Օրվա լրահոսը
Նոր մանրամասներ՝ դատարանից փախուստի դիմած կալանավորի մասին
Քիչ առաջ ոստիկանությունը հայտնաբերել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի բակից փախուստի դիմած 23-ամյա Ռոբերտ Ջիվանի Մուրադյանին: Պարզվում է, որ երեկ դատարանը քննել է վերջինիս նկատմամբ սանկցիա կիրառել-չկիրառելու հարցը, դատը ավարտվելուն պես, երբ ոստիկանները երիտասարդին ուղեկցել են բակ` կալանավորների մեքենա նստեցնելու ու Արթիկ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու համար, նա դիմել է փախուստի` վազելով դատարանին հարակից Տեքստիլ
Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի «ճանապարհային քարտեզը» հաստատվե՞ց
Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքը հայտնել էր, որ Մոսկվայում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի հանդիպման ժամանակ հաստատվել է Մաքսային միությանը և միասնական տնտեսական գոտուն Հայաստանի միանալու «ճանապարհային քարտեզը», սակայն այնուհետև «ճանապարհային քարտեզի» մասին լուրը հանվեց, հետո նորից դրվեց: Կայքը նշում է, որ hանդիպումը սկզբում անցել է նեղ կազմով, որին մասնակցել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը,
Ընդդիմադիրները պահանջել են ԱԺ հաշվիչ հանձնաժողովի արտահերթ նիստ
Aravot.am-ն արդեն տեղեկացրել էր, որ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներն այսօր դիմելու են ԱԺ քարտուղարություն՝ հաշվիչ հանձնաժողովի արտահերթ նիստ հրավիրելու հարցով: Քիչ առաջ ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչները դիմումը հանձնել են: Ընդդիմադիրներն ակնկալում են, որ ամսի 26-ին, ժամը 15.00-ին, խորհրդարանի 334 սենյակում հաշվիչ հանձնաժողովի արտահերթ նիստ կգումարվի: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ԲՀԿ-ական պատգամավոր
ՌԴ Միասնական տնտեսական տարածքին ՀՀ-ի միանալու միջոցառումների «ճանապարհային քարտեզն» ընդունվեց
Սերժ Սարգսյանը Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին
«Փաստինֆո»․ «Պռոշյանի գյուղապետի սպանության բացահայտման ուղղությամբ ապրիլի 3-ից հետո տեղաշարժ չի եղել»
Պռոշյան համայնքի նախկին ղեկավար Հրաչ Մուրադյանի սպանության գործով կալանավորված Արայիկ Պետրոսյանի փաստաբան Նորայր Նորիկյանը «Փաստինֆո»-ին տեղեկացրեց, որ դիմել է վճռաբեկ դատարան` իր պաշտպանյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերանայման վերաբերյալ վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը բողոքարկելու: Փաստաբանի խոսքով՝ Արայիկ Պետրոսյանի նկատմամբ կիրառված կալանքի վերաբերյալ վերջին որոշումը դատարանը կայացրել է նոյեմբերի 18-ին` 2 ամիս ժամկետով: Սահմանված ժամկետն ավարտվում
2013 թվականի քաղաքական արդյունքները
Ավարտին է մոտենում 2013 թվականը: Եթե մեկ նախադասությամբ փորձեմ ներկայացնել անցնող տարվա քաղաքական խորհուրդը Հայաստանի և հայ ժողովրդի համար, ապա ստիպված եմ արձանագրել. տարին բացահայտեց ժամանակակից հայոց պետականության խոցելիությունն ու ամլությունը, աշխարհաքաղաքական մարտահրավերներին դիմակայելու հարցում մեր քաղաքական ընտրանու լիակատար սնանկությունը: Տարին բացահայտեց և հանրությանը ի ցույց դրեց այն դաժան իրողությունը, որ Հայաստանի այսօրվա կառավարիչներին ոչ
Փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է
Դեկտեմբերի 23-ին, ժամը 17.30-ի սահմաններում, ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի բակից փախուստի է դիմել «Արթիկ» ՔԿՀ կալանավոր, 1989 թ. ծնված Ռոբերտ Մ.-ն: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 355 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ձեռնարկված օպերատիվ-փնտրողական միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 24-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Ռոբերտ Մ.-ն
Էդուարդ Շարմազանով. «ԲՀԿ-ում ցրտից կորցրել են հիշողությունը»
«Ժամանակն է, որ քաղաքական մեծամասնությունը սթափվեր, դանակը ոսկորին է հասնում արդեն, չէր կարելի….»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում , անդրադառնալով երեկ խորհրդարանում՝ «գազային համաձայնագրերի» քվեարկության ժամանակ տեղի ունեցածին, ասել էր ԱԺ հաշվիչ հանձնաժողովի անդամ, ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: ԲՀԿ-ական պատգամավորի կոչի առիթով ՀՀԿ-ն ներկայացնող ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն Aravot.am-ի հետ զրույցում ասաց.«Կարծում եմ, նա պետք է սթափության
Kyiv Post. Ուկրաինայի վարչապետը Մաքսային միության ոչ մի պայմանագիր չի ստորագրի Մոսկվայում
Ուկրաինայի վարչապետ Միկոլա Ազարովը այսօր Մոսկվա կատարած այցի շրջանակներում ոչ մի պայմանագիր չի ստորագրի, հայտնում են Ուկրաինայի կառավարության մամուլի ծառայությունից: Հաղորդում է «Կիև Փոստը»: Մամուլի ծառայությունը հերքել է ավելի վաղ տարածված լուրերը, թե Ազարովը Մաքսային միության վերաբերյալ 60 համաձայնագիր է ստորագրելու: «Այդ տեղեկությունները [60 համաձայնագրերի հետ կապված] 100% կեղծիք են: Ուկրաինայի վարչապետ Միկոլա Ազարովը ոչ
Արգիշտի Կիվիրյանին մեղադրում են կեղծ մատնության մեջ
Այսօր Արգիշտի Կիվիրյանին կանչել էին հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ): Քիչ առաջ Արգիշտի Կիվիրյանը դուրս գալով ՀՔԾ-ից, հայտնեց, որ իրեն ներկայացրել էին արձանագրություն՝ կեղծ մատնության կապակցությամբ, որը Կիվիրյանն ու իր փաստաբանը հրաժարվել են ստորագրել: Մանրամասները՝ քիչ անց: Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Գորիսի տարածքում և Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ին`ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Գորիսի տարածքում և Սելիմի լեռնանցքում տեղ- տեղ մերկասառույց է: Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր- Նավուր ճանապարհից 17:00 – ից մինչև 07:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել: Ավտոճանապարհներին կատարվում են մշակման աշխատանքներ` անվտանգ
Արթուր Նալբանդյան. «Արտագաղթի ցուցանիշները բարձր են հատկապես Վանաձորում»
Լոռու մարզպետն անդրադառնում է արտագաղթի պատճառներին:
2013 թվականին ՀՀ քաղաքային համայնքների լավագույն մարզական բակերը Նոր Նորք և Աջափնյակ վարչական շրջաններում են
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն ամփոփել է ՀՀ նախագահի մրցանակի համար անցկացվող լավագույն մարզական քաղաքային և գյուղական համայնք և լավագույն մարզական բակ ստուգատեսի արդյունքները: Ըստ այդմ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում լավագույն մարզական բակ ստուգատեսում 1 – ին տեղ է գրավել և 1 միլիոն դրամով պարգևատրվել Նոր Նորք վարչական շրջանի 2-րդ զանգվածի Թոթովենցի նրբանցքի
Դիմել է ՀՔԾ պետին` Սուրիկ Խաչատրյանին ձերբակալելու պահանջով
Գորիսի նախկին (1992- 1994 թթ.) քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանը նամակ է ուղարկել ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանին: «Հարգելի’ պարոն Շահինյան, ներկայացնում եմ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա բանդայի կատարած բազմաթիվ հանցանքների մասին` 2013 թվականի հոկտեմբերի 23-ի, նոյեմբերի 18-ի, դեկտեմբերի 9-ի, դեկտեմբերի 20-ի հրապարակումները: Շեշտում եմ` այդ հանցանքները հիմնականում հեղինակել են պետական
Ճանապարհային ոստիկանության հերթական ստուգայցը (Տեսանյութ)
10 վարորդ մեքենան վարել է անսթափ վիճակում, 14 վարորդ մեքենա վարելիս ծխել է, իսկ 22-ը` երթևեկել առանց փաստաթղթերի ՀՀ ոստիկանություն
Ազատ Արշակյանը չի փոշմանել, որ ընտրել է Սերժ Սարգսյանին (Տեսանյութ)
«Եթե հետ գնանք ու թեկնածուների նույն ցուցակը դրվի, ես նորից կընտրեմ Սերժ Սարգսյանին»,-Aravot.am-ի հարցին՝ արդյոք չի՞ փոշմանել, որ ընտրել է Սերժ Սարգսյանին, հատկապես այն համատեքստում, որ հայտարարում է, թե «դժգոհ է իշխանությունից», այսպես պատասխանեց Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը: Պարոն Արշակյանը նաև նշեց երկրորդ պատճառը, թե ինչու է ընտրել Սերժ Սարգսյանին. «Սերժ Սարգսյանին ընտրել եմ
Տեղի ունեցավ Երիտասարդական խորհրդարանի նիստը
Դեկտեմբերի 24-ին տեղի ունեցավ Երիտասարդական խորհրդարանի նիստը: Օրակարգում ներառված էր երկու հարց: «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծի համահեղինակ Տիգրան Սարդարյանը ներկայացրեց ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը: Ըստ օրինագծի հեղինակների՝ հեծանվորդների եւ մոպեդների վարորդների անվտանգությունն ապահովելու համար պետք է կարգավորել օրենսդրական դաշտը եւ խաչմերուկներից դուրս գտնվող հեծանվային արահետի
Ռուս երկրպագուհինե՞րն են լավը, թե՞ ամերիկացի (Ֆոտոշարք)
Աշխարհում ընդունված է, որ թիմերը ոչ միայն ֆան ակումբներ են ունենում, այլեւ հատուկ աջակցողների խումբ, որտեղ հիմնականում ընդգրկվում են տվյալ մարզաձեւի սիրահար գեղեցկուհիները: Ու հաճախ հանդիսականները գնահատում են ոչ այնքան մարզիկների մրցելույթները, որքան աջակցող խմբերի աղջիկների գեղեցկությունը: Ներկայացվող լուսանկարներում ներկայացված են ամերիկացի եւ ռուս աղջիկները, որոնք ընդմիջումներին աջակցում են ԲԿՄԱ, «Դենվեր» բասկետբոլային ակումբներին, ինչպես նաեւ
«Առավոտի» հրապարակումը արագացրեց Դիլիջանի բժշկական կենտրոնի մասնավորեցումը
ԲԿ-ի տնօրենից պահանջել են մասնավորեցնելու համար պահանջվող փաստաթղթեր
«Մեզ բացարձակ չի հետաքրքրել` ձիու պոչը, թե ձիու ժպիտը չի երեւացել. կնիք չի եղել՝ տուգանել ենք»
Վերջերս «Վաղարշ եւ որդիներ» ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին անում, դժգոհելով, որ էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչությունը միլիոնանոց տուգանքներ է նշանակում: Այսօր «Անալիտիկ» ակումբում տեսչության պետ Լեւոն Խալիկյանն ասաց, որ նման հսկայական տուգանքներ անհատների նկատմամբ չեն եղել եւ հանդիպելով այդ անձանց հետ, նրանք տեսչությանն ասել են. «Դե ասում էինք, որ հետո
Տեր-Պետրոսյանին մեկնաբանելու ժամանակը չէ
«Կարծում եմ, հիմա Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը մեկնաբանելու ժամանակը չէ, շատ ավելի կարեւոր գործեր կան զբաղվելու»,- Aravot.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին՝ նախօրեին ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը մի քանի դիտարկումներ էր ներկայացրել այն առիթով, թե ինչո՞ւ Հայաստանում մայդան չկայացավ. կիսում ե՞ք այդ մոտեցումները, ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Պարոն Մարտիրոսյանը գտնում է, որ «գազային» խայտառակ պայմանագրերը
Դատախազը չի կարողանում կարդալ քննիչի ձեռագիրը, երկրորդ անգամ ընդհատվում է նիստը
Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Աշոտ Մալաքյանի դեմ հարուցված քրեական գործով դատական հերթական նիստը: Դատարան է եկել վկա, որի ցուցմունքից հետո դատախազ տիկին Թադեւոսյանը միջնորդեց, որպեսզի հրապարակվեն վկայի ցուցմունքները: Վկան ասաց, որ քննիչն է գրել, սակայն մի դեպքում նիստը ընդհատվեց. լույս քաշվեց դատախազի գլխավերեւում, որ կարողանա կարդալ: Սակայն դա էլ
«Շանգրի Լա» խաղատունը, հանրային շահն ու ԲՀԿ-ի`քվեարկել-չքվեարկելու հարցը
«Կային խոսակցություններ, որ ԲՀԿ-ն հնարավոր է չքվեարկելով դեմ արտահայտի իր դիրքորոշումը: Իսկ դիրքորոշման վերաբերյալ վարանում ու կասկած չի եղել: Իսկ թե ինչպես կարտահայտեինք այդ դիրքորոշումը՝ բնականաբար պիտի կախված լիներ գործընկեր քաղաքական ուժերի հետ համատեղ մշակվող մարտավարությունից ու իրավիճակից»,-Aravot.am-ի հարցին` ինչո՞ւ ԲՀԿ-ն չմնաց ՀՀ Աժ նիստերի դահլիճում և դեմ չքվեարկեց «գազային համաձայնագրին»` մանավանդ, որ կարծիքներ էին
Եթե ԱՊՊԱ, ապա ՊԱՊԱ
Կամ առնվազն երեք պատճառ, թե ինչու պարտադիր ապահովագրումը անբարոյական է եւ նրանից պետք է հրաժարվել, ինչը սակայն անհնար է, քանի դեռ այսպես կոչված «ոսկի միլիարդի» «դեմոկրատական պետությունների» ղեկավարությունը շարունակում է խախտել մարդու իրավունքները, իսկ այդ մարդիկ էլ շարունակում են նիրհել թվացյալ, թեեւ օրըստօրե նվազող բարեկեցության թմբիրի մեջ։ Վերջերս կյանքը ինձ հասցրեց ԱՊՊԱ-ի դուռը։ Անկեղծ ասած
Կրկեսի ու «Դվին» հյուրանոցի սեփականատերերը կտուգանվեն, եթե ժամանակին շինարարությունը չավարտեն
«Դվին» հյուրանոցը 2016-ին, կրկեսը` 2015-ին
Երևանի քաղաքապետարանի կողմից մեկանգամյա նպաստ են ստացել Հայաստանի կույրերի միավորման մի շարք անդամներ
Երևանի քաղաքապետարանի նախաամանորյա միջոցառումների շարքում, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանն այցելել է նաև Հայաստանի կույրերի միավորում։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ՝ քաղաքապետարանի սոցապ վարչության պետը միավորման 70 կարիքավոր անդամներին հանձնել է դրամական աջակցության մեկանգամյա նպաստները, ինչպես նաև քաղցրավենիքով փաթեթներ։ Հայաստանի կույրերի միավորման նախագահի տեղակալ Մարտին Սարգսյանը միավորման անդամների անունից շնորհակալություն է
404.98 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Դեկտեմբերի 24-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 12,380,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 404.98 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 404.94 դրամ: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ
Շիրակի մարզպետի ամանորյա նվերը` վետերաններին ու զոհված ազատամարտիկների ընտանիքներին
Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի նախաձեռնությամբ Ամանորյա տոների կապակցությամբ դրամական աջակցություն է տրամադրվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մարտական գործողությունների ժամանակ զոհված ազատամարտիկների, զինվորական ծառայության ընթացքում զոհված/մահացած/ զինծառայողների ընտանիքների, Հայրենական Մեծ պատերազմի վետերանների և ՀՀ սահմանները պաշտպանելու, ՀՀ զինված ուժերում ծառայության ընթացքում 1-ին խմբի հաշմանդամ դարձած անձանց: Շահառուները գումարները ստանալու են տանը: Ավանդական դարձած աջակցությունը մարզպետարանի աշխատակիցներից կազմված
Մեղրու լեռնանցքի ճանապարհները չեն փակվում (Տեսանյութ)
Հայաստանի ամենաբարձր կետի՝ 2535մ բարձրության վրա գտնվող Մեղրու լեռնանցքի ճանապարհի սպասարկման ընթացքին ծանոթանալու նպատակով «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանը այցելեց Մեղրիի տարածաշրջան: Մեղրիի տարածաշրջանի ավտոճանապարհները սպասարկող Ճանշինի աշխատակիցները բարեխղճորեն էին կատարել իրենց առջև դրված խնդիրը: Նրանց սպասարկման տարածքում գտնվող ճանապարհահատվածը, որի երկու կողմերում ձյան բարձր կույտեր էին, իդեալական վիճակում էր: Այս


















































