Օրվա լրահոսը

Ուկրաինայի ընդդիմությունը վերջնագիր է ներկայացրել նախագահին. «Ազատություն» ռադիոկայան

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, Ուկրաինայի ընդդիմությունը 24-ժամյա վերջնագիր է ներկայացրել նախագահ Վիկտոր Յանուկովիչին՝ վարչապետ Նիկոլայ Ազարովին և ողջ կառավարությանը պաշտոնանկ անելու համար: Չորեքշաբթի երեկոյան ելութ ունենալով Կիևի Անկախության հրապարակում՝ УДАР (ՈւԴԱՌ) կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ ամեն ինչ կորոշվի հունվարի 23-ին՝ եթե նախագահը պաշտոնանկ չանի կառավարությանը, ապա ընդդիմադիրները կանցնեն հարձակման: Կլիչկոն հավելել է, որ

Տարկետում՝ գրավի դիմաց .«Հայկական ժամանակ»

ՀՀ կառավարությանը մտադիր է սահմանափակել օտարերկրյա բուհերում սովորելու մեկնող ուսանողների տարկետման հնարավորությանը, եւ այսօրվա նիստում նախատեսվում է քննարկել «Զինապարտության մասին» օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Առայժմ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունք ստանում են նաեւ միջպետական եւ միջգերատեսչական համաձայնագրերով արտերկիր գործուղված ուսանողները։ Օրենքի փոփոխությունից հետո տարկետման այդ պարտադիր իրավունքը կհանվի, բացառությամբ այն դեպքերի, որոնք

Ոստիկանությունը կնիքել է Սամվել Բալասանյանի տան տեսանկարահանող և պահպանող սարքերի սենյակը

Հունվարի 22-ին ԶԼՄ-ներում տեղեկություններ էին տարածվել, որ Գյումրու նախկին քաղաքապետի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, ընկերների հետ մեքենաներով մոտեցել է քաղաքապետ  Սամվել Բալասանյանի առանձնատանը և նրա հասցեին հայհոյանքներ ու սպառնալիքներ հնչեցրել: Դեպքը տեսանկարահանվել է տարածքում տեղադրված տեսախցիկներով:  Հրապարակման առնչությամբ ոստիկանության Շիրակի մարզի  քննչական բաժնում  նախապատրաստվում են նյութեր: Հանձնարարություններ են տրվել հետաքննական մարմնին` ձեռնարկելու օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզելու դեպքի

Ո՞րն է լինելու հաջորդ քայլը, երբ պարզվի, որ «միասնական օրակարգի» երկու հարցերի շուրջ էլ հնարավոր չէ հասնել լոկալ հաղթանակի. 168 ժամ

Բոլորի համար էլ պարզ է, որ Սահմանադրական դատարանը մերժելու է Պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին օրենքը հակասահմանադրական ճանաչելու մասին քառյակի հայցը: Մերժելու է, որովհետև վարչապետ Տիգրան Սարգսյանը բացատրում է, որ այլևս հնարավոր չէ կես միլիոն աշխատող մարդով կես միլիոն թոշակառու պահել, մանավանդ, որ աշխատողների թիվը տարեցտարի պակասում է, իսկ թոշակ ստացողներինը` ավելանում: Նման պայմաններում լուծումը միակն

Գայանե Առուստամյան. Սերգեյ Նիգոյանը Հայաստան վերադաոնալու մտադրություն չուներ. «Հայկական ժամանակ»

Դեռեւս դեկտեմբերին Ուկրաինայում՝ Կիեւում, Եվրոպական Կանաչների կուսակցությունը քննարկում էր կազմակերպել, որին մասնակցել էին Հայաստանի Կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը եւ լրագրող Գայանե Առուստամյանը։ Հենց Մայդանում, որը վերջին օրերին վերածվել է ոստիկանների ու ցուցարարների արյունալի բախումների թատերաբեմի, նրանք հանդիպել էին մի քանի ուկրաինահայերի. նրանցից մեկը երեկ ոստիկանների հետ ընդհարումների հետեւանքով զոհված Սերգեյ Նիգոյանն էր՝ Տավուշի մարզի

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամաններով պաշտոնանկ են եղել մի շարք բարձրաստիճան ոստիկաններ. shamshyan.com

Երեկ՝ հունվարի 22-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի հրամանով Արմեն Իսրայելյանը ազատվել է ոստիկանության Հրազդանի պետի պաշտոնից: Ըստ shamshyan.com – ի,  Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Ա. Իսրայելյանը նշանակվել է ոստիկանության Մեծամորի բաժնի պետ: ՀՀ ոստիկանապետի ևս մեկ հրամանով աշխատանքից ազատվել է ոստիկանության

Արարատ Զուրաբյան. «Ցավալի կլինի, որ հասարակության մի մասը հավատա, որ Սերժիկից ազատվելու համար կարելի է գնալ դեպի Ռոբիկը». «Հրապարակ»

Գլուխն իր պոչին է քննադատում, պոչը՝ գլխին։ Մի ներիշխանական բան կա, որ, իշխանության մեջ չլինելով, նրա բաղկացուցիչ մասն է։

ԹԱԹԱ ՊԼՅՈՒՍ

Սարի թաղում, Սարի թաղում Հիմի էլ գազի գինն ա դաղում:

Ինչի մասին է լռում Երևանի փոխքաղաքապետը. «Ժամանակ»

Երևանի քաղաքապետարանը անցյալ տարի ավելի քան կես մլն ԱՄՆ դոլար է ծախսել թափառող շների դեմ պայքարի համար, սակայն հանրությանն այդպես էլ որևէ բացատրություն չի տրվում, թե ինչու է նման շռայլություն թույլ տալիս քաղաքապետարանը հարկատուներիս հաշվին, և արդյոք այդքան գումարի աշխատանք կա՞ անելու թափառող շների հետ: Ի դեպ, այս տարի ևս քաղաքապետարանը շարունակելու է «հուժկու պայքարը»

90-ամյա Պարույր Սևակը հինգ տարի է, ինչ 85 տարեկան է. Ինչպե՞ս

«Պարզ թվաբանություն» առ` ՀՀ մշակույթի և ՀՀ կրթության և գիտության նախարարներին, Երևանի քաղաքապետարանի պատկան այրերին, արվեստի ու մշակույթի վաստակավոր և անտիտղոսակիր գործիչներին, կեղծ ու անկեղծ սևակասերներին և ի վերջո` աչքի չընկնող, պարզ բանականությամբ հայերին: Եվ որ ոգու փրկության քանորդում` լուծումը չլինի` Ձայն բարբառոյ յանապատի… Հսկայական գովազդային այս վահանակին ամրացված պաստառը` նվիրված հանճարեղ Պարույր Սևակի 85

Բանակ ուղարկված պատանիների մեջ չի կարելի խտրականություն դնել. «Հրապարակ»

Ամեն անգամ վրդովվում ենք, թե ինչպիսի անտարբերությամբ են պետական այրերն արձագանքում խաղաղ ժամանակ արձանագրվող դեպքերին ու զոհերի փաստին, երբ 18-20 տարեկան պատանու դին հանձնում են հարազատներին ու մի կողմ քաշվում: Հաճախ անգամ զորամասի հրամանատարությունը չի բարեհաճում այցելել զինվորի ծնողներին, մխիթարության խոսքեր ասել, իսկ պետությունը հարկ չի համարում նյութապես ու հոգեպես նեցուկ կանգնել այդ ընտանիքներին: Այս

Ժխտողականություն: Միջնորդագիր Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանի անարդար որոշման դեմ

2013թ. դեկտեմբերի 17-ին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԴ), իր անվանը ոչ արժանի, ընդունեց մի որոշում, որը դեռ շատ երկար կմնա դատարանի պատմության մեջ որպես բացարձակ խայտառակություն` առաջարկելով Դողու Փերիներին` հայոց ցեղասպանության ակտիվ և հավատարիմ ժխտողին, դատական հայց հարուցել ընդդեմ Շվեյցարիայի` ազատ արտահայտվելուն խոչընդոտելու համար: Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը դեպի Եվրոպա և այլուր տարածելու նպատակով Անկարայի կողմից

Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 23–ին` ժամը 09.30–ի դրությամբ, հանրապետության որոշ տարածաշրջաններում տեղում է ձյուն, մասնավորապես՝ Թալինի, Մարալիկի, Ախուրյանի, Աշոցքի, Արթիկի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի և Դիլիջանի: Վարդենյաց (Սելիմի ) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: Միջպետական և հանրապետական

Հանրային խորհուրդը շարունակելու է հետամուտ լինել հարցի լուծմանը` հօգուտ շենքի պահպանման

Հունվարի 22-ին Հանրային խորհրդի փոքր խորհուրդը գումարել է տարվա առաջին նիստը, որի օրակարգում ներառված էին «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի, առաջիկայում ՀՀ վարչապետի հետ հանդիպման վերաբերյալ հարցեր: «Զվարթնոց»-ի կլոր շենքի քննարկումը սկսվել է ՀՀ կառավարության կողմից տարեվերջի նիստի ժամանակ կոնցեսիոների մաստեր պլանը հաստատելու մասին որոշումից, որում ներառված է նաև հին ուղևորային

Ադրբեջանական կողմի կրակոցների պատճառով գյուղացիներին տարհանում են տներից․ NEWS.am

Ադրբեջանական կողմը մոտ 1 ժամ առաջ կրակ է բացել Տավուշ մարզի սահմանամերձ Այգեպար եւ Ներքին Կարմիրաղբյուր գյուղերի ուղղությամբ. գյուղացիներին տարհանել են իրենց տներից եւ այժմ նրանք գտնվում են  հատուկ կացարաններում: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Այգեպարի բնակիչները, որոնց սարսափեցրել է այդքան մեծ քանակությամբ կրակոցները: Կրակոցները լսվել են նույնիսկ հեռավոր Չինարի գյուղում: «Արդեն մի ժամ է, ինչ

Հակառակորդի կրակոցներից Մովսես գյուղի գազի խողովակները վնասվել են. Panorama.am

Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղում արդեն մեկ ժամ է՝ հակառակորդի կողմից կրակոցները դադարել են: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում գյուղի բնակիչ Արթուր Բադալյանը տեղեկացրեց, որ հիմա հանգիստ է, բայց մոտ մեկ ժամ առաջ կրակոցներն անընդմեջ են հնչել: Նրա խոսքով, ադրբեջանցիների արձակած կրակոցների հետևանքով վնասվել են գյուղը գազով սնուցող խողովակների մի հատվածը, ինչի արդյունքում հրդեհ է բռնկվել:

Եվրոխորհրդի մարդու իրավունքների կոմիսարը ընդգծեց լեզվի չիմացության հարցը․ «Հարավային դարպաս»

Այսօր, հունվարի 22-ին Եվրոխորհրդի մարդու իրավունքների հարցերով կոմիսար՝ Նիլս Մույժնիյեկսը Ախալքալաքում հանդիպեց օմբուդսմենի Սամցխե- Ջավախքի ներկայացուցիչների, շրջանի ոչ կառավարական կազմակերպությունների և Ախալքալաքի ու Նինոծմինդայի լրատվամիջոցների հետ Ջավախքում առկա խնդիրների մասին տեղեկանալու նպատակով: Եվրոխորհրդի մարդու իրավունքների կոմիսարը ընդգծեց լեզվի չիմացության հարցի կարևորությունը: Նիլս Մույժնիյեկսը հանդիպումները անցկացրեց Ժողովրդական պաշտպանի Սամցխե-Ջավախքի գրասենյակում: Նիլս Մույժնիյեկսը ասում է, որ ազգային

Գ.Կոստանյան. «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործով գանգատի հեղինակները նախ պետք է դիմեին ԼՂՀ-ի դատական մարմիններին․ «Փաստինֆո»

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի Մեծ պալատն այսօր տեղի ունեցավ «Չիրագովն ընդդեմ Հայաստանի»  գործի  լսումը։   «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործով գանգատի հեղինակները ներկայանում են որպես Ադրբեջանի քրդեր, ովքեր ապրել են Լաչինում: Նրանց պնդմամբ՝  բնակչության մեծամասնությունը եղել են քրդեր և ադրբեջանցիներ, ովքեր Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով ստիպված են եղել հեռանալ իրենց տներից 1992թ․ մայիսի 17-ին, որից հետո հնարավորություն

Сегодня. Սերգեյ Նիգոյանի մահից հետո Յանուկովիչն այլևս նախագահ չէ. Տիմոշենկո

Ազատազրկման մեջ գտնվող Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն նամակով անդրադարձել է հունվարի 22-ին զոհված Սերգեյ Նիգոյանի դեպքին: Հայտնում է «Սեվոդնյա» լրատվականը: Տիմոշենկոյի հաղորդագրությունը կարդացել է նրա դուստրը՝ Եվգենյա Տիմոշենկոն: «Այսօր՝ միասնության օրը, մահացել է Սերգեյ Նիգոյանը, որը հենց սկզբից Եվրոմայդանում էր… երիտասարդներ են մահացել: Ես առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել բոլորի հիշատակը: Ես ծնողների

Լեւոն Արոնյանը ամռանը կմեկնի Նորվեգիա

Այս տարվա հունիսի 2-ից 13-ը Նորվեգիայի տարբեր քաղաքներում կանցկացվի շախմատային գերմրցաշար, որին մասնակցելու են աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, մարտի 13-31-ը Խանտի-Մանսիյսկում կայանալիք հավակնորդների մրցաշարի մասնակիցներ Լեւոն Արոնյանը, Սերգեյ Կարյակինը, Պյոտր Սվիդլերը, Վեսելին Տոպալովը, ինչպես նաեւ իտալացի գրոսմայստեր Ֆաբիանո Կարուանան: Եվս չորս շախմատիստների անուններ հայտնի կդառնան ավելի ուշ: Աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդը հրաժարվել է

Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 22–ին` ժամը 21.30–ի դրությամբ, հանրապետության տարածքում առանց տեղումների եղանակ է: Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ավտոճանապարհներին կատարվում են մշակման աշխատանքներ՝ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Հայաստանից վտարվել է մանկական պոռնոգրության մեջ մեղադրվող ամերիկացին․ «Ամերիկայի ձայն»

Կորեայի իշխանությունները, ըստ պարբերականի, Հայաստանի իշխանությունների հետ վարել են ԱՄՆ-ի քաղաքացուն իրենց փոխանցելու մասին բանակցություններ: Դեպի Հարավային Կորեա Հայաստանից չվերթների բացակայության պատճառով վերջինիս անհրաժեշտ եղավ տեղափոխել ԱՄԷ-ի միջոցով: ԱՄՆ-ի քաղաքացի անգլերեն նախկին մի ուսուցիչ, որին մեղադրում են դեռահասի հետ սեռական հարաբերություններ ունենալու, դրանք նկարահանելու և համացանցի միջոցով տարածելու մեջ, չորեքշաբթի օրը Հայաստանից վտարվել է՝ փոխանցվելով

Ո՞վ էր Մովսես Գորգիսյանը (տեսանյութ)․ Ա1+

Ա1+-ի հարցերին է պատասխանել ազգային հերոս Մովսես Գորգիսյանի այրին:

Սեռական օրգանը նկարելու և կայքերում տեղադրելու համար գիտությունների թեկնածուն դատապարտվեց 1 ամսվա կալանքի․ «Փաստինֆո»

Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր մեղավոր ճանաչեց գիտությունների թեկնածու 58-ամյա Գագիկին` իր սեռական օրգանը, ինչպես նաև՝ սերմնաժայթքման պրոցեսը նկարելու և 2 կայքերում տեղադրելու համար` ՀՀ քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտեց կալանքի` 1 ամիս ժամկետով: Սակայն  ամբաստանյալի նկատմամբ խափանման միջոց ընտրված ստորագրությունը չհեռանալու մասին կմնա անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի

Կրակոցներ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի տան մոտ․ (Տեսանյութ)

Այսօր համացանցում հայտնվել է մի տեսագրություն, որն արված է Սամվել Բալասանյանի տան տեսախցիկներով: Ոմանք դա կապում են շրջանառվող այն տեղեկությունների հետ, թե իբր  Գյումրիի նախկին քաղաքապետի Վարդան Ղուկասյանի որդի՝ Սպարտակը, կրակոցներ է արձակել:

«Դեմ առ դեմ». Միքայել Դանիելյան եւ Մանվել Սարգսյան

Հունվարի 23-ին, ժամը 12.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Հելսինկյան ասոցիացիայի» նախագահ Միքայել Դանիելյանի եւ քաղաքագետ Մանվել Սարգսյանի  միջեւ բանավեճը: Թեման՝ ղարաբաղյան հակամարտության շուրջ ներկա զարգացումները: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել  այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ  Twitter-ը: Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին: Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված կամ վիրավորանք պարունակող

Ժամերգություն ու մոմավառություն Գյումրիում՝ հերոս Արմեն Հովհաննիսյանի հիշատակին․ (Տեսանյութ, ֆոտոշարք)

Քիչ առաջ  գյումրեցի մի խումբ երիտասարդները՝ լրագրողներ, դասախոսներ, ոստիկաններ Ամենափրկիչ եկեղեցու բակում տեղադրված  Խաչքարերի պուրակում մոմեր վառեցին ու ծաղիկներ դրեցին հունվարի  19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հակառակորդի դիվերսիոն խմբերի հարձակման ժամանակ փոխհրաձգության հետեւանքով զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի լուսանկարի առջև: Վերջիններս սկսեցին աղոթքով՝ սգալով, բայց միաժամանակ հպարտանալով  մեր հերոսով: Ակտիվիստ Արսեն Վարդանյանն ասաց. «Արմենին

Ճարտարապետը՝ օդանավակայանի շենքի մասին. «Քանդելը վատթարագույն ճանապարհն է»

Դեռեւս անցյալ տարվա սեպտեմբերին արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը լրագրողների հետ զրույցում իր հաստատակամությունն էր հայտնել Զվարթնոց օդանավակայանի  կլոր շենքի քանդելու  որոշման վերաբերյալ: Այս օրերին թեման կրկին թեժացել է: Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը նշեց, որ քանդելու վերաբերյալ ոչ մի  նոր որոշում էլ չկա, ուղղակի հին որոշումն է շրջանառվում: «Քննարկումների փուլը դեռ

Kyiv Post. Կիևում սպանված հայ երիտասարդի նկարագիրը՝ «բոլորին ձեռք մեկնող հիանալի անձնավորություն»

Լրագրող Քրիստինա Բերդինսկիխը, որը պարբերաբար գրում էր Կիևի ցուցարարների և կամավորների մասին, այսօր սպանված Սերգեյ Նիգոյանին բնութագրել է որպես բոլորին օգնության հասնող հիանալի անձնավորություն: Փոխանցում է «Կիև փոստ» թերթը: «Ինձ նրա մասին գրել խորհուրդ էին տվել Արևմտյան Ուկրաինայից, և նրան էին խորհուրդ տվել, քանի որ նա հիանալի մարդ էր», – ասել է Բերդինսկիխը, – «Նա

Լրահոս

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031