Օրվա լրահոսը
«Միակ տղամարդն» ու «գավառական վարժապետի ինքնագովազդը»
ՀՀՇ նախկին անդամ Երջանիկ Աբգարյանի կարծիքով՝ Տիգրան Սարգսյանը խաղալիք է ղարաբաղյան կլանի ձեռքում, իսկ Սերժ Սարգսյանը կհեռանա նախագահական ժամկետից շուտ: – Ինչպե՞ս եք գնահատում անցած տարեվերջին սկսված եւ շարունակվող վարչապետ Տիգրան Սարգսյան-նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյան բանավեճը: – Դեմ դիմաց փոխադարձ ծառանալն ու ֆշշացնելը, ինչպես կենդանական աշխարհում է պատահում, ոչ միշտ է ավարտվում մահացու խայթոցով: Վերջին
Կա վտանգ, որ ընդդիմությունը կարող է ներքաշվել միջկլանային «ռազբորկաների» դաշտ
Ըստ Էդգար Վարդանյանի՝ այդ վտանգը հնարավոր է չեզոքացնել, եթե համագործակցության հիմքում դրված լինի, մասնավորապես, Իրավունքը – Հունվարի 18-ին ԱԺ չորս ուժերը նախատեսում են հանրահավաք անցկացնել, որի նպատակն է Սահմանադրական դատարանից պահանջել կասեցնել պարտադիր կուտակային կենսաթոշակային նոր համակարգի ներդրման մասին օրենքի գործադրումը՝ մինչեւ ՍԴ-ի կողմից այդ օրենքի վերաբերյալ որոշման ընդունումը: Պարոն Վարդանյան, համագործակցությունը կարո՞ղ է շարունակական
Արմեն Աշոտյանը թատերականի ռեկտորի անուններ շրջանառության մեջ չի դրել (Տեսանյութ)
Արմեն Աշոտյանը Տարոն Մարգարյանի դիսերտացիան չի կարդացել
Հայեցակարգը կա, չափորոշիչները չկան
Հաշմանդամ մարդիկ մտավախություն ունեն, որ նոր հայեցակարգը կիրառելու դեպքում իրենք կզրկվեն հաշմանդամության թոշակից կամ արտոնություններից «Ինչ փոփոխություններ էլ որ լինեն՝ մեր սկզբունքային դիրքորոշումն այնպիսին է, որ ոչ մի հաշմանդամ, որն այսօր ունի կենսաթոշակի կամ որեւէ արտոնությունների իրավունք, չպետք է կորցնի այն այդ բարեփոխումների արդյունքում: Շատ կարեւոր է ոչ թե հայեցակարգը, այլ այն չափորոշիչները, որոնցով կհստակեցվեն,
Հակոբ Ինջիղուլյանին տեսակցելու իրավունքի հարցը կորոշվի հունվարի 16-ին
«Մենք վաղը ժամը 15.00-ին հանդիպելու ենք Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի ղեկավարի հետ»,-Aravot.am-ին տեղեկացրեց Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանի եղբայր Հարութ Ինջիղուլյանը: Նա նշեց, որ իրենք տեսակցության իրավունք են խնդրելու, որ Հակոբի հետ կապ հաստատելու իրավունք ստանան գոնե հունվարի 28-ին՝ նրա 23-ամյակի օրը: Հարութ Ինջիղուլյանը մանրամասնելով ասաց. «Մինչ այժմ մեր խնդրանքները չեն բավարարվել,
«Կառավարությունը թող հեքիաթներ չպատմի, այլ մոնոպոլիաները տրոհի»
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ կենսաթոշակային բարեփոխումների մասին Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը, ինչպես «Առավոտի» հետ զրույցում ասաց՝ չնայած մեկ-մեկ հրաշքների հավատում է, սակայն Սահմանադրական դատարանի հետ հույսեր չի կապում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ միջնորդությունը քննարկելու եւ այն հակասահմանադրական ճանաչելու առնչությամբ: Պարոն Մեհրաբյանի խոսքերով՝ «Սահմանադրական դատարանի հետ երբեք հույսեր չեմ կապել, Սահմանադրական դատարանը գործադիր իշխանության կցորդն է եղել
Վլադիմիր Պուտինը «Բարեկամության շքանշան» է շնորհել Իգոր Ղահրամանյանին
Կազանում կայացած Համաշխարհային ուսանողական խաղերի նախապատրաստության գործում ունեցած ներդրման համար ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պարգեւներ է շնորհել 20 գործչի: Ռուսաստանի Դաշնության առողջապահության փոխնախարար Իգոր Ղահրամանյանը նախագահից ստացել է «Բարեկամության շքանշան»: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ airko.org-ի
Դատապարտյալները գլխավոր դատախազին խնդրում են այցելել
Արդարադատության նախարարության «Սեւան» քրեակատարողական հիմնարկի մի խումբ դատապարտյալներ բաց նամակով դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանին. «Ձեզ ենք դիմում, որովհետեւ մեր երկրի օրենքի ճիշտ կիրառումը գտնվում է նախարարների կայացրած որոշումների եւ վճիռների «ենթակայության» տակ»: Նրանք հիշեցնում են սեպտեմբերի 3-ի համաներումը, նշելով, որ կիրառվածը համաներում էր՝ պայմանական վաղակետ ազատում էր մեծ մասշտաբով: Դատապարտյալները նամակում անդրադարձել
Որպեսզի ձնհալից հետո գարուն գա
«Ես կարծում էի, որ դա գարուն է, իսկ դա ձնհալ է»՝ այդ երգը հնչում է ռուսական վերջին սերիալներից մեկում: Սերիալը ես, բնականաբար, չեմ տեսել, բայց երգը հիշվող է: Իսկ ֆիլմը, որքան հասկանում եմ, խրուշչովյան «ձնհալի» մասին է՝ խորհրդային պատմության մի ժամանակաշրջանի մասին (1950-ականների կեսերից մինչեւ 60-ականների կեսերը), երբ ստալինյան դաժան տոտալիտարիզմը փոխարինվեց ավելի մեղմ, բայց,
Այսպիսի հետադարձ կապ հասարակության հետ մենք երբեք չենք ունեցել. Ա. Աշոտյանը` 2014 թվականի գերակա խնդիրների մասին
ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում այսօր տեղի է ունեցել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի մամուլի ասուլիսը՝ «2014 թվականի գերակա խնդիրները և ծրագրերը» թեմայով: Նախարարը ներկայացրել է ընթացիկ տարվա այն անելիքները, որոնք, ըստ Ա. Աշոտյանի, թույլ կտան ևս մեկ քայլ առաջ տանել կրթական բարեփոխումները: Նախարարի խոսքով` այս տարի առաջարկվել են այնպիսի գերակա խնդիրներ, որոնք մի
Արշակ Սադոյանը՝ Ռոբերտ Քոչարյանին. «Դեգրադացվել եք այն աստիճան, որ Ղարաբաղի ու սմերչի մասի՞ն էլ չեք ուզում խոսել»
«Ցավոք, գործ ունենք մարդկանց հետ, որոնք հեռակա կարգով պոլիտեխնիկ են ավարտել, կամ արհեստականորեն են ձեռք բերել կրթություն, ու թեկուզ ճարպիկ ուղեղներով, բայց աղքատիկ գիտելիքներով փորձում են ապագայի հարցեր լուծել»,-«Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Արշակ Սադոյանը՝ մեկնաբանելով Քոչարյան-Սարգսյան փոխհրաձգությունը: Այնուհետև շեշտեց. «Մասնավորապես նկատի ունեմ Ռոբերտ Քոչարյանին: Մենք տեսել ենք հոկտեմբերի 27, մարտի
Տղամարդիկ էլ են հիվանդանում կրծքագեղձի քաղցկեղով
Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում հետազոտված յուրաքանչյուր 16-րդ կնոջ մոտ հայտնաբերվում է կրծքագեղձի քաղցկեղ. տարեկան այս կենտրոնում հետազոտվում է 35 հազար կին: Այսօր այս մասին «Ելակետ» ակումբում ասաց կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը: Ըստ տիկին Հակոբյանի, այս հիվանդությունը երիտասարդացել է ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում: Տնօրենի խոսքերով՝ իրենց մոտ գրանցվել է դեպք, երբ նույնիսկ 16 տարեկան աղջկա
Ամփոփվեցին Տարածքային կառավարման նախարարության 2013թ. գործունեության արդյունքներն ու ներկայացվեցին 2014 թ. գերակա խնդիրները
ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ամփոփեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության 2013թ. գործունեության արդյունքներն ու ներկայացրեց 2014 թ. գերակա խնդիրները: 2013թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարության հիմնական գործունեությունն ուղղված է եղել տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման համակարգերի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, նախարարության գերակա խնդիրների իրականացմանը: Համայնքային բյուջեների եկամուտների ցուցանիշներ 2013թ. ՀՀ
Հետախուզվում էր մարդուն առևանգելու մեղադրանքով
Հունվարի 14-ին, ժամը 18.50-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Քաջազնունու փողոցի թիվ 6 շենքի մոտից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Մխիթար Զ.-ին, որը հունվարի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի /մարդուն առևանգելը/ 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: ՀՀ ոստիկանություն
Առաջատարներն ի հայտ են եկել
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շարունակվում են Հայաստանի բարձրագույն խմբի տղամարդկանց 74-րդ եւ կանանց 69-րդ առաջնությունները: Երեկ կայացած երրորդ տուրից հետո երկու մրցաշարերում էլ ի հայտ են եկել միանձնյա առաջատարները: Երեք անընդմեջ հաղթանակ տոնելով՝ Վայոց Ձորի ներկայացուցիչ Շուշաննա Սարգսյանը հարյուր տոկոսանոց արդյունքով մրցաշարային աղյուսակը գլխավորում է միանձնյա: Տղամարդկանց առաջնությունում երեւանցի միջազգային գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը երեք
Մահվան ելքով պատահար Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում
Հունվարի 14-ին, ժամը 19.30-ին, «Մերսեդես-Բենց Ե180» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում բախվել է ծառի: Վարորդը` 1979 թ. ծնված Վլադիմիր Ծատուրյանը, տեղում մահացել է: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
«Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության ընթացքը զարդարում էին այս գեղեցկուհիները
2013 թվականի «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության արարողությանը շքեղություն էին հաղորդում ոչ միայն մրցանակներն ու դափնեկիրները, այլեւ վերջիններին ուղեկցող ու պարգեւատրումներին մասնակցող կանայք, որոնք ամբողջ արարողությանը գեղեցկության յուրօրինակ շքահանդեսի տեսք հաղորդեցին: Աշխարհի ամենագեղեցիկ կանանցից մեկը՝ սուպերմոդել Ադրիանա Լիման, չնայած ծնվել է Բրազիլիայում, որտեղ ֆուտբոլը իսկական հավատք է, Միլանի «Ինտերի» մոլի երկրպագու է: Ու թեեւ «Ինտերի» ոչ մի
Քոչարյան-Սարգսյան բանավեճի տնտեսական հիմնավորումները. փուչիկը ո՞վ է փչել և ո՞վ պայթեցրել
«Տիգրան Սարգսյանը Խաչիկ գյուղի կլուբի պահակը չի եղել չէ՞ նախորդ իշխանության օրոք: Նա եղել է ԿԲ նախագահը: Մենք` փորձագետներս, 2000-ի կեսերին նրա վարած քաղաքականությանը ընդդիմանում էինք, բայց մեր գնահատականները մերժվում էին, կուռք էին սարքել ուժեղ դրամի քաղաքականությունը: Ուստի, այնպես չէ, որ հանկարծ բոլորը արթնացել են, շինարարական փուչիկ տեսել»:
Ռուսաստանում ափսոսանքով են հիշում ԽՍՀՄ-ի փլուզման մասին. «Ազատություն» ռ/կ
Հետաքրքրական է սակայն, որ ըստ Gallup-ի հարցման` հայաստանցիների շրջանում Խորհրդային Միության փլուզումը ափսոսանքով ընկալողների թիվն ավելի մեծ է, քան Ռուսաստանում` շուրջ 66 տոկոս:
Չհայտնվել ծուղակում
Ո՞ր քաղաքական ուժը Սերժ Սարգսյանի համար կլինի հարմար «ընդդիմությունը» Ռոբերտ Քոչարյանի զույգ հարցազրույցները առիթ հանդիսացան քննարկելու իշխանական դաշտում հնարավոր վերադասավորումները, Քոչարյանին վարչապետի պաշտոն առաջարկելու հնարավորությունները: Սակայն պակաս կարեւոր չէ Սերժ Սարգսյանի իշխանավարման երկրորդ շրջանում «արժանավոր» ընդդիմության հասունացման հարցը, որին էլ, չի բացառվում, որ Սերժ Սարգսյանն իշխանություն հանձնի արդեն հաջորդ նախագահական ընտրությունների արդյունքում: Խորհրդարանական ընդդիմադիր քաղաքական
Եղանակը Հայաստանում. մեկնաբանում են Հիդրոմետի մասնագետները
2013 թ. դեկտեմբերի 14-ից մինչև հունվարի 13-ն Արարատյան դաշտում և դրա նախալեռներում, Վայոց ձորի հովիտներում և Մեղրու հատվածում դիտվել է մառախուղ և մերկասառույց: Օդի ջերմաստիճանը, սկսած դեկտեմբերի 14-ից մինչև դեկտեմբերի 31-ը, աստիճանաբար նվազեց և ամսվա վերջին հասավ իր նվազագույն արժեքին` Արարատյան դաշտում և դրա նախալեռներում գիշերը հասնելով -15…-200C, ցերեկը` -14…160C: Օդի առավելագույն ջերմաստիճանը հանրապետության լեռնային
«Այս գործարքը շահեկանորեն տարբերվում է Ձեր՝ գույք-պարտքի դիմաց գործարքից».Արմեն Մովսիսյանը հակադարձում է Ռ. Քոչարյանին. Tert.am
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը Tert.am–ի հետ բացառիկ հարցազրույցում անդրադառնում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ օրեր առաջ տված հարցազրույցին, որում վերջինս անդրադարձել էր, գազի իրական գնի մասին հանրության չտեղեկացնելուն և դրա հետևանքով 300 միլիոն դոլար պարտքի կուտակելուն, «ՀայՌուսգազարդի» հայկական 20 տոկոսանոց փայաբաժնի բուն վաճառքին, համաձայնագրով մինչև 2043 թվականը հաստատված մենաշնորհի բացառիկ
«Սարի աղջիկ» երգի հայկական արմատները ապացուցելու համար ստեղծված նախաձեռնության անդամները ավելի լավ կլինի քննարկեն թուրքական ու արաբական երգեր մատուցելու խնդիրը. «Հայոց աշխարհ»
Վերջին շրջանում շատ է խոսվում «Սարի աղջիկ» երգի հայկական ծագման մասին: Երգը թուրք-ադրբեջանական սեփականաշնորհումից փրկելու նպատակով ստեղծվեց «Սարի աղջիկը» հայկական երգ է» նախաձեռնություն, որի հեղինակները քայլեր ձեռնարկեցին երգի թուրքական եւ ադրբեջանական արմատների մասին ապատեղեկատվությունը հերքելու համար: Նախաձեռնությանը միացավ նաեւ երգիչ Անդրեն: Հանրության շրջանում երգն ավելի ճանաչելի դարձնելու նպատակով վերջերս «Սարի աղջիկ» երգի հիման վրա Անդրեի
Ուղիղ միացում. «Դեմ առ դեմ»` Ռուբեն Մեհրաբյան եւ Գառնիկ Իսագուլյան
«Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի եւ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի բանավեճը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցների շուրջ:
Քննիչին ու դատախազը չեն ներկայացել Վարդան Պետրոսյանի գործով դատական. «Փաստինֆո»
Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ այսօր Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում նախանշված դատական հերթական նիստը դարձյալ հետաձգվել է՝ այս անգամ քննիչի և դատախազի բացակայության պատճառով: Հիշեցնենք՝ դատարանը պետք է քններ Վարդան Պետրոսյանի ձերբակալման որոշումը բողոքարկելու՝ փաստաբանի հայցը: Բացի այդ, երեկ մեզ հետ զրույցում Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարել էր՝ դատավորին
Քոչարյանը Տիգրան Սարգսյանին հրավիրում է «Պապլավոկ». «Չորրորդ իշխանություն»
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը պաշտոնապես տեղեկացնում է, որ Ռոբերտ Քոչարյանը Տիգրան Սարգսյանին հրավիրում է հրապարակային բանավեճի՝ «Պապլավոկ» սրճարանում Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում
Արմեն Աշոտյան. «Իսկ ե՞րբ է վերջին անգամ Ռոբերտ Քոչարյանն այցելել Պանթեոն» (Տեսանյութ)
Արմեն Աշոտյանը կարծում է, որ Քոչարյանը չի վերադառնա
«Երեխու ձեռքերը սաղ այրված են, վրան հանգցված ծխախոտի հետքեր կան ու ծեծված է». ԳԱԼԱ
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԼՂՀ Քարվաճառի տարածքում գտնվող Չոփռլուի զորամասից ծանր վիճակով զինվորական հոսպիտալ է տեղափոխվել ժամկետային զինծառայող Մհեր Խլղաթյանը, վերջինիս ծեծի են ենթարկել զորամասում: ԳԱԼԱ-ն զրուցել է զինվորի հարեւանների հետ, ովքեր պատմել են. «Մհերը շատ խելոք երեխա է, իրա նման բարի, բարեխիղճ երեխա չկա: Ես զարմանում եմ, որ էդ ձևի մարդուն կարելի է ծեծել»:
Ըստ քաղաքացի Ա. Ա.-ի հաղորդման` ՊՆ նախկին քննիչը, վստահությունը չարաշահելով, տիրացել է իր գույքին
Քաղաքացի Ա. Ա.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ըստ Ա. Ա.-ի հաղորդման` ՀՀ Պաշտպանության նախարարության քննչական ծառայության նախկին քննիչը, չունենալով անհրաժեշտ ֆինանսական միջոցներ և եկամուտներ խոշոր չափի արժեք ունեցող գույք գնելու համար, խարդախություն կատարելու նախնական դիտավորությամբ, օգտագործելով պաշտոնեական
Հարցը քաղաքականացնել-չքաղաքականացնելու ընտրություն չկա. «Չորրորդ իշխանություն»
Իշխանությունների ուզածը հենց այն է, որ մի քանի տասնյակ ակտիվիստներ իրար գլխի հավաքվեն, գոռգոռան «դե՛մ ենք» ու գնան տուն՝ ֆեյսբուքում իրար պատմելու, թե ով քանի անգամ գոռաց, ու քննարկելու, թե ում լուսանկարն է ավելի «կրեածիվ» ստացվել։ Իշխանությունները դրանից չեն վախենում, նրանք քաղաքական ուժերի համախմբումից ու հարցի քաղաքականացումից են վախենում։ Դրա համար էլ «կուտը» տալիս են՝