Լրահոս
Օրվա լրահոսը

Ատամբաև. «Ղրղըզստանը չի ստորագրի ՄՄ-ին անդամակցության ճանապարհային քարտեզը». «Ազատություն» ռադիոկայան

Դեկտեմբեր 16,2013 16:10

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի,  Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը այսօր Բիշքեկում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ իր երկիրը չի անդամակցի Մաքսային միությանը` հիմնվելով «ճանապարհային այն քարտեզի վրա, որի մշակմանը ղրղըզական կողմը չի մասնակցել»:

«Ի տարբերություն Ուկրաինայի՝ մենք առանձնապես մեծ ընտրություն չունենք, սակայն պարտավոր ենք գնալ այն ուղով, որը ձեռնտու է Ղրղըզստանին», – ասել է Ատամբաևը:

Ավելի վաղ երկրի փոխվարչապետ Ջոոմարտ Օտորբաևը հայտարարել էր, որ ղրղըզ փորձագետները ընդհանրապես ներգրավված չեն եղել Մաքսային միության անդամակցության ճանապարհային քարտեզի մշակման գործում:

Գեւորգ Ստամբոլցյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031