Օրվա լրահոսը

ՆՈՐ Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է արտահայտել հետեւյալ միտքը. «Հայաստանը պետք է տնտեսապես զարգանա, հզոր բանակ ունենա։ Ես կարծում եմ, որ ի վիճակի եմ այդ խնդիրները լուծել»։ ՆԱԽՈՐԴ Մեր երեկվա վիկտորինայի պատասխանը ճիշտ գուշակեց եւ դրամական մրցանակը ստացավ Նաիրա Մարտիրոսյանը, որ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության աշխատակից է, բայց գտնվում է ֆիզարձակուրդում։ Հայաստանի հանրապետական կուսակցության լուսահոգի

ՆԱԽ ԱԼԻԿԻՆ, ՀԵՏՈ՝ ՍՅԱՄՈՅԻՆ «Առավոտին» հասած լուրերի համաձայն, նախնական պայմանավորվածություն կա, ըստ որի ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի մահափորձը կազմակերպելու եւ պետական հեղաշրջման փորձի մեջ մեղադրվող Սամվել Բաբայանի պաշտպանությունը դատաքննության փուլում ստանձնելու է հայտնի փաստաբան Ռուբեն Սահակյանը, որի վերջին հայտնի պաշտպանյալը հանցակազմի բացակայության հիմքով արդարացված Ալեքսան Հարությունյանն էր։ ՅԱՐԱԼՈՎԻ ՊԱՇՏՈՆԻ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՎԱԿՆՈՐԴԸ «Մեր աղբյուրների հավաստմամբ, ի

ՓՈԽԱՏԵՂՈՒՄ Ազգային անվտանգության նախարարությունը երեկ ձերբակալել է Կենտրոն համայնքի գլխավոր ճարտարապետին։ Նրան կասկածում են տնտեսական ինչ-որ հանցանքի մեջ։ Ի դեպ, հետաքրքիր է, որ ԱԱՆ-ի բացահայտումները վերջերս գերազանցապես հենց տնտեսական հանցագործությունների են առնչվում։ Թերեւս ՆԳՆ-ն ու դատախազությունն էլ զբաղվում են երկրի անվտանգության, հետախուզության եւ հակահետախուզության հարցերով։ ԴԵՍՊԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ Ըստ իրազեկ աղբյուրներից «Առավոտին» հասած լուրերի, Հայաստանում Ռուսաստանի արտակարգ

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴԸ Կիպրոսում վերջերս տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի իրավական եւ մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի նիստ, որտեղ ընդունված մտադրությունների բանաձեւում ամրագրվել է, թե պիտի հավաստիանան, որ խորհրդարանը լիարժեքորեն տեղեկացված է հոկտեմբերի 27-ի գործով նախաքննության ընթացքի վերաբերյալ։ Արդյոք այս առումով նպատակահարմա՞ր չէ, որ Ռոբերտ Քոչարյանը վերանայի իր կարգադրությունը ԱԺ լսումներին

Ղարաբաղը պաշտպանում ենք… մեզանից Հանրահայտ ճշմարտությունները որպես սեփական հետազոտությունների եւ պրպտումների արդյունք ներկայացնելու հերթական փորձը երեկ արեց Դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանը։ «Ի պաշտպանություն ԼՂՀ-ի» կազմկոմիտեն (որի անդամներից են նաեւ ՍԻՄ-ը, Դեմկուսը եւ բազմաթիվ, բայց սակավամարդ այլ կուսակցություններ) երեկ կոնֆերանս էր հրավիրել։ Արամ Սարգսյանը նշեց, որ հրավիրատոմսեր են ուղարկել խորհրդարանի երեւելիներին, հասարակական կազմակերպություններին, անգամ՝ նախագահի աշխատակազմ,

ՀԵՏԻՆ ԹՎՈՎ ՍԿԶԲՈՒՆՔԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎՍ ՄԻ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ Զանազան կեղծանուններով հանդես եկող ռամկավար գործիչների եւ մեր սկզբունքները տրամագծորեն հակադիր են։ Նրանք, ասենք, սկզբունքորեն նախընտրում են անձնական վիրավորանքները՝ հակափաստարկների փոխարեն։ Նաեւ սկզբունք են դարձրել ցանկացած գործող իշխանությանը հաճոյանալը, եւ հետին թվով միայն քննադատելը։ Մինչդեռ հակառակը գործելն ինձ համար մասնագիտական սկզբունք է։ Ե՛վ այս, ե՛ւ մեր այն պնդումները, թե

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Ս/թ հունիսի 5-ին, մոտավորապես ժամը 11-ին, իմ շարժական արհեստանոց մտան երկու անծանոթ անձինք՝ ներկայանալով որպես ՆԳ աշխատակիցներ (առանց փաստաթուղթ ցույց տալու) եւ պահանջեցին ինձ անհապաղ գնալ իրենց հետ ՆԳ քրեական հետախուզության վարչություն, քանի որ ինձ ուզում է տեսնել իրենց պետ Հրաչյա Հարությունյանը: Ներս մտցնելով Հրաչյա Հարությունյանի աշխատասենյակը, պարզվեց, որ «այցելությանս» պատճառը իմ կողմից 15

ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԱՊԱԳԱ 2030 թվականի հունիսի 10-ին Համայն Հայության Կարմիր Արեւ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով անցկացվեց համաժողովրդական հանրաքվե՝ նախագահի լիազորությունները եւս 10 տարով երկարաձգելու մասին: Սիրելի Առաջնորդ Սերժ Սարգսյանը հրապարակեց հանրաքվեի արդյունքները, ըստ որի Հայաստանի 10 հազարանոց բնակչությունը միաձայն «այո» ասաց Բոլոր Հայերի Հոր իմաստուն ղեկավարությունը շարունակելուն: «Ես տեսնում էի, թե ինչպես էր հասարակ ժողովուրդը հրճվանքից լաց

«ԵՍ ԱՄՈՒՐԻ ԵՄ, ԲԱՅՑ ԱՅՍ ՏԱԿԱՌԻԿՆ ԻՄՆ Է» Ազգիս չինովնիկները այսօրվանից կարող են գլուխները անհանգիստ դնել բարձին։ Կառավարությունը նրանց եկամուտների հայտարարագրման մասին օրենքի նախագիծ ընդունեց եւ շատ շուտով կուղարկի ԱԺ-ի դատին։ Պետական պաշտոնյաները ստիպված կլինեն ինչ-որ բան, այնուամենայնիվ, հայտարարագրել։ Ստվերային եկամուտների ու ստվերային ծախսերի ուղղությամբ, հավանաբար, նոր գիտաֆանտաստիկ մեթոդներ ու ձեւեր կկիրառվեն։ Կառավարության երեկվա նիստը

ՆՈՐ Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է արտահայտել հետեւյալ միտքը. «Իմ կարծիքով, Հայաստանն այնպիսի քաղաքականություն պիտի վարի, որի նպատակն այդ սպառնալիքը վերացնելը պետք է լինի։ Իսկ դա Ադրբեջանի պետականությունն է։ Իբրեւ պետություն, Ադրբեջանը պիտի վերանա։ Որեւէ խոսք լինել չի կարող գրավյալ տարածքների վերադարձման կամ Ղարաբաղի անկախության ճանաչման մասին։ Այս ամենն, իմ կարծիքով, նահանջի տարբեր դրսեւորումներ են։

ՊԱՏՎԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ԱՆՊԱՏԻՎ ԱՐԵՑԻՆ Կառավարության նիստում քննարկվել է Գորիսի քաղաքապետ Համլետ Մկրտչյանին աշխատանքից հեռացնելու հարցը։ Որոշում է կայացվել «Գորիսի պատվավոր քաղաքացուն» հեռացնել զբաղեցրած պաշտոնից։ Տարածքային կառավարման նախարար Լեոնիդ Հակոբյանը խիստ պրակտիկ մոտեցում է հանդես բերել եւ հենց տեղում արդեն քաղաքապետի թափուր տեղի ընտրությունների համար գումարի հարցն է բարձրացրել։ Իսկ նախագահ Քոչարյանն էլ փայլել է իրատեսությամբ.

ԿԱՊՐԵ՞ՆՔ ՄԻՆՉԵՎ 2003 Թ. Այսօր ԱԺ-ին ներկայացվող ծրագրի իրականացման արդյունքում կառավարությունը երաշխավորում է 2001-2003 թվականների ընթացքում կենսաթոշակների, նպաստների եւ բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձերի կրկնապատկում ու նաեւ արտահանման ծավալների տարեկան առնվազն 25% աճ. «Միաժամանակ, կառավարության գործունեությունն ուղղված կլինի 7-8 տարիների ընթացքում համախառն ներքին արդյունքի կրկնապատկմանը, գների շարունակական կայունության ապահովմանը»։ Մնում է, որ 10-րդ կառավարությունը մնա գոնե

Ա. Բազեյանին անհրաժեշտ է սեփական թիմ ձեւավորել 99-ի ընտրություններից եւ «Միասնություն» դաշինքի առաջնորդներից մեկի՝ Վազգեն Սարգսյանի վարչապետ նշանակվելուց հետո, քաղաքապետի պաշտոնը զբաղեցրեց Ալբերտ Բազեյանը։ Նրա նշանակումը միանշանակ չընկալվեց, որովհետեւ ոմանք գնահատելով Ա.Բազեյանի պարկեշտությունն ու սկզբունքայնությունը, միաժամանակ կասկածում էին, թե նա գործադիր մարմնում աշխատանքի փորձ չունենալով հանդերձ կկարողանա պետական ողջ համակարգում առկա համատարած կոռուպցիայի եւ կաշառակերության

«ԵՍ ՎԱԶԳԵՆԻՆ 12 ՕՐ ԱՌԱՋ ԷԻ ԶԳՈՒՇԱՑՐԵԼ» Ստորեւ առաջին անգամ տպագրում ենք մայիսի 10-ին հոկտեմբերի 27-ի զոհերի հարազատների նախաձեռնությամբ՝ նախագահ Քոչարյանի հետ կայացած նրանց հանդիպման որոշ մանրամասներ։ Դրանք խնդրել ենք ներկայացնել Յուրի Բախշյանի տիկնոջը՝ Անահիտ Բախշյանին։ Մինչ նրան դիմելը որոշեցինք զրուցել նաեւ Կարեն Դեմիրճյանի տիկնոջ հետ, սակայն տիկին Ռիմա Դեմիրճյանը հրաժարվեց որեւէ բան ասելուց, նշելով

ԱՌԱՆՑ ԳԼՈԲԱԼԻԶԱՑԻԱՅԻ ԵՎ ԻՆՏԵԳՐՄԱՆ Մինչ օրս այդպես էլ որեւէ պաշտոնական աղբյուրից, լրատվամիջոցից (ներառյալ՝ ինտերնետը) չկարողացանք ի վերջո իմանալ. Պուտին-Քլինթոն հանդիպման ժամանակ քննարկվե՞լ է ԼՂՀ խնդիրը։ Երեկ ՀՀ արտգործնախարարից փորձեցինք ճշտել այս հարցի պատասխանը։ – Գիտե՞ք,- պատասխանեց Օսկանյանը,- տետ ա տետ հանդիպման ժամանակ չի քննարկվել, բայց պլենար, ավելի լայն, ընդարձակ նիստի ժամանակ մի փոքր անդրադարձ եղել

ՓՈԽՀԱՏՈՒՑՎԱԾ ՎՆԱՍԻ ԵՎ «ՍՏԻՆԳԵՐՆԵՐԻ» ՄԱՍԻՆ Հունիսի 3-ի «Հայոց աշխարհում» «ըՏՐՌր, Ցօ վպ տՐՈՉ» հրապարակման մեջ մատնանշված էին որոշ ուշագրավ տվյալներ, որոնց հիմնավորվածությունը պարզելու համար դիմեցինք գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Գուրգեն Ամբարյանին։ Հրապարակման մեջ գլխավոր դատախազ Բորիս Նազարյանին խորհուրդ էր տրված հետաքրքրվել հայրենի ավիացիայով ու մասնավորապես Ռ. Արեւշատյանին եւ Ա. Ղազարյանին ազատ արձակելու հանգամանքներով։ Մեր հարցին

ՆՈՐ Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է արտահայտել հետեւյալ միտքը. «Ինձ անհանգստացնում է, որ այդ նույն Վարդան Օսկանյանը, որն այդպես հիմնավորում էր Տեր-Պետրոսյանի մոտեցումների միակ ճշմարիտ լինելը, այն մարդկանցից մեկն էր, որ փորձագիտական մակարդակով տիրապետում էր հակամարտության կարգավորման նրբություններին, այժմ, փաստորեն 180 աստիճանով շուռ է եկել եւ ինչ-որ մեկնաբանություններ է ներկայացնում»։ ՆԱԽՈՐԴ «Բնական է, որ եթե

ԱԻՄ-Ը ԿԱՊ ՉՈՒՆԻ «Առավոտի» երեկվա համարում «Գավառական ցլամարտ» հրապարակման առնչությամբ ԱԻՄ-ի Արմավիրի մարզի դիվանական Տիգրան Ղազարյանը հարկ համարեց պարզաբանել Հայկոմկուսի եւ ԱԺՄ-ի ներկայացուցիչների ձեռնամարտին իրենց մասնակցության չափը։ Քանի որ միջադեպը տեղի էր ունեցել Էջմիածնում ԱԻՄ-ի գրասենյակի հարեւանությամբ, ԱԻՄ-ի մարզային կազմակերպության նախագահ Արմեն Բոյախչյանը տեսնելով, որ կոմունիստները 20-30 հոգով հարձակվել են մի քանի ԱԺՄ-ականների վրա, փորձել

ՄԵԿ ՑՈՒՑՈՒՄՈՎ ԵՐԵՔ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ «Առավոտին» հասած լուրերի համաձայն, իր ցուցմունքներից հանկարծակի հրաժարվել է ոչ միայն Նաիրի Հունանյանը, այլեւ ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում՝ նաեւ Կարեն Հունանյանն ու Էդվարդ Գրիգորյանը։ Տարբեր մեկուսարաններում պահվող մեղադրյալների այս համերաշխ գործողությունն այլ կերպ, քան որոշակի ուղղորդմամբ՝ հնարավոր չէ բացատրել։ ԱՐԺԱՆԻ՞ ԷՐ… «Անշուշտ, հասարակության մեջ կա մի խավ, որի սիրտը հովացավ հոկտեմբերի

Գավառական ցլամարտ Արդեն հաղորդվել է Էջմիածնում Հայկոմկուսի եւ ԱԺՄ-ի, ԱԻՄ-ի տեղական ներկայացուցիչների միջեւ եղած ձեռնամարտի մասին։ Մեր ուշադրությունը գրավեց այս առնչությամբ մի հիշատակում՝ նախապես հանրահավաքում ՀԿԿ Էջմիածնի քաղկոմի առաջին քարտուղար Սիրեն Եղիազարյանը հայտարարել էր. «Վազգեն Մանուկյանը պատերազմի հանցագործ է, որին պետք է դատել Հաագայի միջազգային դատարանում»։ Փորձեցինք պարզել, թե այս հայտարարությանն ու իրենց կուսակցական ընկերների

ԻՆՉՊԵՍ ԷԻՆ ՌԱՄԿԱՎԱՐՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ «Առավոտի» տրամադրության տակ է մի փաստաթուղթ՝ ՌԱԿ կենտրոնական վարչության ներկայացուցիչ Երվանդ Ազատյանի 1992-ի հուլիսի 15-ին պատրաստած տեղեկագիրը «ՀՌԱԿ-ի գործունէութեան եւ Հայաստանի քաղաքական տագնապին մասին», որն ուղղված է ՌԱԿ կենտրոնական վարչությանը։ Տեղեկագիրը հետաքրքրական շատ դրվագներ է պարունակում, որոնց կանդրադառնանք առանձին։ Բայց առավել ուշագրավ են փաստաթղթում պարունակվող գնահատականները Հայաստանի իշխանությունների հասցեին,

ՆԱՎՍԱԾ ՕՐԵՆՔ Չէ, ինչ ուզում եք՝ ասեք, «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի նախագծի վրա «թուղթ ու գիր» են արել։ Չասենք, թե ո՞վ արած կլինի, թեպետ բոլորս էլ հասկանում ենք, որ նա է՝ Արշակ Սադոյանը։ Նախորդ օրը, խորհրդարանը դարձյալ հանդես եկավ տնտեսության զարգացմանն «աջակցող հայրենա-նվեր առաքելությամբ» ու նորից հետաձգեց ազատ տնտեսական շուկայի անհրաժեշտ համակարգերից մեկի՝

«Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ ՊԵՏՔ Է ՏԱ» Ակնարկում է Ալբերտ Բազեյանը Երեկ «Քաղաքական էլիտան լռում է» հոդվածով մենք արդեն անդրադարձել ենք հոկտեմբերի 27-ի գործով տարվող նախաքննության արձանագրած կտրուկ շրջադարձին։ Ու քանի որ քաղաքական լայն շրջանակները չեն շտապում հստակ դիրքորոշում հայտնել սույնի առնչությամբ, ուստի փորձեցինք մեկ-երկու հարցադրումով դիմել Երեւանի քաղաքապետ Ալբերտ Բազեյանին։ Ի վերջո, նա ոչ

ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԿՅԱՆՔ Ի վերջո, կուսակցությունները ինչի՞ շուրջ են համախմբվում եւ կուսակցության այս կամ այն անդամը հայտարարություն անելիս ի՞նչ շահեր է հետապնդում։ Ժամանակին գրեթե Հմայակ Հովհաննիսյանին արժանի աղմուկ բարձրացավ, երբ ԱԺՄ վարչության նախագահ Վազգեն Մանուկյանը հայտարարեց, թե նախագահը ճիշտ կանի եթե հրաժարական տա։ Այդ ժամանակ ԱԺՄ մյուս անդամները շտապեցին բացատրել, թե իրենց կուսակցության կանոնադրությունը իրավունք տալիս

ՆՈՐ Ե՞րբ եւ որ գործիչն է արտահայտել հետեւյալ միտքը. «Բնական է, որ եթե որպես կուսակցական այր ես հանդես գալիս՝ այն ազատությունը չես կարող ունենալ, որը կարող էիր ունենալ ուղղակի անհատապես»։ ՆԱԽՈՐԴ Որեւէ ընթերցող չգուշակեց, թե ով էր այս հարցապնդման հեղինակը. «Ինչպե՞ս կարելի էր նույնիսկ ձեւականորեն դատարան չկանչել խորհրդարանի տարածք ներխուժելու կոչ անող մարդկանց, հրահրողներին եւ

ԽՓԵՄ ՀՐԱՉ ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հրաչյա Հարությունյանից լրագրող Վահագն Ղուկասյանին բերման ենթարկելու դրդապատճառների մասին «Առավոտի» հետաքրքրվելուց 2 ժամ անց նրան ազատ էին արձակել։ Այժմ մեր հարցին, թե արդյոք այդ միջադեպն առնչվում էր նրա «Դիտորդի վարկածը» գրքույկին, Վահագն Ղուկասյանը պատասխանեց. «Ձեր տեղեկատվությունը ճիշտ է»։ Այլ մեկնաբանություններից հրաժարվեց։ Վահագն Ղուկասյանի ճակատի եւ ձեռքի վրայի

ԻՐԱՊԱՇՏ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ «Դժուար է գործել խմբաւորումներու եւ ղեկավարներու հետ որոնք կը շարժին զգացական ու մենամոլական դրդումներով եւ պատրաստ են տագնապները տանելու մինչեւ անոնց ամէնէն ծայրայեղ հանգրուանը, առանց հաշիւ ընելու թէ այդպիսի ծայրայեղութեան մը անդրադարձը ինչ կրնայ ըլլալ երկրին ճակատագրին վրայ։ ՀՀՇ-ն այդպիսի խմբաւորում մըն է. Լեւոն Տէր-Պետրոսեանը՝ աւելի նուազ չափով. անոր վարքագիծին մէջ յաճախ երեւան

ԻՍԿ ՇՄԱՅՍԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ Էրեբունի համայնքի առաջին ատյանի դատարանում երեկ իշխող տրամադրությունն այն էր, որ Շմայսը՝ Առաքել Մովսիսյանը, կարդարացվի եւ ազատ կարձակվի հենց դատարանի դահլիճից։ Վերջին տարիներին, համենայնդեպս, չեմ հիշում մի դահլիճ, որ այդքան բազմամարդ լիներ։ Նախագահող դատավոր Ս. Կոստանյանը վերջին խոսքի իրավունք տվեց Ա. Մովսիսյանին, որն ասաց. «Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում։ Արարքներիս մեջ հանցակազմ

ԱԶՆԱՎՈՒՐԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ Մայիսի 17-ին փարիզյան «Հառաջ» թերթը տպագրել է հարցազրույց Շառլ Ազնավուրի հետ: Ներկայացնում ենք այդ հարցազրույցից երկու դրվագ: Մեջ ենք բերում Շառլ Ազնավուրի խոսքերը՝ արեւելահայերեն փոխադարձված: «Երկիր է, ուր նախարարներ կան, որոնք ուրիշ որեւէ երկրի մեջ գոյություն չունեն: Ամեն մեկը ձեռքը գցել է մի ճյուղի վրա: Մեր գործը կաթի հետ է, ուրեմն կաշխատենք

Անտեղյակ, բայց կոմպլիմենտար Առաջադեմ մարդկությունն անհանգիստ քննարկում է, թե ինչու էր Պուտին-Քլինթոն հանդիպման ժամանակ այդքան կարճ նախագահ Քլինթոնի շալվարը, կամ ինչու 30-ամյա մի ռուս կին, առանց անհարմար զգալու՝ ԱՄՆ-ի նախագահին հիշեցրեց նրա անդրավարտիքի եւ տղամարդկային արժանապատվության այլ ատրիբուտների մասին: Իսկ մենք՝ հայերս, այլ հարցով ենք մտահոգ՝ ի՞նչ խոսեցին երկու տերությունների ղեկավարները մեր մասին, ընթրիքի ընթացքում

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930