Օրվա լրահոսը
Հայաստանի պետական պարտքը 2025-ի վերջի դրությամբ կազմում է 14.5 միլիարդ դոլար. «Հետք»
2025 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 14.5 միլիարդ դոլար։ Դա արտաքին և ներքին պետական պարտքի հանրագումարն է։ Տվյալները հրապարակել է Ֆինանսների նախարարությունը։ 2025 թվականին (2024-ի դեկտեմբերի վերջի համեմատ) Հայաստանի պետական պարտքն աճել է 13.1%-ով կամ մոտ 1.7 մլրդ դոլարով։ Այսօր Հայաստանի ներքին պարտքը գերազանցում է արտաքին պարտքին։ Մասնավորապես, 2025-ի տարեվերջին ներքին
Մեծ Բրիտանիան իր քաղաքացիներին կոչ է անում Թուրքիա չմեկնել
Ermenihaber. Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունն իր քաղաքացիներին զգուշացրել է չմեկնել 16 երկիր, այդ թվում Թուրքիա։ Նշվել է, որ մասնավորապես Մերձավոր Արևելքում հնարավոր ռազմական և քաղաքական լարվածությունը կարող է հանգեցնել թռիչքների խափանումների, օդային տարածքի սահմանափակումների և անկանխատեսելի անվտանգության ռիսկերի։ Հետևաբար կոչ է արվել Բրիտանիայի քաղաքացիներին վերանայել Թուրքիա ուղևորվելու իրենց ծրագրերը: Բացի այդ կոչ է արվել
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հեղուկ գազ կբերվի Հայաստան․ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Region Monitor. «Հայաստանում այս պահին կա հեղուկ գազի ներմուծման խնդիր կա, քանի որ մենք երկու հիմնական երկրներից ենք ներմուծում՝ Իրանից և Ռուսաստանից։ Իրանում հայտնի հանգամանքներով պայմանավորված որոշակի խնդիրներ են առաջ եկել, իսկ Ռուսաստանի ուղղության խնդիրները կապված են Վերին Լարսի հետ։ Խնդիրը շատ շուտով կլուծվի, քանի որ հեղուկ գազ կսկսվի Հայաստան ներմուծվել արդեն երկաթուղով, ռուսական հեղուկ
«Այսօր կարող ես դիվերսիայի դեմ պատասխան տա՞լ, Նիկոլը քեզ կտա Ալիևի ձեռը․ խառնել ես մինչև 2018-ը թվերի հետ»․ Ազատ գյուղի կացարանում զոհված զինծառայողի ծնողը՝ հրամանատարին
Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհից զոհված Հայկ Կիրակոսյանի հայրը՝ Գաբրիել Կիրակոսյանը հույս չունի, որ գործը կբացահայտվի այս իշխանության օրոք։
Սրբուհի Գալյանը շեշտել է, որ ՍԴ իրավական դիրքորոշումների կատարումը քաղաքական նպատակահարմարության հարց չէ, այլ՝ սահմանադրական պարտավորություն
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ելույթ է ունեցել «Պետական իշխանության մարմինների և քաղհասարակության դերը Սահմանադրական դատարանի որոշումների կատարման հարցում» խորագրով միջոցառմանը։ Նախարարը նշել է, որ Սահմանադրական դատարանի (ՍԴ) իրավական դիրքորոշումները առանցքային նշանակություն ունեն ՀՀ իրավական համակարգում՝ հանդիսանալով Սահմանադրության պաշտոնական մեկնաբանություն և սահմանադրական նորմերի կիրառման պարտադիր ուղենիշ։ Ըստ նախարարի՝ ՍԴ դիրքորոշումները կարևոր դեր են խաղում իշխանությունների փոխզսպումների
Լրանում է Հրանտ Դինքի սպանության 19-րդ տարին
Ermenihaber/Ակոս. Հունվարի 19-ին լրանում է «Ակոս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ, «Birgün» օրաթերթի թղթակից Հրանտ Դինքի սպանության 19-րդ տարելիցը։ Այդ առիթով վերջինիս հիշատակին նվիրված միջոցառում կանցկացվի Ստամբուլում՝ հենց սպանության վայրում։ Հիշատակի հավաքը կկայանա ժամը Թուրքիայի ժամանակով 14։30-ին, Շիշլի թաղամասում գտնվող Սեբաթ բնակելի շենքի դիմաց, որտեղ նախկինում գործել է «Ակոս» թերթի խմբագրությունը և որն այսօր գործում է որպես Հրանտ Դինքի
Աբովյան համայնքին կվերադարձվի զբոսայգու տարածք հանդիսացած՝ 1700 քմ մակերեսով հողամաս
Կոտայքի մարզի դատախազության հայցը բավարարվել է
4 ոսկե, 2 արծաթե և 15 բրոնզե մեդալ՝ Ժաուտիկովյան 22-րդ միջազգային օլիմպիադայից
ՀՀ դպրոցականները 21 մեդալ են նվաճել հունվարի 10-ից 15-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացված Ժաուտիկովյան միջազգային 22-րդ օլիմպիադայում։ Օլիմպիադան անցկացվել է «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա» առարկաներից, որոնց մասնակցել են 16 երկրների (Հայաստան, Ադրբեջան, Բուլղարիա, Բելառուս, Վրաստան, Ինդոնեզիա, Հնդկաստան, Ղազախստան, Ղրղզստան, Մոնղոլիա, Պակիստան, Ռումինիա, Ռուսաստան, Տաջիկստան, Թուրքմենստան և Ուզբեկստան) 605 աշակերտներ, այդ թվում՝ 90 թիմեր և 41
«Իրենց վարկածով հիմնավորում են, որ պատկերավոր ասած՝ բանակում տիրել է բարդակ վիճակ, որի թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է»․ Նորայր Նորիկյան
Ըստ Նորայր Նորիկյանի՝ ցավալի է, որ պետությունը, պետական ինստիտուցիոնալ մարմինները և պատասխանատու մարմինները մինչև հիմա այդպես էլ չտվեցին պատասխան՝ երբվանի՞ց, ինչո՞ւ և ո՞ւմ կողմից է հատկացվել այդ շենքը՝ որպես զինվորական կացարան և այդ որոշումը կայացնողներն ինչո՞ւ խստորեն չպատժվեցին, քանի որ այդ մակերեսով նման կացարան հատկացնելը արդեն իսկ գործող իրավանորմերի խախտում է։
Ուրախ ենք, որ դատական համակարգը դեռեւս վերջնականապես չի վախճանվել. Դավիթ Համբարձումյանի կինը՝ դատարանի որոշման մասին
Հալալ էր էս դատավորներին, տղաս գոնե տանը կլինի՝ իր 4 անչափահաս երեխաների կողքին. Դավիթ Համբարձումյանի հայր
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է դիտորդների հավատարմագրման նոր կարգը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունվարի 19-ի արտահերթ նիստում ի թիվս այլ որոշումների հաստատել է նաև դիտորդների հավատարմագրման նոր կարգը։ Ըստ այդմ, սահմանվում են դիտորդների և այցելուների հավատարմագրման և դրա համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու կարգը, միջազգային դիտորդների և այցելուների հավատարմագրման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու առանձնահատկությունները: Դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակ հետապնդող Հայաստանի Հանրապետության հասարակական կազմակերպությունները և հիմնադրամները, մինչև
Ֆիշինգային հարձակման նոր փորձը թիրախավորել է հայկական լրատվամիջոցի խմբագրին. CyberHUB
Հաղորդագրությունը ստացողի մոտ տպավորություն էր ստեղծվում, որ ինչ–որ մեկը մուտք է գործել օգտահաշիվ և անհրաժեշտ է արագ գործել ու կասեցնել հարձակումը։ Իրականում՝ հենց այս հաղորդագրությունն էր հարձակում՝ դա ֆիշինգի փորձ էր։
Խորհուրդներ մի տվեք, պատասխաններ տվեք․ Թագուհի Թովմասյանը՝ Արման Սարգսյանին
2025 թվականին ունենք 30 զոհված զինծառայողներ, այն պարագայում, երբ երկրի քաղաքական իշխանությունը անընդհատ խաղաղությունից է խոսում։ Ընդ որում, պատգամավորի հստակեցմամբ, դեպքերից 24-ը կապ չունեն ծառայության հետ պայմանավորված հանգամանքների հետ:
«Ասում են՝ Եղիշեն վախեցած է, բայց հորդորում եմ նրան ասել այն, ինչ մինչ օրս չի ասել»․ Նորայր Նորիկյան
Նորայր Նորիկյան․ «Եթե մի պահ ընդունենք, որ Եղիշեի՝ վառարանը վառելուց հետո է կրակը տարածվել, որի հետևանքով բռնկվել է կացարանի տանիքը, այրվել են այլ նյութեր և դրանցից է շմոլ գազ առաջացել, ինչպես պնդում է պաշտոնական վարկածը, 5-10 րոպե դրա համար պետք էր։ 5-10 րոպեն բավարա՞ր չէր, որ զինծառայողները արթնանային և խուսափեին այդ ողբերգությունից։ Քնած զինծառայողներն ինչո՞ւ չեն արթնացել և հեռացել այդ տարածքից»։
Քննչական մարմինները մուտք են գործել իմ բնակարան և առանց իմ ներկայության խուզարկություն են իրականացնում. Հայկ Դեմոյան
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը Այս պահին քննչական մարմինները մուտք են գործել իմ բնակարան և առանց իմ ներկայության իրականացնում են խուզարկություն։ Ի դեպ, հիշեցնենք՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Առաջիկա օրերին պատրաստվում եմ դիմել դատարան սույն անձնավորության դեմ՝ զրպարտություն հանդիսացող տեղեկությունները հերքելու պահանջով: Բնականաբար, որևէ
Սևանա լճի մակարդակը հունվարի 12-18-ը բարձրացել է 1 սմ-ով. անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 14 սմ-ով
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի հունվարի 12-18-ը Սևանա լճի մակարդակը 2026 թվականի հունվարի 12-18-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.23 մ (18.01.26թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 14 սմ-ով, իսկ 2026 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 1 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը 2026 թվականի
Հուզմունքից նույնիսկ չկարողացա լսել՝ դատարանը գրավի ինչքան գումար սահմանեց. Դավիթ Համբարձումյանի պաշտպան
Այս պահին գոհ եմ. պաշտպանը՝ դատարանի որոշման մասին
«Երբ պետությունը չկա, չեն կարող հայտարարել պետական օրհներգ». Համալիրի տնօրենը՝ համերգի ընթացքում Արցախի օրհներգը չհնչեցնելու պահանջի մասին. «Փաստինֆո»
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մոտեցումն այնպիսին է, որ այնտեղ կազմակերպվող յուրաքանչյուր միջոցառում պետք է լինի պետականության շրջանակում։ Այսպիսի պնդում է արել Համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում։ Երեկ՝ հունվարի 18-ին, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ Արցախի մշակույթին նվիրված լայնածավալ «ՄԵՆՔ ԿԱՆՔ» մշակութային միջոցառումը, որի ընթացքում չի հնչել Արցախի Հանրապետության պետական օրհներգը,
«Դուք ընկել եք գումարի հետեւից, ոչ թե խնդրի լուծման»․ Խաչատուր Սուքիասյանը՝ «բանակից ազատվելու» Հայկ Սարգսյանի նախագծի մասին
Ընդդիմադիր պատգամավորը, նաեւ իշխանական պատգամավոր Սերգեյ Բագրատյանն անհանգիստ են, քանի որ կարծում են, այսպիսով` հնարավոր զինծառայողների մոտ բանակից խուսափելու վարքագծային «մշակույթ» կձեւավորվի:
Իրանում զոհերի թիվը հասել է առնվազն 3919-ի
Իրանի իշխանությունները ևս հայտարարում են, որ զոհերը «հազարավոր են», բայց դա վերագրում են «չարամիտ ու պատրաստություն տեսած տարրերին»:
Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք և գրավ
Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառվեց այլընտրանքային խափանման միջոց՝ տնային կալանք ու գրավ: Մանրամասն՝ ավելի ուշ:
«Դատարանին միջնորդություն ենք ներկայացնելու հարցաքննել Նիկոլ Փաշինյանին և Սուրեն Պապիկյանին»․ Նորայր Նորիկյանը՝ Ազատի կացարանի գործով
Մինչ դատական նիստի մեկնարկը՝ մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհված զինծառայողների հիշատակը։
«Ժամանակավոր կառավարչի ներկայացրած՝ ՀԷՑ-ի աշխատակիցների բացատրությունների իսկությունը չի ստուգվել»․ Արամ Օրբելյան
ՀԷՑ նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը դատարանի դահլիճում հայտարարեց՝ վախի մթնոլորտում կանչել են մարդկանց, ասել՝ ցուցմունք պիտի տաս։
Հարկային բարեփոխումների և ռիսկերի կառավարման խորհրդի նիստում անդրադարձել են նաև խոշոր հարկ վճարողների ու կահույքի արտադրության ոլորտի հարկային կարգապահության բարելավման ծրագրերի արդյունքներին
Նախանշվել են 2026 թվականի առաջնահերթությունները
«Միջանցքի թեման փակված է, մեր տարածքում էլ Զանգեզուր անվամբ միավոր գոյություն չունի, չգիտենք՝ «Զանգեզուրի միջանցքը» ի՞նչ է»․ Ռուբեն Ռուբինյան
Անդրադառնալով հարցին, որ ԹՐԻՓՓ-ի բաժնետոմսերի միայն 26 տոկոսն է պատկանելու Հայաստանին, իսկ 76 տոկոսը՝ ԱՄՆ-ին, Ռուբինյանն ասաց՝ եթե անգամ «ԹՐԻՓՓ»-ը 100 տոկոսով ամերիկյան լիներ, դրանից մեր ինքնիշխանությունը չէր տուժելու։
Զայըտ մրցանակը Փաշինեանին և Ալիեւին պիտի յանձնվի Փետրուարին, Մարդկային Եղբայրութեան համաշխարհային օրուան առիթով
Հայաստանի եւ Ազրպէյճանի Խաղաղութեան հռչակագիրը արժանացաւ 2026-ի Մարդկային Եղբայրութեան Զայըտ մրցանակին
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու
Աստված ձեզ հետ. արձագանքեցին Համբարձումյանի աջակիցները
«Դադարեցնել Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ աննախադեպ ճնշումների արշավը». Հայ Առաքելական Եկեղեցու և Քրիստոնեության պաշտպանության կոմիտեի առաջին նիստը Բրատիսլավայում
Դոկտոր Աշոտ Գրիգորյանը շեշտեց քաղաքական հետապնդման զոհ դարձած երեք արքեպիսկոպոսների, Հայ Առաքելական Եկեղեցու եպիսկոպոսի և այլոց անհապաղ ազատ արձակման պահանջի անհրաժեշտությունը։ Ռոբերտ Ամստերդամն առաջարկեց քայլեր Եկեղեցին պաշտպանելու համար
Ոստիկանապետ Արամ Ղազարյանը նշանակվել է փրկարար ծառայության ղեկավար, Կամո Ցուցուլյանը՝ ոստիկանապետ
ՆԳ նախարարի առաջարկությամբ և Վարչապետի որոշմամբ՝ Կամո Ցուցուլյանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ։ ՀՀ վարչապետի հունվարի 19-ի N 36-Ա որոշումն՝ այստեղ: ՆԳ նախարարի առաջարկությամբ և Վարչապետի որոշմամբ՝ Արամ Ղազարյանը նշանակվել է ՆԳՆ փրկարար ծառայության պետ-ՆԳ նախարարի տեղակալ։ ՀՀ վարչապետի հունվարի 19-ի N 35-Ա որոշումն այստեղ:
Վերաքննիչ դատարանը չի կարող Դավիթ Համբարձումյանի անժամկետ կալանքը դարձնել ժամկետային, պետք է ազատ արձակի. պաշտպան
Եթե այս դեպքով դատարանը անժամկետ կալանքը դարձնի ժամկետային կալանք, դրանով կսահմանափակվի Դավիթ Համբարձումյանի ազատության իրավունքը. Գայանե Պապոյան


















































