Օրվա լրահոսը

Եթե Բրազիլիան չեմպիոն չդառնա, ըմբոստություն չի լինի

«Սլաք» մամուլի կայացած մամուլի ասուլիսի ավարտին Aravot.am-ը Բրազիլիայի դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոյին հիշեցրեց, որ սոցիալական պայմաններից դժգոհ բրազիլացիները դեմ են, որ ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացվի Բրազիլիայում: Հակառակ նրանց, Բրազիլիան, այնուամենայնիվ, հյուրընկալելու է աշխարհի առաջնությունը: Եթե Բրազիլիան չեմպիոն չդառնա, նա կարո՞ղ է պատկերացնել, թե իր երկրում ինչ կարող է կատարվել: «Նախ, բրազիլացիները նման բան չեն

Վլադիմիր Պուտինի «անկեղծ ասուլիսն» ու «լիրիկական զեղումները»

«Որ հետխորհրդային տարածքը ՌԴ արտաքին քաղաքականության համար հայտարարվել է առաջնահերթություն, գաղտնիք չէր, եւ փաստորեն, ժամանակը ցույց տվեց, որ այս պահին Վլադիմիր Պուտինը վայելում է թեկուզ մարտավարական, թեկուզ կարճաժամկետ, բայց այնուամենայնիվ, հաղթանակը: Դա իրեն հնարավորություն է տալիս, նաեւ ինքն է իրեն թույլ տալիս նման անբռնազբոս ոճի մեջ վարել իր ասուլիսները»,- Aravot.am-ի հետ զրույցում պատասխանելով մեր հարցին՝

Փետրվար–մարտ ամիսներին կարող է լինել պանրի դեֆիցիտ

Ամանորին պանրի գինը չի թանկանա

Բրազիլիայի դեսպան. «Ավագ եղբայրս «Բոտաֆոգոյի» դարպասապահն է եղել»

Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն «Սլաք» մամուլի ակումբում պատասխանելով լրագրողների հարցին, թե իր ընտանիքը որքանո՞վ է կապված ֆուտբոլի հետ, ասաց. «Ինքս պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ չեմ դարձել: Չորս որդիներս եւ դուստրս ֆուտբոլով զբաղվել են: Ավագ եղբայրս` Էդիմարը, «Բոտաֆոգո» ակումբի երիտասարդական թիմի դարպասապահն է եղել: Եթե շարունակեր, պետք է հաղթահարեր եւս երկու

Ակտիվիստներն իրենց ձեւով են պատժելու ակտիվիստ աղջկան համբուրած ու անմեղ ճանաչված ոստիկանին

Նախախորհրդարանի անդամ Տիգրան Խզմալյանը դեռ չէր հասցրել տեղեկանալ, որ Կոմիտաս 5 հասցեում ամռանը իրենց ակտիվիստ աղջիկներից մեկին`Շողիկ Մելքոնյանին համբուրած ոստիկանը  անմեղ է ճանաչվել եւ վերականգնվել աշխատանքին  : «Մեղադրանքները, որ հնչում են քաղաքացիական ակտիվիստների հասցեին` գրանտակերներ, ես կասեի` ամենամեծ գրանտակերը կառավարությունից հետո ոստիկանությունն է: Եվրոպական կառույցները տասնյակ միլիոնավոր, կարծեմ հարյուր միլիոնից արդեն անցել է թիվը, գումարներ

«Արժանապատիվ Հայրենիք» նախաձեռնությունը կոչ է անում իմպիչմենտի գործընթաց սկսել

ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ «Արժանապատիվ Հայրենիք» նախաձեռնությունը դատապարտում է՝ -Սերժ Սարգսյանի կողմից «ՀայՌուսգազարդի» 20% բաժնեմասը պարտքի դիմաց ռուսական կողմին հանձնելը, -ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանրակրթության ոլորտում համագործակցության հուշագիր ստորագրելը, -Մաքսային Միությանը բռնակցման ճանապարհային քարտեզի պատրաստումը, -Կառավարության կողմից կնքված և ՀՀ ԱԺ հաստատմանը ներկայացված երեք նվաստացուցիչ համաձայնագրերը գազի և նավթամթերքի վերաբերյալ։ Փաստում է՝ Մեծացնելով Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից՝ ՀՀ

«ԱրմենՏել»–ը և «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամն ամփոփեցին 2013թ–ի համագործակցության արդյունքները

19 դեկտեմբերի, 2013, Երևան. «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի հետ համատեղ ամփոփեցին 2013թ–ի համագործակցության արդյունքները։ Այսօր կայացած մամլո–ասուլիսին «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը և Ա. Խաչատրյանի անվան եռյակի երաժիշտներ, Հոգաբարձուների խորհրդի անդամներ՝ Արմինե Գրիգորյանը, Կարեն Քոչարյանը և Կարեն Շահգալդյանը ներկայացրեցին 2013թ–ին իրականացված ծրագրերը։ Այս տարի Ա. Խաչատրյանի անվան եռյակի երաժիշտներն անցկացրել

Ռուս փորձագետ. «Ռուսաստանը երբեք չի հրաժարվի Աբխազիայից եւ Հարավային Օսեթիայից»

«Անվտանգությունը եւ համագործակցությունը Հարավային Կովկասում» միջազգային համաժողովը այսօր էլ անցավ բավականին բուռն քննարկումներով: Բավական է ասել միայն, որ այսօր քննարկվող հարցերի շրջանակներում էր ռուս-վրացական հակամարտությունը, եւ ռուսական կողմի տեսակետը ներկայացնողները բավականին մարտականորեն էին տրամադրված: Մասնավորապես, ` «Ռուս–վրացական հարաբերությունների հեռանկարները Սաակաշվիլիի վարչակարգի փոխարինումից հետո. դրական փոփոխություններ հնարավո՞ր են, թե ոչ» զեկուցմամբ հանդես եկած Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների

Հ. Գալստյանի սպանողին դեռ չեն հայտնաբերել. Ա1+ (Տեսանյութ)

19 տարի առաջ դեկտեմբերի 19-ին սպանվեց Երեւանի քաղխորհրդի նախկին նախագահ Համբարձում Գալստյանը։ Նա ծնվել էր դեկտեմբերին, դեկտեմբերին ձերբակալվել էր որպես «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, դեկտեմբերին նշանակվել Երեւանի ղեկավարի պաշտոնում եւ ազատվել դեկտեմբերին: Համբարձում Գալստյանը Հայաստանի քաղաքական դաշտ մտավ որպես «Ղարաբաղ» կոմիտեի անդամ երկրաշարժից ընդամենը երեք օր առաջ։Մոտ 20 օր հետո ձերբակալվեց։ Կես տարի հետո Մոսկվայի Բուտիրյան

Գիտնականը կվերադարձնի իր վկայականը՝ բողոքելով քաղաքապետի ատենախոսության դեմ

Դեկտեմբերի 26-ին Տնտեսագիտական համալսարանում կկայանա Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանությունը՝ տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճանի համար: Ատենախոսության թեման է «Երեւան քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրները»: Քաղաքապետի՝  ատենախոսություն  պաշտպանելու հարցը բուռն քննարկումների տեղիք է տվել: Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի նախագահ Հարություն Կարապետյանը այս առիթով Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ  պատրաստվում է վերադարձնել գիտությունների թեկնածուի իր

Դատախազին բողոք է բերվել հեռուստաընկերության դեմ

ՀՀ ոստիկանության ՔԳՎ Տավուշի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Ս. Բադիրյանի վարույթում քննվում է Նարա Ղազումյանի քրեական գործը: Նարա Ղազումյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին: Մեղադրյալն ունի երկու պաշտպան: Նարա Ղազումյանը հարցաքննվել է որպես վկա, ապա կասկածյալ: Որպես վկա ցուցմունք է տվել այն մասին, որ Ա.Օ.-ի հաղորդման մեջ հայտնած տեղեկություններն իրականությանը

Բրազիլիայի դեսպան. «Մինչեւ հիմա չեմ հասկանում, թե ինչո՞ւ Հայաստանի հավաքականը չհաղթեց Դանիային»

Հայաստանում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն այսօր «Սլաք» մամուլի ակումբում խոսեց 2014 թվականին իր երկրի 12 քաղաքներում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության նախապատրաստական աշխատանքների, եզրափակիչ մրցաշարում մասնակից պատվիրակությունների, հավաքականների եւ այդ օրերին Բրազիլիա ժամանող տասնյակ հազարավոր ֆուտբոլասերների ու զբոսաշրջիկների սպասարկման, անվտանգության ապահովման միջոցառումների ուղղությամբ տարվող աշխատանքների մասին, որոնք նրա հավաստիացմամբ

Ռուդիկ Յարալյան. «Գազպրոմի» առաջարկած գազի գինն ավելի ձեռնտու է, քան Իրանինը»

«Դեկտեմբերի 15-ին Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի գլխավորած պատվիրակության այցն Իրան պետք է կապել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակության` Թեհրան կատարած այցի հետ, որովհետեւ երկու դեպքում էլ ԱԳ ներկայացուցիչներն են մեկնել Իրան: Ռուսաստանը հանդիսանում է Մաքսային միության առաջատար երկիր, իսկ Հայաստանը ցանկություն է հայտնել միանալ այդ միությանը, ուստի հայկական եւ ռուսական պատվիրակությունների այցերի տրամաբանությունը պարզ

Երևանի դպրոցների տնօրենների ընտրությունը հարմարեցվում է ինչ-որ մարդկանց շահերին

Հրավիրում եմ ԿԳ նախարարի և Երևանի քաղաքապետի ուշադրությունը 19 դեկտեմբերի 2013, Երևան: Երևան քաղաքի դպրոցներում տարվում է կադրային անվերահսկելի քաղաքականություն, որի համար պատասխանատվություն է կրում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության վարչությունը: Կարծում եմ՝ անհրաժեշտ է վերանայել այդ քաղաքականությունը, որովհետև Երևանի քաղաքապետը օրենքով է պատասխանատու Երևանում կրթության կառավարումն օրենքներով և ՀՀ կառավարության որոշումներով իրականացնելու, հատկապես տնօրենների ընտրության

ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանը խաբե՞լ է քաղաքացուն և յուրացրել նրա գումարները (Տեսանյութ)

«Ես վարձակալության հետ կապված պայմանավորվածություն ունեի Դավիթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար, այժմ ԱԺ պատգամավոր, Վլադիմիր Գասպարյանի փեսա Արթուր Գևորգյանի (լուսանկարում.-խմբ) հետ: Այնուհետև ներդրումներ կատարեցի: Բայց վերջում պայմանավորվածությունները չկատարվեցին և այժմ իմ ընկերությունը սնանկացման եզրին է կանգնած»,-Aravot.am-ի հետ զրույցում միրգ-բանջարեղենի մանրածախ առևտրով զբաղվող, «Կրեպսոն» ընկերության նախագահ Արման Երեմյանը պատմեց, թե ինչպես է ԱԺ պատգամավորն իրեն խաբել

Իրանագետ. «Տարածաշրջանում նկատվում են տնտեսական ակտիվ ինտեգրացիոն գործընթացներ»

Այսօր «Արմատ» ակումբում իրանագետ Ռուդիկ Յարալյանը խոսեց հայկական պատվիրակության Իրան կատարած այցի, Իրանի ԱԳՆ նախարարի հետ հանդիպման շրջանակներում ձեռք բերված  տնտեսական նոր հարաբերությունների կարգավորման, ինչպես նաեւ Սերգեյ Լավրովի` Իրան այցելության մասին: Ռուդիկ Յարալյանը գտնում է, որ տարածաշրջանում նկատվում են տնտեսական ակտիվ ինտեգրացիոն գործընթացներ, որոնց առնչվում է Իրանը: Ռուդիկ Յարալյանը դեկտեմբերի 15-ին Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի

Վ. Ռեբեց. «Հայաստան-Իրան երկաթուղին կսկսվի կառուցվել 2015 թվականին»

«Հարավկովկասյան երկաթուղիներ» (ՀԿԵ) ընկերության ղեկավար Վիկտոր Ռեբեցն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ շահագրգռված են ծրագրի իրականացման համար: Պարոն Ռեբեցի խոսքերով, ի սկզբանե այս ծրագիրը չէր դիտարկվում որպես եկամտաբեր բիզնես, ընկերության հաշվարկներով այն ներդրումները, որ պետք է կատարվեին ծրագրի շրջանակներում, հետո եկամուտը ծախսերն ամբողջությամբ չէին ծածկելու: ՀԿԵ-ի տնօրենի ներկայացմամբ` իրանական կողմը տարեվերջին ավարտին կհասցնի

Կիոկուշին կարատեի մեր հավաքականը վերադարձավ հայրենիք` բերելով 10 ոսկե, 3 արծաթե մեդալ

Դեկտեմբերի 14-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղ է ունեցել Կիոկուշին կարատեի միջազգային մրցաշար, որին մասնակցում էին Հայաստանի, Անգլիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Շվեյցարիայի, Սերբիայի, Ռուսաստանի, Հունգարիայի, Հունաստանի և Իսրայելի հավաքականները: Մեր 15-հոգանոց կազմն այնտեղ ներկայացել էր ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանի գլխավորությամբ և հովանավորությամբ: Երեկ մեր հավաքականը վերադարձավ հայրենիք` բերելով 10 ոսկե, 3 արծաթե մեդալ: Մրցանակային տեղ չեն գրավել

Ալեքսանդր Մարգարով. «2013-ը արտաքին եւ ներքին քաղաքականության համար առանց ցնցումների էր»

Այսօր քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը «Տեսակետ» ակումբում խոսեց տարվա կարեւոր իրադարձությունների մասին, առանձնացնելով դրանցից հետեւյալը. «Ընտրական ցիկլի փակումը Հայաստանում, ըստ էության, անցյալ տարվա շարունակությունն էր: Ընտրական պրոցեսների հետ կապված`ուշագրավ է այն մոտեցումը, որ ցուցաբերում էր ընդդիմությունը քաղաքականության մեջ: Չկար ընդդիմադիր ուժ, որը ի վիճակի էր կոնսոլիդացնել ընդդիմադիր հատվածին, չկար նաեւ մոբիլիզացիոն կոչ»: Ալեքսանդր Մարգարովը նշեց, որ

Հայաստանի հավաքականը նահանջել է 35-րդ հորիզոնական. ffa.am

Դեկտեմբերի 19-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Ըստ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքէջի՝ Հայաստանի հավաքականը նահանջել է 1 հորիզոնականով և զբաղեցնում է 35-րդ տեղը: Աղյուսակը գլխավորում է Իսպանիան, երկրորդ տեղում է Գերմանիան, երրորդը Արգենտինան է:   1. Իսպանիա – 1507 միավոր 2. Գերմանիա – 1318 3. Արգենտինա – 1251 4. Կոլումբիա – 1200 5.

Զրկել են բաժանորդագրությունից, որովհետեւ մտել ենք Մաքսային միություն

«Նորավանքը» բաժանորդագրվում էր The economist ամսագիրը: Սակայն երկու օր առաջ զանգահարել են այն կազմակերպությունից, որը տեղ էր հասցնում այդ ամսագիրը, եւ տեղեկացրել, որ ամսագիրը որոշել է բաժանորդագրությունից զրկել «Նորավանքը», քանի որ Հայաստանը մտնում է Մաքսային միություն:

Թուրքիայի քաղաքական վերնախավը՝ կոռուպցիոն սկանդալի կենտրոնում. «Ազատություն»

Թուրքիայի քաղաքական վերնախավը հայտնվել է կոռուպցիոն սկանդալի կենտրոնում, որը դեռ անակնկալ զարգացումներ է խոստանում: Չորեքշաբթի օրը տասնյակ բարձրաստիճան ոստիկաններ են հեռացվել աշխատանքից, այն բանից հետո, երբ բացահայտել են «մեծ կաշառք» կոչվող հատուկ օպերացիայի արդյունքները, և կոռուպցիոն գործունեության կասկածանքով հինգ տասնյակից ավելի պաշտոնյաներ, նրանց հարազատներ և գործարարներ են ձերբակալվել: Երեքշաբթի օրը Ստամբուլում և Անկարայում տեղի ունեցած զանգվածային

Լեւոն Ջավախյան. «Ժամանակակից գրողների գործերը զզվելիորեն կեղծ էին» (Տեսանյութ)

«Մեր Լոռիում մի գյուղ կա՝ Կուրթան, գյուղացիները Համբոգրադ են ասում…էդտեղ Սարգիս Խարազյան մի գրող կար վաղամեռիկ, դրա մերը ամբողջ օրը տրտնջում էր, թե շան տղի Թումոն սաղ գրել ա, իմ տղուն փայ չի թողել: Բայց ինչպես տեսնում եք, էլի փայ մնացել է, եւ եթե Թումանյանը չկա, դա չի նշանակում էդ սուրբ տեղը դատարկ է»

Արմեն Պողոսյան. «Նոր անձնագրերի գները ուռճացված ու ճոխ հաշվարկներով են արվել»

2014 թվականի հունվարի 1-ից անձնագրեր ստանալու համար դիմող քաղաքացիները սովորական անձնագրերի փոխարեն կստանան կենսաչափական տվյալներ պարունակող նույնականացման քարտեր եւ կենսաչափական անձնագրեր: Եթե առաջինը պարտադիր է, ապա երկրորդը` ըստ ցանկության: Նոր անձնագրերը ոչ թե 5, այլ 10 տարի ժամկետով են ստանալու: «Հենարան» ակումբում այսօր ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանն ասաց, որ նույնականացման

Խրոխտ զեկույցներ Ամանորից առաջ

Իմ սերնդի մարդիկ երեւի կհիշեն Սովետական Միության էն լավ ժամանակները, երբ բոլոր կոլտնտեսությունները, կոլտնտեսությունների ֆերմաները, ֆերմաների առաջավոր կթվորուհիները, հովիվներն ու բրիգադիրները, գործարանները, գործարանների առանձին արտադրամասերը, այդ արտադրամասերի առաջավոր բանվորները տարեվերջին խրոխտ զեկուցում էին, թե «ծավալված գործարար սոցիալիստական մրցության» շնորհիվ ինչքան կաթ են մթերել, 100 գլուխ ոչխարից քանի գառ են ստացել, քանի ծնկաձեւ լիսեռ են արտադրել

Միայն Ալբերտ Բազեյանն է դեմ եղել ԱՄՆ դեսպանատան համար հողհատկացմանը (Տեսանյութ)

Փետրվարից սկսած՝ բողոքի ակցիաներ են անելու ԱՄՆ դեսպանատան մոտ: Նրանք վիրավորված են դեսպանատան պահվածքից. «ամենավերջին մարդուն են ուղարկում մեզ հետ հանդիպելու»:

Հայ-ռուսական երկկողմ հավասարակշռված հարաբերություններ չեն եղել

Ըստ Հայկակ Արշամյանի՝ Մոսկվայի քայլերն արդեն մոտ 15 տարի հրամցվում են որպես հայ-ռուսական դարավոր բարեկամական կապերի ամրապնդում: – Պարոն Արշամյան, ուկրաինացի հասարակության աննախադեպ ակտիվությունը՝ այդ երկիրը եվրաինտեգրման ուղով տանելու համար մղվող պայքարը, ի՞նչ եք կարծում՝ կարո՞ղ է շղթայական ռեակցիայի սկզբունքով տարածվել նախկին խորհրդային հանրապետություններում ընդհուպ մինչեւ ընդդեմ Ռուսաստանի՝ Եվրասիական ինտեգրման ծրագրերի, հնարավո՞ր եք համարում, որ

Այրվում է ավտոմեքենա

Դեկտեմբերի 19-ին, ժամը 13.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի 3-րդ նրբանցքի թիվ 22 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:  ԱԻՆ

Պետական պատվե՞ր, թե՞ համակարգված ատկատ

«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքի եւ մի շարք այլ իրավական ակտերի համաձայն՝ պետությունը իր վրա է վերցրել որոշակի պարտականություններ` հոգալու հանրապետության առողջապահական կարիքների մի մասը: Այդ կարիքների մեծ մասը, որի համար, ի դեպ, ծախսվում է պետական առողջապահական բյուջեի մոտ 70%-ը, Հայաստանի բուժհաստատություններին տրվող պետական պատվերն է, որի միջոցով, այսպես կոչված, «անվճար» բուժօգնություն

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031