Լրահոս
Օրվա լրահոսը

Միխայել Շումախերը ծննդյան 45-ամյակը դիմավորում է կոմայի վիճակում

Հունվար 03,2014 14:59 Share

Այսօր Միխայել Շումախերի ծննդյան օրն է:

«Ֆորմուլա 1» դասի ավտոարշավի աշխարհի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը 45-ամյակը դիմավորում է կոմայի վիճակում: Գրենոբլի հիվանդանոցի բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն ծանր, սակայն հրաժարվում են առողջացման մասին որեւէ կանխագուշակում անել:

Ընդհակառակը, կարծիք կա, որ Շումին, հնարավոր է, որ ընդմիշտ մնա կոմայի մեջ: Իսկ եթե դուրս էլ գա, վերակենդանացման բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Ժան-Ֆրանսուա Պեյենի խոսքերով, հետեւանքները կմնան մինչեւ կյանքի վերջ:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել