Օրվա լրահոսը

Ազատ եմ ներկայացնելու, թե ինչ է տեղի ունեցել իրականում.Արմինե Օհանյան

Բարեբախտաբար փորձագետները, որոնք իմ 1500 նիշանոց տեքստի մասին 13 էջանոց եզրակացություն են գրել եւ այդ փորձաքննությունը տեւել է ուղիղ մեկ տարի, եզրակացրել են, որ իմ տեքստում չկա կոչ, թեեւ տեղ են թողել («այդ հարցերի պարզաբանումը դուրս է լեզվաբան-փորձագետի հատուկ գիտելիքների շրջանակից»), որ եթե հրահանգը շատ կոշտ լինի, այնուամենայնիվ, մեղադրանքն առաջադրեն:

Մարտունի քաղաքից 8 կմ հարավ-արևելք երկրաշարժ է գրանցվել

Երկրաշարժը զգացվել է՝ Գեղարքունիքի մարզի Զոլաքար և Մադինա գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Արցախցի կնոջը վերագրվող՝ Հայաստանի նկատմամբ վիրավորական արտահայտությունը փաստացի չի հաստատվում տեսագրությամբ. CivilNetCheck

Տեսանյութի ամբողջական ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նման ձևակերպում չի հնչում։ Կնոջ խոսքը վերաբերում է Արցախի խնդրին և հայրենիքի ընկալմանը, սակայն նման ձևակերպում նա չի անում։ Վարչապետի հետ վիճաբանության ժամանակ նույնիսկ պնդում է, որ Հայաստանը նույնպես իր որդու հայրենիքն է, սակայն նրանց բանավեճը ընթանում էր Հայաստանի սահմանների ընկալումների շուրջ:

Զորակոչիկները մի քանի անգամ տարկետում ստանալուց հետո հաջորդ զորակոչին ճանաչվում են պիտանի՝ զինծառայության համար. իրավապաշտպան

Գործող կարգավորումները հնարավորություն չեն տալիս զորակոչիկին՝ իր վստահելի բժշկին ներգրավելու փորձաքննության գործընթացում

Այս կառավարությունը կառավարվում է Ադրբեջանից, և հենց դրանով է պայմանավորված պետական քաղաքականության փոփոխությունը. Մարուքյան

Բոլորը կենտրոնացել են վարչապետի պահվածքի՝ նրա էմոցիաների, ժեստերի, երեխայի ներկայությամբ մորը վիրավորելու վրա, սակայն դրա սոցիալ-հոգեբանական հիմքերը կապված են Ադրբեջանից եկող հրահանգների հետ։ Այն հանգամանքի, որ այլևս չի թույլատրվում արցախցիների վերաբերյալ օգտագործել «էթնիկ զտված» կամ «բռնի տեղահանված» ձևակերպումները։

Ապրիլի 1-ից կբարձրանան խնամքի կենտրոնների աշխատակիցների աշխատավարձերը. Արսեն Թորոսյան

«Եվ հետևաբար, մայիսին դուք կստանաք պլյուս 30% աշխատավարձ»

Փաշինյանի տագնապը 2008-ի և 2014-ի կրկնության վտանգի գիտակցումն է, այս անգամ՝ Սամվել Կարապետյան-Լեւոն Տեր-Պետրոսյան դաշինքի տեսքով. Սամվել Աբրահամյան

Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) վարչության գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյան Կարճ անդրադարձ հրատապ լուծում պահանջող խնդրին Թեման, որի մասին կխոսեմ, ծավալուն է և բազմաշերտ։ Բայց կանդրադառնամ ընդամենը մեկ, գիտականորեն հիմնավորված շատ կարևոր ասպեկտի՝ ընտրողի վարքագծին։ Սկզբում հարցեր․ 1, 1998 թվականի հրաժարականից հետո և մինչև 2007 թվականի սեպտեմբերի 21-ը (շուրջ 10 տարի) առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը լռել

«Միգուցե կան պայմանավորվածություննե՞ր, իրենք կոմունիկացիա՞ ունեն Ադրբեջանի հետ եւ հստակ գիտեն պատերազմի օրն ու ժամը».Գառնիկ Դանիելյան

«Գոնե մի երկու ամիս առաջ արցախցիներին ասում էին՝ բռնի տեղահանվածներ, հիմա այդ բռնի տեղահանվածն էլ չեն ասում, ասում են՝ փախածներ»։

Նարեկ Սամսոնյանի տնային կալանքը փոխվել է վարչական հսկողության՝ հրապարակային խոսքի արգելքի պայմանով

Առաջին ատյանի դատարանը (դատավոր՝ Մ. Շահվերդյան) բավարարել է միջնորդությունը

Գիտաշխատողների աշխատավարձը եռապատկվել է, ոլորտի ֆինանսավորումը՝ ավելի քան կրկնապատկվել. ԿԳՄՍՆ

2017 թվականի համեմատ՝ 2025 թվականին գիտության ոլորտի պետական ֆինանսավորումն աճել է շուրջ 180 տոկոսով՝ 14.3 միլիարդ դրամից հասնելով 40.2 միլիարդ դրամի։

Մամուլի շենքը կարող է լինել ցածր սեգմենտին ծառայող էժան հյուրանոց. PROSPECT24 ՓԲԸ-ի տնօրեն

Նշենք, որ Պետական գույքի կառավարման կոմիտեի հետ հուշագրի ստորագրումից 4 օր առաջ՝ հունվարի 20-ին էլ «Դիգնիսի» ՍՊԸ-ի (տնօրեն՝ Վարդան Ալեքսանյան) եւ «Իմ քայլը» հիմնադրամի միջեւ էր կնքվել համագործակցության հուշագիր, եւ Աննա Հակոբյանն էլ տեսանյութ էր հրապարակել տեղեկացնելով, որ այդ հուշագրով «Դիգնիսի»-ն նպատակ ունի աջակցել «Իմ քայլը» հիմնադրամի կողմից իրականացվող բարեգործական ծրագրերին։ PROSPECT24 ՓԲԸ-ի տնօրեն Վարդան Ալեքսանյանը նաեւ այն հաջողակ տղամարդկանցից մեկն է, որը 2024թ 1 մլն դրամ մուտքավճար էր վճարել՝ մասնակցելով Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին: Ըստ մամուլի հրապարակումների, Ալեքսանյանն անցնում էր մի քրեական գործով, որի հետ կապված նրա նկատմամբ անգամ հայտարարված է եղել հետախուզում։

Հայաստանը ձգտում է դառնալ Եվրամիության անդամ, սակայն եվրոպական դատարանի վճիռը չի կատարում. Լիպարիտ Սիմոնյան

Եվրոպական դատարանի 26․02․2026թ-ի վճռով արձանագրվել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված մեղադրյալ Ս․Գ․-ի իրավունքների խախտում, սակայն Ս․Գ․ մինչ օրս շարունակվում է պահվել կալանքի տակ։

«Դա իմ աշխատած ժամանակահատվածում է կառուցվել, դուք էլ ընդամենը ժապավենն եք եկել կտրել՝ մեծ շուքով»․ լեզվակռիվ Արման Ղազարյանի եւ Բաբկեն Թունյանի միջեւ

Բաբկեն Թունյանը նորից արձագանքեց՝ ասելով, որ վերջերս հանրային հեռուստաընկերությամբ ռեպորտաժ է դիտել՝ վիճահարույց մանկապարտեզն արդեն գույքով ապահովված է։ Ընդգծեց՝ մանկապարտեզը կառուցվել է սուբվենցիոն ծրագրով, այսինքն, կառավարության էական աջակցությամբ։ Ինչ վերաբերվում է քրեական գործերին եւ վատնումներին՝ տարակուսեց․ «Եթե որեւէ խնդիր չկա, ինչի՞ համար է մարդը մի քանի միլիոն դրամ վերականգնել բյուջե»։

Ֆիդանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի թեմայով

Պակիստանը, Եգիպտոսը և Թուրքիան ակտիվորեն աջակցում են ԱՄՆ-Իրան բանակցություններ սկսելու գործընթացին:

Խնդիրը քաղաքականությունն է, որի արդյունքում արցախցին այսօր դարձել է անպաշտպան. Նժդեհ Իսկանդարյան

Սա մեկ միջադեպ չէ։ Սա համակարգ է։ Եվ այդ համակարգը պետք է փոխվի։

«Ինչո՞ւ եք Արցախ ասում, Ղարաբաղն Ադրբեջանինն է, էդ դեպքում վատ մի զգացեք, որ Երեւանին կասեն՝ Էրիվան». Ալեն Սիմոնյանն ադրբեջանական թեզեր է շրջանառում

«Ժողովուրդ, լա՞վ չէ, որ ՀՀ-ն որեւիցե պրոցեսի մեջ չկա, որտեղ պետք է մեր երեխաները զոհվեն, վա՞տ է դա։ Այո, ՀՀ գործող իշխանությունը՝ ՔՊ-ն խաղաղության կուսակցություն է»։

Թրամփը պնդում է, թե Իրանը համաձայնել է հրաժարվել միջուկային զենք ունենալու գաղափարից

«Բայց ես կասեի, որ շատ մեծ հնարավորություն կա», – նշել է Թրամփը

Դուք այսօր է՞լ Ադրբեջանի գործողությունները Արցախի, արցախահայության դեմ, համարում եք մարդկայնության դեմ հանցագործություն․ Արմենուհի Կյուրեղյանը՝ Վլադիմիր Վարդանյանին

Արմենուհի Կյուրեղյանը նաեւ հիշեցրեց՝ Հռոմի ստատուտի քննարկումների ժամանակ Վլադիմիր Վարդանյանն ասել էր՝ դա միակ գործիքն է, որով միջազգային ատյաններում հնարավոր է գործեր հարուցել արցախահայության դեմ կատարվող գործողությունների մասով․ «Ո՞ւր են այդ հարուցված գործերը։ Ես խոսում եմ արցախահայության դեմ հանցագործության մասին, որը դուք եք ձեւակերպել, ձեր ձեւակերպումն է։ Հիմա ասում եք՝ այո հայկական պետության շահերն եմ պաշտպանելու»։

Ցմահ դատապարտյալները անդրադարձել են քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգի առանձին դրույթների վերանայման անհրաժեշտությանը

Քրեակատարողական ծառայության ղեկավար կազմն ընդունել է «Սևան» քրեակատարողական հիմնարկի ցմահ դատապարտյալներին

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Օդի ջերմաստիճանը մարտի 25-ի ցերեկը կնվազի 2-4, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 5-7 աստիճանով։

«Էս ի՞նչ եք խոսում, իսկ եթե հիմա Ադրբեջանը մեր թուլացած վիճակից օգտվի եւ մտնի, մի հատ պուճուրիկ Երեւան քաղաք թողնի՞». Ալեն Սիմոնյան

«Մարդիկ, ովքեր ՔՊ-ին դեմ են, դուրս էր եկել, ասում էր՝ Նախիջեւանն եմ ուզում, Կիլիկիան եմ ուզում եւ Ղարաբաղն եմ ուզում։ Էդ խոսույթը պատերազմի մասին է։ Ռոբերտ Քոչարյանն իր երազանքներով թող գնա իրենց տանը կիսվի»։

Սրանք պետության անունից ստորագրված փաստաթղթեր են, և Հայաստանում ոչ մի խելամիտ քաղաքական ուժ չի գնա դրանց չեղարկմանը: Դա պետք է հստակորեն ասել հասարակությանը. Վահե Հովհաննիսյան

Ինչ վերաբերում է Ալիևի հրապարակային պահանջներին, ապա դրանց հանդեպ հայկական կողմը, իշխանությունների հավաստմամբ, չունի ֆորմալ պարտավորություններ: Կամ ունի, բայց դրանք հանրությունից գաղտնի են պահվում:

«Ես ոչ թե խուսափում եմ պատասխանից, ես տվել եմ միակ հնարավոր պատասխանը, որը կարող է տալ ՍԴ դատավորի թեկնածուն»․ Վլադիմիր Վարդանյանը՝ Անկախության հռչակագրի մասին

Հովիկ Աղազարյանը հետաքրքրվել էր՝ հնարավո՞ր չէ Սահմանադրությունում այնպիսի հավելում-լրացումներ անել, որոնք թույլ կտան հստակ ամրագրելու, որ ՀՀ-ն իր հարեւաններից տարածքային պահանջներ չունի եւ այդ պարագայում էլ անհրաժեշտություն չի լինի Սահմանադրության ներածությունից Անկախության հռչակագիրը հանել

«Նման արտահոսքի հնարավորությունը կա, բայց ես դա «վտանգ» չէի անվանի, այլ հնարավորություն զարգացնելու և ընդլայնելու մասնագիտական կայացման ասպարեզը»

Թվարկենք մեկ-երկու երաժիշտների հնչեղ անուններ, որոնք տարեսկզբից հյուրընկալվել են Երևանի կոնսերվատորիայում. Ռոբերտո Տուրրին՝ իտալացի դաշնակահար, G. Tartini Conservatory of Music-ի նախկին տնօրեն, Արտուրաս Անուսաուսկաս՝ ջազ դաշնակահար, կոմպոզիտոր, Լիտվայի երաժշտության և թատրոնի ակադեմիայի ջազի ամբիոնի ղեկավար, Ֆին Էլիաս Սվիթ՝ դանիացի կիթառահար, Aalborg International Guitar Festival-ի հիմնադիր նախագահ, Ֆրանսուա Պինո-Բենուա՝ Փարիզի Ռախմանինովի անվան կոնսերվատորիայի ջութակի պրոֆեսոր… Մարտի 26-ին կկայանա դաշնակահարուհի, Աջարիայի մշակույթի նախարար Էլիսո Բոլքվաձեի վարպետության դասը:

Դոլարի փոխարժեքը 22 տարվա նվազագույնի շեմին․ Հայաստանի թաքնված արժութային ռիսկերը. Աղասի Թավադյան

Հայաստանի ֆինանսական շուկայում դիտվում է արտարժույթի ներհոսքի աննախադեպ ծավալ, ինչը պայմանավորված է երեք զուգահեռ գործոններով։

Կա՞ արդյոք պատերազմի վտանգ։ Այո, կա։ Անկախ նրանից, Փաշինյանն է իշխանություն, թե՝ ոչ. Մեսրոպ Առաքելյան

Եվ այդ վտանգները պետք է նվազեցնել, չեզոքացնել։ Իսկ դրանց գործոնները ամենևին հերթական զիջումներ չեն, այլ արդյունավետ աշխատանքը միջազգային գործընկերների հետ, բաց խոսակցությունը Ադրբեջանի հետ։ Մի բան, որը շարունակաբար տապալում է գործող իշխանությունը։

Վլադիմիր Վարդանյանը՝ 2003-ի չկայացած հանրաքվեի մասին

Հիշեց ԱՄՆ- փորձը, երբ ՍԴ որոշումներից մեկը դուր չի եղել ԱՄՆ նախագահին, ասել է՝ դատավոր այսինչը կայացրել է այդ որոշումը, թող ինքն էլ կատարի այն․ «Հուսամ, մենք այդ վիճակում չենք հայտնվի»

Դատաքննության ընթացքում ջախջախվեցին ՀԷՑ-ի նկատմամբ վարույթի հիմք հանդիսացած բոլոր սին փաստերն ու ենթադրությունները. Վարդան Ալոյան

Եթե լրացուցիչ ապացույցներ հետազոտելու կամ գործի համար նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու անհրաժեշտություն չառաջանա, ապա դատական ակտը կհրապարակվի 26/03/2026 թ.-ին

Լրահոս
Մարդկային միտքը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031