Օրվա լրահոսը
Ուկրաինան ի վերջո կստորագրի ասոցացման համաձայնագիրը. լիտվացի քաղաքագետ Մ. Լաուրինավիչիուս. Երևանի մամուլի ակումբի վիդեո բլոգ (Տեսանյութ)
Վիլնյուսի գագաթաժողովից հետո Արևելյան Գործընկերության շրջանակներում ստեղծվել է նոր իրավիճակ: Եթե նախկինում գործընկերության երկրները, բացառությամբ Ադրբեջանի և Բելառուսի, շատ թե քիչ համընթաց էին քայլում եվրաինտեգրման ճանապարհին, այժմ կարծես ձևավորվել է հստակ առաջատարների խումբ` ի դեմս Վրաստանի և Մոլդովայի: Առայժմ անորոշ է ՈՒկրաինայի դիրքորոշումը, այն հավանաբար կհստակեցվի, երբ կավարտվի ներկայիս քաղաքական ճգնաժամն այդ երկրում: Իսկ Հայաստանն
Կառավարության ղեկավարն ընդունել է ԱՄՀ պատվիրակությանը
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Հայաստան-ԱՄՀ համագործակցության հետագա ընթացքը և հեռանկարները: Այս համատեքստում արծարծվել են ՀՀ տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններին և տնտեսության զարգացման միտումներին վերաբերող հարցեր: ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Օլանդը ընդունել է ֆրանսահայ գործիչներին. «Ազատություն» ռադիոկայան
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երեկ իր նստավայրում ընդունել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի պատվիրակությանը, որում ընդգրկված էին Ալեքսիս Գովչիյանը, Մուրադ Փափազյանը և Արա Թորանյանը: Համակարգող խորհրդի հաղորդագրության համաձայն՝ ֆրանսահայ գործիչները Օլանդի հետ խոսել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների նախապատրաստման, Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հետ կապված իրենց ակնկալիքների և Եվրամիությանը
Լյուդմիլա Սարգսյան. «Կհասունանա իրավիճակ, և Լևոն Տեր-Պետրոսյանը կհաղթահարի իր տարիքային բարդույթը» (Տեսանյութ)
«Խոհանոցներում դժգոհելու փոխարեն՝ բոլորին կոչ եմ անում դուրս գալ փողոց»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: Շարունակելով՝ նա նշեց, որ մեր երկրում այլ կերպ հնարավոր չէ և ամեն ընտրություն հանգեցնում է նրան, որ ակտիվ ժողովրդական ընդվզմամբ միայն կարելի է ինչ-որ բանի հասնել: Հարցին` այդ դեպքում ինչո՞ւ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները
405.25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Դեկտեմբերի 17-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,200,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 405.25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405.25 դրամ: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ
Aravot.am-ի հարցազրույցը Հայաստանի 2013 թվականի թիվ 1 մարզիկ Դավիթ Սաֆարյանի հետ
Երբ ուշ գիշեր վերադառնում էինք աշխարհի առաջնությունից, ինձ համար անակնկալ էր, որ այդ ուշ ժամին «Զվարթնոց» օդանավակայանում մեզ դիմավորեց Գագիկ Ծառուկյանը: Դրանից ավելի ես ոգեւորվում:
Երևան – Երասխ – Գորիս – Մեղրի – Իրանի սահման ավտոճանապարհի մի շարք հատվածներ՝ նորովի
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից 2013թ. հիմնանորոգվել և շահագործման են հանձնվել Սիսիանի տարածաշրջանով անցնող միջպետական նշանակության Երևան – Երասխ – Գորիս – Մեղրի – Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 3.55 կմ ընդհանուր երկարությամբ առանձին ճանապարհահատվածները: Շինարարական աշխատանքներն իրականացրել է «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊ ընկերությունը: Կատարվել են հողային աշխատանքներ, ջրահեռացման համակարգի վերականգնման, ճանապարհային ծածկի հիմնանորոգման, արհեստական
«Հույս ունենանք, որ ՍԴ-ի համար որեւէ մակարդակով արված հաղորդագրություն, հրահանգ չի լինի» (Տեսանյութ)
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր ասաց, որ ՍԴ հանձնած 4 խմբակցությունների պատգամավորների դիմումում նաեւ 2 միջնորդություն են ներկայացրել: «Առաջինը վերաբերում է, որ դիմումի քննությունը իրականացվի բանավոր ընթացակարգով՝ ի տարբերություն գրավորի, այսինքն, որ վիճաբանությունը տեղի ունենա հենց Սահմանադրական դատարանում եւ պարզ քննարկման միջոցով: Մյուս միջնորդությունը` հունվարի 1-ից օրենքը կասեցվի: Դա նշանակում է, որ
Լյովա Խաչատրյանը հեգնեց Արմեն Մովսիսյանին. «Լրագրողները սխալ են թարգմանել» (Տեսանյութ)
Մենք էս համաձայնագրերով մեկ միլիարդի բեռ ենք հանել ժողովրդի վրայից, ես դա համարում եմ հաջողություն:
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն չի ուզում իր վրա պատասխանատվություն վերցնել
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր մենեջերի տեղակալ Անդրանիկ Շխյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով օդանավակայանի կլոր մասնաշենքի շուրջ ծագած խնդիրներին՝ ասաց, որ օդանավակայանի կլոր մասնաշենքի հետ կապված իրենց դիրքորոշումը հայտնել են մեկ տարի առաջ ու այն չի փոխվել. «Մեր ընկերությունը մասնագիտացված է օդանավակայանների կառավարման մեջ եւ մենք ունենք 40-ից ավելի օդանավակայան ու մեր կարծիքը
Նախարարը խոստացել է աջակցել Վենետիկի համալսարանի հայագիտության ամբիոնին
Արդեն չորս տասնամյակ Վենետիկի համալսարանում գործող հայագիտության ամբիոնն այժմ կարիք ունի պետական աջակցության: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց այդ համալսարանի դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոնա Հարությունյանը, ինքն այսօր հանդիպել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ, զրույցի ընթացքում քննարկվել է ամբիոնի խնդիրը: ԿԳ նախարարը խոստացել է ընդառաջել եւ հնարավորությունների սահմաններում օժանդակել: Հավելենք, որ Սոնա Հարությունյանը
Քաղաքապետարանի 2013 թվականի ծրագրերով վերականգնվել է 76 շքապատշգամբ
Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման ծրագրերի շրջանակում մայրաքաղաքում ավարտվել են վթարային շքապատշգամբների հիմնանորոգման 2013 թվականի համար նախատեսված աշխատանքները: Այս տարի առաջնահերթության կարգով ամբողջությամբ վերակառուցվել և ամրացվել է 35 շենքի 76 պատշգամբ: Դրանց մի մասը, նախապես մշակված նախագծի համաձայն, վերականգնվել է մետաղական կոնստրուկցիաներով, մի մասը՝ քարով: Հիշեցնենք, որ շքապատշգամբները բնակիչների սեփականությունն են և դրանց հետ կապված
«Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա» հ/կ-ն կփորձի օգնել երիտասարդ բժիշկներին աշխատանք գտնելու հարցում
Մեր երկրում կանանց անպտղությունը կազմում է 15% –18%
«Ցեղասպանություն հանցագործության կանխման եւ պատժման կոնվենցիայի» վերաբերյալ քննարկում Թեհրանում
Դեկտեմբերի 15-ին Թեհրանի Հայ ակումբի սրահում Հայաստանի Հանրապետության դեսպանության եւ Հայկական հարցերի ուսումնասիրության կենտրոնի («ՀՈՒՍԿ») համատեղ նախաձեռնությամբ տեղի ունեցավ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի ընդունած «Ցեղասպանություն հանցագործության կանխման եւ պատժման կոնվենցիայի» 65-ամյակին նվիրված միջոցառում: Աշխատանքային այցով Թեհրան ժամանած Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն, իր գնահատանքի խոսքն ուղղելով միջոցառման կազմակերպման համար, նշեց. «Ցեղասպանությունը յուրաքանչյուր հայի ցավն
Ֆիլհարմոնիկի հոբելյանական տարեվերջը. Բարսեղ Թումանյան եւ Հովհաննես Չեքիջյան
ՀՀ մշակույթի նախարարությունը եւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ, հավատարիմ մնալով Հայաստանի ֆիլհարմոնիկի՝ հայ դասական երաժշտարվեստը եւ ոլորտի գործիչներին մեծարելու և եւս մեկ անգամ հանրահռչակելու առաքելությանը, 2013թ. երաժշտական տարին ամփոփում են հայազգի երկու մեծանուն արտիստներին՝ Բարսեղ Թումանյանին և Հովհաննես Չեքիջյանին նվիրված հանդիսություններով: Դեկտեմբերի 21-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա հայ հռչակավոր օպերային երգիչ (բաս), ՀՀ
«Չարենցն էլ կեղծանունով գրի` չեն կարդա». Ա1+
Գրողների միությունն ունի 500 անդամ, սակայն նրանցից շատերը գրականության հետ ընդհանրապես կապ չունեն։ Այս կարծիքին է «Շուշի» բարեգործական հիմնադրամի նախագահ Բակուր Կարապետյանը։ Նրա խոսքով՝ այս ամենը մեկ նպատակ է հետապնդում, որպեսզի համագումարին ձայն տան իրենց։ Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար Բակուր Կարապետյանը առաջարկում է, որպեսզի միությունում մնան միայն իրական գրողները։ Նա խնդրի լուծում չի համարում
Փոխնախարարը չբացահայտեց, թե ովքեր են «փողոցային բախտագուշակները» (Տեսանյութ)
«Որոշ բախտագուշակներ, որոնց մեր գործընկերներից ոմանք կոչել էին Նոստրադամուսներ, բայց ես նրանց կոչում եմ փողոցային բախտագուշակներ կամ եղունգ նայողներ, գյուղական տերմիններով ժողովրդի մեջ օգտագործվում է էդպիսի բան. տարվա ընթացքում տարբեր գուշակություններ են անում արտադրության մասին` կաբինետներում նստած, կյանքից կտրված, որոնք ռեալ կյանքում ոչ մի անգամ չեն համապատասխանում իրականությանը»,-այսօր նման հայտարարություն արեց գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը,
ՀՀ գլխավոր դատախազի համար Վարչական դատարանի որոշումը փաստ է եւ ապացույց
Ընդդեմ գազի եւ էլեկտրաէներգիայի թանկացման քաղաքացիական նախաձեռնության անդամ, հայցվոր Անի Կաղինյանը Վարչական դատարանի վճռի հրապարակումից հետո Aravot.am-ին ասաց. «Ճիշտն ասած, մենք ակնկալիք չունեինք, որ դատարանն այլ վճիռ է կայացնելու: Ուղղակի, ինչպես ՄԻՊ-ի զեկույցում հստակ գրված է` դատարանները անկախ չեն եւ գործում են Բաղրամյան 26-ի հովանու ներքո: Այսօր կոնկրետ այս դատարանը դա ապացուցեց: Մենք երեկ բաց
«Իշխանությունները ինքնագլուխ որոշել են» (Տեսանյութ)
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը կրկին պնդում է, որ հունվարի մեկից կիրառվող կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգի ներդրումը արտագաղթի մեծ ալիք է բերելու: «Առանց այդ էլ արտագաղթի խնդիրը չենք լուծել: Երիտասարդների նկատմամբ սա ուղղակի կեղեքիչ ու վաշխառուական մոտեցում է, որ իշխանությունները իրականացնում են: Ի՞նչ է նշանակում մարդիկ 5 տոկոս կուտակեն, որոնք այսօր նվազագույն անհրաժեշտ
Պարզաբանում է փոխնախարարը` վթարի հետևանքով վնասվածքներ ստացած շտապբուժօգնության բժշկի վերաբերյալ
Վթարի հետևանքով վնասվածքներ ստացած շտապբուժօգնության բժիշկ Արմեն Մկրտչյանի վիճակի և նրա բուժման հետ կապված լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումների առթիվ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը պարզաբանում է. «Իմ և «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանի` նրան այցելելուց հետո առողջապահության նախարարությունը կազմակերպել է գլխավոր մասնագետների կոնսիլիումներ, խորհրդատվություններ ու քննարկումներ, իրականացվել են մի շարք հետազոտություններ։ Ավելին` նրա առողջական
Հեռացվում են տանիքներից կախված սառցալեզվակները
Մինչ համատեղ ուժերով կատարվող աշխատանքների ավարտը, խորհուրդ է տրվում խուսափել շենքերին անմիջականորեն հարող հատվածներով անցուդարձից:
«Ճամպրուկները լցրեք գաղափարներով եւ դեկտեմբերի 21-22-ին գնացեք օդանավակայան»
Սեդա Մուրադյանը նաեւ նշեց, որ նախորդ տարիների մի շարք գաղափարներ, որոնք չնայած չեն հաղթել մրցույթում, սակայն, արժանացել են մի շարք միջազգային կազմակերպությունների ուշադրությանը ու արժանացել դրամաշնորհների:
«Ադրբեջանահայերի դեմ կատարած կոտորածի 25-ամյա տարելիցի հետ կապված ոչ մի միջոցառում բացարձակ չի եղել իշխանության կողմից»
Մեզ մոտ չեն ցանկանում ադրբեջանական ազգանունները վերափոխեն հայկականի: Վա՞տ կլիներ, որ Ադրբեջանից հայերը գային և կարողանային իրենց ազգանունները դարձնել հայկական:
Լյուդմիլա Սարգսյան. «Ապահով Հայաստանից մարդիկ մազապուրծ չեն փախչում»
«Ապահով Հայաստանից մարդիկ մազապուրծ չեն փախչում»,-այսօր «Ելակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: Նա որպես վկայություն փաստեց այն, որ օրեցօր աճում է երկրից հեռացողների թիվը ու ահազանգ հնչեցրեց. «Սա ահազանգ է, որ մենք կորցնում ենք մեր երկիրը, անվտանգությունը և ժողովրդին»: Տիկին Սարգսյանը նշեց, որ ոչ մի հեռանկար
Ինչպե՞ս էր Արմեն Մովսիսյանը «Կալաբոկի հեքիաթը» պատմում խորհրդարանում (Տեսանյութ)
Այսօր գազի գնի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը դիմելով ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին՝ ասաց, որ իր տպավորությամբ, պատգամավորների հարցերին պատասխանելիս նախարարը «Կալաբոկի հեքիաթը արեց`յա օտ բաբուշկի ուշոլ, յա օտ դեդուշկի ուշոլ…Ձեզ հարց են տալիս, է` դուք ասում եք`ես բանակցել են ԱԳ նախարարի հետ, էներգետիկայի, սրա, նրա…Ասում-ասում եք,
Բագրատյանի ֆեյսբուքյան գրառումները նոտարական վավերացմամբ են ներկայացվել դատարան
Հրանտ Բագրատյանին դատարան կանչելու իր միջնորդությունը, ըստ Սեդրակ Ասատրյանի, մերժվել է, հավանաբար, նրա կարգավիճակի հետ կապված:
Ինչո՞ւ է մասնավոր ընկերության պարտքը վճարում ՀՀ կառավարությունը
Նախարարը համաձայնեց, որ պարտքն առաջացել է երկու ընկերությունների միջև, բայց կառավարությունը թույլ չի տվել, որ գազի գինը բարձրանա. «Ասել է` մի բարձրացրեք, մինչև տեսնենք ինչ կլինի»:
Մարգարիտա Խաչատրյան. «Հակառակորդի կրակոցներից սպանված զինվորներն ավելի քիչ են, քան…»
Ինչ վերաբերվում է վիճակահանությամբ իրականացվող զորակոչին, ապա Մարգարիտա Խաչատրյանը նշում է, որ չնայած այն ծնողի ներկայությամբ է կատարվում, սակայն ծնողները կրկին նույն չափ անհանգստանում են, ինչպես նախկինում էր:
Արմեն Մովսիսյանի խորհուրդը ապարանցիներին`դանդաղ սիրեք ձեր կանանց (Տեսանյութ)
Հիմա սուրճը դնում են գազին, իջնում են գոմ, կովին խոտ են տալիս, գալիս են կնոջը մի անգամ սիրում են, երկրորդ անգամ են սիրում, այդ ընթացքում նոր սուրճը հասնում է եռման աստիճանին:


















































