Օրվա լրահոսը

Երանի կտանք պարենամթերքի ներկայիս գներին. «Հրապարակ»

Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելուց հետո նշյալ բոլոր ապրանքներն անխտիր թանկանալու են այնչափ, որչափ Մաքսային միության անդամ երկրներում միասնական մաքսատուրքերն են՝ այլ երկրներից ներմուծվող ապրանքների դեպքում։

Հայաստանը գնում է դեպի անհայտություն. «Ազգ»

Մաքսային միություն մտնելու Հայաստանի որոշման վերաբերյալ քննարկելու բան, իրոք, կա. արդյո՞ք նոր մարտահրավերներ չեն ներկայանալու Հայաստանի տնտեսության համար ՄՄ մուտք գործելով, արդյո՞ք մեր ապրանքները մրցունակ կամ պահանջարկված են լինելու ՄՄ-ի` դեռեւս մեզ անհայտ օրենքներով եւ չկարգավորված դաշտում, կամ մեր արտադրանքը կարո՞ղ է առհասարակ մրցակցել ռուսական, ղազախական, բելառուսական արտադրանքի հետ, երբ ինքներս էլ գիտենք դրա մեծ

«Կառավարության հրաժարականի հարցը տաղտկալի սցենար է». «Հրապարակ»

Կառավարությունը, որը չապահովեց նախագահի ակնկալած եւ հայտարարած 7 տոկոս տնտեսական աճը, պե՞տք է շարունակի իր գործունեությունը՝ երեկ հարցրինք ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանին։ «Սերժ Սարգսյանն է պայմանավորվել 7 տոկոսի համար, եւ ինքը պետք է նայի-տեսնի ինչո՞ւ է պակաս եղել, որովհետեւ կարող են լինել օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ, հետեւաբար, ըստ այդ օբյեկտիվ եւ

ԱՍԵԿՈՍԵ

Կնոջ համար մի տղամարդն էլ է բավական, որպեսզի հասկանա մյուս բոլոր տղամարդկանց, մինչդեռ տղամարդը կարող է շփվել բոլոր կանանց հետ, բայց չհասկանա նրանցից որեւէ մեկին: ՄԻԽԱՅԻԼ ԺՎԱՆԵՑԿԻ

Թանգարանի տնօրենը՝ ծեծի ենթարկված աշխատակցի մասին. NEWS.am

Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության եւ ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի, «Միսս Հայաստան» ազգային գործակալության տնօրեն Կարեն Արիստակեսյանը հերքում է, որ ծեծի է ենթարկել իր աշխատակցին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կարեն Արիստակեսյանը: Նա նշեց, որ այդ ամենը զրպարտություն է, եւ ինքը դա հայտնել է նաեւ ոստիկանությունում: «Աշխատանքային ժողովի ժամանակ վեճ է եղել, դուրս

Վիտալի Կլիչկոն ազատել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը. «Ամերիկայի Ձայն»

Բռնցքամարտի համաշխարհային խորհուրդը ուկրաինացի Վիտալի Կլիչկոյին հռչակվել է սուպերծանր քաշային կարգում աշխարհի պատվավոր չեմպիոն Ըստ «Ամերիկայի Ձայն»– ի,  սուպերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Վիտալի Կլիչկոն ազատել է չեմպիոնի տիտղոսը, սակայն Բռնցքամարտի համաշխարհային խորհուրդը (WBC) նրան հռչակել է սուպերծանր քաշային կարգում աշխարհի պատվավոր չեմպիոն, ինչը հնարավորություն է տալիս Ուկրաինայի առաջատար քաղաքական գործչին վերադառնալ բռնցքամարտ: «Շնորհակալություն եմ հայտնում Բռնցքամարտի

Լեւոն Արոնյանը հավասար ցուցանիշներով գրավեց 2-րդ տեղը

Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը Պեկինում ընթացող մտավոր խաղերի ծրագրով անցկացված կայծակնային մրցաշարում 30 հնարավորից վաստակել է 19,5 միավոր եւ միայն լրացուցիչ ցուցանիշներով հաղթողի դերը զիջել նույնպիսի արդյունք ցույց տված Ռուսաստանի ներկայացուցիչ, գրոսմայստեր Սերգեյ Կարյակինին: Մրցաշարին մասնակցում էին աշխարհի 16 ուժեղագույն գրոսմայստերներ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ sportaccord.fide.com-ի  

Հանրապետության որոշ շրջաններում ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ին` ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում` Ստեփանավանում, Տաշիրում, Ալավերդիում, Նոյեմբերյանում, Դիլիջանում և Իջևանում տեղում է ձյուն: Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Գավառի, Ճամբարակի, Տավուշի, Սիսիանի Գորիսի ավտոճանապարհների զգալի մասում և Սելիմի լեռնանցքում տեղ- տեղ առկա է մերկասառույց: Եղանակային դժվարություններից

Ստեփան Գրիգորյան. «Եթե Եվրոպան խիստ խոսեր՝ այս խնդիրները չէին լինի»

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը «Վիլնյուսից հետո. ծառացած մարտահրավերները և ապագայի թաքնված հնարավորությունները» խորագրով հանրային քննարկման ժամանակ պատմեց Արեւելյան գործընկերության երկրների վիլնյուսյան համաժողովի մասին: Ըստ պարոն Գրիգորյանի՝ «չենք կարող ասել, որ վիլնյուսյան գագաթաժողովը տապալվեց, քանի որ, ամեն դեպքում, երկու երկիր՝ Վրաստանը եւ Մոլդովան, նախաստորագրեցին Ասոցացման համաձայնագիրը: Այդուհանդերձ, գլխավոր նպատակը՝ Ուկրաինայի ստորագրումը,

REX. Ադրբեջանը կարող է կորցնել Թուրքիայի աջակցությունը. Ստանիսլավ Տարասով

Այժմ, երբ Հայաստանի հետևում Մաքսային միությունն է, Թուրքիան նոր քաղաքականություն է սկսում, որտեղ իր քայլերը ոչ թե Բաքվի, այլ Վաշինգտոնի հետ է համաձայնեցնում: «Ռեքս» լրատվական գործակալությունում գրում է ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի Հայաստան կատարած այցին: «Պատահական չէր, որ Դավութօղլուն Հայաստան գալուց առաջ կապվել էր ԱՄՆ պետ քարտուղար Ջոն

Սուրիկ Խաչատրյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով ոստիկանն է դատախազին դիմել

Առաջիկա օրերին Գորիսի՝ 1992-94 թթ․ քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանը բաց նամակ կուղարկի Սերժ Սարգսյանին՝ որպես Սյունիքի նախկին մարզպետի գլխավոր հովանավորի: Առայժմ պարոն Հարությունյանը չի ցանկանում մանրամասնել նամակի բովանդակությունը: Անդրադառնալով ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում իր հրապարակումների հիման վրա Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ հարուցված քրեական գործին՝ պարոն Հարությունյանը հստակեցրեց. «Գորիսի բնակիչներից

Մաքսային միությունը մեր իշխանություններին ամենահարմար տիրույթն է

Այսօր «Բաց հասարակության հիմնադրամի» կազմակերպած «Վիլնյուսից հետո. ծառացած մարտահրավերները և ապագայի թաքնված հնարավորությունները» հանրային քննարկմանը «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանն իր խոսքում ասաց, որ չի ճանաչում որեւէ մեկին, ով որեւէ տարակույս կունենար, թե մեր իշխանությունները ճնշման եւ շանտաժի տակ չեն կայացրել Մաքսային միությանը միանալու որոշումը: Նրա ասածի հետ չհամաձայնվեց «Բաց հասարակության հիմնադրամի» տնօրեն Լարիսա Մինասյանը, ասելով,

Հրաչյա Ռոստոմյան. «Լավագույն տասնյակի ընտրությունը հանդիսականների համակրանքի մրցույթ չէ»

ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի պատասխանը Aravot.am-ի հարցին: – 55 տարի լավագույն մարզիկների թեկնածուների ցուցակը կազմել է մարզական լրագրողների ֆեդերացիան եւ լրագրողները որոշել են տասը արժանավորներին: Ու երբեք ոչ սպորտի նախարարությունը, ոչ օլիմպիական կոմիտեն չեն խառնվել: Հիմա նախարարությունը հանդես է եկել այդ գործընթացը կանոնակարգելու նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով տարվա լավագույն մարզիկների տասնյակի ընտրության հարցում անաչառություն եւ

Ըստ դատապարտյալ Ա. Ս.-ի հաղորդման` քրեակատորողական հիմնարկի պաշտոնատար անձինք կաշառք են ստացել

ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Ս.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ: Ըստ դատապարտյալ Ա. Ս.-ի հաղորդման` 2007 թվականի մարտից մինչև 2008 թվականի հուլիսի 16-ն ընկած ժամանակահատվածում որպես դատապարտյալ գտնվելով ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում և աշխատելով քրեակատարողական

Պահանաջում են դադարեցնել կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի պարտադրանքը

2013թ. դեկտեմբերի 15-ին Վանաձորի «Արցախ» պուրակում կայացած հանրահավաքի մասնակիցները դիմում են հղել ՀՀ կառավարությանը և ՀՀ Ոստիկանապետին, պահանջելով՝ 1. Դադարեցնել կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի ուղղակի և անուղղակի պարտադրանքը: 2. Փոփոխություն կատարել «Հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին» տեղեկանքի ձևի մեջ՝ «չստանալու» բառը փոխարինելով «չունենալու» բառով և բոլոր անձնագրերից հանել «Personal N» նշումը: 3. Հնարավորության տալ

Ոստիկանության եւ աշուղի «նեյնիմ-մեյնիմը»՝ ըստ Արգիշտի Կիվիրյանի. (Տեսանյութ)

«Այս նիստին ականատես եղողը կտեսներ, որ Ոստիկանությունը փորձում է այս նիստը վերածել կատակերգության, աբսուրդի»,- այսօր Վարչական դատարանում Ոստիկանության իր դեմ ներկայացրած հայցի նախնական նիստից հետո ասաց Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանը: Նրա խոսքով, իր համար դատական նիստից այդպես էլ պարզ չդարձավ՝ ինչու են սեպտեմբերի 4-ին Արաբկիրի ոստիկանական բաժանմունքի մոտից իրեն բռնի կերպով բերման ենթարկել.

«Հարավային դարպաս»․ Ախալքալաքում զինամթերք է հայտնաբերվել

ՆԳՆ Ախալքալաքի շրջանային վարչության աշխատակիցները Ախալքալաքում մի տան կտուրից մեծ քանակությամբ զինամթերք են առգրավել: ՆԳՆ-ի տեղեկատվությամբ, Ախալքալաքում առգրավվել է՝ 5 նռնակ, 3 դետոնատոր , ինքնաձգի 2 փամփշտակալ և 20 հրազենային փամփուշտ, 5.45 տրամաչափի 1500 փամփուշտ և 3 փամփշտակալ , շարժական զենիթային հրթիռային համալիրն “9 – Ka -34 Strela -3» ատրճանակի 8 բռնակ:   Մանրամանսերը՝ «Հարավային դարպաս»-ի

Արգիշտի Կիվիրյան. «Ասացեք՝ ո՞նց եմ հայտնվել փողոցում»

Այսօր Վարչական դատարանում Արաբկիր համայնքի ոստիկանությունն ընդդեմ Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի գործով նախնական նիստն էր: Ոստիկանությունը պահանջում է վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով՝ (ոստիկանի օրինական պահանջը չկատարելը) պատասխանատվության ենթարկել Արգիշտի Կիվիրյանին: Ոստիկանության ներկայացուցիչ Դիանա Վարդանյանը որպես հայցի հիմք հասարակական կարգի պահպանման, երթեւեկության անվտանգության ապահովման, Ոստիկանությանը վերաբերող եւ տասնյակ այլ հոդվածներ ներկայացրեց, իսկ

«Բոլոր առաջադեմ կենտրոնները այսօր գտնվում են Մաքսային միության տիրույթից դուրս». Խաչատուր Քոքոբելյան

«1997 թվականին Հայաստանի Հանրապետությունն եւ Ռուսաստանի Դաշնությունը պայմանագիր են ստորագրել բարեկամության մասին, որի 3-րդ կետում ուղղակիորեն գրված է, որ կողմերը պարտավոր են իրենց հասանելի միջոցներով նպաստել խաղաղության կայացմանը, այլ ոչ՝ հակառակը»,- դեկտեմբերի 16-ին Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի եւ Երիտասարդ առաջնորդների դպրոցի կողմից կազմակերպված հանրային բանավեճ-քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը: Պարոն Քոքոբելյանը պնդում է, որ

Կարեն Աղամյանը վերընտրվեց

Քիչ առաջ ավարտվեց Հայաստանի նկարիչների միության համագումարը, եւ ինչպես սպասվում էր, գործող նախագահ Կարեն Աղամյանը վերընտրվեց  319 ձայնով: 34 հոգի քվեարկել էր Արմեն Աթանյանի օգտին, 25-ը՝ Ռոբերտ Այվազյանի օգտին:  95 քվեաթերթիկ էլ անվավեր է ճանաչվել:   Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Բաթումի մեկնելը կարող է երազանք դառնալ՝ Մաքսային միությանն անդամակցելուց հետո

Արթուր Սաքունցը՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավարը, այսօր «Բաց հասարակության հիմնադրամի» կազմակերպած «Վիլնյուսից հետո. ծառացած մարտահրավերները և ապագայի թաքնված հնարավորությունները» հանրային քննարկման ժամանակ, անդրադառնալով սեպտեմբերի 3-ից հետո ստեղծված վիճակին, նկատեց, որ Մաքսային միություն մտնելու որոշում կայացրած անձը՝ Սերժ Սարգսյանը մինչեւ հիմա հարկ չի համարել Հայաստանի քաղաքացիներին բացատրել իր դիրքորոշումը, չի իրազեկել, թե ինչի հիման

Փառատոն, որը լրացնում է կինոարվեստի պատմության բացթողումները

Կանանց ֆիլմերի միջազգային փառատոնը, որը 35 տարեկան է, նպատակ ունի գտնելու, բացահայտելու և աջակցելու կինոարվեստում իրենց գործունեությունը ծավալող կին ռեժիսորներին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փառատոնի ժյուրիի տնօրեն Ժակլին Բյուեն: «Մենք փորձում ենք մեր գործունեությամբ լրացնել կինոարվեստի պատմության բացթողումները, այլ խոսքով ասած՝ ձգտում ենք կինոարվեստի զարգացմանը մասնակից դարձնել նաև կին կինոռեժիսորներին»,- ասաց

Интерфакс. «Եվրոմայդան»-ում թոքախտ է տարածվել

Կիևում 125 ցուցարարներ թոքախտի և այլ թոքային հիվանդությունների հետազոտություններ են անցել, որոնցից երեքի մոտ թոքախտ է ախտորոշվել, հայտնել են Կիևի քաղաքապետարանի առողջապահության վարչությունից, փոխանցում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը: «Հետազոտություն անցած վեց հոգու մոտ ախտորոշվել է սուր բրոնխիտ: Երկու հոգու մոտ ախտորոշվել է թոքերի բորբոքում: Թոքախտ ախտորոշվել է երեք հոգու մոտ, ևս մեկ հոգու ախտորշման հաստատման համար

Վլադիմիր Պուտինի Հայաստանում դրսևորած կեցվածքը` ըստ հոգեբանի

Aravot.am-ը հոգեբանական գիտությունների թեկնածու Աշոտ Հակոբյանին խնդրեց գնահատել Վլադիմիր Պուտինի` Հայաստանում դրսևորած կեցվածքը, որը շատերը բնութագրեցին որպես կայսրատիրական նկրտումներով լեցուն: Հոգեբանը ի պատասխան մեր հարցի Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները բնութագրեց` օրինակ բերելով կենցաղից: «Գիտեք, միգուցե համեմատության եզրերը կարող են արհեստական թվալ, բայց էս կարգի հարաբերությունների մեջ ես` որպես հոգեբան, միշտ համեմատություն եմ անցկացնում անհատի մակարդակում, մարդկանց խմբի

Դատավորը որոշումը մեկնաբանում է, երբ կողմն հայտարարել էր` բողոքարկելու է

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վլադիմիր Գրիգորյանը ջրծաղիկով հիվանդ զինվորի մահվան` բժշկական անփութության համար մեղադրվող, հոսպիտալի նյարդաբանական բաժանմունքի պետ, փոխգնդապետ  Մինաս Մկրտչյանի եւ հոսպիտալի պետ, գնդապետ Միքայել Միքայելյանի դեմ հարուցված քրեական գործով դատաքննությունը վերսկսելու որոշում կայացրեց: Դատավորը նաեւ «հիմնավորեց» թե ինչու: Հիմնավորումները ավելի շուտ հիշեցնում էին իր իսկ կայացրած որոշմանը մեկնաբանություն

Քաղաքացիական հասարակության ներսում խլրտո՞ւմներ կան

Երկու օր առաջ հետվիլնյուսյան թեմայով համաժողով էր հրավիրել Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումը (ազգային համակարգող՝ Բորիս Նավասարդյան), եւ այսօր այդ նույն թեմայով հանրային քննարկում էր նախաձեռնել Բաց հասարակության հիմնադրամը (տնօրեն՝ Լարիսա Մինասյան): Ուրբաթ օրը կայացած համաժողովի ընթացքում մի թեթեւ ակնարկ հնչեց այն մասին, որ Բաց հասարակության ինստիտուտը ԱլԳ ՔՀՖ-ի միջոցով Եվրամիությունից ինչ-ինչ ակնկալիքներ է ունեցել,

«Էտի մուտիլովկայա, իսկ Աբրահամյան Հովիկը ըտէ վոոբշե կապ չունի». մխչյանցին` եզդիների դժգոհությունների մասին

Aravot.am-ին են դիմել մի խումբ եզդիներ, որոնք պնդում են, որ հերթական անգամ խախտվում են եզդիների իրավունքները՝ իշխող կուսակցության մերձավոր շրջանակների կողմից: Մեզ դիմած գյուղացիները դժգոհում են, որ Մխչյան գյուղի բնակիչ Լյովա Սաֆարյանը, որը կադաստրի պետական կոմիտեի Արտաշատի մասնաճյուղի ղեկավարի եղբայրն է եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մերձավորը, եզդիներից կաթ է մթերել ու գումարը չի վճարել:

ՀՀ վարչապետի օգնական. «Ինձ անձամբ հետաքրքիր կլիներ իմանալ Հայաստանում գերմանացի գործարարին «քցելու» պատմության մանրամասները»

«Խնդիրը գտնվում է իրավապահ մարմինների քննության տիրույթում, և վստահ եմ մոտ ապագայում վերջիններս կտան հստակ գնահատականներ այս հարցի կապակցությամբ»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ վարչապետի օգնական, ՀՀԿ խորհրդի անդամ Միհրան Հակոբյանը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե ի՞նչ տեղեկություններ ունի վարչապետի օգնականը «օֆշորային» սկանդալից: Ի պատասխան Տիգրան Ուրիխանյանի այսօրվա հայտարարության՝  վարչապետի օգնականն ասաց. «Այս հարցին այսօր անդրադարձ է կատարել նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության խոսնակը, ինչի

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031