Օրվա լրահոսը

Հովհաննես Չեքիջյանի 85-ամյակի կապակցությամբ կանցկացվեն հոբելյանական մի շարք միջոցառումներ

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել դիրիժոր, խմբավար, Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ  Հովհաննես Չեքիջյանի 85-ամյակի միջոցառումների ծրագրի հոբելյանական հանձնաժողովի նիստը: Այնուհետև հանձնաժողովը քննարկել է այն հոբելյանական միջոցառումները, որոնք կմեկնարկեն առաջիկա օրերից և կանցկացվեն հաջորդ տարվա ընթացքում: Մասնավորապես, տեղեկացվել է, որ արդեն իսկ դեկտեմբերի 23-ին Հայաստանի

Մարտին Բերբերյան. «Ամերիկա եկա ընտանիք կազմելու նպատակով»

Ազատ ոճային ըմբիշ, միջազգային կարգի սպորտի վարպետ Մարտին Բերբերյանը 90-ականների վերջի եւ 2000-ականների սկզբի Հայաստանի առաջատար մարզիկներից էր: Նա Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է երեք օլիմպիական խաղերի` Սիդնեյում (2000 թ.), Աթենքում (2004) եւ Պեկինում (2008), դարձել աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, երիտասարդների աշխարհի արծաթե մրցանակակիր ու Եվրոպայի չեմպիոն: Մինչեւ 2004 թվականը նա հանդես է

Ստորագրվել է ՀՀ ՊՆ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև համագործակցության 2014թ. ծրագիրը

Ս.թ. դեկտեմբերի 20-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ ՀՀ ՊՆ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև 2013թ. համագործակցության ծրագրի ամփոփումը: Ամփոփմանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը, ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչներ: Իրենց ելույթներում ՀՀ պաշտպանության նախարարը և ԵԱՀԿ

Աշոտյանի ասելով՝ քաղաքապետը գիտական հոդվածներ ունի

Այսօր Մատենադարանում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն անդրադարձավ նաեւ գիտական ոլորտին: Նա ասաց, որ խստացվել է ատենախոսությունների պաշտպանությունը եւ գիտական աստիճանների շնորհումը: Նախարարի խոսքով՝ գիտությունների թեկնածուն պետք է ունենա ավելի շատ հրապարակումներ գիտական ամսագրերում: Aravot.am-ի ռեպլիկին՝ նույն չափանիշնե՞րն են գործելու նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանության պարագայում, նախարարը պատասխանեց. «Այո, բնականաբար, նա եւս ունի համապատասխան

Արթուր Բաղդասարյանը կարևորեց Ոստիկանության ոլորտում իրականացվող բարեփոխումները

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել աշխատանքային համատեղ քննարկում, որին մասնակցել են  ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանը, ՀՀ ոստիկանության  շտաբի պետի տեղակալ Միշա Սարդարյանը, ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արմեն Բաբակեխյանը և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի

406 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Դեկտեմբերի 20-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3,130,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 406 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406 դրամ:  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ

ՀՀԿ-ական թատրոն` խորհրդարանի դահլիճում

Այսօր խորհրդարանում «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ ՀՀ բնական գազի առաքման ժամանակ գների ձեւավորման կարգի վերաբերյալ» համաձայնագրի քննարկումները բավականին բուռն էին ընթանում: Անգամ ՀՀԿ-ական մեծամասնության ներկայացուցիչները`Մանվել Բադեյանը, Դավիթ Հարությունյանը եւ այլոք, բավականին սուր հարցադրումներ հնչեցրեցին, որոնք նաեւ մտահոգություններ էին պարունակում: Այս առիթով, Aravot.am-ի հետ զրույցում ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն արձագանքելով հարցին`ինչպե՞ս

Հրայր Թովմասյանը չի ընդունում, որ ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ (Տեսանյութ)

Օրինակ՝ ասում են, թե ամբողջ նախարարությունում 170 հոգի է աշխատում, բայց 20 հազար հատ տուալետի թուղթ են գնել: Չեն ասում, թե դա 4000 դատապարտյալների համար է:

ՀՀ ոստիկանություն. Արաբկիրի բաժին են բերվել երկու քաղաքացի՝ Վարդգես Գասպարին և Անտոն Իվչենկոն

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Այսօր զանգվածային լրատվության միջոցներով տեղեկատվություն է տարածվել, թե ոստիկանության բաժիններ բերման են ենթարկվել և ձերբակալվել ՀՀ  Ազգային ժողովի մոտ տեղի ունեցող ակցիայի տասնյակ մասնակիցներ: Ոստիկանությունը հայտարարում է, որ տեղեկատվությունը ստահոդ է և չի համապատասխանում իրականությանը. ոստիկանության Արաբկիրի բաժին են բերվել երկու քաղաքացի՝ Վարդգես Գասպարին և Անտոն Իվչենկոն: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 172-րդ հոդվածի

Օսկանյան. «Ես ինձ խաբված եմ զգում» (Տեսանյութ)

Պարոն Մովսիսյանը պատասխանեց. «Ես չեմ ասել, որ գազի գինը չի բարձրացել, ես ասել եմ, Հայաստանում գինը չի բարձրանալու, ես երբեք չեմ հայտարարել ուրիշ բան:

«Եվրոպական երինջները չեն հղիացել գյուղացիների ոչ ճիշտ պահվածքից» (Տեսանյութ)

Տավարաբուծության զարգացման 2007-2015 թվականների ծրագրից վերջերս մի շարք գյուղացիներ ու ֆերմերներ դժգոհել էին: Նրանք այդ ծրագրի շրջանակներում Հայաստան ներկրված եվրոպական երինջներ էին ստացել, եւ պարտավորվել էին մի քանի տարվա ընթացքում վճարել երինջների գումարը, որը տարբեր գյուղացիների մոտ մի քանի միլիոն դրամի է հասնում. յուրաքանչյուր երինջը մոտ 1.2 միլիոն դրամ արժե, կան գյուղացիներ, որ օրինակ՝ 30

«Հարսնաքարի գործով» պաշտպանական ճառով հանդես եկավ Արթուր Բաբլոյանի պաշտպանը

Նա ասաց, որ այս գործով փորձեր արվեցին հայտնի եւ անհայտ մարդկանց վարկաբեկելու, քավության նոխազ դարձնելու վեց ամբաստանյալներին, ինքնահաստատվելու:

«Անտարես նանո պրինտ»-ը ներկայացրեց տպագրություն ջրի մակերեսին

Այսօր «Հայգիրք» գրախանութում «Անտարես նանո պրինտ» տպարանի հրավիրած ասուլիսի թեման էր «Նանո տեխնոլոգիաները մեր կյանքում»: Բանախոսները՝ «Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը, գլխավոր խմբագիր, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը եւ առաջատար մասնագետ Արտակ Մարտիրոսյանը ցուցադրեցին տպագրություն ջրի վրա, հայտնելով նպատակը՝ ցույց տալ նանո տեխնոլոգիաների կիրառման արդյունքները գիտության, արդյունաբերության, մասնավորապես՝ պոլիգրաֆիայի ոլորտում: Aravot.am-ի հարցին՝ գյուտի կիրառումը, անկասկած, խոշոր

Ստյոպա Սաֆարյան. «Ինձ ռուսի եղբայրությունը պետք չէ» (Տեսանյութ)

«Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանի գնահատմամբ, այսօր կառավարությունը ԱԺ հաստատմանն է ուղարկել ստրկացման երեք պայմանագիր: «Այս իշխանությունների օրոք, հատկապես 2011 թվականից սկսած, Հայաստանից իշխանությունը մաս -մաս ու ահռելի չափերով վերցնում են… մինչեւ 2043 թվականը, Հայաստանը ոչ մի կերպ չի կարողանա փոխել խաղի կանոնները Ռուսաստանի հետ էներգետիկ չակերտավոր համագործակցության ոլորտում»,- ասաց պարոն Սաֆարյանը: Նա նույնպես այսօր

ԿԳ նախարար. «Միջազգային բակալավրիատի Դիպլոմային ծրագրի հայացումը համադարման չէ»

Ի դեպ, միջազգային բակալավրիատն այս պահին աշխատում է միայն երեք լեզվով, ոչ մի երկիր նրանց կրթական ստանդարտը չի ընդունել իբրեւ ազգային ստանդարտ

Արմեն Մովսիսյան. «Կարող էր եւ ոչ մի պարտք էլ չլիներ» (Տեսանյութ)

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն այսօր Ազգային ժողովում, երբ ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը պատգամավորների դատին էր հանձնել ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ կնքված «Հայռուսգազարդի» բաժնետոմսերի առքուվաճառքի վերաբերյալ համաձայնագիրը, հարցրեց. «Դուք ասացիք, որ երբ 2011-ի ապրիլին Գազպրոմն ասաց, որ մտադիր է թանկացնել գազի գինը, դուք «Հայռուսգազարդին» հանձնարարեցիք, որ գազը ձեռք բերի նույն գնով, որով մատակարարվում

ԿԳ նախարարը թվարկեց ձեռքբերումները (Տեսանյութ)

Այսօր ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Մատենադարանում ամփոփեց տարին: Նախարարը նշեց, որ ԿԳ համակարգի համար Անկախության ձեռքբերման առաջին իսկ տարվանից մինչ այս տարի հեշտ չի եղել: Նա ասաց, որ 2013-ով ավարտվում է հետճգնաժամային տարիների շարքը, իսկ գալիք տարին կարող ենք ընկալվել որպես առավել ինտենսիվ գործողությունների եւ վերականգնման տարի: Արմեն Աշոտյանն անդրադարձավ ոլորտի ձեռքբերումներին: Նախարարի խոսքով, ի

Եվս 12 կոկորդիլոս կներկրվի Հայաստան. պատվիրատուները գաղտնի են

«Բարով տեսնենք իրար»,- Aravot.am-ի հարցին այսպես արձագանքեց ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանը`SAS-ի Արտակը`հարցին՝ ինչո՞ւ որոշեցիք կոկորդիլոս ներկրել, այդ միտքը Ձեզ մո՞տ է առաջացել, թե ինչ-որ մեկը հուշել է: Հիշեցնենք, որ պատգամավորին պատկանող SAS սուպերմարկետների ցանցում կոկորդիլոս է վաճառվում, ինչը բավականին մեծ աղմուկ է բարձրացրել: Պատգամավորն անպատասխան թողեց մեր հարցը, թե բիզնեսի առումով կոկորդիլոսի վաճառքն արդարացնո՞ւմ է

Արմեն Մովսիսյանը վստահ է, որ վաղը մյուս օր մենք «Կարսի պայմանագիր» չենք ստորագրի (Տեսանյութ)

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը այսօր Ազգային ժողովում, երբ քննարկվում էր «Հայռուսգազարդի»՝ ՀՀ կառավարությանը պատկանող 20 տոկոս բաժնեմասի վաճառքի հարցը, հարց հղեց ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանին. «Եթե վաղը մյուս օր այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ Ռուսաստանը «Գազպրոմի» իր բաժնետոմսերը վաճառի Թուրքիային եւ Ադրբեջանին, լծակներ ունե՞նք արդյոք դա կանխելու», եւ նա հիշեցրեց, որ շուրջ հարյուր տարի

Ամանորյա սեղանին պետք է դրված լինի տարեհաց

Այսօր «Peoplemeter» մամուլի ակումբում տեղի ունեցավ «Կաղանդ հայկական ամանորի սեղանը» մշակութային միջոցառման մամուլի ասուլիսը: Ասուլիսի ընթացքում ավագ խոհարար, «Մենք հանուն ժողովրդավարության» մարդասիրական հասարակական կազմակերպության նախագահ Լևոն Ավագյանը իր խոսքում նշեց, որ «Կաղանդ հայկական ամանորի սեղանը» մշակութային ծրագրի նպատակն է խթանել հայկական մշակույթի զարգացումը, նպաստել հասարակության կողմից մշակույթի, որպես զարգացման միջոցի գիտակցման ամրապնդմանը, ներկայացնել և տարածել

Արմեն Մովսիսյանի «կռուտիտները» պատգամավորների առջեւ (Տեսանյութ)

ՀՀ  էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը այսօր Ազգային ժողովի առջեւ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ձեւակերպմամբ «կռուտիտ» էր լինում՝ «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի առքուվաճառքի վերաբերյալ համաձայնագիրը՝ կնքված ՀՀ եւ ՌԴ կառավարությունների մեջ, արդարացնելու նպատակով: 25 պատգամավոր էր հերթագրվել նախարարին հարցեր տալու համար: Հարցերը ամենատարբեր էին, սակայն բոլորն էլ նպատակ ունեին՝ պարզելու մութ եւ անհասկանալի հիմքեր ունեցող համաձայնագրի պայմանները: Արմեն Մովսիսյանը

Երևանի քաղաքապետի շնորհակալագրեր՝ նկարազարդման աշխատանքների մասնակիցներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով մայրաքաղաքի կամարանցումների և բակային տարածքների նկարազարդման 2013 թվականի ծրագրին իրենց մասնակցությունը բերած նկարիչները, ուսանողներն ու աշակերտները հյուրընկալվել էին քաղաքապետարանում: Շնորհակալություն հայտնելով կատարած աշխատանքի համար` քաղաքապետը նկատել է, որ տարեցտարի ավելանում է մայրաքաղաքի արտաքին տեսքի գեղեցկացմանն ուղղված նախաձեռնություններին երևանցիների մասնակցությունը. «Ձեր կատարած աշխատանքն ու նվիրումը Երևանի հանդեպ իսկապես գնահատելի է: Եվ

«Հայաստան» հիմնադրամը մեկնարկել է Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցումը

Դեկտեմբերի 9-ին եւ 10-ին Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի կառուցման աշխատանքների մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կապալառու կազմակերպությունների հետ «Հայաստան» համահայկական հիմնադրամը կնքել է աշխատանքների իրականացման պայմանագրեր, համաձայն որոնց, ճանապարհի կառուցման առաջին փուլի` հողային աշխատանքների մեկնարկը հայտարարվում է 2014թ. հունվարին: Շուրջ 116 կմ ընդհանուր երկարությամբ ավտոճանապարհի ողջ երկայնքով աշխատանքները կիրականացվեն նույն ժամանակահատվածում: «Հայաստան» համահայկական հիմնադրամ

Աստծո գաղտնի միտքը

Չվող թռչունների նման ժամանակը հեռանում է մեզանից, ոչ թե տարին մի անգամ, այլ ամեն օր` չթողնելով մեզ հասկանալ, ճանաչել իրեն: Եվ անճանաչելին չի հանդիպում տեսանելիին եւ, մնալով անպատկեր երազ, տարրալուծվում է ինքն իր մեջ` մեզ թողնելով ծվատված մի հեքիաթ, որին հավատում կամ չենք հավատում, որը չենք հիշում, սակայն եւ չենք էլ կարող կորցնել, որովհետեւ կորցնում

Բռնվեցին գողություն կատարելիս

Դեկտեմբերի 19-ին, ժամը 12.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ոստիկանները Գրիգոր Լուսավորիչ և Պարոնյան փողոցների հատման գետնանցումում նկատել են 5 անձանց, որոնք կոտրելով չգործող խանութի երկաթյա ճաղերը` մտել են ներս և փորձել գողանալ երկաթյա կոնստրուկցիաները: 1961 թ. ծնված Արա Ս.-ն, 1964 թ. ծնված Սամվել Պ.-ն, 1962 թ. ծնված

Ընտանի կենդանի պահելու թույլտվությունը պետք է արժենա տարեկան 5000 դրամ

Մարդը, որը ունի 1 փոքր ձուկ և մարդը, որը ունի մարտական շուն, վճարելու են նույն գումարը Հայաստանում գոյություն չունի հստակ կանոն, թե որ կենդանին է կոչվում ընտանի կենդանի , և ով իրավունք ունի պահել ընտանի կենդանի։ Սակայն, ըստ Երևան քաղաքի ավագանու որոշման՝ ընտանի կենդանի պահելու թույլտվությունը պետք է արժենա տարեկան 5000 դրամ։ «Pro Paws» կենդանիների

Կուտակային համակարգը պետք է լինի կամավոր

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդաշարի հյուրն է  տնտեսագետ Վահագն Խաչատրյանը Արամ Աբրահամյան– Երբ Չիլիում Պինոչետի ժամանակ անցում էր կատարվում թոշակների պարտադիր կուտակային համակարգին, սոցապնախարարը տեւական ժամանակ ամեն օր 3 րոպեանոց ելույթ էր ունենում եւ բացատրում էր բարեփոխման իմաստը: Մեզ մոտ այլ է. առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» բանավեճին ես հրավիրել եմ առաջարկվող բարեփոխումների կողմնակիցներին

Հրայր Թովմասյանի «հերոսները», գազի վճարները, ՄԻՊ զեկույցն ու քրեակատարողականի մահճակալները (Տեսանյութ)

«Այն վիճակը, այն իրավիճակը, որը գոյություն ունի արդարադատության նախարարության համակարգման ոլորտներում, ընդհանուր առմամբ դա ինձ չի գոհացնում»,-այսօր «Մելոման» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ամփոփելով 2013-ը՝ ասաց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Նա նաև նշեց, թե իրեն այս ավանդույթն այնքան էլ դուր չի գալիս, քանի որ կարծում է, որ «նախարարի արածների ու չարածների մասին լրագրողները պիտի պատմեն»:

Ակտիվիստներին ազատ են արձակել

Հայ-ռուսական համաձայնագրից բողոքող եւ այս պահին ԱԺ-ի դիմաց գտնվող ակտիվիստ Վահագն Մինասյանը Aravot.am-ին պատմեց, որ ոստիկանները իրեն եւ մյուս ակտիվիստներին բերման ենթարկելու համար իրենց մեքենաները նստեցնելուց հետո  ազատ են արձակել նրանց: Ոչ մի ակտիվիստ ոստիկանական բաժանմունք չի տարվել: «Մենքենայի մեջ տասը րոպե պահեցին: Այդ ընթացքում ոստիկաններն իրենց վերադասերի հետ բանակցության մեջ էին, ինչից հետո մեզ

ՍԴՀԿ-ն հանրահավաքներ կանցկացնի

Վերջերս ՍԴՀԿ-ն հայտարարություն էր տարածել այն մասին, որ սկսում է ձախ ուժերի միավորման գործընթաց: «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով միավորման ուղղությամբ կատարված աշխատանքներին եւ առկա պայմանավորվածություններին՝ ՍԴՀԿ մամուլի քարտուղար Արթուր Ղահրամանյանն ասաց, որ մի շարք կազմակերպություններ եւ անհատներ իրենց ցանկությունն ու պատրաստակումությունն են հայտնել այդ ֆորմատում աշխատելու: Հիշեցնենք, որ միավորումը նպատակ ունի հետամուտ լինել մեր երկրում

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031