Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆելիքս Ցոլակյան. «Թուրքիայում այսօր վաճառվում են գրքեր, որոնք չեն ժխտում Հայոց ցեղասպանությունը» (Տեսանյութ)

Ապրիլ 24,2014 17:13

Այսօր Շիրակի մարզպետ, կրթությամբ պատմաբան Ֆելիքս Ցոլակյանը Հերհերի ձորում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելիս, ասաց, որ Թուրքիայում արդեն իսկ սկսել են խոսել այս թեմայով:

«Թուրքիայում սկսել են խոսել, ասել…Ճիշտ է` չեն ասում էն ձևով , ոնց որ մեզ է պետք, բայց ասում են: Ինչ-որ բան փոխված է նրանց մոտ, ժողովրդի մոտ: Էսօր ես հետաքրքիր բան եմ լսել, ասում են մտեք Թուրքիայի ցանկացած գրադարան, եթե նախկինում էնտեղ վաճառվում էին գրքեր, որոնք ժխտում էին Հայոց ցեղասպանությունը, էսօր կան նաև գրքեր, որոնք չեն ժխտում: Ճիշտ է, իրենք ցեղասպանություն բառը չեն ասում, բայց ընդունում են, որ եղել են դեպքեր, սա առաջընթաց է, բայց միևնույն է՝ Թուրքիան դիվանագիտություն ունի, որը հնուց մեզ հայտնի է որպես խորամանկ դիվանագիտություն»,- ասաց մարզպետը:

Մարզպետի խոսքը՝ տեսանյութում


Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930