Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատ Արշակյանը չի փոշմանել, որ ընտրել է Սերժ Սարգսյանին (Տեսանյութ)

Դեկտեմբեր 24,2013 17:32

«Եթե հետ գնանք ու թեկնածուների նույն ցուցակը դրվի, ես նորից կընտրեմ Սերժ Սարգսյանին»,-Aravot.am-ի հարցին՝ արդյոք չի՞ փոշմանել, որ ընտրել է  Սերժ Սարգսյանին, հատկապես այն համատեքստում, որ հայտարարում է, թե «դժգոհ է իշխանությունից», այսպես պատասխանեց Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը:

Պարոն Արշակյանը նաև նշեց երկրորդ պատճառը, թե ինչու է ընտրել Սերժ Սարգսյանին. «Սերժ Սարգսյանին ընտրել եմ նրա վարած արտաքին քաղաքականության համար մինչև սեպտեմբերի 3-ը: Հիմա էլ հենց դրա համար կարող եմ նրան ընտրել»:

Իսկ թե ինչու է դժգոհ իշխանությունից, պարոն Արշակյանն ասաց. «Ես դժգոհ եմ իշխանությունից` որպես իշխանություն չունեցող մարմին: Օրինաչափ է այն, որ բոլոր նրանք, ովքեր իշխանությունում չեն, իշխանությունից պիտի դժգոհ լինեն: Իսկ իշխանության գործունեության արդյունքները ուղղակի տեղ չեն թողնում գոհ լինելու` տնտեսական քաղաքականությունը, բազմաթիվ խնդիրներ և այլն: Իսկ վերջին ակցիան` սեպտեմբերի 3-ից հետո համարում եմ, որ մենք այլևս իշխանություն չունենք, դա մեր իշխանությունը չէ: ՀՀ-ն ինքնիշխան չէ, ռուսական իմպերիայի կամակատարն են ՀՀ-ում ու ես ՀՀ իշխանության նկատմամբ պրետենզիա չեմ ներկայացնում: Իմ դժգոհությունն ուղղված է Կրեմլին` իսկական իշխանությանը: Ես համաներում եմ հայտարարում իշխանությանը, նրանք ինձ նման նվաճված երկրի քաղաքացիներ են»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hakob says:

    մեծ մեծ խոսում են… ռուսական կամակատարներ… տո եսիմ ինչ…
    Մեր երկիը իրա չեղած ավերված տնտեսութամբ ու սովորական գլոբուսի վար չերեվացող տարածքով էլի սկսում ա ֆակտր դառնալ մեծ կայսրության կազմում, իսկ գալստուկավոր, տաքուկ տեղավորված “անկախականներին” դա դուր չի գալիս

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031