Օրվա լրահոսը

Զոռով ոչինչ չի ստացվի

Որպեսզի Ռուսաստանը կարողանա գաղութացնել, հպատակեցնել նախկին խորհրդային հանրապետությունները, նա պետք է առաջարկի ավելի բարձր մշակույթ (մշակույթ, իհարկե, ոչ «երգուպար» նեղ իմաստով), քան ունեն այդ նորանկախ պետությունները, առաջարկի նրանց արդիականացման ծրագիր: Թե չէ՝ եթե գազը ձրի էլ տան կամ, մասնավորապես, Հայաստանում ամեն մի կիլոմետրի վրա «Սմերչ» կամ «Իսքանդեր» տնկեն, միեւնույն է՝ գաղութացում չի ստացվի: Մենք հասել

Փիլիսոփա բասն ու «տիեզերական» խմբավարը նշում են հոբելյանները

Մեծանուն արվեստագետների մոտ գործում է չգրված օրենք. սեփական ծննդյան օրերն ու հատկապես հոբելյանները նշել հանդիսատեսի հետ: Դրան հավատարիմ են նաեւ անվանի երաժիշտներ՝ օպերային բաս Բարսեղ Թումանյանն ու խմբավար Հովհաննես Չեքիջյանը: Եվ քանի որ ՀՀ մշակույթի նախարարությունն ու Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոփչյանի գլխավարությամբ, հավատարիմ են իրենց որդեգրած աշխատաոճին՝ մեր դասական երաժշտարվեստի գործիչներին մեծարելուն եւ

ՍԴ-ն ուսումնասիրում է ԱԺ պատգամավորների դիմումը. «Ա1+»

Սահմանադրական դատարանն ընդունել է ԱԺ 4 խմբակցությունների դիմումը «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքի որոշ դրույթների սահմանադրականությունը վիճարկելու մասով։ Ինչպես «Ա1+»-ին տեղեկացրեց ՍԴ մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանը, դիմումն արդեն ուսումնասիրում է ՍԴ դատավորներից մեկը, որից հետո կգումարվի աշխատանքային նիստ, որի դրական եզրակացությունից հետո ՍԴ նախագահը կնշանակի նիստի օրը։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ

2013-ի ամենաեկամտաբեր շրջագայությունը Bon Jovi-ինն էր

Համաձայն Billboard ամսագրի կողմից կազմած աղյուսակի` Bon Jovi խմբին է պատկանում 2013թ. ամենաեկամտաբեր միջազգային շրջագայություն ունեցած արտիստի տիտղոսը: Նյու Ջերսիի ռոքերները 2013-ի շրջագայության ընթացքում ընդհանուր առմամբ վաստակեցին $205,158,370` նվագելով 90 անշլագային համերգ՝ ավելի քան 2 միլիոն հանդիսականի համար: Աղյուսակում երկրորդ ամենահաջողակ շրջագայությունն ունեցած երաժիշտ P!nk-ը 60 միլիոն ԱՄՆ դոլարով զիջում է Bon Jovi-ին: Հաշվարկի ընթացքում

Եվրոմայդանով վճռվում է նաեւ Ռուսաստանի ապագան

Ազատության ու անկախության նոր պայքարի մեկնարկ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի՝ երեկ Մոսկվա կատարած աշխատանքային այցին ուշադրությամբ հետեւում էին ոչ միայն Ուկրաինայում ու Ռուսաստանում: Ռուս-ուկրաինական հարաբերությունների առումով այդ այցը, այսպես ասած՝ վճռական էր, եւ այն տեղի ունեցավ ուկրաինացի հասարակության համառ եւ հետեւողական պայքարի ֆոնին։ Արդեն չորս շաբաթ ուկրաինացի հասարակությունը ստիպում է իշխանությանը հաշտվել այն մտքի հետ,

Սեւան Նշանյանին դատապարտում են Թուրքիայում բաց խոսելու համար

Հացպանյանն ասում է, որ Սեւան Նշանյանի դեմ մոտ երկու տասնյակի չափ հայց կա, ու եթե բոլորն իրականացվի, լեզվաբանին 260 տարի բանտարկություն է սպառնում: Բայց այս ամենից իսկական մտավորականն ու մարդու իրավունքների առաջամարտիկը չի ընկրկում:

Հայ քաղաքագետը՝ ռուս պաշտոնյային. «Հայաստանը ոչ մի ընտրություն էլ չի արել»

Ըստ ռուս պաշտոնյայի, Եվրոպան շատ կոպիտ եւ անբռնազբոս ձեւով մտավ Ուկրաինայի ներքին գործերի մեջ, փորձեց իրենը թելադրել: Ու հավելեց՝ «Նույնը կարող էր լինել նաեւ Հայաստանում»:

Ծխախոտի հումքի ընդունման գինը բարձրանալու է

Մարզպետը մտավախություն ունի, որ դա սիգարետի նոր թանկացում կառաջացնի

Ըստ փաստաբանի՝ կաշառք տալու հանգամանքը չի կարող հասու լինել որեւէ մեկին

«Զարկերակ» մամուլի ակումբում ասուլիս էր կազմակերպվել փաստաբան Աշոտ Ոսկանյանի հետ, որը հիմնականում հայտնի է քաղաքացիական գործերով: «Նորություն չեմ ասի Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արտահայտված զեկույցի մասին: Բարձրացվել էր երկու ակտուալ հարց՝ կաշառքի սակագների եւ վճռաբեկ դատարանի կողմից երկակի ստանդարտներով գործը վարույթ ընդունելու մասին»,- իր խոսքն այդպես սկսեց փաստաբանը, որը նախընտրեց խոսել վճռաբեկ դատարան ներկայացված մի

Գառնեցիները կտրականապես դեմ են սրճարան կառուցելու նախագծին. «Հայոց աշխարհ»

Մշակույթի նախարարությունը, օրենքի համաձայն, առանց գյուղապետի թույլտվությունը ստանալու չի կարող արգելոցի տարածքում որեւէ շինարարություն կամ առեւտրային ծրագիր իրականացնել:

Հայերը արդարություն նույնիսկ Ղազախստանում են փնտրում

Հայաստանից այս տարի հունվար-սեպտեմբեր ամիսներին մեկնել են 1 միլիոն 888 հազար 165 մարդ, որոնցից 108 հազարը չեն վերադարձել սա վիճակագրության ծառայության տվյալներն են, որն այսօր ներկայացրեց «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության միգրացիոն ծրագրերի ղեկավար Տաթեւիկ Բեժանյանը: Նրա ներկայացմամբ, մեկնողների մեծ մասը գնում է Ռուսաստան, քանի որ, ի տարբերություն եվրոպական երկրների, Ռուսաստան մեկնելու համար վիզա անհրաժեշտ

«Ժողովուրդ» օրաթերթի հարցով զբաղվում է ոստիկանության 6-րդ վարչությունը

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Մարգարյանը վերջապես կատարեց ԱԺ բարձր ամբիոնից հրապարակավ տված իր խոստումը եւ ՀՀ գլխավոր դատախազություն ուղարկեց մի դիմում՝ ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի: Սակայն այդ դիմումն ընթերցողների մոտ լավագույն դեպքում միայն լայն ժպիտ է առաջանում: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 13-ին հրավիրված ասուլիսին Հ. Մարգարյանն ասել է, թե ինքը 150 հազար դոլար

Հայաստանում մենք չունեցանք հայ-ադրբեջանական ճշմարտության թեկուզ մեկ կտորի մասին պատմող գրող, Ադրբեջանում ունեցան. «Ազգ»

Այլ հարց է, թե ինչպես դիմավորեցին նրան, կամ ինչպես մենք կդիմավորեինք, եթե ունենայինք մեր` ճշմարտության մասին պատմողին:

Ոստիկանությունը փնտրում է խարդախից տուժածներին

Դեկտեմբերի 17-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Երևանի Գյուրջյան փողոցի թիվ 11 շենքի մոտից, խարդախություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1987 թ. ծնված Գարիկ Ե.-ին: Նա խոստովանել է, որ նոյեմբերին, գնելու և գումարը մաս-մաս վճարելու պայմանով, ոմն Ավոյից խաբեությամբ վերցրել է «Հունդայի» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ, որոնք հաջորդ օրը ինքնարժեքից անհամեմատ ցածր գնով վաճառել է

ՄԻ պաշտպանը դատական իշխանության կրունկը շատ ցավոտ է տրորել. «Հայոց աշխարհ»

Ո՞ւմ հայտնի չէ, որ Հայաստանի դատական համակարգը երկրի ամենակոռումպացված ոլորտներից է, եւ որ շատ դատավորներ, չարաշահելով դատական համակարգի անկախության սկզբունքն ու հրամայականը, այդ առումով նշված համակարգին օրենսդրությամբ տրված հնարավորությունը, անկախացել են նույնիսկ օրենքից:

Ռեստորաններին կթույլատրվի որպես նվեր անվճար կերակրել կառավարության անդամներին. «Չորրորդ իշխանություն»

ՀՀ կառավարության առաջիկա նիստի օրակարգում ընդգրկվել է որոշման նախագիծ, ըստ օրի՝ կառավարությունը համաձայն է «Յունիքոմփ» ընկերությունից մոտ 2,5 միլիոն դրամի նվեր ընդունել: «ՉԻ»– Փորձենք հասկանալ, թե ինչպես են զարգացել իրադարձությունները։  Երեւի «Յունիքոմփ» ընկերության ղեկավարները երկար գլուխ են ջարդել, թե ինչպես վարվեն ավելորդ 2,5 միլիոնի հետ, ու մեկն ասել է «չբռնե՞նք կառավարությանը նվիրենք, ախր մեղք են,

Լեւոն Արոնյանը բաժանեց 9-13-րդ տեղերը

Պեկինում ավարտվեց նաեւ մտավոր խաղերի ծրագրով շախմատի բասկյան համակարգով մրցաշարը, որում շախմատիստները խաղում են միաժամանակ երկու խաղատախտակի առջեւ՝ հակառակ գույնի խաղաքարերով: Հայաստանի շախմատիստների առաջատար Լեւոն Արոնյանը վաստակել է 4,5 միավոր եւ ամփոփիչ մրցաշարային աղյուսակում 16 մասնակիցների պայքարում բաժանեց 9-13-րդ տեղերը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ sportaccord,fide.com-ի  

Իսկ ի՞նչ է առաջարկում ԲՀԿ-ն (Տեսանյութ)

«Երեկվա խորհրդարանական լսումների ժամանակ  նախարարը որևէ խելքը գլխին փաստարկ չբերեց գազի կուտակված պարտքի վերաբերյալ»,- այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը, որը երեկ մասնակցում էր «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ ՀՀ գազի, նավթամթերքների եւ չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ», «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ

Սուրեն Խաչատրյան. Դեռ պետք է տեսնենք՝ ես Բուդաղյաններին ներելո՞ւ եմ, թե չէ. «Ժողովուրդ»

Իսկ իմ որդին ի՞նչ է արել, ընդամենը իր ընտանիքին է պաշտպանել։ Տա Աստված, որ բոլորի որդիները կարողանան էսպես իրենց ընտանիքը պաշտպանել։

ԱԳ նախարարն ընդունեց ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալին

Դեկտեմբերի 18-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ռուսաստանի, Ուկրաինայի, Եվրասիայի հարցերով ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Էվելին Ֆարկասին։ Ողջունելով հյուրին նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ հայ-ամերիկյան գործընկերությունը տարբեր բնագավառներում, ներառյալ պաշտպանական և անվտանգության ոլորտը, վերջին տարիներին դինամիկ կերպով զարգանում է, և առկա են նախադրյալներ դրանց ընդլայնման համար։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Էվելին Ֆարկասն ասաց, որ Միացյալ

Մաքսային միության անդամ երկրները պիտի ձեւացնեն, թե չե՞ն նկատում, որ Հայաստանը Ղարաբաղի հետ է միացել ՄՄ-ին. «Չորրորդ իշխանություն»

Ընդամենը մի շաբաթ հետո ստորագրվելու է Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու «ճանապարհային քարտեզը», եկող տարվա մայիսին Հայաստանն ամենայն հավանականությամբ դառնալու է Մաքսային միության անդամ, բայց առ այսօր հայտնի չէ, թե այդ դեպքում ինչ կարգավիճակ է ունենալու Ղարաբաղը։ Ավելին՝ քաղաքական ուժերը զարմանալի համերաշխությամբ այդ հարցին չեն ադրադառնում։ Թե ինչու՝ հայտնի դարձավ նախօրեին, երբ հանրապետական պատգամավոր Խոսրով Հարությունյանը

Արգիշտի Կիվիրյան. «Այս ամենը կապված է իմ հասարակական, իրավապաշտպան գործունեության հետ»

Դա Կոմիտաս 5-ի դեպքն է, երբ իմ նկատմամբ իրականացրել են բռնություններ, սակայն այս պահի դրությամբ ոչ թե այդ բռնությունների հետ կապված է հարուցված քրեական գործ, այլ ստեղծվել է մի կեղծ գործ, իբր ես եմ բռնության ենթարկել ոստիկանին և իրականացրել կեղծ մատնություն

Չորսամյա Ֆելիքսի ամանորյա երազանքն էլ` աչքի ոսպնյակն է . «Շիրակ կենտրոն» (Տեսանյութ)

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցներս, յուրաքանչյուր օր շփվելով սոցիալապես ծայրահեղ վիճակում հայտնված ընտանիքների հետ, ակամայից համակերպվում ենք այն դաժան մտքի հետ, որ Գյումրիում` ծայրահեղ աղքատությունն, այլևս սահմաններ չունի: Ներկայացվող տեսանյութը, երկու անչափահասներ ունեցող մի ընտանիքի մասին է:Նրանք ապրում են վարձով` հին ու կիսախարխուլ տանը: Սակայն առավել ցավալին այն է, որ նրանց երեխաներից փոքրիկը` չորսամյա Ֆելիքսը, դեռևս նորածին

Ստեփանակերտի մամուլի ակումբի ներկայացուցիչները հանդիպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Դեկտեմբերի 18-ին Ստեփանակերտի մամուլի ակումբում կայացել է արցախյան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի և ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորի հետ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տեղեկացրել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի մասին, իսկ արցախյան ոչ կառավարական կազմակերպությունների ղեկավարները ներկայացրել են իրենց գործունեությունը քաղաքացիական խաղաղարարության շրջանակներում։ Հանդիպման մասնակիցները քննարկել են

Ըստ քաղաքացու հաղորդման` փրկարար ծառայողը և մի շարք այլ անձինք դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը

Քաղաքացի Ա. Ա.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Ըստ քաղաքացի Ա. Ա.-ի հաղորդման` 2013 թվականի նոյեմբերի 23-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Նորագավիթ 1-ին հասցեում գործող «Միրաժ» գիշերային ակումբում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ փրկարար Ս. Կ.-ն իր ընկերների

«Ես աշխատել եմ ազգային անվտանգությունում եւ գիտեմ՝ ոնց են արել, ոնց են նախապատրաստել, ոնց են ծրագիր մշակել՝ հանելով Շանթենց պրոսպեկտ». «Հայկական ժամանակ»

Նոյեմբերի 5-ի գործով կալանավորվեց 14 հոգի. 14 հոգու տեսակցությունների վրա էլ վարույթ իրականացնող մարմինը արգելանք է դրել։ Կալանավորվածներից մի քանիսը պաշտպաններ չունեն, իսկ հարազատներն էլ ոչ մի տեղեկություն չունեն կալանավորվածների վիճակից։ Սույն գործով կալանավորված Ալեք Պողոսյանի համար, ով նույնպես մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար, մեկ շաբաթ առաջ է ներգրավվել հանրային պաշտպան։ «Ալեքը

Ո՞րն է Նորատ Տեր-Գրիգորյանցի հրաժարականի իրական պատճառը. «Առաջին լրատվական»

Հատված 1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի «Առաջին լրատվական»–ի հարցազրույցից: – Պարոն գեներալ, մամուլում հրապարակումներ կան այն մասին, որ Դուք դադարեցրել եք Ձեր անդամակցությունը Ռուսաստանի հայերի միությանը: Տարբեր պատճառներ են շրջանառվում մամուլում, ո՞րն է Ձեր հրաժարականի իրական պատճառը: – Ես ազատ անհատականություն եմ, հասարակական գործիչ եմ,

ՄԻԵԴ վճռի բողոքարկման համար հայկական կողմն ունի երեք ամիս ժամանակ. «Ժողովուրդ»

ՄԻԵԴ–ը որոշել է, որ Հայոց Ցեղասպանությունը «մեծ կեղծիք» որակող գործչի դատավճիռը կայացնելիս Շվեյցարիայի դատարանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի՝ խոսքի ազատության վերաբերյալ 10-րդ եւ 7-րդ հոդվածները։ Ընդ որում, ամենաուշագրավն այն է, որ իր որոշման մեջ ՄԻԵԴ-ը հղում է կատարել Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշմանը, որով Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը համարվել էր ոչ սահմանադրական։ Անշուշտ,

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031