Օրվա լրահոսը

«Ծնվել եք Հայկական ԽՍՀ-ում, Դուք Հայաստանում փախստական չեք»

Քույր եւ եղբայր՝ Շուշանիկ Կարակոզյանը եւ Գեւորգ Ղարագյոզյանը դիմում էին գրել ՀՀ տարածքային կառավարման նախարար Ա. Գեւորգյանին: Դիմումի բովանդակության մեջ նրանք շեշտել էին այն փաստը, որ դատարանի կայացրած վճռով ՄՊԾ-ի պետ Գագիկ Եգանյանը չի տրամադրում իրենց փախստական համարվելու մասին տեղեկանք: Պատասխանը ստացվել է ոչ թե տարածքային կառավարման նախարարից, այլ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության

Սամսոն Ղազարյանին կազատազրկե՞ն. դատավճիռը մնում է անփոփոխ

Գերագույն խորհրդի պատգամավոր Սամսոն Ղազարյանի դեմ հարուցվել էր քրեական գործ, եւ նա, ինչպես տեղեկացրել էինք, դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից: Սամսոն Ղազարյանը բողոքարկել էր ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարան՝ խնդրելով բեկանել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը: Տուժողն էր Գերագույն խորհրդի պատգամավոր Մեխակ Գաբրիելյանը: Վերաքննիչ դատարանը

ՀՀ ոստիկանությունը՝ «Ilur.am» կայքի թղթակցին քաշքշելու մասին

Ապրիլի 23-ին, ժամը 18.35-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն Քրիստինե  Խ.-ից ահազանգ է ստացվել, Նորքի 9-րդ զանգվածում գործնկերոջն արգելել են նկարահանել, քաշքշել են և ձեռքից վերցրել տեսախցիկը: «Ilur.am» կայքի  արտահաստիքային լրագրող Հակոբ  Կ.-ն  հաղորդում է տվել, որ ապրիլի 23-ի ժամը 17.30-ից   18.00-ի սահմաններում, երբ գտնվել է Նորքի 7-րդ զանգվածում գտնվող սուպերմարկետի մոտ, որտեղ

Փողոցն ու անձրեւը

Գրիգոր Լուսավորիչ 17 շենքի 2-րդ մուտքի բնակիչների համար անձրեւը իսկական փորձություն է: Պատճառը մուտքի առջեւ գոյացող լճակն է: Իսկ դրա պատճառն էլ այն է, որ ժամանակին, արհամարհելով մյուս բնակիչների բողոքները, պատկան մարմինները թույլ են տվել, որպեսզի նույն մուտքի առաջին հարկի բնակիչը, «առաջ գալով», գրավի բակի մի մասը, շինարարություն իրականացնի այն տարածքի վրա, ուր գտնվում է

«Խուլի այծերը՝» այսօր

Ականջդ կանչի, Խնկո-Ապեր: Կամրջի վրա առ այսօր շարունակում են վիճել այծատեր խուլը եւ մյուս խուլը: Այծատերը շարունակում է պնդել, որ նրան խոստացել է պոզը կոտրածը, մյուսը պնդում է, որ այծի պոզն ինքը չի կոտրել: Թող նրանք վիճեն, միեւնույն է՝ միմյանց չեն լսում: Խնդիրը նրանում է, որ հաճախակի մենք նույնպես հայտնվում ենք նույն վիճակում, երբ վեճ

Լեւոն Տեր-Պետրոսյանը չմիացավ ՀԱԿ երթին (Տեսանյութ)

ՀԱԿ համակիրներն արդեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում են: Չնայած առավոտյան, դեռ Սարյան պուրակում ՀԱԿ քաղաքապետի թեկնածու Վահագն Խաչատրյանը մեզ ասել էր, որ երթին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի շրջակայքից կմիանա նաեւ  ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, բայց նա այդպես էլ չմիացավ երթի մասնակիցներին: Փոխարենը երթին միացավ Լեւոն Տեր-Պետրոսյանի կինը: Հարցին, թե հիվանդության պատճառո՞վ է, որ չի միացել ՀՀ առաջին նախագահը,

Առաջին հայկական՝ մանսուրյանական ռեքվիեմը կհնչի այսօր

Այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում, դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայաստանի պետական կամերային եւ «Հովեր» երգչախմբերը (ղեկավարներ՝ Ռոբերտ Մլքեյան, Սոնա Հովհաննիսյան), մեներգիչներ Հասմիկ Թորոսյանը (սոպրանո), Դավիթ Բաբայանցը (բարիտոն) Հայաստանում առաջին անգամ կներկայացնեն առաջին հայկական՝ Տիգրան Մանսուրյանի ռեքվիեմը: «Առավոտը» ներկա գտնվելով այս մեծակտավ ստեղծագործության գլխավոր փորձին, կոլեկտիվների ղեկավարներից խնդրեց կարծիք հայտնել: Էդուարդ Թոփչյանը, Ռոբերտ

Վետերանը՝ Մանկավարժականի ռեկտորի մասին

Ես ավարտել եմ Համամլիի՝ այժմ Սպիտակի միջնակարգ դպրոցը: Որպես մաթեմատիկայի ուսուցիչ եւ ուսմասվար աշխատել եմ Կիրովականի երկաթգծի դպրոցում, Երեւանի Խանջյանի անվան դպրոցում՝ որպես մաթեմատիկայի ուսուցիչ, Երեւանի ժողկրթբաժնի դպրոցական տեսուչ: Այնուհետեւ 8 տարի աշխատել եմ Երեւանի Ստալինի անվան դպրոցում՝ որպես ուսմասվար: Դիսերտացիա եմ պաշտպանել եւ ստացել եմ մանկավարժական գիտությունների թեկնածուի աստիճան եւ դոցենտի կոչում: Աշխատել եմ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվեց Ս. Պատարագ

Ապրիլի 24-ի առավոտյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականաց դասի ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ Վեհափառ Հայրապետի նախագահությամբ և ներկայությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու պետական ավագանու` կատարվեց հոգեհանգստյան արարողություն` ի հիշատակ Հայոց Եղեռնի նահատակների: Նույն օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Տ.

Փաշիկ Ալավերդյան. «Ծանրամարտի ֆեդերացիայի ռազմավարությունը փոխվել է»

Ապրիլի սկզբին միաժամանակ անցկացվեցին ծանրամարտի երկու հեղինակավոր մրցումներ. Տաշքենդում՝ աշխարհի պատանիների եւ Տիրանայում՝ Եվրոպայի մեծահասակների առաջնությունները: Հայաստանը երկուսում էլ ներկայացուցիչներ ուներ: Թե մեր ծանրորդներն ինչպե՞ս հանդես եկան, «Առավոտը» զրուցեց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանի հետ: – Պարոն Ալավերդյան: Դուք գտնվում էիք Տաշքենդում: Ինչպե՞ս եք գնահատում մեր ծանրորդների մասնակցությունն աշխարհի պատանիների առաջնությանը: – Ընդհանուր

The Rolling Stones-ի նոր համերգների ու DVD-ի մասին

Աշխարհահռչակ The Rolling Stones-ը շարունակում է ընդլայնել 50 and Counting շրջագայության հյուսիսամերիկյան հատվածը՝ դրան նոր համերգներ ավելացնելով: Բացի այդ, խումբը հայտարարել է նոր DVD/Blu-Ray սկավառակի թողարկման մասին: Ի հավելումն Մոնրեալի Bell Centre-ում հունիսի 9-ին ավելացրած համերգին, The Rolling Stones-ն անցած շաբաթ նաեւ հայտարարեց նոր համերգների մասին՝ Բոսթոնի TD Garden-ում հունիսի 14-ին, Ֆիլադելֆիայի Wells Fargo Center-ում

«Հայի բախտ» գոյություն չունի

Ով, ինչի համար եւ ինչպես է իրականացրել հայերի ցեղասպանությունը՝ հայտնի է ամենայն մանրամասնությամբ: Ով է թույլ տվել եւ ով է նպաստել, որ այդ աղետը տեղի ունենա՝ նույնպես գաղտնիք չէ: Այստեղ մեր պետության, մեր ազգային կառույցների, մեր պատմաբանների խնդիրն է՝ գտնել փաստեր եւ փաստարկներ՝ ամբողջ աշխարհին դա բացատրելու համար: Մեզ՝ հայերիս համար կարեւոր է պարզել այլ

Բերման են ենթարկել Վարդան Ղուկասյանի եղբորորդուն

Aravot.am-ի ոստիկանական աղբյուրները հենց նոր տեղեկացրին, որ մի քանի րոպե առաջ ոստիկանությունը բերման է ենթարկել Գյումրիի Շիրակացու փողոցում հնչած կրակոցների մեջ կասկածվող անձանցից մեկին՝ Վարդան Ղուկասյանի եղբորորդի Վահե Ղուկասյանին, որը վիրավոր է եղել եւ բերման  է ենթարկվել իրենց տնից: Նույն աղբյուրները նաեւ տեղեկացնում են, որ երեկ երեկոյան ոստիկանություն հարցաքննության հրավիրված Գյումրիի նախկին քաղաքապետը մինչեւ վերջ

Նախագահը ծանոթացել է Հայոց ցեղասպանության թանգարանի վերակառուցման և ընդարձակման նախագծին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին՝ ծաղկեպսակ դրել հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Հանրապետության նախագահը արարողությունից հետո ծանոթացել է նաև Հայոց ցեղասպանության թանգարանի վերակառուցման և ընդարձակման նախագծին ու իրականացվելիք աշխատանքների ժամանակացույցին: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ

Գագիկ Ջհանգիրյան. «Հայաստանն ինքը դատարկվում է, լրացուցիչ հողերն ի՞նչ ենք անում»

Խնդրեմ՝ ազատագրված տարածքները դատարկ են, շրջաններն ու գյուղերը դատարկվում են, դուք տարածքները վերցնում եք որ ի՞նչ անեք:

ԵԽԽՎ պատվիրակները սպասում են, որ Թուրքիան կարտաբերի երկար սպասված բառերը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ֆրանսիացի պատվիրակ Ժոզեթ Դուրուին ներկայացրեց Թուրքիայում կատարված մոնիթորինգի արդյունքները:  Նա մասնավորապես նշեց, որ թուրքական խնդիրները պետք է լուծվեն թուրքերի կողմից ու շեշտեց հատկապես քրդական հարցը. «Բանակցություններն ընթացքի մեջ են, և կարծում ենք, որ շուտով հնարավոր կլինի հասնել հակամարտության խաղաղ կարգավորման»: Գերմանացի պատվիրակ Անդրեյ Հունկոն էլ նշեց, որ Թուրքիայում տեղի

Ամերիկայի հայկական համագումարի տարածարջանային տնօրեն Արմինա Դարբինյանի ուղերձը Մեծ Եղեռնի 98-րդ տարելիցի կապակցությամբ

Հայոց Ցեղասպանության միջազգային դատապարտման գործընթացն այլևս անդառնալի ընթացք է ստացել: Համաշխարհային ճանաչումն ընդամենը ժամանակի հարց է: Այնուամենայնիվ, մենք պարտավոր ենք հետևողականորեն շարունակել պայքարը ժխտողական տրամադրությունների դեմ: Սակայն ամենախելամիտ քայլը Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ այդ գործընթացին նոր որակ հաղորդելն է, ընդվորում` և բովանդակային, և մեթոդաբանական առումով: Այսինքն, Ցեղասպանության անհերքելի փաստը զուտ ընդունելու պահանջից անցնել պահանջատիրության և

Ntdtv-ն՝ Հայոց Ցեղասպանության 98-րդ տարելիցի ոգեկոչման մասին (Տեսանյութ)

Ռուսական ntdtv.ru-ն այսօր անդրադարձել է, որ Հայաստանում նշում են հայերի ցեղասպանության 98-րդ տարելիցը, եւ Երեւանում երեկ փողոց դուրս եկած հազարավոր մարդիկ պահանջում էին Թուրքիայից ճանաչել իրենց նախնիների դեմ իրականացված եղեռնը: Մանրամասները՝ տեսանյութում

Բանկոմատը չեն հասցրել թալանել

Արշակունյաց-2 հասցեում գտնվող մամուլի շենք էին այսօր այցելել ոստիկանության Կենտրոնի բաժնի հետաքննիչները: Պատճառը պատին ամրացված բանկոմատի դռան բաց լինելն էր, ու ձախողված թալանի փորձը: Հետաքննիչները, երբ մենք արդեն շենքում էինք, հեռացել էին, հասցնելով բացատրություն վերցնել շենքի պահակից: Ըստ նախնական տեղեկատվության, կողոպտչիները բացել էին բանկոմատի դուռը, մինչ այդ մետաղյա լարերով փակելով մամուլի շենքի դուռը: Նրանք չէին

Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ` ուր ենք հասել

Ֆեյսբուք սոցիալական ցանցում թուրք երիտասարդներից մեկը երեկ իր՝ որպես օգտատիրոջ, նկարի փոխարեն տեղադրեց Հայաստանի Հանրապետության դրոշը եւ գրառում թողեց՝ տեղեկացնելով, որ այսօր կմասնակցի Ստամբուլի Տաքսիմի հրապարակում «Meds Yeghern»-ի զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը:

32-ամյա կինը 3-րդ անգամ է ինքնասպանության փորձ կատարել

Նա հոգեպես առո՞ղջ է  Ապրիլի 23-ին, ժամը  16.30-ի սահմաններում  Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի «շտապ օգնության» խումբը մեկնել է Բերդավան գյուղ: Այդ գյուղի 32-ամյա բնակչուհի Ն. Ա.-ն  հերթական անգամ կտրել է  իր երակը՝ փորձելով ինքնասպան լինել: «Շտապ օգնության» աշխատողները  կնոջ  ձախ նախաբազկի շրջանում առկա  վերքերը մշակել են, նրան հանգստացնող  դեղ սրսկել: Կինը  հանգիստ տոնով ասել է, որ

«Լացիոյի» սեփականատերը տեղյակ չէ, որ շեյխ Ալ Շաոբին ուզում է գնել իր ակումբը

«La Reppublica»-ն տեղեկացնում է, որ Սաուդյան Արաբիայից շեյխ Ալ Շաոբին մտադիր է 80 միլիոն եվրոյով գնել Իտալիայի «A» սերիայի «Լացիո» ֆուտբոլային ակումբը: Հետաքրքիր է, որ ակումբի սեփականատեր Կլաուդիո Լոտիտոն տեղյակ չէ այդ մասին: «Ես ակումբը վաճառել չեմ պատրաստվում: 80 միլիոն եվրոն ծիծաղելի գումար է: «Լացիոն» անհամեմատ թանկ արժի: Ամեն դեպքում ես չեմ զբաղվել ակումբը գնահատելու

Երևանի քաղաքապետարանի կողմից աջակցություն` ցեղասպանությունը վերապրած 15 երևանաբնականերին

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչությունն այցելություններ է կազմակերպել ցեղասպանությունը վերապրած բոլոր երևանաբնակներին:  «Այսօր մայրաքաղաքում ցեղասպանությունը վերապրած 15 քաղաքացի է ապրում: Քաղաքապետի կողմից նրանց նկատմամբ ուշադրությունը մշտական բնույթ է կրում: Ապրիլի 24-ին ընդառաջ, վարչության կողմից ցեղասպանությունը վերապրածներին այցելություններն ու օժանդակությունը ավանդական է դարձել: Տարվա ընթացքում, իհարկե, այլ առիթներով էլ են

Ինչո՞ւ Ցեղասպանության ճանաչման համար չեն առաջնորդվում դատական ակտերով

100 տարի գրեթե լռության է մատնվել 20-րդ դարի Մարդկության դեմ իրականացված ամենադաժան հանցագործության` Հայոց Եղեռնի ոճրագործների պատասխանատվության խնդիրը: Պատասխանատվությանն առնչվող մի շարք հիմնարար հարցերի կապակցությամբ զրուցեցինք ՀՀ սահմանադրական դատարանի խորհրդական, «Սահմանադրական իրավունքի կենտրոնի» խորհրդի նախագահ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանի հետ: –Պարոն Դանիելյան, ցեղասպանության առնչությամբ պատասխանատվության մասին, թերևս, բարձրաձայնում են տարբեր կտրվածներով, Ֆրանսիայի սենատի

Պետդեպարտամենտի զեկույցներում շարունակվում է խտրական վերաբերմունքը հայերի ու հայության նկատմամբ։

Անջատողականներ… Եվ նման բան է ասում մի պետության արտաքին քաղաքական գերատեսչությունը, որն անմիջականորեն ներգրավված է խնդրի խաղաղ կարգավորման միջնորդական գործընթացում։

Երիտասարդ, առանց վնասակար սովորությունների հանրապետականը…

Բանակցային ՀՅԴ Գերագույն մարմնից հայտնում են, որ շարունակվում են բանակցությունները «Ժառանգություն» կուսակցության հետ: Զոհեր եւ վիրավորներ չկան: Հայտարարություն Երիտասարդ, առանց վնասակար սովորությունների հանրապետականը… բոլոր հիմքերն ունի ՀՀ «Կարմիր գրքում» հայտնվելու համար: «Չորրորդ ինքնիշխանություն»

Վահան Հովհաննիսյան. Ընդդիմադիր դաշտը կուժեղանա, եթե ԲՀԿ-ն դառնա ընդդիմություն

Հատված ՀՅԴ խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանի հարցազրույցից: – Պարոն Հովհաննիսյան, ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանը հայտարարել է, թե ժամանակն է, որ ԲՀԿ–ն հայտարարի իր ընդդիմադիր լինելու մասին: Ըստ Ձեզ՝ դա ի՞նչ է տալու քաղաքական դաշտին։ – Նախ՝ թող հայտարարությունն անեն, հետո նոր կտեսնենք։ Մինչեւ հիմա իրենք այլ կարգավիճակի մեջ էին՝ այլընտրանք էր կոչվում դա։ Ես, ճիշտն

Ձայն առնեմ դոլարով

ՀՀ ֆոնդային բորսայում դրամը շեշտակի արժեվորվում է։ Ինչով է դա պայմանավորված՝ հստակ չգիտի ոչ ոք։ Սակայն ակնհայտ է, որ դասական կանոններով այդ արժեւորումը ոչ մի կերպ հնարավոր չէ բացատրել։ Օրինակ, համաշխարհային շուկայում պղնձի գինը կտրուկ նվազում է։ Իսկ Հայաստանից արտահանվող ապրանքների մեջ ամենամեծ բաժինը հանքաքարինն է, որի գինը ուղիղ համեմատական է պղնձի միջազգային գներին։ Ու

Սամվել Բալասանյանը կռվեց ջրմուղի պաշտոնյաների հետ

Վերջինս սակայն խիստ զայրացած պահին շնորհակալություն հայտնեց լրատվամիջոցներին, որոնք քանդել տվեցին հորդառատ անձրևի տակ արված ասֆալտը:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031