Օրվա լրահոսը

Ընդդիմադիրները գազի հարցով հարցումներ կուղարկեն կառավարությանը

Այսօր Հաշվիչ հանձնաժողովի արտահերթ նիստից հետո ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ ԱԺ ոչ իշխանական չորս՝ ՀՅԴ, ՀԱԿ, ԲՀԿ և «Ժառանգություն» խմբակցությունների պատգամավորները պատրաստվում են հարցում ուղարկել կառավարություն՝ հայ-ռուսական «գազային» համաձայնագրերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար: Պատգամավորների`կառավարությանն ուղղվելիք հարցերը վերաբերվելու են բանակցությունների վարման, համաձայնագրերի կնքման ընթացքին` պարզելու՝ արդյոք պահպանվե՞լ են միջազգային համաձայնագրի դրույթները

Սիսիանի Բռնակոթ գյուղում եռյակ հորթ է ծնվել

Սիսիանի տարածաշրջանի Բռնակոթ գյուղի բնակիչ Սեյրան Առաքելյանին պատկանող անասնապահական ֆերմայի բնակիչների թիվն ավելացավ եւս երեքով: Ֆերմայի անասնապահ Արտակ Սաֆրազյանն անակնկալի է եկել, երբ անասնագոմում Խումար անունով կովը միանգամից երեք հորթ է ծնել: Ֆերմերն անկեղծանում է, որ իր կյանքի 55 տարիների ընթացքում եւ իր անասնապահական գործունեության տարիներին նման երեւույթի ականատես չէր եղել: «Գիտեի, որ կովը պետք

Նոր հրատարակություն` «Անապակ բաժակի խնդիրը Հայոց Եկեղեցում»

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը «Ս. Էջմիածնի գիտական ժառանգությունը» շարքով լույս է ընծայել Հոգեշնորհ Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանի «Անապակ բաժակի խնդիրը Հայոց Եկեղեցում» աշխատությունը, որն առաջին անգամ համակողմանիորեն անդրադառնում է ծիսաաստվածաբանական մեկ խնդրի, թե ինչո°ւ Հայոց Եկեղեցին, ի տարբերություն քրիստոնեական մյուս եկեղեցիների, Ս. Պատարագի

Թուրքագետ. «Անիմաստ է Թուրքիայից ինչ-որ բան սպասելը»

 Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը խորհուրդ չի տալիս Հայոց ցեղասպանության 100 ամյա տարելիցին ընդառաջ Թուրքիայի կողմից ինչ-որ քայլերի սպասել: «Իմաստ չունի, որ սպասենք: Նախանշան, որ Թուրքիան կարող է սկզբունքային առումով փոխել իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, չկա: Լուրջ չեմ համարում այն շոուն, որ Երեւանում կազմակերպվեց: Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հարցազրույցը թուրք լրագրողներին հայ-թուրքական

ՕԵԿ-ական Իշխան Խաչատրյանին պաշտոն տվեցին. (Տեսանյութ)

ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի արտահերթ նիստում այսօր «գազային» պայմանագիրը ՍԴ-ում վիճարկելու որոշումից զատ, որը, ի դեպ, պաշտոնապես կներկայացվի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, քննարկվեց նաեւ հանձնաժողովի նախագահի եւ քարտուղարի փոփոխության հարցը: Հանձնաժողովի քարտուղար Լյուդմիլա Սարգսյանը հիշյալ հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկեց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանի թեկնածությունը: Քանի որ, «գազային» համաձայնագրերի վավերացման ժամանակ, ըստ ընդդիմադիր պատգամավորների, գործող նախագահ,

Նախարարը «գազային համաձայնագրերի» մասին հարցը «ցրեց»

Մաքսային միության հետ կնքած ճանապարհային քարտեզը էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն այս տարվա ձեռքբերումներից է համարում: Կառավարության նիստից հետո ճեպազրույցում լրագրողները փորձեցին նախարարից նաեւ իր ոլորտի ձախողումներից էլ հիշել, որը, ըստ նախարարի, 2013-ին ներդրումների ծավալի նվազումն է եղել: Հարցին, արդյոք գազային համաձայնագրերը ձախողո՞ւմ չէին, նախարարն այսպես արձագանքեց. «Չեմ հասկանում ինչ նկատի ունեք, հարցը չեմ հասկանում»: Լրագրողները

Հունվարի 1-ից տրանսպորտը չի թանկանա

Հանձնաժողովը ուսումնասիրում է ուղեւորահոսքը՝ պարզելու 1 ուղեւորի փոխադրման արժեքը

«Գազային» համաձայնագրի քվեարկությունը կվիճարկվի ՍԴ-ում (Տեսանյութ)

Այսօր խորհրդարանի 334 սենյակում պետք է տեղի ունենար ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի արտահերթ նիստը, որը հրավիրել էին հանձնաժողովի ընդդիմադիր անդամները`«գազային» պայմանագրերի քվեարկության ժամանակ տեղի ունեցած զարգացումները քննարկելու համար: Սակայն, նիստը տեղի ունեցավ ՀՅԴ խմբակցության սենյակում: Թեև հանձնաժողովի ընդդիմադիր անդամները դիմել էին ԱԺ աշխատակազմին` 334 սենյակը պատրաստել նիստի անցկացման համար, սակայն սենյակը պատրաստ չէր: «Հաշվիչ հանձնաժողովի նախագահը

Ադրբեջանի փլուզման մասին Վանգայի մոռացված կանխագուշակումը «Ադրբեջանը էթնոնիմի փնտրտուքում» ֆիլմում (տեսանյութ)

Նախօրեին Ստեփանակերտում տեղի է ունեցել «Ադրբեջանը էթնոնիմի փնտրտուքում» ֆիլմի պրեմիերան:  Ադրբեջանի բնակիչների էթնոնիմի փնտրտուքի շարունակվող գործընթացը արդեն իսկ հանգեցրել է տեկտոնական տեղաշարժերի այդ երկրի քաղաքացիների գիտակցությունում: Այսօր Բաքվի կամ Իսմաիլի բնակիչը իրականում չի իմանում, թե ինքը որ ազգի ներկայացուցիչ է: Ընդսմին, առարկայի սեփական ընկալման մակարդակի վրա հնարավոր է նա իր համար և լուծել է այդ

Անչափահասի բռնաբարության մեջ մեղադրվող 2 երիտասարդներն արդարացվեցին

Դեկտեմբերի 25-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը Հաղարծին գյուղի բնակիչ, 1987թ. ծնված Կարեն Ստեփանյանին եւ նույն գյուղի բնակիչ , 1984թ. ծնված Մկրտիչ Հովհաննիսյանին անմեղ է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով («Բռնաբարությունը, որ կատարվել է անչափահասի նկատմամբ») եւ արդարացրել նրանց: Նշենք, որ դատավարության ավարտին սույն քրեական գործով մեղադրողը

Տիգրան Սարգսյանը, Արթուր Բաղդասարյանը, Յուրի Վարդանյանը եւ Թաթան (Տեսանյութ)

Երեկ սպորտի պետական կառույցի` մրցաշրջան 2013-ի ամփոփման արարողության պաշտոնական մասը, կարելի է ասել, ավարտվեց համընդհանուր պարով: Թաթա Սիմոնյանի կատարմամբ «Ամենալավը դու ես» երգի հնչյունների ներքո, պարեցին գրեթե բոլորը, այդ թվում` ռոքի սիրահար, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը եւ սպորտի ու երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Մաքսային միության անդամակցությունից հետո հնարավոր է ԼՂՀ-ՀՀ սահմանին մաքսակետե՞ր դրվեն

ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը ևս համամիտ է, որ Ռուսաստանն ունի հեռահար նպատակներ անել այնպես, որ ԼՂ հակամարտության լուծման հարցը կախված լինի միայն իրենցից:

«Ի՞նչ է եղել այդ տղային». Ռադիկ Մարտիրոսյանը՝ Տարոն Մարգարյանի թեկնածուական թեզի պաշտպանության մասին

Երբ լրագրողները հետաքրքրվեցին, թե եղե՞լ է, դեպք, որ պաշտոնյաները չեն կարողացել պաշտպանել իրենց գիտական թեզը, ԳԱԱ նախագահը չկարողացավ նման դեպք հիշել, ասաց` չգիտեմ, չեմ հիշում:

Զեղչի անվան տակ հեռուստացույցը վաճառվել է 243 հազար դրամով, այնինչ, մինչ այդ՝ հեռուստացույցի արժեքը եղել է 240 հազար դրամ

Որոշ խանութներում այլևս չի գործում գնված ապրանքը հետ չընդունելու սկզբունքը

Շարմազանովն՝ արտաքին քաղաքականության մասին

Այսօր ամփոփելով անցնող տարին՝ իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ նաեւ ՀՀ արտաքին քաղաքականությանը: Շեշտեց, որ երկու առաջնահերթ խնդիր կա մեր առջեւ՝ ԼՂ հարցը եւ Ցեղասպանության ճանաչումը եւ պայքարը ժխտողական քաղաքականության դեմ: ԼՂ հարցում մոտեցումը միանշանակ է եւ անփոփոխ՝ Լեռնային Ղարաբաղը չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան ունի հիմա՝ դե ֆակտո անկախ հանրապետություն,

Տիգրան Սարգսյան. «Բավական ծանր տարի էր 2013 թվականը»

Բոլորիդ ցանկանում եմ հաջողություններ, որպեսզի այն բոլոր ծրագրերը, նպատակները, որ դուք դրել եք ձեր առջև, ի կատար ածվեն, քանի որ այդ ծրագրերը մեկ նպատակ ունեն՝ բարելավել երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, մեր քաղաքացիների կյանքը, բարձրացնել կենսամակարդակը:

Հղի կանանց և երեխաներին խորհուրդ չի տրվում օգտագործել սունկ պարունակող ուտեստներ

Պահածոների օգտագործման պատճառով այս տարի գրանցվել է 3 մահացու դեպք

Արմենակ Դովլաթյան. «Կառավարությունն իր խնդիրները լուծեց մեր գրպանի հաշվին»

«Իշխանությունները անձնական խնդիրներ են լուծում, իսկ նման ձեւով պետություն չեն ղեկավարում, պետությունը պետք է ունենա իր զարգացման պլանները, որոնք կարողանա ձեւակերպել, ճիշտ կառավարել»,- այսօր «Նոյյան Տապանի» մամուլի սրահում ասաց «Հայաստանի կանաչների կուսակցության» նախագահ Արմենակ Դովլաթյանը: Արմենակ Դովլաթյանն անդրադառնալով Ասոցացման համաձայնագրին՝ ասաց, որ չնայած չորս տարի շարունակ Ասոցացման համաձայնագրի վերաբերյալ բանակցություններ էին ընթանում, բայց այդպես էլ չհրապարակվեց,

Անգամ պատերազմում պարտվածը նման կապիտուլյացիա չի ստորագրում

Դպրոցական տարիներին երկրաչափական թեորեմներ ապացուցելիս օգտագործում էինք, այսպես կոչված, հակասող ենթադրության մեթոդը. պետք է ապացուցել այսինչ բանը, դու դրան հակասող ենթադրություն ես անում, փաստարկներով ժխտում այդ ենթադրությունը, դրանով իսկ՝ ապացուցում թեորեմը: Հիմա ես էլ ստորեւ այդ մեթոդով քաղաքական մեկ թեորեմ կապացուցեմ: Բայց մինչ այդ, փորձենք ցանկացած բանական մարդու հարց տալ. դիցուք, դուք մի քիչ դժվարությամբ

Էդուարդ Շարմազանով. «Եթե այդքան կործանարար համաձայնագիր էր, ո՞ւր էին այդ կուսակցությունների ղեկավարները, թող խոսեին»

Այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հպարտությամբ արձանագրեց, որ 2013-ի երկու ընտրություններում ՀՀԿ-ն լուրջ հաջողություն է գրանցել՝ նախագահական եւ Երեւանի ավագանու: Իսկ այն ուժերը, որ խոսում են այդ ընտրությունների ձախողումից, ըստ Շարմազանովի, այնքան ռեսուրս չունեին, որ մասնակցեին նախագահական ընտրություններին, իսկ այդ ընտրություններում ձայների 1/3-ը հավաքած Րաֆֆի Հովհաննիսյանը շատ արագ փոշիացրեց այդ հանրային վստահությունը:

«Կարոտը զինվորների մասին մտածող հրամանատար էր»

«Կարոտից ու Կարոտի նմաններից այնքան բան եմ սովորել: Չեմ ուզում գովեստի խոսքեր ասել, կասեն՝ իր որդին է՝ գովում է, բայց էն փոքր ժամանակ էլ ոնց որ հասուն մարդ լիներ, լավ գիտեր հայրենիքի գինը: Ասեց՝ պիտի գնամ Ղարաբաղ ու հաղթանակած վերադառնամ: Հաղթանակը եղավ, բայց Կարոտը չվերադարձավ»,- աչքերը գետնից չբարձրացնելով՝ ասում է արցախյան պատերազմում անհետ կորած Կարոտ

Գովազդի տխուր հետեւանքը

Ընդհանրապես հիմնականում գովազդվում են ցածրորակ ապրանքները, որոնք դժվարությամբ են վաճառվում, իսկ գովազդվող կազմակերպություններն էլ իրենք իրենց գովազդում են, քանի որ հագեցած չեն լինում բանիմաց մասնագետներով, ուստի եւ շփվելով նրանց հետ, մարդկանց մոտ խիստ հիասթափություն եւ դժգոհություն է առաջանում, որին ականատես եմ եղել ես: Հեռուստատեսությամբ գովազդվում էր «Ֆլեշ-թեգետա մոտորս» ՍՊԸ ավտոսպասարկման ընկերությունը (Ռուբինյանց փող. 31, «Ալմաստ»

Կենսաթոշակառուի թոշակի վրա արգելանք է դրվել դատարան դիմելուց հետո

Քաջազ Եղիշյանի թոշակի վրա դժվար թե արգելանք դրվեր, եթե նա իր իրավունքների պաշտպանության խնդրով չդիմեր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Նա «Գրադշինինվեստ» սահմանափակ պատասխանատվության ընկերությունից պահանջում էր, որպեսզի պայմանագրով ստանձնած պարտավորությունները կատարեն, եւ ընկերությունը վճարի տուժանքները: «Գրադշինինվեստ» ՍՊ ընկերությունը կառուցում էր բազմաբնակարան շենք: Բուզանդի փողոցի Բ բլոկի 5-րդ հարկի 65,5 քմ ընդհանուր

Մարդկային կորստի ցավը. հրադադար

«Շտապօգնության» պես բոլորին հասնում էր» «Բակի տարեցները սպասում էին, թե երբ է Գոռիկը դպրոցից տուն գալու, որ իրենց հետ նարդի կամ շախմատ խաղա: Շատ հմուտ էր խաղում, բոլորին հաղթում էր», – հիշում է Գեղամը՝ Գոռ Պողոսյանի հորեղբայրը: Գոռ Պողոսյանի մտերիմները պատմում են, որ դեռեւս դպրոցական տարիներից Գոռն այնքան հասուն մտածելակերպ ու պահվածք ուներ, որ միշտ

Լրագրողներին արգելում են լուսաբանել քաղաքապետի ատենախոսության պաշտպանությունը (Ֆոտոշարք)

Քիչ հետո պետք է կայանա Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանությունը, սակայն բուհի անվտանգությունն ապահովող ոստիկանները եւ մի խումբ ուսանողներ խոչընդոտում են լրագրողների մուտքը դեպի դահլիճ: Տնտեսագիտական համալսարանի մամուլի քարտուղար Գոհար Գեւորգյանը չի պատասխանում հեռախոսազանգերին, իսկ ռեկտորի ընդունարանից մի տիկին, որն այդպես էլ չցանկացավ ներկայանալ, բանավոր ասաց, որ ռեկտորի հրահանգ կա՝ ատենախոսության պաշտպանության փակ լինելու

Կրկին Հովանավորչության մասին օրենքի վերաբերյալ

Կամ՝ ինչպես ազատվել «մեծապատիվ մուրացկանությունից» Հզոր երկրները իրենց խոշորամասշտաբ ակադեմիական մշակութային կոլեկտիվներով հաճախ են ներկայանում աշխարհին: Մեր պետական այրերն էլ մշտապես հնչեցնում են, թե առաջին հերթին աշխարհին պետք է ներկայանանք մեր բազմադարյա մշակույթով: Մինչդեռ, վերջին շրջանում «աշխարհին ներկայանալը» իրականացվում է որոշ արվեստագետների կամ փոքր խմբերի անձնական նախաձեռնությամբ եւ միջոցներով: Ըստ էության, մշակութային միակ միջոցառումը, որ

Մենք ծխախոտամոլ ենք. Սուրեն Քրմոյան. Ա1+

2014 թվականը ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտարարել է առողջ ապրելակերպի տարի: Այս մասին այսօր ասաց ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը: Նրա խոսքով` իրենք իրականացնելու են կրծքով կերակրելու և մանկական սնուցման ծրագրերը. «Կարևոր է երեխանների համար կրծքով կերակրելը, քանի որ մայրական կաթի շնորհիվ նրանք ամբողջ կյանքի ընթացքում կձերբազատվեն մի շարք հիվանդություններից»: Քրմոյանը նշեց, որ առողջ ապրելակերպ

«Կերթամ. միթե լավ տղա եմ Սվո Ռաֆից կամ Շուկշինից»

Շատերը մտածում են, թե բանաստեղծությունը պատասխան է ու քաշվում են։ Բանաստեղծությունը հարց է:

Սենսացիոն վերնագրի տակ

Եթե անտեղյակ մարդը կարդա լրահոսում նյութերի վերնագրերը, ապա նա հաստատ սարսափելու է: Օրինակ՝ մոտավորապես այսպես. «Դավութօղլուն եկել է՝ Ղարաբաղի երկու շրջանները վերցնելու»: Բնականաբար, այս մարդը կբացականչի. «Տեր Աստված, ի՞նչ շրջաններ, ո՞վ է նրան տալիս, այդ ե՞րբ են պայմանավորվել»: Լրատվական աշխարհին քիչ թե շատ ծանոթ մարդը, բնականաբար, կհասկանա, թե ինչի մասին է խոսքը: Թուրքիայում (հավանաբար, իշխանության

Ավիատոմսերի առցանց վաճառքի համալիր` «Հեքըթոն(ՅԱՆ) թռիչք 2013»-ի հաղթողներից

Այսօր «Նոյյան Տապանի» մամուլի սրահում «Հեքըթոն(ՅԱՆ) թռիչք 2013» ծրագրավորման ու նորարարության մրցույթին անդրադարձան մրցանակակիրներ Microsoft acceleration ծրագրի անդամներ Միքայել Սաղյանը եւ Սերգեյ Սաֆարյանը, որոնք խոսեցին հայ նորարարների ներկայացրած ավիատոմսերի՝ իրենց կողմից մշակած առաջին առցանց վաճառքի համալիրի մասին: Երիտասարդները ներկայացրեցին այն իրողությունը, ինչի շնորհիվ իրենք հաղթող են ճանաչվել: Նախ` նրանք ներկայացրեցին կայքը, որը պատրաստել էին իրենք:

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031