայաստանում մասնագիտական տոների շարքում իր ուրույն տեղն է զբաղեցնում Դիվանագետի օրը: Պատահական չէ, որ այն սահմանվեց մարտի 2-ին, քանի որ 23 տարի առաջ հենց այս օրը մեր դրոշը բարձրացվեց Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանի առջև: Հայաստանի անկախ հանրապետությունը դարձավ միջազգային ընտանիքը համախմբող ամենաընդգրկուն և ամենահեղինակավոր կազմակերպության անդամ: Հնարավորություն ընձեռնվեց մեր ձայնը ավելի լսելի դարձնել

Վթարային ջրանջատում Նոր Նորքում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ջրագծի վթարի պատճառով ս.թ. մարտի 1-ին ժամը 24.00-ին դադարեցվել է Նոր Նորք վարչական շրջանի 9-րդ զանգվածի և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և տեղեկացնում, որ ջրամատակարարման դադարի սահմանված ժամկետի գերազանցման դեպքում ընկերությունը կտեղեկացնի լրացուցիչ: «Երևան Ջուր» ՓԲԸ

Սերժ Սարգսյանի ուղերձը Դիվանագետի օրվա կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ դիվանագետներին՝ մասնագիտական օրվա կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի՛ դիվանագետներ, Շնորհավորում եմ ձեզ Դիվանագետի օրվա կապակցությամբ։ Դիվանագետի մասնագիտական օրը խորհրդանշում է Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանում հայոց Եռագույնի բարձրացումը, միջազգային հանրությանը լիիրավ անդամակցելու մեր ժողովրդի նվիրական երազանքի իրականացումը։ Անկախ պետականության գրեթե երկուսուկես տասնամյակների ընթացքում դուք՝ դիվանագետներդ, ձեր կարևոր

Գաբրիել Սարգսյանը առաջադիմում է

Մեկօրյա հանգստից հետո Երուսաղեմում վերսկսվել է շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը: Երեկ կայացած 5-րդ տուրում Գաբրիել Սարգսյանը սեւերով պարտության մատնեց Պավել Էլյանովին եւ 4,0 միավորով բարձրացավ 11-րդ հորիզոնական՝ շրջանցելով Հայաստանի չեմպիոն Կարեն Գրիգորյանին, որն այս տուրում պարտություն կրեց: Վեցերորդ տուրից առաջ Գաբին կես միավորով է զիջում առաջատար Անտոն Կորոբովին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Ռուս սահմանապահները մարտի 1-ին ձերբակալել են հայ-թուրքական սահմանը ապօրինի հատած սահմանախախտի. Azatutyun.am

«Ազատություն». «Մարտի 1-ին Գյումրիի սահմանապահ ուղեկալներից մեկում ազդանշան է ստացվել սահմանի պահպանության տեխնիկական միջոցներից: Հայտնաբերվել են հետքեր, որոնք տանում էին դեպի Հայաստանի տարածք, – «Ինտերֆաքսին» փոխանցել են Ռուսաստանի սահմանապահ ծառայությունից, – Սահմանապահ ջոկատի կողմից որոնողական աշխատանքներ են կազմակերպվել, սահմանախախտը մի քանի ժամ անց հայտնաբերվել է: Նրան խուզարկելիս հայտնաբերվել է Չեխիայի Հանրապետություն վերադառնալու թույլտվություն: Ձերբակալվածը հանձնվել

Տորոնտոյում մեջքով են ունկնդրել Ցեղասպանությունը ժխտող դասախոսությունը. Civilnet.am

 «Սիվիլնեթ». Տորոնտոյի համալսարանում փետրվարի 27-ին ուսանողները բողոքի լուռ ակցիա են անցկացրել մի դասախոսության ժամանակ, որը կրել է «Առաջին աշխարհամարտի 100-ամյակ: Մարդկային տառապանքը Արևելյան Անատոլիայում» խորագիրը: Բանախոսներն են եղել Հայոց ցեղասպանությունը ժխտողներ Ջասթին ՄակՔարթին (Justin McCarthy) և Բրյուս Ֆեյնը (Bruce Fein): Ինչպես գրում է ԱՄՆ-ում հրատարակվող Armenian Weekly հանդեսը, բողոքի ակցիան կազմակերպել են Կանադայի հայ երիտասարդական միությունը, Տորոնտոյի

Մոսկվայում կայացավ բազմահազարանոց սգո երթ՝ Բորիս Նեմցովի հիշատակին

Այսօր ժամը 18-ի մոտ ավարտվեց սգո երթը, որով մոսկվացիները հարգում էին նախորդ օրը Մոսկվայի կենտրոնում սպանված ռուս քաղաքական գործիչ, Նիժնի Նովգորոդի մարզի նախկին գուբերնատոր Բորիս Նեմցովի հիշատակը: Բազմահազարանոց (ըստ տարբեր տեղեկությունների՝ 50-100 հազար մարդ, ըստ ոստիկանության տվյալների՝ 16,5 հազար մարդ) երթի ընթացքում ավելի քան 20 մարդու ոստիկանները ձերբակալել են: Նրանց թվում է եղել նաեւ Ուկրաինայի

Մարտի 1-ի երթը (ֆոտոշարք)

  Լուսանկարները՝ Աշոտ Հակոբյանի

Լեւոն Տեր-Պետրոսյանի ամբողջական ելույթը մարտի 1-ի հանրահավաքին

Սիրելի հայրենակիցներ, Տարելիցի առթիվ հերթական անգամ մեր հարգանքի ու վշտակցության տուրքը մատուցելով 2008թ. մարտի 1-ի զոհերի անմար հիշատակին, ցավոք, հերթական անգամ հարկադրված ենք նաեւ արձանագրելու, որ այդ ահավոր ոճրագործության հետ կապված անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու եւ զոհերի հարազատներին նյութական փոխհատուցում հատկացնելու գործը, հակառակ հասարակության, քաղաքական ընդդիմության եւ միջազգային հանրության անդադրում ջանքերին, այդպես էլ մազաչափ անգամ

Տեր-Պետրոսյանի «կոդավորված» ուղերձը՝ Փաշինյանին, Սեֆիլյանին ու Հայրիկյանին

Այսօր Ազատության հրապարակում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն անդրադարձավ ԲՀԿ-ի նկատմամբ հաշվեհարդարին եւ խոսեց  ներքաղաքական կյանքում ակնկալվող վերադասավորումների մասին: Նա հայտարարեց. «Ձեր բնական սպասումը հասկանալով հանդերձ՝ ես զերծ կմնամ այդ հարցերի մանրակրկիտ լուսաբանումից: Իրադարձություններն այնքան թարմ են, որ երկար մտորումների պահանջ են առաջացնում: Հուսով եմ, դուք էլ ըմբռնմամբ կմոտենաք իմ քայլին, ես հապշտապ դատողություններ անելու եւ ոտքի

Տեր- Պետրոսյանն՝ իր «մեղքերի» մասին. «Ինձ ասել են է՛լ հրեա-մասոն, էլ ազգի դավաճան, էլ թուրքամետ, էլ նույնիսկ թուրք»

Այսօր առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ անդրադարձավ Հայոց Ցեղասպանության հռչակագրին: Նա ասաց, որ 1990-ականներին ՀՀ իշխանությունները, սահմանազատվելով երբեմնի պետականազուրկ ազգի ավանդական գաղափարախոսությունից, որդեգրեցին միջազգային իրավունքի, բացառապես պետական շահերից բխող իրատեսական քաղաքականություն: Ժամանակին սա գնահատել են Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը: 1998-ից հետո ՀՀ արտաքին քաղաքականության հիմքում դրվեց Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը եւ հայ-թուրքական

Արամ Մանուկյան. «Մեր Աստվածն ազատությունն է, իրենցը՝ փողը»

«Քանի դեռ իշխանությունը բռնազավթված է, Մարտի 1-ը չենք կարող ակնկալել, որ կբացահայտվի: Իշխանությունը պետք է ձեւավորվի ազատ, արդար ընտրությունների միջոցով: Կեղծում են ընտրությունները, հետո խոսում են սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին: Այստեղ հավաքվել ենք ասելու, որ Մարտի 1-ի էջը փակված չէ: Մենք չենք կարող համակերպվել այս ամենի հետ: Մենք պետք է պայքարենք»,- Ազատության հրապարակում հայտարարեց ՀԺԿ

Լեւոն Տեր-Պետրոսյանը Ազատության հրապարակում քվեարկություն անցկացրեց եւ որոշում ընդունեց

«Այդ ահավոր ոճրագործության հետ կապված անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու եւ զոհերի հարազատներին փոխհատուցելու գործն այդպես էլ մազաչափ անգամ տեղից չի շարժվել: ՀՀ ավազակապետական իշխանությունները հատուկ ցինիզմով չեն էլ թաքցնում, որ թքած ունեն թե՛ սեփական երկրի ժողովրդի պահանջներին, թե՛ ընդդիմության  օրինագծերին, թե՛ միջազգային կազմակերպությունների՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի ընդունած բանաձեւերի վրա: Նրանք բացեիբաց հայտարարում են՝ շատ էլ լավ

Արամ Մանուկյան. «Հայտնի կենդանու համառությամբ՝ իշխանություններն ուզում են կոծկեն, փակեն Մարտի 1-ի գործը» (Ֆոտոշարք)

Մարտի 1-ի զոհերից մեկի՝ Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանն այսօր ՀԱԿ-ի հանրահավաքին՝ Ազատության հրապարակում պատմեց, որ այս 7 տարվա ընթացքում փոխվել է դատախազը, եկել է նոր դատախազ, դիմել են նրան. «Ասացինք՝ պարոն Կոստանյան, բացահայտելո՞ւ եք այդ գործը, թե՞ ոչ: Նա մեզ տղամարդավարի խոսք տվեց՝ սայլը տեղից կշարժվի: Ճանապարհային քարտեզ բացեց եւ բացատրեց, որ մինչեւ հիմա

Գեորգի Վանյանը բնակություն է  հաստատել սահմանամերձ Ներքին Ծաղկավանում

Նա գյուղում տուն է գնել Խաղարար նախաձեռնությունների հարավկովկասյան կենտրոնի տնօրեն Գեորգի Վանյանը  2014թ. նոյեմբերի  2-ից  հիմնական բնակություն է հաստատել Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Ներքին Ծաղկավան գյուղում: Նա   գյուղի բնակիչներից մեկից տուն է գնել, առքուվաճառքի գործարքը նոր է ձեւակերպվել:  Գ. Վանյանը մեզ ասաց, որ  սահմանամերձ գյուղում բնակություն է  հաստատել,քանի որ այն հակամարտության գոտի է: Վանյանը հավելեց ,

«Մարտի մեկի ոճրագործության գլխավոր պատասխանատուն Սերժ Սարգսյանն է». ՀԱԿ-ի հանրահավաքը մեկնարկեց  (Ֆոտոշարք)

Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկեց ՀԱԿ-ի հանրահավաքը: «7 տարի առաջ այս օրը գիշերով, խաղաղ, անզեն մարդկանց վրա իշխանությունները հարձակվեցին: Երկու օր ՀՀ-ում տոտալ ջարդ էր գնում, ջարդ՝ խաղաղ ցուցարարների, խաղաղ բնակիչների, կանանց, խաղաղ քնած մարդկանց վրա: Ձերբակալվեցին հարյուր հազարավոր մարդիկ, բանտերում լցվեցին 150 քաղբանտարկյալ հայտարարված մեր ակտիվիստներ: Առնվազն 10 զոհ ունեցանք: Մարտի 1-ը դարձավ Սերժ

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930