Օրվա լրահոսը
Ատամբաև. «Ղրղըզստանը չի ստորագրի ՄՄ-ին անդամակցության ճանապարհային քարտեզը». «Ազատություն» ռադիոկայան
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը այսօր Բիշքեկում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ իր երկիրը չի անդամակցի Մաքսային միությանը` հիմնվելով «ճանապարհային այն քարտեզի վրա, որի մշակմանը ղրղըզական կողմը չի մասնակցել»: «Ի տարբերություն Ուկրաինայի՝ մենք առանձնապես մեծ ընտրություն չունենք, սակայն պարտավոր ենք գնալ այն ուղով, որը ձեռնտու է Ղրղըզստանին», – ասել է Ատամբաևը: Ավելի
«Հսկայածավալ աշխատանք է կատարվում, որպեսզի ճանապարհները երթևեկելի լինեն»
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է. Ճանապարհների վիճակի, անցանելիության, մաքրման, նորոգման աշխատանքների ընթացքի մասին առաջնային տեղեկատվությունը տրամադրում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը, ինչը պարբերաբար տեղադրվում է նախարարության կայքում։ Նախարարությունում գործում է նաև թեժ գիծ՝ 56-25-33 հեռախոսահամարով, որը շուրջօրյա տեղեկություն է տրամադրում ճանապարհների վիճակի մասին։ Վերջին մի քանի օրերին լրատվամիջոցներով տարաբնույթ տեղեկատվություն է տարածվում
Սերգեյ Շաքարյանց. «Դավութօղլին մեսիջով գնաց Անկարա»
Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը պատասխանելով Aravot.am-ի հարցերին՝ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի այցի հետեւանքների, թուրքական մամուլում տեղ գտած մեկնաբանությունների առնչությամբ՝ ասաց. «Ես, որպես վերլուծաբան, իրավունք չունեմ որպես հիմք վերցնել այն, ինչ Դավութօղլուն կիսվել է թուրքական լրատվամիջոցների հետ, քանի որ նա Երեւանում ասուլիս չի տվել, չի խոսել, իսկ մենք երկրորդական, երրորդական աղբյուրներից չենք կարող օգտվել»: Սերգեյ Շաքարյանցը
Արմեն Աթանյան. Նկարիչների միության աշխատաոճը կոմսոմոլային է (Տեսանյութ)
ՀՀ նկարիչների միության նախագահի թեկնածու Կարեն Աղամյանը երկարաշունչ մի տեքստ կարդաց, այդ թվում այս կամ այն դրսի կառույցից ռուսալեզու նամակներ, որոնցով պարտավորվում են օգնել Հայաստանի նկարիչների միությանը: Ապա նեղսրտեց, որ, օրինակ, Ուկրաինայում նկարիչների միության նախագահը եւ տեղակալները աշխատավարձ են ստանում պետության կողմից, իսկ Հայաստանում՝ ոչ: Մոլդովացիներին էլ օրինակ բերեց, նրանց ամսական եկամուտը հարյուր հազար դոլար
ԲՀԿ-ական լինելու պատճառով աշխատանքից ազատելու ձայնագրության մասին. «Էդ իմ ձայնը չի»
Հենց որ դուրս ես մնում, արդեն դարձավ, որ դու «Բարգավաճ» ես, մենք էլ ՀՀԿ-ական: Մենք այդ ժամանակ կոալիցիա ենք եղել, ես ՀՀԿ-ական եմ, ճիշտ է, բայց դա չի նշանակում, որ ես պիտի իմ կուսակցական պատկանելության հետ կապված այլոց հետ խնդիր ունենամ:
Հրդեհ` ռեստորանի տանիքում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդում է, որ դեկտեմբերի 16-ին, ժամը 12.17-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Դիլիջան ավտոճանապարհի (Մ-4) 7-րդ կմ-ում գտնվող «ԱԼԳԱ» ռեստորանի տանիքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել է առաստաղը մոտ 4 քմ:
Ի՞նչ տեղեկություններ ունի Տիգրան Ուրիխանյանը օֆշորային սկանդալից
Մեզ հետ զրույցում Տիգրան Ուրիխանյանը որպես կոռուպցիայի դրսևորում հիշեցրեց նաև «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի հետ կապված այն միջադեպը, որը վերաբերում էր 16.6 միլիոն դրամ դասախոսությունների վրա ծախսելուն:
Էդվարդ Նալբանդյանը ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին, Ջեյմս Ուորլիքին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Վիենայում նոյեմբերի 19-ին կայացած Հայաստանի և Ադրբեջանի Նախագահների հանդիպման և Կիևում դեկտեմբերի 4-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունների համատեքստում զրույցի ընթացքում շարունակվեցին քննարկումները ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը առաջ մղելու
«Եկեք կանխենք գազի թանկացումը» քաղաքացիական նախաձեռնության բաց նամակը ՀՀ գլխավոր դատախազին
Հարգելի պարոն Կոստանյան, Ըստ ՊԵԿ-ի հրապարակված տվյալների՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն 2012թ․ հաշվետու տարվա արդյունքներով հայտարարագրել է 72.5 մլրդ դրամի վնաս, մինչդեռ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) կողմից 2010 թվականին հաստատված գազի սակագինը պետք է շուկայում մենաշնորհ դիրք զբաղեցնող ընկերությանը ապահովեր առնվազն 11 միլիարդ դրամից ավել տարեկան շահույթ։ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն 2013թ․ նորից ներկայացրել է ՀԾԿՀ-ին սակագների բարձրացման
Գագիկ Բեգլարյանը ծանոթացավ մարզերում ճանապարհների մաքրման ընթացքին
Ձյան առատ տեղումներից հետո Ճանապարհների անցանելիությունը ստուգելու, ստեղծված իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը այցելեց Շիրակի և Արագածոտնի մարզեր: Երկու մարզերի ճանապարհները սպասարկող ընկերությունների ղեկավարները նախարարին ներկայացրին ճանապարհների մաքրման աշխատանքների ընթացքը, ինչպես նաև առաջացող խնդիրներն ու դժվարությունները: Նրանք նշեցին, որ իրենց ենթակայության տակ գտնվող ճանապարհները սպասարկելու համար ունեն անհրաժեշտ քանակությամբ
Չնայած ձյան առատ տեղումներին՝ «Հարավկովկասյան երկաթուղին» աշխատում է բնականոն ռեժիմով
Ներկա պահին կատարվում են երկաթուղային գծերի մաքրման և անխափան երկաթուղային հաղորդակցության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքները: Անցած շաբաթ ձնամաքրման աշխատանքներ էին տարվում Նուռնուս-Ծովագյուղ, Վարդենիս-Զոդ, Գյումրի-Անի, Գյումրի-Ղալթախչի հատվածներում, Չարենցավան կայարանում: Ձնամաքրման աշխատանքներ կատարում էին 4 ձնամաքրող մեքենա, որից 2-ը՝ Գյումրիից և 2-ը՝ Սևանից: Ներկա պահին ձնամաքրման աշխատանքներն անհրաժեշտ տեխնիկայի ու մասնագետների մասնակցությամբ, շարունակվում են: «ՀԿԵ» ՓԲԸ գնացքներն
Հայաստանը անգամ աֆրիկյան երկրներից է հետ մնում
«Հայաստանն օրինավորության տեսանկյունից բարվոք վիճակում չէ: Խնդիրներ կան քաղաքական համակարգում, մշակութային, տնտեսական դաշտում»,-այսօր հրավիրված «Օրինավորության ազգային համակարգը և հակակոռուպցիոն մասնագիտացված մարմինների մոդելները» խորագրով կլոր սեղան քննարկման ժամանակ հայտարարեց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը: Նա նաև մատնանշեց այն հանգամանքը, որ ՀՀ-ում քաղաքական և տնտեսական ոլորտներում կա մրցակցության պակաս ու շարունակեց. «Մրցակցային չեն
Կարեն Աղամյանը համառորեն մնաց բեմում
ՀՀ նկարիչների միության համագումարի աշխատանքները շարունակվում են: Առաջադրվել է երեք թեկնածու՝ ՀՀ նկարիչների միության գործող նախագահ Կարեն Աղամյանը, Արմեն Աթանյանը եւ Ռոբերտ Այվազյանը: Ի տարբերություն այլ ստեղծագործական միությունների նախագահների, միության նախագահի թեկնածու Կարեն Աղամյանը իր ելույթից հետո չնստեց դահլիճում՝ մյուս թեկնածուների նման: Նա շարունակեց մնալ բեմի վրա ու այնտեղից ցուցումներ տալ միության անդամներին, այն դեպքում
Կարգալույծ է հռչակվել Տ. Եղիա աբեղա Խաչատրյանը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեկտեմբերի 12-ի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Եղիա աբեղա Խաչատրյանը` ուխտազանցության և եկեղեցականին անհարիր ընթացքի համար: Տ. Եղիա աբեղա Խաչատրյանի հարցը քննության է առնվել Մայր Աթոռ Ս. Էջմիածնում գործող Կարգապահական հանձնախմբի կողմից և ներկայացվել կարգալուծության: Այսուհետ կարգալույծ եկեղեցականը դասվում է աշխարհականների շարքը` Արմեն Խաչատրյան ավազանի
Հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեպքում՝ մարդկանց մեծամասնությունը կօգտվի միայն տաքսի ծառայություններից
Տաքսի ծառայությունների լիցենզավորման մասին նոր օրենքը կարող է բերել ծառայություններ մատուցող ընկերությունների լուծարմանը:
Վերականգնվել է Տաթև-Աղվանի -Կապան ավտոճանապարհի փլուզված հատվածը
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից 2013թ. վերականգնվել և շահագործման են հանձնվել ՀՀ Սյունիքի մարզի Տաթև համայնքով անցնող հանրապետական նշանակության Տաթև – Աղվանի – Կապան ավտոճանապարհի կմ 14+800 և կմ 23+500 փլուզված հատվածները: Շինարարական աշխատանքներն իրականացրել է «Ոսմար» ՍՊ ընկերությունը: Կատարվել են հողային և ջրահեռացման համակարգի վերականգնման աշխատանքներ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
«ՀայՌուսգազարդը» նպաստում է «Ալիշանի» սնանկացմա՞նը
«ՀայՌուսգազարդ» ընկերությունը եւս հրավիրված է եղել ասուլիսին, սակայն մամուլի ծառայությունից հրաժարվել են մասնակցել, պատճառաբանելով՝ մենք կնայենք, թե լրատվամիջոցներն ինչ են գրել, հետո պարզաբանում կտանք:
Անդրիաս Ղուկասյանի բաց նամակը ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին
Հարգելի պարոն Կոստանյան, Ըստ ՊԵԿ-ի հրապարակված տվյալների՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն 2012թ․ հաշվետու տարվա արդյունքներով հայտարարագրել է 72.5 մլրդ դրամի վնաս, մինչդեռ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) կողմից 2010 թվականին հաստատված գազի սակագինը պետք է շուկայում մենաշնորհ դիրք զբաղեցնող ընկերությանը ապահովեր առնվազն 11 միլիարդ դրամից ավել տարեկան շահույթ։ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն 2013թ․ նորից ներկայացրել է ՀԾԿՀ-ին սակագների բարձրացման
Սեյրան Օհանյանը պնդել է`Հակոբ Ինջիղուլյանը պետք է վերադարձվի Հայաստան
Այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում անդրադառնալով Հակոբ Ինջիղուլյանի ճակատագրին, «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ» հ/կ նախագահ, Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի անդամ Ռիմա Առաքելյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովի շաբաթ օրը կայացած նիստին մասնակցել են նաեւ «Կարմիր խաչի» ներկայացուցիչները: Տիկին Ռիման տեղեկացրեց, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը միջազգային այս կազմակերպության ներկայացուցիչներին եւս մեկ անգամ տեղեկացրել
Etihad ավիաընկերությունն այսուհետ կգործի նաև Հայաստանում
Արաբական Միացյալ Էմիրութունների ազգային՝ Etihad ավիաընկերությունն այսօր հայտարարել է Աբու-Դաբի – Երևան՝ շաբաթական չորս չվերթի իրականացման մասին: Դեպի Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք չվերթերը կմեկնարկեն 2014թ. Հուլիսի 2-ից: ԱՄԷ գլխավոր փոխադրողը երկու դաս ունեցող A320 ինքնաթիռներ է գործարկելու՝ 16 բիզնես դասի և 120 էկոնոմ դասի տեղերով, այսպիսով շաբաթական առաջարկելով 1,088 ուղևորի փոխադրում: Երևանը Հայաստանի ամենամեծ քաղաքն է
ՀՅԴ Երեւանի կոմիտեի հայտարարությունը. Մասնակցեք ընդդեմ կենսաթոշակայինի երթին
2014 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում բազմաստիճան կենսաթոշակային մի համակարգ, որի մի շարք դրույթներ արդարացի ընդվզում են առաջացրել հասարակության ամենատարբեր շերտերում։ 2014թ. գործարկվող «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի համաձայն, 1974թ. և հետո ծնված ՀՀ քաղաքացիները պարտավոր կլինեն կուտակային մասնավոր ֆոնդերին փոխանցել իրենց չհարկված աշխատավարձի 5-ից 10 տոկոսը։ Ըստ էության, օրենքով պարտադրվող կուտակային վճար
Թանգարանի տնօրենի եւ աշխատակցի վեճը տեսնելով՝ սթրես է տարել նաեւ մեկ այլ աշխատակից. Մանրամասներ. NEWS.am
Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության եւ ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի, «Միսս Հայաստան» ազգային գործակալության տնօրեն Կարեն Արիստակեսյանի հետ միջադեպի արդյունքում տուժած կանայք գտնվում են «Արմավիր» բ/կ-ում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց հիվանդանոցի տնօրեն Սարգիս Խաչատրյանը: Նա նշեց, որ կանանցից մեկը՝ Անիկ Սուրենի Միքայելյանը, պառկած է տրավմատոլոգիայի բաժանմունքում: Նրա մոտ առկա է կրծքավանդակի սալջարդ,
Հաղթանակ Շահումյանը՝ խախտումների մասին (Տեսանյութ)
ՀՀ նկարիչների միության նախագահի թեկնածուների թվում շրջանառվում է ճանաչված նկարիչ Հաղթանակ Շահումյանի անունը: Նա հայտարարեց, որ անձամբ ինքը չի առաջադրվի ու նախագահ դառնալու ցանկություն էլ չունի, բայց եթե իր գործընկերներն առաջադրեն իր թեկնածությունը՝ չի էլ մերժի: Կարեն Աղամյանի՝ ամբիոնից իր հակառակորդների հասցեին անանուն հնչեցված մեղադրանքները Հաղթանակ Շահումյանն իրեն չի վերագրում, ասում է՝ ինքը միշտ էլ
Համազգային հայ կրթական և մշակութային միության հրատարակությամբ լույս է տեսել «Ժամանակակից հայ արձակի հիմնախնդիրներ» ժողովածուն
Համազգային մշակութային միության հրատարակությամբ լույս է տեսել «ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՅ ԱՐՁԱԿԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ» ժողովածուն, որը ներառում է 2013թ. ապրիլի 5-ին և 6-ին ԵՊՀ-ում և Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տանը տեղի ունեցած գիտաժողովի նյութերը։ Երկօրյա գիտաժողովը, որը նախաձեռնել էին <<Համազգայինը>>, ԵՊՀ-ն ու Գրողների միությունը, նպատակ ուներ համակողմանիորեն, գրականագիտական արդիական չափանիշներով արժևորելու հայ արձակը, անդրադառնալու նրա հիմնախնդիրներին, զարգացման միտումներին ու
Քննիչը հրաժարվում է ներկայացնել Սուրիկ Խաչատրյանի որդու նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու նյութերը
Չգիտեմ՝ ինչ ապատեղեկատվություն է հրամցվել պարոն դեսպանին: Բայց անկախ նրանից, թե ով կհանդիպի գլխավոր դատախազին կամ ով կլինի գլխավոր դատախազը, միեւնույնն է. այս գործով շուտ թե ուշ բոլոր մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու:
Բռունցքի հարվածներ` աշխատանքային խնդիրների պարզաբանման ժամանակ. ՊՆ-ն հերքում է, ոստիկանությունը՝ հաստատում
ՀՀ ոստիկանությունը հաղորդում է. «Դեկտեմբերի 14-ին, ժամը 16.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ծնկան հոդի կապանների գերձգվածություն, կրծքավանդակի ձախ կեսի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1953 թ. ծնված Անիկ Մ.-ն, որը հիվանդանոցում հայտարարել է, որ իրեն ծեծի են ենթարկել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, 1969
Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ «ՀայՌուսգազարդի» եւ գազի անհետացած գումարի մասին
Հատված համաժողովրդական շարժման առաջին կոնգրեսում Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթից (22 դեկտեմբերի 2007թ. ) «ՀայՌուսգազարդ» ընկերության հիմնադրման պայմանագրով՝ ռուսական կողմն իր 55% կազմող մասնաբաժինը պարտավորվել էր վճարել գազով, որը չորս տարվա ընթացքում պիտի ձրի մատակարարվեր Հայաստանին՝ վաճառելու համար հանրապետության բնակիչներին ու ձեռնարկություններին: Հանրապետության ներկա իշխանություններն այդ գազաքանակը սպառեցին երկու տարում, 1998-1999 թվականներին, իսկ նրա վաճառքի դիմաց գոյացած
Սահմանագոտու եթերում մի հեռուստաալիք զիջեց ադրբեջանականին
Սահմանագոտուց արտագաղթը խթանող եւս մի հանգամանք
Մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքները հիմնականում ավարտված են
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքում շարունակվում է ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ իրականացվող հսկողությունն ու, անհրաժեշտության դեպքում, ձեռնարկվում են համապատասխան քայլեր: Քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը հանձնարարել է առավել ուժեղացնել ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ իրականացվող հսկողությունը: Զեկուցվել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ նախապատրաստական աշխատանքներ են տարվել դեկտեմբերի 20-ից՝ Ամանորին ընդառաջ, առանձնացված տարածքներում գյուղմթերքի շուկաներ կազմակերպելու ուղղությամբ:
Աղամյանը հիշեց, որ կանչվել էր «6-րդ» վարչություն (Տեսանյութ)
Նկարիչների միության գործող նախագահ Կարեն Աղամյանը համագումարը վարողներ ակնկալեց: «Դուք էլ վարեք»,-հնչեց դահլիճից: Սակայն նա Սամվել Սեւադային, Գագիկ Ավետիսյանին առաջարկեց: Կարեն Աղամյանը կարդաց կյանքից հեռացած արվեստագետների ցուցակը, ՀՀ նախագահի ուղերձը: Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցը տոն որակեց համագումարը: «Վերջերս գիտենք, թե ինչ մեծ հարձակումներ են գնում միությունների դեմ: Մեկ-մեկ ինքս էլ մտածում եմ՝ միությունները


















































