Օրվա լրահոսը
Սերժ Սարգսյանն ընդունեց Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնին և ԱՄՀ հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսային: Նախագահը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել ԱՄՀ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող աջակցության ու արդյունավետ համագործակցության համար: Հանդիպման ժամանակ հիմնադրամի ներկայացուցիչները Հանրապետության Նախագահին զեկուցել են ԱՄՀ «Երկարաձգվող ֆինանսավորում»/«Երկարաձգվող վարկավորում» ծրագրի եզրափակիչ փուլի արդյունքների մասին,
«Եկել ես ստեղ, որ ի՞նչ անես»՝ ՀՀ նախագահի այս հարցի հասցեատերը ՀՀԿ շտաբի դիմաց ՀՀԿ-ի գովքն է անում (Տեսանյութ)
Այսօր Աջափնյակ համայնքում Հալաբյան փողոցի վրա գտնվող ՀՀԿ շտաբի դիմաց նստել էր Բանակի օրը Եռաբլուրում ՀՀ նախագահին իր սոցիալական վիճակից դժգոհող տիկինը, ում վրա ՀՀ նախագահը բարկացավ եւ ասաց՝ «եկել ես ստեղ, լաց ես լինում, մեր տոնը փչացնում ես, որ ի՞նչ անես»: Aravot.am-ը տիկնոջից հետաքրքրվեց՝ ի՞նչ է անում ՀՀԿ շտաբի դիմաց եւ արդյո՞ք ՀՀԿ-ական պատգամավոր
ՀՅԴ-ն Դավիթաշենում էր
Այսօր Հայ հեղափոխական դաշնակցությունը ավագանու քարոզարշավ էր անցկացնում Դավիթաշենի վարչական շրջանում: Դաշնակցության ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը Աղվան Վարդանյանի եւ իր մյուս թիմակիցների հետ շրջեց Դավիթաշենի փողոցներով՝ ներկայացնելով բնակիչներին իրենց քարոզչական նութերը: «Մեր պարագայում մենք կարծում ենք, որ ընդդիմադիր քաղաքապետը իսկապես կարող է փոխել երկրում իրավիճակը։ Համապետական ընտրությունների ժամանակ շատ դժգոհ զանգված կար, որը փոփոխություն չկարողացավ
Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Դանիայում եւ Նորվեգիայում
Այս օրերին Դանիայում եւ Նորվեգիայում տեղի են ունենում բազմաթիվ միջոցառումներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 98-ամյա տարելիցին: Մասնավորապես, ապրիլի 19-ին տեղի ունեցան Դանիայում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպած երկու միջոցառումներ՝ «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմի ցուցադրությունը, ինչպես նաեւ քննարկում՝ «Հայոց ցեղասպանության ընկալումը տարբեր սերունդների կողմից» թեմայով: Ապրիլի 24-ին ոգեկոչման միջոցառում անցկացվեց Կոպենհագենի Սբ. Ստեֆան եկեղեցում: ՀՀ դեսպանության եւ
Րաֆֆի Հովհաննիսյան. «Այս ցոգոլը վկա՝ մայիսի 5-ին հաղթելու է «Բարեւ Երեւանը»
Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթ ունեցավ Մալաթիա-Սեբաստիա համայնքում: Այսօր Մալաթիա-Սեբաստիա համայնքում մինչ ընտրողների հետ կհանդիպեր, Րաֆֆի Հովհաննիսյանը «Բարեւ Երեւան» թիմի հետ շրջեց Սեբաստիա եւ Րաֆֆու փողոցներում: Ճանապարհին՝ Վահան Զատիկյանի այգում նա հանդիպեց մի խումբ երեխաների, որոնք ցոգոլ էին հավաքել այգուց: «Ցոգո՞լ է»,- հարցրեց երեխաներին Րաֆֆի Հովհաննիսյանը եւ օգտվեց նրանց հավաքած բերքից: Հանդիպման ժամանակ բնակիչներին ցուցադրելով ցոգոլը՝ Րաֆֆի
Վ. Օսկանյան «Առաջին տեղում ես եմ, քաղաքապետի հավակնորդը ես եմ, մնացածն արդեն երկրորդական է»
Ուզում եք հայտարարեմ, որ 1991-2008 թվական ՀՀ –ում տիրող բոլոր թերությունների պատասխանատուն ես եմ: Փակենք այդ թեման, ու ես ժողովրդից ներողություն խնդրեմ
«Իմ մեծ ցանկությունն այն է, որ երիտասարդները մնան Կովսականում». ԼՂՀ ազատագրված տարածքում ապրող երիտասարդների ցանկությունը
Ապրիլի 27-ին ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքում մեծ տոն էր: Կովսականցիները մեծ շուքով նշում էին ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան օրը իրենց քաղաքում: Բնակիչների կողքին էին հայտնի կատարողներ Լեյլա Սարիբեկյանը, Գոհար Հովհաննիսյանը, Մկրտիչ Մկրտչյանը, Արսեն Գրիգորյանը (Մրոն), Ռուբեն Սասունցին, Արաբո Իսպիրյանը, Դավիթ Ամալյանը, «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթը՝ Գագիկ Գինոսյանի ղեկավարությամբ: Միջոցառման մտահղացման հեղինակներից կովսականցի Արթուր Հովհաննիսյանը պատմում
ՀԱԿ-ի «հաղորդումը հանցագործության մասին»՝ Տարոն Մարգարյանի ունեցվածքի վերաբերյալ
ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ ՊԱՐՈՆ Ա. Գ. ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ կուսակցություն ՀԱՂՈՐԴՈՒՄ Հանցագործության կատարման մասին 2005 թվականին Տարոն Անդրանիկի Մարգարյանը, որպես Ավանի վարչական շրջանի ղեկավար, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի, նրա եւ նրա ընտանիքի անդամների վերջին մեկ տարվա եկամուտը կազմել էր ընդամենը 7 միլիոն 392 հազար 841 հազար դրամ: 2007 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ,
Րաֆֆի Հովհաննիսյան. «Բարեւ Երեւանը տարբերվում է, բացեք ցուցակները, նայեք դեմքերին»
«Բարեւ Երեւանի» քարոզարշավը՝ Աջափնյակ համայնքում: Այսօր Աջափնյակ համայնքում բնակիչների հետ հանդիպմանը Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց. «Մենք վստահ ենք, որ մայիսի 5-ին, ինչպես դուք տվեցիք վստահության ձեր քվեն, դուք հավատացիք, նույնպես մի քանի ամիս անց, երբ ուրիշները հարցազրույցներ են տալիս, մեկը մյուսին խփում է, ցեխ է արձակում, «Ժառանգությունից» ու «Բարեւ Երեւանից» դուք նման բան չեք լսի: Դուք
Առաջատարները դեռ խաղաղությամբ են տրամադրված
Սանկտ-Պետերբուրգում շարունակվող Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարի 7-րդ տուրում այսօր արդեն երեք պարտիա ավարտվել է խաղաղ արդյունքով: Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով ոչ-ոքի է արել ռուսաստանցի Նիկիտա Վիտյուգովի հետ: Մայքլ Ադամսի հետ միավորը բաժանել է նաեւ միանձնյա առաջատար Մաքսիմ Վաշյե-Լագրավը: Խաղաղ ելք է ունեցել նաեւ Պյոտր Սվիդլեր-Վլադիմիր Կրամնիկ պարտիան: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Մկրտիչ Մինասյան. «Քաղաքը զարգացող օրգանիզմ է, դրա համար էլ անհրաժեշտ է շատ նուրբ մոտենալ յուրաքանչյուր հարցի»
Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն այսօր «Վարկած» մամուլի ակումբում խոսեց «Հերթը «Զվարթնոցը» քանդելո՞ւն է հասել» թեմայի շուրջ: Նա նշեց, որ կան բաներ, որոնք չի կարելի անել: Նախկինում նման խոսակցություն չի եղել, որ օդանավակայանը պետք է քանդել: Մի գուցե այսօրվա պայմաններին չի բավարարում, բայց քանդելու մասին խոսք անգամ չկա. «Բայց նման բան կա. եթե շենքը վաճառվում
Զինծառայությունից խուսափելու նպատակով անդամախեղման համար կպատժվեն ավելի խիստ
«Փաստինֆո». 2011թ.-ին զինծառայողների կողմից անդամախեղման 103 դեպք է գրանցվել, 2012թ.-ին՝ 110-ը: Այս հանցագործության աճի միտումով պայմանավորված՝ ՀՀ կառավարությունն առաջարկում է վերանայել Քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածը՝ խստացնելով այս արարքի համար նախատեսված պատժաչափը: Ազգային ժողովի այսօրվա նիստում երկրորդ ընթերցմամբ ներկայացնելով ՔրՕր-ում փոփոխությունների և լրացումների նախագիծը, ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը նշեց, որ հիմնականում զինծառայության հանցագործությունների հետ կապված
Չիբուխչյանի ձոնը. «Դու փոքր ես Սերժ, բայց ազգիդ նման մեծ ես բոլորից»
Մարզպետի խորհրդականը ներերկրային եւ միջազգային տիտղոսներին նոր կոչում կավելացնի՞
«Շուշեցու հիշատակարան»-ում տեղ է գտել արցախյան բարբառը (Տեսանյութ)
Այսօր ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում տեղի ունեցավ գրող, հրապարակախոս Բակուր Կարապետյանի «Շուշեցու հիշատակարանը» պատմավեպի շնորհանդեսը: «Պատմավեպի հիմքում շուշեցի Ռուբեն Սարգսյանի կենսագրությունն է, ապրած կյանքը: Գիրքը սկսվում է Շուշիի 1920թ. մարտի 23-ի հրկիզումից ու կոտորածից, անցնում կոլտնտեսային շարժման ու գյուղի կոլտնտեսության նախագահության տարիներին, նկարագրում է Հայրենական մեծ պատերազմը, գերությունը Ղրիմում, համակենտրոնացման ճամբարները, փախուստը, հույն պարտիզանների
Տարոն Մարգարյանի աներորդին վստահ է, որ փեսան հաղթելու է (Տեսանյութ)
«Եթե ըտենց բան են ասում, թող դիմեն իրավապահ մարմիններին, պարզեն`ո՞վ ա գողացել, ինչի՞ ա գողացել: Ես խորհուրդ կտայի քաղաքական ուժերին իրենց անելիքների մասին քարոզ անեին, նոր քննադատեին ՀՀԿ-ին»,- այսօր Երեւանի Ավան վարչական համայնքում Aravot.am-ի հարցին`ավագանու ընտրություններին մասնակից մյուս քաղաքական ուժերն իրենց քարոզարշավի ժամանակ անընդհատ ասում են, որ իշխանությունները`ՀՀԿ-ականները, իրենց իշխանության շրջանում զբաղված են եղել թալանով
Политический журнал. «Արտավազդ Փելեշյանը՝ «ԱՊՀ աստղ»»
Մոսկվայում տեղի է ունեցել «ԱՊՀ աստղեր» միջպետական մրցանակի հանձնման արարողությունը, որին նաև արժանացել է ռեժիսոր Արտավազդ Փելեշյանը: Հայտնում է «Պոլիտիչեսկի ժուրնալ» պարբերականը: Ապրիլի 25-ին անցկացված արդեն 4-րդ այս մրցանակաբաշխությանը պարգևատրվում են կրթության և գիտության, մշակույթի և արվեստի, մարդասիրական ոլորտներում մեծ ներդրումներ կատարած գործիչները: Վավերագրական կինոյի ռեժիսոր և սցենարիստ Արտավազդ Փելեշյանը կինոյի պատմության մեջ մտավ ոչ
«ԲՀԿ-ն իրեն ընդդիմադիր չի համարում, քննադատում է իշխանություններին, իսկ ՀՅԴ-ն գաղափարախոսական քարոզարշավ չի անցկացնում»
Այսպիսի եզրահանգման են եկել Ինֆորմացիայի ազատության կենտրոն եւ Կովկասի ինստիտուտ հասարակական կազմակերպությունների փորձագետները: Նրանք ապրիլի 7-ից 27-ն ընկած ժամանակահատվածում անցկացրել են Երեւանի 2013 թվականի ավագանու ընտրության մասնակից կուսակցությունների նախընտրական քարոզարշավի լուսաբանման վերլուծություն: Ըստ հետազոտողների՝ փորձագիտական խումբն ընտրել է հինգ առցանց լրատվամիջոց, որոնցում տեղ գտած հրապարակումները ներկայացվել են մոնիթորինգում: Փորձագետ Տաթեւիկ Սարգսյանի խոսքով, վերլուծությունը դիտարկվել է
Միջազգային չափանիշների նոր մարզադաշտ` ֆուտբոլի ակադեմիայում
Իսկ հանդիպման առաջին` խորհրդանշական հարվածը կատարեց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության հայտարարությունը՝ «Օղակ» ռազմական գործողության 22-րդ տարելիցի կապակցությամբ
«Օղակ» ռազմական գործողությունը, որը 1991թ․ ապրիլ-մայիս ամիսներին իրականացվել է Ադրբեջանի միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների (ՕՄՕՆ) կողմից, ԽՍՀՄ ներքին զորքերի աջակցությամբ, առանձնակի տեղ է զբաղեցնում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատմության մեջ ոչ միայն իր մասշտաբներով, այլև՝ հետևանքներով։ Ադրբեջանական իշխանությունների և ԽՍՀՄ որոշ ղեկավարների հանցավոր համաձայնությամբ իրականացված «Օղակ» գործողության արդյունքում հայաթափվեցին և ավերվեցին Հյուսիսային Արցախի, Շահումյանի, Հադրութի և Շուշիի
Խոշոր վթար Բաբաջանյան փողոցում
«Երևան Ջուր» ընկերության մասնագետները հերթական խոշոր վթարն են վերացնում Բաբաջանյան փողոցում: Այս անգամ վթարվել էր 500մմ տրամագծով ջրատարը, որի պատճառով մոտ 150լ/վ ջուր է արտահոսում: Վերջինիս հետևանքով խաթարվել էր Նոր Նորք և Ավան վարչական շրջանների մի շարք հասցեների ջրամատակարարումը: Այս վթարը հայտնաբերվել է մեծ դժվարությամբ և վերացման աշխատանքնրերի բարդությունը պայմանավորված է ջրատարի խորությամբ: Ինչպես մեկնաբանեց
Օպեր-լիազորը ծառայողական գաղտնիք է ասում՝ բացահայտելով գործակալին
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ոստիկանության աշխատակիցներ Խաչիկ Բախբուդարյանի եւ Արտակ Բարսեղյանի դեմ հարուցված քրեական գործով դատական քննությունը: Օպերատիվ աշխատակիցները մեղադրվում են ոստիկանության բաժնում Ռոբերտ Հովսեփյանին բռնության ենթարկելու եւ պաշտոնական կեղծիք թույլ տալու համար: Այսօր դատարան էր ներկայացել անցյալ տարվա հոկտեմբերի 4-ին ոստիկանության Կենտրոնի բաժին տուժողի՝ Ռոբերտ Հովսեփյանի հետ, 5 հոգու
Տարոն Մարգարյանի որդին՝ հոր հաղթանակի մասին
Այսօր մայրաքաղաքի Ավան համայնքում ՀՀԿ ավագանու թեկնածուները ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանի հետ քարոզարշավային հանդիպում ունեցան: Այն անցավ շատ ջերմ: Հանդիպումը Տարոն Մարգարյանի հոր՝ լուսահոգի Անդրանիկ Մարգարյանի տան բակում էր: Տարոն Մարգարյանը քարոզարշավի համար նախատեսված հարթակին մոտեցավ որդիների՝ Նահապետի ու Անդրանիկի ուղեկցությամբ: Aravot.am-ի հարցին՝ ցանկանո՞ւմ է, որ հայրիկը հաղթի, Տարոն Մարգարյանի ավագ որդին՝ Նահապետը գլխով դրական
ՀՀ ոստիկանապետի արձագանքը ծիծաղեցրել է ՀԱԿ-ին
ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը ծիծաղելի համարեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի արձագանքը ilur.am-ի լրագրողի վրա հարձակման դեպքի առիթով: «Ռեժիմը լավ գիտի, ով է իր գերեզմանափորը: Դա լինելու է ՀԱԿ-ը: Իրենց համար միակ վտանգը այս դիմադրության շարժումն է, որը պահպանել է պետական կառավարման վերաբերյալ դեմոկրատական պատկերացումները եւ պատրաստվում է կիրառել Հայաստանում իշխանության գալուց հետո: Կատաղի կդիմադրեն դրա
Դավիթ Ամալյան. «Իշխանություն-ընդդիմությունը՝ իր զիբիլներով, աչքիդ փոշիանում է, երբ տեսնում ես՝ էստեղ երեխա կա» (Տեսանյութ)
«Առաջինը, ինչ զգում եմ, երբ այստեղ ոտք եմ դնում, ամոթն է»,- ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքում մեզ հետ զրույցն այսպես սկսեց երգիչ Դավիթ Ամալյանը: Նա ապրիլի 27-ին այստեղ էր Թաթուլ Կրպեյանի ծննդյան առիթով Արցախի ազատագրված տարածքում կազմակերպված միջոցառման շրջանակներում: «Կարեկցանքի, աջակցության, մարտականության զգացումս է արթնանում: Ամոթ եմ զգում, որ ես այստեղ չեմ: Անկեղծ ասած նախանձում
Ադրբեջանի ԱԳ փոխնախարարը Անկարայում կքննարկի Ղարաբաղի հարցը
Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Արազ Ազիմովը վաղը կայցելի Անկարա: Ինչպես փոխանցում է 1news.az ինտերնետային պարբերականը` վկայակոչելով Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական հաղորդագրությունը, այցի շրջանակներում Ազիմովը բանակցություններ կանցկացնի Թուրքիայի արտգործնախարարի խորհրդական, դեսպան Ֆաթիհ Ջեյլանի հետ: Կքննարկվեն երկկողմ հարաբերություններին, ղարաբաղյան կարգավորման գործընթացին վերաբերող, ինչպես նաեւ տարածաշրջանային հարցեր: «Ազատություն» ռադիոկայան
ԱԺ էթիկայի հանձնաժողովը դեռևս վարույթ չի ընդունել դիմումն ընդդեմ պատգամավոր Նաիրա Կարապետյանի
Ազգային ժողովի էթիկայի ժամանակավոր հանձնաժողովը դեռևս վարույթ չի ընդունել Երևանի Մոսկվայի տան տնօրենի դիմումը: «Որոշակի խնդիրներ կան՝ դիմումին ներկայացվող ձևական պահանջների հետ կապված, ինչի մասին դիմումի հեղինակը կտեղեկացվի, կշտկի, որից հետո հանձնաժողովը կորոշի ընթացքը»,-լրագրողներին հայտնեց հանձնաժողովի նախագահ, հանրապետական Դավիթ Հարությունյանը: Ըստ մամուլում հայտնված տեղեկատվության՝ դիմումատուն բողոքել է ընդդեմ ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Կարապետյանի, ով իր
Աշխարհը նշում է պարի միջազգային օրը (Տեսանյութ)
Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի պարարվեստի բաժնում այսօր նշում էին Պարի միջազգային օրը և տեղի ունեցավ Սրբուհի Լիսիցյանի «Հայ ժողովրդի հինավուրց պարերը և թատերական ներկայացումները» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը: 20-րդ դարասկզբին կատարվեց հայկական հնագույն պարերի և պարեղանակների հավաքագրումն ու գրառումը: Եվ այն հսկայածավալ պատմագիտական և մշակութաբանական աշխատանքը, որն իրականացրեց ազգագրագետ, բանահավաք, հայ պարարվեստի մեծ
1-2 ամսվա աշխատավարձը կտան, «Նաիրիտ»-ի հարցն էլ կլուծե՞ն (Տեսանյութ)
«Նաիրիտը» մոտ 12 ամսվա աշխատավարձ է պարտք իր աշխատողներին
410.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Ապրիլի 29-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 300,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 410.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 410.5 դրամ:
Շարունակվում են Երևան քաղաքում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2013 թվականի մայիսի 1-ից գործարկվելու է Երևան քաղաքի Սարալանջի փողոցում (Սարի թաղ թաղամաս) նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքը: Տեղեկացնում ենք նաև, որ ճանապարհի տվյալ հատվածում երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 40 կմ/ժ