Օրվա լրահոսը
Քաղաքապետարան. «Տարոն Մարգարյանը չի փախել, այդ ձեւակերպումը թող պահեն փախչողների համար»
«Մեզ համար անհասկանալի մնաց, ինչ էր, ինչ չէր, ինչ էին ուզում, որովհետեւ մեզ ընդհանրապես չեն մոտեցել»,- Aravot.am-ին ասաց Երեւանի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Արթուր Գեւորգյանը` անդրադառնալով երեկ Հանրապետության հրապարակում Ամանորին նվիրված միջոցառման ժամանակ Նախախորհրդարանի անդամների իրականացրած ակցիային: Պարոն Գեւորգյանի խոսքով. «Քաղաքապետը բավականին երկար է մնացել հրապարակում` մոտ մինչեւ ժամը ութը, հետո քայլելով բարձրացել է Հյուսիսային
Այրվել է տուն
Դեկտեմբերի 18-ին, ժամը 01.11-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Սայաթ-Նովա փողոցում այրվում է տնակ: Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ, մեկ ջրատար: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.40-ին, մարվել` 06.45-ին: Ամբողջությամբ այրվել է Վ.Ա.-ին պատկանող թիվ 25 տունը (մոտ 200 քմ): ԱԻՆ
Սեյրան Օհանյանն ընդունեց դեսպան Ջոն Հեֆֆերնին
Հայ-ամերիկյան երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները տեղի կունենան դեկտեմբերի 19-ին, որի ընթացքում կամփոփվեն համագործակցության նախորդ ժամանակաշրջանի ձեռքբերումները և կհաստատվեն հետագա համագործակցության հեռանկարները:
Պետրոս Մակեյան. «ՀԱԿ քաղաքական էլիտայում այսօր կան մարդիկ, որոնք քիչ են տարբերվում այսօրվա իշխանավորներից» (Տեսանյութ)
«ՀԱԿ կուսակցության քաղաքական էլիտայում այսօր կան մարդիկ, որոնք ինձ համար անընդունելի են: Նրանք իրենց բարոյական կերպարով քիչ են տարբերվում այսօրվա իշխանավորներից»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: Նա «չկայացած մարդկանց անուններ հրապարակելու մեջ իմաստ չի տեսնում»: Դառնալով ՀՀ երեք նախագահներին` պարոն Մակեյանն ասաց, որ նրանք պետք է լքեն քաղաքական արենան. «Առաջին
ՀԱՊԿ-ը հավակնո՞ւմ է լուրջ կառույց դառնալ
Aravot.am-ը փորձեց եւս մեկ անգամ հստակեցնել՝ հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության նոր փուլում կա՞ն սողանցքներ, որով ռուսական զորքերը հնարավորություն են ստանում Հայաստանի ներքին գործերին միջամտելու:
Որոշ հայեր Եվրոպայում որպես ադրբեջանցի են ներկայանում (Տեսանյութ)
Տիպիկ անեկդոտ կա, հային ասում են` գնալու ես Ռուսաստան փողը գետնին թափված է լինելու` հավաքելու ես: Մարդ գնում է ու հենց օդանավակայանում գետնին 100 դոլար է տեսնում, ոտքով հրում է ու ասում` սկսվե¯ց:
Աշոտ Մելիքյան. «Եվրոպական կառույցները պետք է ավելի նրբանկատ լինեն»
Երբ դատարանը օրինական ուժ է տալիս եւ հղում կատարում խոսքի ազատությանը, կարծում եմ, դա այնքան էլ արդարացված չէ:
Դեմ ենք պարտադիրին.սոցիալական հոլովակ (Տեսանյութ)
Բոլոր նրանք, ովքեր ծնվել են 1974թ.-ին կամ դրանից հետո, 2014թ.-ի հունվարի 1-ից նոր «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի համաձայն, ստանալու են 6.6-ից մինչև 13.0% ԿՐՃԱՏՎԱԾ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ կախված աշխատավարձի չափից: Աշխատավարձի կրճատված մասը փոխանցվելու է կենսաթոշակային մասնավոր ֆոնդերին՝ 63 տարին լրանալուց հետո վերադարձնելու պայմանով: «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» քաղաքացիական նախաձեռնություն
«Ինչ են տալու մեզ դատաիրավական բարեփոխումները, եթե…» (Տեսանյութ)
ՀՀ նոր քրեական դատավարության օրենսգրքի նախագծում իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը առաջադիմական փոփոխություններ է տեսնում. «Օրինակ՝ խափանման միջոցների տարբեր ձեւեր է սահմանվում: Չնայած այսօրվա օրենսդրությամբ էլ էր հնարավոր այնպես անել, որ խափանման միջոցը համատարած կալանքը չլիներ: Այստեղ բազմապիսի խափանման միջոցներ կան»: Պարոն Իշխանյանի խոսքով, օրենսդրական նախագծում կան որոշ դրական միտումներ, բայց. «Կան նաեւ բացասական միտումներ` օրինակ դեպոնացումը:
ՀՀ քաղաքաշինության նախարարը Տաթեւ համայնքում
«Տաթեւ» զբոսաշրջային կենտրոնի քաղաքաշինական, «Տաթեւ» վանական համալիրի պահպանական գոտու կառուցապատման խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը դեկտեմբերի 18-ին այցելեց Տաթեւ գյուղական համայնք: Տաթեւ համայնքում կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ինքնակամ կառուցապատման եւ օրենսդրական պահանջների խախտումներով հողամասերի հատկացման հարցերը, որոնք ժամանակին քննարկման առարկա են դարձել նաեւ «Տաթեւ» զբոսաշրջային կենտրոնի քաղաքաշինական խնդիրների համակարգման միջգերատեսչական հանձնաժողովում:
Յոթ սիրիացի անցել է պայմանագրային զինծառայության
Մարգարիտա Խաչատրյանը հավելեց, որ պայմանագրային զինծառայողների աշխատավարձն այս պահին 100 000 դրամ է կազմում, նրանք ապահովվում են սննդով, իսկ եթե ընտանիքներ ունեն, նրանց համար եւս ստեղծվում են համապատասխան պայմաններ:
BBC. Յանուկովիչը Ուկրաինայի տնտեսական ներուժը գրավ է դրել 15 միլիարդը ստանալու համար. Վիտալի Կլիչկո
Ուկրաինայի ընդդիմությունը նախագահ Վիկտոր Յանուկովիչից պահանջում է ասել, թե ինչ է խոսք տվել Ռուսաստանին խոշոր տնտեսական կենսաապահովման դիմաց: Գրում է «Բի Բի Սի»-ն: Ընդդիմության առաջնորդ Վիտալի Կլիչկոն Կիևում հավաքված ցուցարարներին ասել է, որ Յանուկովիչը ծախում է Ուկրաինայի անկախությունը: «Նա հանձնել է Ուկրաինայի ազգային շահերը, հանձնել է անկախությունը, – ասել է «ՈՒԴԱՌ» կուսակցության առաջնորդը երեքշաբթի օրը,
Ակտիվիստը պնդում է, որ ոստիկանները հայհոյել ու հարվածել են իրեն (Տեսանյութ)
«Տարոն Մարգարյանը երեկ փախչում էր, երբ մենք Ծածկած շուկայի հետ կատարվածի մասին էինք հայտարարում: Նա փախավ իր շքախմբով: Մենք նրա հետեւից էինք գնում, երբ ոստիկանները մեզ բերման ենթարկեցին»,- երեկ երեկոյան Հանրապետության հրապարակում կատարված միջադեպի մասին պատմում է Նախախորհրդարանի անդամ Գեւորգ Սաֆարյանը: Նրա պատմելով, երեկ ոստիկանական պատով պաշտպանված Տարոն Մարգարյանին իրենք ուզում էին հիշեցնել քաղաքում տեղի
ՀՀ ոստիկանությունը հորդորում է` մեքենա վարելիս կամ փողոցն անցնելիս մի խոսեք բջջայինով (Տեսանյութ)
ՀՀ ոստիկանություն
Նոր Նորքի թաղապետին եւ Երեւանի քաղաքապետին հրավիրում ենք Մառի 12
Ի դեպ, մի շաբաթ առաջ էլ բախտ ենք ունեցել առնետի հետ վերելակով 9 հարկ իջնել:
Պետրոս Մակեյանը պահանջում է 3 նախագահների հեռացում քաղաքական արենայից
«Հայաստանի Հանրապետության երեք նախագահները պետք է քաղաքական արենայից դուրս մղվեն, որովհետև երկրում ստեղծված իրավիճակի համար պատասխանատու են երեքն էլ՝ մեկը մի քիչ շատ, մյուսը ավել քիչ»,- այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում հայտարարեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: Պարոն Մակեյանն անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի ու Սասուն Միքայելյանի «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնությանը: Նա ասաց. «Նիկոլի և Սասունի հետ
Ամուսնությունների քանակը նվազել է, ամուսնալուծությունների քանակը` ավելացել
Հայաստանում ծնելիությունն ավելի լավ վիճակում է՝ համեմատած Բելառուսի , Մոլդովայի հետ
Լևոն Հայրապետյանի նոր նշանակումը FIAS-ում
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը նշանակվել է Սամբոյի միջազգային ֆեդերացիայի /FIAS/ բանակային հանձնաժողովի քարտուղարի պատասխանատու պաշտոնին՝ 2014-2017թթ ժամանակահատվածի համար: Հայաստանի սամբոյի ֆեդերացիա
Քանի դեռ սիրում են խախտել, պետք է «չորով» զսպել. Օրինապաշտի անկյուն
Պատկերացրեք այսպիսի բան. մտնում եք որեւէ սուպերմարկետ, եւ սուպերմարկետի տասնյակ բաժիններից մեկի վրա դրված է զգուշացնող ազդանշան՝ «այս բաժինը հսկվում է տեսախցիկով»: Այսինքն՝ այս բաժնից գողություն չանել: Իսկ ողջ խանութի՞ց: Դե, պարզ է, որ գողություն չանողը ամբողջ խանութում էլ չի անի, իսկ նա, ում միայն տեսախցիկն է զսպում, իրեն ազատ կզգա մյուս բաժիններում: Որքանո՞վ է
Հանդիպում Վարդան Օսկանյանի հետ
Երիտասարդ քաղաքական գործիչների ասոցիացիան (ԵՔԳԱ) Համաշխարհային հայկական կոնգրեսի Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիայի (ՀՀԿ ԵԿԱ) հետ համատեղ շարունակում է կազմակերպել ՀՀ ԱԺ պատգամավորների հետ հանդիպումների շարքը, որոնց ընթացքում երիտասարդները հնարավորություն են ունենում ոչ միայն ծանոթանալ քաղաքական գործիչների՝ Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական գործընթացներին վերաբերող տեսակետներին, այլև արտահայտել սեփական մոտեցումները՝ երկրում առկա գործընթացների վերաբերյալ: Այս անգամ հանդիպումը ՀՀ
Անհավասար պայմաններ` ատկատների պատճառով
«Ըստ ներքին շրջանառության ինֆորմացիայի՝ ատկատների չափը տատանվում է 5-10%-ի սահմաններում: Այսինքն՝ եթե ինչ-որ բուժհաստատության տրամադրվում է, օրինակ, 100 մլն դրամի պետական պատվեր, ապա մինչեւ նրա հետ պայմանագիր կնքելը՝ նախարարությունից նրան նախապես տեղյակ են պահում, որ 5-10 մլն դրամ նա պետք է բերի եւ կանխիկ վճարի համապատասխան սուբյեկտներին: Իսկ եթե բուժհաստատությունը հրաժարվում է դրանից, ապա հիմնականում
Վարդան Պետրոսյանի վթարի գործ. ընտանիքի 2 զավակների քառասունքի օրը, տարբեր ԶԼՄ-ներում վիճարկվում էր մեղավոր-անմեղության հարցը (Տեսանյութ)
Վարդան Պետրոսյանի վթարի գործով նշանակվել էր դատահետքաբանական փորձաքննություն եւ ինչպես Aravot.am-ի եւ Panorama.am-ի զրույցի ժամանակ տեղեկացրեց տուժող Արթուր Հակոբյանի ներկայացուցիչ՝ փաստաբան Ռուբեն Բալոյանը, այն նշանակվել էր իր նախաձեռնությամբ: Փորձաքննությունն առնչվում էր «Նիվա» մակնիշի ավտոմեքենային, որը հետազոտվել էր Նաիրիի ոստիկանության տուգանային հրապարակում: Մեր այն հարցին, թե ինչ պետք է պարզեր փորձաքննությունը, Ռ. Բալոյանն ասաց. «Վթարի պահին
Կառավարությունը կին ձեռներեցներին տեղերն է նստեցնում
Կանայք` հարկային ու վարկային ճնշող քաղաքականության մասին Երեկ Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի, Գյումրու քաղաքապետարանի ու Շիրակի մարզպետարանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ կին ձեռներեցների աշխատանքների ցուցահանդես-վաճառք: Ու թեեւ ցուցահանդեսը ամանորյա թեմայով էր` գունեղ, բարձր տրամադրություն հաղորդող տաղավարներով, սակայն անչափ տխուր էր ձեռներեց կանանց շոշափած թեմաները: Նրանց մեծ մասը նեղված էին կառավարության` իրենց հանդեպ ցուցաբերած
Վերաքննիչ դատարանը փոփոխել է «Մալիբուի» մենեջերի նկատմամբ կայացված դատավճիռը
Դատարանը որոշել է պայմանականորեն չկիրառել պատիժը ՀՀ վերաքննիչ դատարանը մասնակիորեն բավարարել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Ռուբեն Հակոբյանի բողոքը` փոփոխելով նրա պաշտպանյալ, 11 հոգու պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեջ մեղադրվող վանաձորցի Ն. Ծ.-ի նկատմամբ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռը: Ն.Ծ.-ին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2009 թվականից որպես
Արջուտի դպրոցի տնօրենն արդարացվել է
Դատախազը ճառի վերջում հրաժարվել է առաջադրված մեղադրանքից Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, արդարացման դատավճիռ է կայացրել Արջուտ համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն Անդրանիկ Սողոմոնյանի նկատմամբ` հռչակելով նրա անմեղությունը: Մեղադրող դատախազ Արծվիկ Ասատրյանը դատական վիճաբանությունների փուլում` իր ճառի վերջում, հրաժարվել է առաջադրված մեղադրանքից՝ համարելով, որ հանցագործության կատարման սուբյեկտիվ կողմը բացակայում է:
Արտագաղթի պատճառով քաղցկեղի ցուցանիշը նվազե՞լ է. Ա1+
ՀՀ-ում տարեկան 8.000 մարդու մոտ հայտնաբերում է քաղցկեղ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Բազիկյանը: Ընդհանուր առմամբ՝ ՀՀ-ում քաղցկեղի աճ կա: 2008թ. համեմատ հիվանդության 13.4 տոկոս աճ է գրանցվել, 6, 7 տոկոսով պակասել են մահացությունները: Բայց նաեւ մի ուշագրավ թիվ այս ֆոնին. 2012թվականին հիվանդության աճի տեմպերը 2 տոկոսով նվազել
Զոռով ոչինչ չի ստացվի
Որպեսզի Ռուսաստանը կարողանա գաղութացնել, հպատակեցնել նախկին խորհրդային հանրապետությունները, նա պետք է առաջարկի ավելի բարձր մշակույթ (մշակույթ, իհարկե, ոչ «երգուպար» նեղ իմաստով), քան ունեն այդ նորանկախ պետությունները, առաջարկի նրանց արդիականացման ծրագիր: Թե չէ՝ եթե գազը ձրի էլ տան կամ, մասնավորապես, Հայաստանում ամեն մի կիլոմետրի վրա «Սմերչ» կամ «Իսքանդեր» տնկեն, միեւնույն է՝ գաղութացում չի ստացվի: Մենք հասել
Փիլիսոփա բասն ու «տիեզերական» խմբավարը նշում են հոբելյանները
Մեծանուն արվեստագետների մոտ գործում է չգրված օրենք. սեփական ծննդյան օրերն ու հատկապես հոբելյանները նշել հանդիսատեսի հետ: Դրան հավատարիմ են նաեւ անվանի երաժիշտներ՝ օպերային բաս Բարսեղ Թումանյանն ու խմբավար Հովհաննես Չեքիջյանը: Եվ քանի որ ՀՀ մշակույթի նախարարությունն ու Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոփչյանի գլխավարությամբ, հավատարիմ են իրենց որդեգրած աշխատաոճին՝ մեր դասական երաժշտարվեստի գործիչներին մեծարելուն եւ
ՍԴ-ն ուսումնասիրում է ԱԺ պատգամավորների դիմումը. «Ա1+»
Սահմանադրական դատարանն ընդունել է ԱԺ 4 խմբակցությունների դիմումը «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքի որոշ դրույթների սահմանադրականությունը վիճարկելու մասով։ Ինչպես «Ա1+»-ին տեղեկացրեց ՍԴ մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանը, դիմումն արդեն ուսումնասիրում է ՍԴ դատավորներից մեկը, որից հետո կգումարվի աշխատանքային նիստ, որի դրական եզրակացությունից հետո ՍԴ նախագահը կնշանակի նիստի օրը։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ


















































