Օրվա լրահոսը
Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառում Մոսկվայում
Ապրիլի 24-ին Մոսկվայի նորակառույց Սբ.Պայծառակերպության եկեղեցու տարածքում տեղի ունեցավ 1915թ.-ին Օսմանյան կայսրությունում Ցեղասպանությանը զոհ դարձած անմեղ հայերի հիշատակման արարողությունը: Ներկաները ծաղկեպսակներ և ծաղիկներ դրեցին եկեղեցու տարածքում կանգնեցված հուշակոթողի մոտ, այնուհետև մայր տաճարում Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Եզրաս Արքեպիսկոպոս Ներսիսյանի կողմից մատուցվեց հոգեհանգստի պատարագ: Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցին
Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Իսպանիայում
Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը Իսպանիայում մեկնարկեց ապրիլի 22-ին Մադրիդում: «Կասա դե Կանտաբրիա» մշակութային համալիրի սրահում տեղի ունեցավ «Անլռելի զանգակատուն. Հայաստան 1915-1918» խորագրով Մեծ եղեռնը վավերագրած լուսանկարների ցուցահանդեսի բացումը և Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված արարողությունը, որին ներկա գտնվեցին բազմաթիվ պաշտոնյա անձիք, օտարերկրյա դիվանագետներ, հասարակական գործիչներ, համալսարանների դասախոսներ, հայ և ազգային այլ փոքրամասնությունները
Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Դամասկոսում
Ապրիլի 24-ին Հայոց Մեծ Եղեռնի 99-րդ տարելիցի կապակցությամբ Դամասկոսի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում մատուցվեց պատարագ և հոգեհանգստյան կարգ Ցեղասպանության հուշարձանի մոտ, որից հետո Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը և դեսպանության անձնակազմը ծաղկեպսակ զետեղեցին անմար կրակի մոտ: Արարողությանը մասնակցեցին բազմաթիվ սիրիահայեր, Հայաստանի քաղաքացիներ, լրագրողներ, հասարակական գործիչներ, քույր եկեղեցիների հովվապետեր, ինչպես նաև Հռոմի Պապի պատվիրակը: Տարիներ ի
Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառում Քուվեյթում
Ապրիլի 23-ին Քուվեյթի Ս. Վարդանանց եկեղեցու բակում Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում տեղի ունեցավ հսկումի ավանդական արարողությունն ու մոմավառության խորհրդանշական երթը, որից հետո ներկաները շարժվեցին եկեղեցու դահլիճ` ունկնդրելու ոգեկոչման միջոցառումը: Համայնքային բոլոր կառույցների համատեղ ջանքերով կազմակերպված հուշ-երեկոյի ընթացքում ներկայացվեց գեղարվեստական հայտագիր, համայնքի երիտասարդական կառույցները կատարեցին ազգային-ազատագրական երգեր, Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչն անդրադարձավ Հայոց
Ղրիմից արտաքսված մոտ 20 000 հայեր կարող են վերադառնալ. РИА Новости
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ազգերի արդարացման մասին ստորագրած հրամանագիրը 1940-ականներին արտաքսված 20 հազար հայերի Ղրիմ վերադառնալու հնարավորություն է տալիս, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ղրիմի հայ համայնքի նախագահ Վաղարշակ Մելքոնյանը: «Ռուսաստանի նախագահի հրամանագիրը մեզ հույս է տալիս, որ Ղրիմի թաթարների իրավունքները կվերականգնվեն: Մեր ազգակիցների վերադարձը Ղրիմ տարբեր պատճառներով տեղի չի ունեցել: Այդ պատճառով մենք
Հայկ Դեմոյանը` Էրդողանին. «Այսօր շատ թուրքեր արդեն չեն հավատում Ձեր իսկ նշած «1915թ. իրադարձություններին» ինչպես Դուք այն անվանում եք»
Հարգելի վարչապետ, Ինձ համար զարմանալի է, որ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրության կառավարության կողմից հայերի և այլ քրիստոնյաների հանդեպ իրականացված ցեղասպանությունից 99 տարի անց Թուրքիայի այսօրվա առաջնորդը պարզապես ցավ է հայտնում «1915թ. իրադարձությունների համար» ապրիլի 24-ի՝ Ցեղասպանության զոհերի հիշատակի նախօրեին: Պետք է խոստովանեմ, որ սա կարևոր քայլ է, բայց, ցավոք, այն ուղղված չէ ճշմարտության
Մանվել Սարգսյան. «Հայաստանի իշխանությունը շատ ոգեւորված է»
«Մարդիկ, բնական է, կօգտվեն այդ օրենքից. շատ-շատերն են ՌԴ-ում աշխատում եւ խնդիրներ են ունենում: Քաղաքացիությունը, բնական է հանում է դրանք»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Մանվել Սարգսյանն` անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրերս ռուսական քաղաքացիության տրամադրումը հեշտացնելու մասին ստորագրած օրենքին: Օրենքը վերաբերում է այն անձանց, ովքեր ազատ տիրապետում են ռուսերենին և ապրել են ԽՍՀՄ տարածքում
Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի բացման արարողություն Նինոծմինդայում
Ապրիլի 23-ին Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի Նինոծմինդա քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվեց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի պատարագ, այնուհետև Նինոծմինդայի շրջանային մշակույթի տան բակում տեղի ունեցավ հուշակոթողի օծման հանդիսավոր արարողություն, որն անցկացրեցին Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը և Սամցխե-Ջավախքի ու Ծալկայի ընդհանուր Առաջնորդական փոխանորդության փոխառաջնորդ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանը: Միջոցառման մասնակիցներին
Անուշ Գրիգորյանը նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը ու իր հաղթանակը նվիրեց Գենոցիդի զոհերի հիշատակին
Այսօր հայաստանցի 51 կգ քաշային բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության եզրափակչում հաղթելով իտալուհի Իրմա Տեստային` նվաճեց այս տարիքային խմբի աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Հաղթանակից անմիջապես հետո Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում Անուշը հայտարարեց, որ իր այս հաղթանակը, որ նա տոնեց ապրիլի 24-ին, նվիրում է հայերի դեմ 1915 թվականի Թուրքիայի իրականացրած գենոցիդի զոհերի
ՀԱՊԿ-ը դադարեցնում է ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը. «Ազատություն»
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) դադարեցնում է ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը:«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, այսօր Մոսկվայում տեղի ունեցած մամուլի ասուլիսում նման հայտարարություն է արել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: «Առայժմ կդադարեցնենք ՆԱՏՕ-ի հետ համատեղ գործունեություն ծավալելու նպատակով կապերի հաստատման ուղղությամբ բոլոր ջանքերը՝ հաշվի առնելով այն դիրքորոշումը, որն այսօր՝ ուկրաինական ճգնաժամի ընթացքում, որդեգրել է ՆԱՏՕ-ն: Այսօր ՆԱՏՕ-ն շանտաժային
ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակության այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Ապրիլի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի գլխավորած ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի: Պատվիրակության կազմում էին կոնգրեսականներ Էլիոթ Լանս Էնգելը, Դեյվիդ Սիսիլինին և Լոյս Ֆրենկլը: Ամենայն Հայոց Հայրապետն ընդգծեց, որ
Սերժ Սարգսյան. «ԵՄ-ին անդամակցության հավակնող Թուրքիան զմռսել է հարևան երկրի սահմանը»
Աշխատանքային այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Արևելյան գործընկերության 5-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված բարձր մակարդակի հանդիպմանը, որտեղ հանդես է եկել ելույթով: *** Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Արևելյան գործընկերության հինգերորդ տարեդարձի առթիվ բարձր մակարդակի հանդիպմանը Մեծարգո՛ Նախագահ Զեման, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Նախ` շնորհակալություն եմ հայտնում Նախագահ Զեմանին և չեխական իշխանություններին
Թբիլիսիում թուրքական դեսպանատան առջև կայացավ բողոքի ցույց
Ապրիլի 24-ին Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան առջև կայացավ բողոքի ցույց: Ակցիայի հարյուրավոր մասնակիցները թուրքական պետությունից պահանջում էին ճանաչել իր կատարած հանցագործությունը՝ Հայ ժողովրդի նկատմամբ իրագործված Ցեղասպանությունը: 1915-23թթ. Ցեղասպանության ճանաչման և հատուցման պահանջով ցույցին միացան Թբիլիսիում գործող բոլոր խոշոր հայկական հասարակական կազմակերպությունները: Ցույցի մասնակիցներն արտահայտեցին իրենց բողոքը Թուրքիայի ցեղասպանական քաղաքականության դեմ և կոչ արեցին հատուցել իրականացրած հանցագործության
Վահրամ Աթանեսյան. «Եթե Մինսկի խումբը լուծարվի, դա մեզ համար ողբերգություն չպետք է լինի»
Վերջերս «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցություն» վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը կարծիք էր հայտնել, որ Ադրբեջանը սահմաններում պահպանում է լարվածությունը, քանի որ մտավախություն ունի, որ ԼՂՀ հարցն աշխարհի կողմից կմոռացվի, քանի որ կան ավելի առաջնային խնդիրներ՝ Ուկրաինայի եւ Ռուսաստանի հետ կապված: Քաղաքագետը, նաեւ չէր բացառել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ազդեցությունը հնարավոր է այնքան թուլանա, որ նույնիսկ լուծարվի՝
Ստեփան Սաֆարյան. «Ռուսաստանի քաղաքացիները դառնում են քայլող ականներ»
«Ընդհանուր առմամբ, ՌԴ-ն այն երկրներից է, որը մերժում է իր քաղաքացիությունը եւ որքան էլ իր նոր օրենքով ասում է, որ պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիություն է տալու ցարական Ռուսաստանի, նախասովետական եւ սովետական շրջանում այդ տարածքում ապրած մարդկանց, ովքեր ռուսական լեզվի կրողներ են հանդիսանում, որքան էլ պահանջ է դրվում, որ հրաժարվեն այլ քաղաքացիությունից եւ ստանան ռուսական քաղաքացիություն,
Օբաման կրկին գործածեց Մեծ եղեռն արտահայտությունը. «Ազատություն»
Միաժամանակ, Միացյալ Նահանգների նախագահը վստահեցնում է, որ իր սեփական տեսակետը 1915-ի իրադարձությունների վերաբերյալ անփոփոխ է: Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման այս տարվա ապրիլքսանչորսյան ուղերձում ևս, ինչպես և նախորդ հինգ տարիներին, խուսափեց օգտագործել ցեղասպանություն բառը՝ փոխարենը գործածելով Մեծ եղեռն բառակապակցությունը: «Այսօր մենք հիշատակում ենք Մեծ եղեռնը և նրանց, ովքեր զոհվեցին 20-րդ դարի ծանրագույն նախճիրներից մեկի ժամանակ»,
Ռադիկ Մարտիրոսյանը չգիտի՞, որ Սեւանի ջրերը լցվում են Արաքս
«Ջրի կորուստները` չօգտագործված ջրերը կամ ձկնաբուծարաններում օգտագործված եւ կրկնակի օգտագործման չգնացող ջրերը գնում են լցվում Հրազդան գետ, հետո Հրազդանը գնում է լցվում Արաքս գետը: Արաքսից էլ` Նախիջեւանի ջրամբար, որի ներկայիս անունը` «Արաքս» հիդրոհանգույցի ջրամբար է: Ի վերջո, այդ ջրերը լցվում են Քուռ գետը եւ դա գնում է Կասպից ծով»,- Aravot.am-ի հետ զրույցում, այսպիսի մասնագիտական բացատրություն
Հայոց Ցեղասպանության հիշատակման հանդես Մայր Աթոռում
Ապրիլի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Ռուբեն Սևակ» թանգարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության հիշատակման հանդես: Հանդիսությանը ներկա էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, գիտության ու մշակույթի գործիչներ, համալսարանականներ: Միջոցառումը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո Միրզոյան քառյակը հանդես եկավ Հայդնի «Քրիստոսի վերջին յոթ խոսքը» ստեղծագործության կատարմամբ:
Պարտադիր կուտակային կենսաթոշակի եւ մի զամբյուղում հավաքված ԽՍՀՄ հավկիթների մասին
Տարբեր զամբյուղներում հավաքված ձվերը չե՞ն ջարդվում
Չբացահայտեց երկարակյաց պաշտոնյա լինելու գաղտնիքը (Տեսանյութ)
Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը չցանկացավ բացահայտել իր երկրակյաց մարզպետ լինելու գաղտնիքը: Նա չցանկացավ խոսել նաեւ ներքաղաքական հարցերից, մասնավորապես, նոր կառավարության կազմի ու Հովիկ Աբրահամյանի` վարչապետի պաշտոնում նշանակվելու մասին: «Վաղը զանգեք հեռախոսիս, կասեմ»,-խոստացավ մարզպետը: Նա ծիծաղեց երկարակյաց պաշտոնյաների Top տասնյակում հայտնվելու լուրերի վրա. «Ինչի՞, վա՞տ է, լավ չի՞»: Հետո ասաց` ցտեսություն ու հեռացավ: Նշենք, որ NEWS.am-ը
Թուրքիան հաջորդ քայլը կանի Հայաստանից արձագանք ստանալուց հետո. Դավութօղլու. Hurriyet
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն, անդրադառնալով վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայերին ուղղված ցավակցական ուղերձին, հայտնել է, որ Թուրքիան սպասում է Երևանի և սփյուռքի արձագանքին, ինչից հետո նոր քայլեր կձեռնարկի: «Հուրիեթ»-ի փոխանցմամբ, Դավութօղլուն ապրիլի 23-ի գիշերը լրագրողներին ասել է, որ Թուրքիայի քայլը «Հայաստանին ուղղված կոչ է, որը հույս ունենք պատասխանի կարժանանա»: Արտգործնախարարությունից թերթին հայտնել են,
«Իսկ ո՞վ է Ճշմարիտյանն ընդհանրապես, ո՞վ է ընդհանրապես Նարեկ Սարգսյանը»
Քաղաքագետի կարծիքով, Ռոբերտ Քոչարյանը որեւէ ազդեցություն չունի այս կառավարության վրա, որովհետեւ Հովիկ Աբրահամյանը Սերժ Սարգսյանի նշանակումն է եւ սպասարկելու է նրա շահերը
Սուքիաս Ավետիսյան. «Որքան էլ Թուրքիան փորձի դեմոկրատական երկիր խաղալ, միևնույնն է` մենք պահանջատեր ենք» (Տեսանյութ)
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, այսօր Ջարդի ձորում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելիս ասաց, որ մեր իշխանությունները ժողովրդի ծնունդն են, և ինչպես ամբողջ ժողովուրդը, այնպես էլ իշխանությունը պահանջատեր է Թուրքիայի նկատմամբ: «Իհարկե, իշխանությունները պետք է հաշվի առնեն արտաքին շատ ու շատ քաղաքական գործոններ, բայց այն խնդիրը, պահանջատիրությունը, որը ամբողջ ազգությանն է, իշխանությունները երբևիցե չեն հրաժարվելու,
Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառում ՌԴ Վլադիմիր քաղաքում
ԱՊՐԻԼԻ 24 ՎԼԱԴԻՄԻՐ: Ապրիլի 24-ին ՌԴ Վլադիմիր քաղաքում տեղի ունեցավ 1915թ. Օսմանյան Թուրքիայում իրագործված Հայոց ցեղասպանության 99-ամյակին նվիրված հիշատակի եւ ոգեկոչման միջոցառումներ, որոնք կազմակերպվել էին Վլադիմիր քաղաքի հայ համայնքային կառույցների և “Հայ-լուս-Տան” կողմից: Ոգեկոչման արարողությունը մեկնարկվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայ առաքելական եկեղեցու բակում գտնվող խաչքար-հուշակոթողի ներքո, որտեղ ծաղկեպսակներ դրվեցին Վլադիմիր քաղաքի քաղաքապետի, ադմինիստրացիայի և հայ
Ֆելիքս Ցոլակյան. «Թուրքիայում այսօր վաճառվում են գրքեր, որոնք չեն ժխտում Հայոց ցեղասպանությունը» (Տեսանյութ)
Այսօր Շիրակի մարզպետ, կրթությամբ պատմաբան Ֆելիքս Ցոլակյանը Հերհերի ձորում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելիս, ասաց, որ Թուրքիայում արդեն իսկ սկսել են խոսել այս թեմայով: «Թուրքիայում սկսել են խոսել, ասել…Ճիշտ է` չեն ասում էն ձևով , ոնց որ մեզ է պետք, բայց ասում են: Ինչ-որ բան փոխված է նրանց մոտ, ժողովրդի մոտ: Էսօր ես հետաքրքիր բան եմ
«Պետք է հասկանանք, թե ինչպե՞ս կարող էին երկու ասկյարով հարյուր հոգու սպանել». Զոհրապ Եգանյան (Տեսանյութ)
Այսօր Aravot.am-ի հետ զրույցում Սամվել Բալասանյանի մամլո խոսնակ Զոհրապ Եգանյանը կարծիք հայտնեց, որ սգալու փոխարեն պետք է մտածել թուրքերից վրեժ լուծելու մասին: Ըստ նրա, Ցեղասպանության զոհերի նկատմամբ լավագույն հարգանքը կլինի հզոր պետականություն ու հզոր տնտեսություն կառուցելը, աճող սերնդի մոտ Արևմտյան Հայաստանը հետ բերելու գաղափարը սերմանելը: «Այս պահի դրությամբ, իմ կարծիքով, դպրոցական մակարդակում դա չի արվում,
10 ամիս կալանքից հետո՝ ազատություն
Ոստիկանության քննչական բաժնի 2-րդ բաժանմունքի քննիչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Տ.Մուրադյանը որոշում է կայացրել Տիգրան Համբարձումյանին առաջադրված մեղադրանքը փոխելու եւ այն լրացնելու մասին: Անցյալ տարվա հուլիսի 1-ին Տիգրան Համբարձումյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ ընտանեկան խնդիրների հետ կապված, վիճաբանության ժամանակ հունիսի 28-ին դանակով վնասվածքներ էր հասցրել կնոջը՝ Տ.Ն-ին: Տիգրան Համբարձումյանի պաշտպանությունն իրականացնում էր ՀՀ
ՄՄ-ին չանդամակցելու որոշումը Հայաստանին կզրկի լավ հնարավորությունից
ՀԱԿ տնտեսական և բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Վահագն Խաչատրյանի համոզմամբ, Ռուսաստանի ցանկությունն է Հայաստանի` Մաքսային միությանը չանդամակցելու հայտարարությունը: Հիշեցնենք, որ պաշտոնապես արդեն հայտարարվել է, որ Հայաստանը չի անդամակցի ՄՄ-ին, այլ միանգամից մաս կկազմի Եվրասիական տնտեսական միությանը: Որովհետեւ նախատեսված է, որ 2015թ-ից Մաքսային միությունը կդադարի գործել և կդառնա Եվրասիական ազատ տնտեսական գոտի: «Ռուսաստանի ներկայացուցիչների ցանկությունն է եղել,
Աջակցությունից առավել կարևորը վերաբերմունքն է. Ցեղասպանությունը վերապրած երևանաբնակներ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության կողմից այցելություններ են կազմակերպվել և համապատասխան աջակցություն է տրամադրել ցեղասպանությունը վերապրած երևանաբնակներին: Նրանց թիվը, ցավոք, տարեցտարի նվազում է և այսօր մայրաքաղաքում ցեղասպանությունը վերապրած 12 մարդ է բնակվում: «Մեծ եղեռնը վերապրած մեր համաքաղաքացիների նկատմամբ ուշադրությունը մշտական է: Ամբողջ տարվա ընթացքում, տարբեր առիթներով,
Կոնստանտին Օրբելյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով
ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ ապրիլի 24-ին, Ամերիկայի Միացյալ Նահանգների Լոս Անջելես քաղաքում կյանքի 86-րդ տարում վախճանվել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Պատվո շքանշանակիր, անվանի կոմպոզիտոր Կոնստանտին Աղապարոնի Օրբելյանը: Կոնստանտին Օրբելյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով: Մշակույթի նախարարություն Լուսանկարը՝ korbelian.com-ից


















































