Օրվա լրահոսը
Թիվ 3-րդ հանրային լողափում փրկել են 23-ամյա խեղդվող երիտասարդին
Քիչ առաջ ՀՀ Արտակարգ իրավիճակներին նախարարության փրկարար ծառայության Սևանի ջրափրկարարները Սևանա լճի թիվ 3-րդ հանրային լողափում հերթապահության ժամանակ կարողացել են փրկել մի երիտասարդի կյանք: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը shamshyan.com-ին հայտնել է, որ ջրասուզակները ջրից դուրս են բերել 23-ամյա Արամազդ Ավետիսյանին, ում առաջին օգնություն ցուցաբերելուց հետո հանձնել են Սևանի շտապ օգնության բրիգադին: Ըստ շտապ օգնության բրիգադի՝ երիտասարդի
«Հենց այնտեղից դուրս եկա Գրողների միությունը սոդոր-գոմորի կվերածվի». Լեւոն Անանյան
Լեւոն Անանյանի կարծիքով, ենք գրողներից ավելին ենք պահանջում:
«Ավելի մաքուր Երեւան» ծրագրին մասնակցել է ԱՄՆ դեսպանը
Մինչ օրս ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքներին մասնակցել է ավելի քան 2500 կամավոր
«Վկային հո հանգստյան գոտուց չե՞նք բերելու»
«Մալխաս ջազի» տնօրենը դատարան չէր ներկայացել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ շարունակվում է Սարգիս Բժիկյանի բողոքի քննությունը: Դատարանի թիվ 5 դահլիճի համակարգիչը մեկ շաբաթ է, ինչ խափանվել է, հետեւաբար, այս դահլիճի նիստերն արվում են այն դահլիճում, որն ազատ է, դատական նիստերի ձայնագրառման հնարավորություններ կան: Այդպիսի երեքհոգանոց դահլիճ կա.
Մահացու վրաերթ Տափերական գյուղում
Օգոստոսի 2-ին, ժամը 09:00-ի սահմաններում, «ԳԱԶ-31025» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատ-Արարատ ճանապարհի 3-րդ կմ-ին` Տափերական գյուղում, վրաերթի է ենթարկել 1993 թ. ծնված Աստղիկ Խաչատրյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց եւ մահացել: Ոստիկանության տեղեկացմամբ, վարորդը բերման է ենթարկվել ոստիկանություն: Կատարվում է քննություն:
Բերման է ենթարկվել 11 տարի հետախուզվողը
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 2-ին, ժամը 10.10-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1964 թ. ծնված Լիպարիտ Մ.-ն: Ոստիկանությունը հաղորդում է, որ նա 2002 թ. հոկտեմբերի 29-ից ՌԴ Նովոսիբիրսկի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 322 հոդվածի 1-ին մասի`ապօրինի սահմանը հատել, մեղադրանքով:
Զենք-զինամթերք` Արտաշատի ուղեկալի ճանապարհին
Օգոստոսի 2-ին, ժամը 10:25-ին, Ոստիկանության Արտաշատի բաժնում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Արտաշատի 6-րդ ուղեկալի ճանապարհին զենք-զինամթերք է թողել: Ոստիկանության հաղորդագրության համաձայն, մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է որսորդական մեկփողանի հրացան` ինքնաշեն եղանակով պատրաստված երկու փողով` ձևափոխված 7,62 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի` 18, ինքնաձիգի 5,45 մմ
Հայկական սպորտի առաջատարի դերը ստանձնել է ըմբշամարտը
Եթե վերջին 5-6 տարիներին պաշտոնական առաջնություններում տարած հաղթանակներով ու նվաճած մեդալների քանակով Հայաստանում անվիճելի առաջատարը ծանրամարտն էր, հիմա այդ դերն ստանձնել է ըմբշամարտը: 2009-12թթ. հանրապետության ազատ եւ հունահռոմեական ըմբիշները բոլոր տարիքային խմբերում ընդհանուր առմամբ արժանացել էին 76 մեդալի: Իսկ միայն այս տարի, թեեւ մրցաշրջանը նոր է կիսվել, մեր ըմբիշներն արդեն նվաճել են 20 մեդալ, ներառյալ`
«Տրանսպորտի գնի բարձրացման հարցը լուծվում է Բաղրամյան 26-ում»
Համոզված է Գագիկ Համբարյանը Քաղաքագետ Գագիկ Համբարյանը տրանսպորտի գնի թանկացման կամ էժանացման հարցում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի դերակատարությունը բացարձակապես չի տեսնում: Ըստ նրա՝ բոլորն էլ շատ լավ գիտեն, որ տրանսպորտային, ինչպես նաեւ մի շարք այլ հարցեր լուծվում են Բաղրամյան 26-ում: Իսկ տվյալ պարագայում այդ նույն Բաղրամյան 26-ում չէին կարող զիջողությունների չգնալ, որովհետեւ սա վտանգ պարունակող
55 տարի առաջ ջրի տակով նվաճվել է Հյուսիսային բեւեռը (ֆոտոշարք)
Ամերիկյան «Նաուտիլուս» ատոմային սուզանավը առաջինն էր, որ 1958 թվականի օգոստոսի 3-ին ջրի տակ հասավ Երկիր մոլորակի Հյուսիսային բեւեռ: «Արեւի լույս» հույժ գաղտնի արշավը մեկնարկել է նույն տարվա հուլիսի 23-ին: Նավի 116 հոգանոց անձնակազմը ոչինչ չգիտեր: Եվ միայն բեւեռ հասնելուց հետո է նավապետ Ուիլյամ Անդերսոնը հայտարարել, որ իրենք Հյուսիսային բեւեռում են: «Նաուտիլուս» ատոմային սուզանավը շահագործվել է
Գալուստ Սահակյանը Րաֆֆի Հովհաննիսյանին պրիմիտիվ քաղաքական գործիչ է համարում
«Ոչ իշխանական, ոչ էլ ընդդիմադիր ուժերը չեն կարող արձագանքել, որովհետեւ ոչ թե նոր խաղի կանոններ ստեղծելու խնդիր կա, այլ Րաֆֆի Հովհաննիսյանը պարզապես խաղընկեր է ման գալիս, ինչը, կարծում եմ, շատ պրիմիտիվ է որպես քաղաքական գործիչ: «Ժառանգությունից» կամ Րաֆֆի Հովհաննիսյանից որեւէ բովանդակային քննարկում կամ նոր մոտեցումների ձեւավորում չեմ սպասում»,- «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ համազգային կլոր
Ի՞նչ է սպասվում Վրաստանում հոկտեմբերի 27-ին
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը «Առավոտի» հետ զրույցում, խոսելով Վրաստանում հոկտեմբերի 27-ին սպասվող նախագահական ընտրությունների մասին, հատ-հատ վերլուծեց, թե նրանցից յուրաքանչյուրը ընտրվելու դեպքում ինչ քաղաքականություն կարող է վարել մեր երկրի եւ առհասարակ Վրաստանում ապրող հայերի հանդեպ: Ըստ նրա՝ Վրաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացը կարեւոր է հայերիս համար այն առումով, որ Վրաստանը այն միակ երկիրն է, որի միջով
Վրաստանի նախագահի 24 թեկնածուներից ո՞ր մեկի ընտրությունն է ձեռնտու հայերիս
«Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում 26 թեկնածուներից գրանցել են 24-ին, երկուսին մերժել են, քանի որ նրանք ունեցել են երկքաղաքացիություն, իսկ Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ արգելվում է երկքաղաքացիություն ունեցող անձանց առաջադրվել որպես թեկնածուներ»,- այսպես ներկայացրեց հոկտեմբերի 27-ին Վրաստանում սպասվող նախագահական ընտրություններից առաջ այդ երկրում քաղաքական իրավիճակը քաղաքագետ Գագիկ Համբարյանը: Մեր զրուցակցի կանխատեսմամբ՝ պայքարը գնալու է երեք թեկնածուների միջեւ:
Ֆեմինացում՝ Հայաստանի պետական նվագախմբերում
Ժամանակակից սիմֆոնիկ նվագախմբի կառուցվածքը պատկանում է 18-րդ դարի վիեննական դպրոցի ներկայացուցիչ, կոմպոզիտոր Հայդնին: Այդ նվագախմբերն ունեին կամերային կազմ: Հետո արդեն, հարյուրամյակների ընթացքում, նվագախմբում ընդգրկված երաժիշտների թիվն ավելացավ: Այսօր արդեն դա կազմում է 82-110 նվագախմբի արտիստ: Չգրված մի օրենքով նվագախմբերում ընդգրկվում էին միայն տղամարդ երաժիշտներ: Հետաքրքիր է, որ այդ «օրենքը» գործեց մինչեւ 20-րդ դարի 70-ական թվականներ:
Ամերիկայի հայտնագործումը այսօր է սկսվել
1492 թվականի օգոստոսի 3-ին է մեկնարկել իտալական Գենույա քաղաքի բնակիչ, ճանապարհորդ Քրիստոֆոր Կոլոմբոսի անդրանիկ ճանապարհորդությունը դեպի Հնդկաստան: Կոլոմբոսը հույս ուներ գտնել Հնդկաստան տանող ծովային կարճ ճանապարհ, բայց բացահայտեց Ամերիկան: Հենց այս օրը «Սուրբ Մարիա», «Պինտա», «Նինիա» նավերը դուրս եկան նավահանգստից եւ ափ հասան մոտ երկու ամիս անց` 1492 թվականի հոկտեմբերի 12-ին` Կուբայի մոտ: 1493-1496 հատվածում
Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 250 անգամ
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հուլիսի 28-օգոստոսի 3-ը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1200 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ քայլերի արդյունքում հակառակորդի ակտիվությունը կասեցվել է և հայ դիրքապահները շարունակել են վստահորեն
«Ամենասովորական օրը տոն էր դարձնում»
Մարդկային կորստի ցավը. հրադադար Երեւանցի Նարեկ Մարգարյանը դեռեւս դպրոցական տարիներին որոշել էր, որ հայտնի գինեգործ է դառնալու, եւ իր պատրաստած գինին խմելու են աշխարհի տարբեր անկյուններում: «Նարեկս մտադրություն ուներ ընդունվելու Ագրարային համալսարանի գինեգործության բաժին: Ուզում էր գինեգործ դառնալ. ասում էր՝ տակառիկներ եմ սարքելու եւ զբաղվեմ գինեգործությամբ: 8-րդ դասարանում դասընկերների հետ էքսկուրսիա էր գնացել գինու գործարան
Լեւոն Անանյանը չէր Աստծուն գժանոց ուղարկում
ՀԳՄ նախագահի դիտարկումները Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) նախագահ Լեւոն Անանյանը «Առավոտի» հետ զրույցում շեշտեց, որ հասարակական խառը իրավիճակի եւ մշակույթի հանդեպ այսքան քամահրական վերաբերմունքի պարագայում շատ կարեւոր է ստեղծագործական միությունների մասին օրենքի ընդունումը, որովհետեւ, նրա ձեւակերպմամբ, իրենց «հրամցված» հասարակական կազմակերպությունների մասին օրենքով իրենք դասվում են կատու պահողների կամ գարեջուր խմողների հկ-ների շարքում: «Արդեն 10 տարի
Շարքայինը նմանակել էր հրամանատարին
Հարուցվել է քրեական գործ Զինվորական գործերը, որպես կանոն, դատարանում ընթանում են արագացված ընթացակարգով: Մեղադրյալներն ընդունում են իրենց մեղքը, սակայն պատժաչափը հետագայում բողոքարկում բարձրագույն դատական ատյաններում: Այդպիսի արագացված քննության եւ դատական ակտի դեմ բողոք կա ՀՀ վերաքննիչ քրեական եւ զինվորական դատարանում: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ադամյանի նախագահությամբ քննվել էր ՀՀ ՊՆ զորամասերից մեկի
Բարսեղը երկու հատ «5» ստացավ
Այսօր լրանում է մեր նշանավոր երգիչ Բարսեղ Թումանյանի 55-ամյակը: «Առավոտը» շնորհավորելով արվեստագետին՝ մաղթում է ոչ թե նրան, այլ մեր պետությանը՝ ավելի արդյունավետ օգտագործել նրա տաղանդը: Կարդացեք «Առավոտ» օրաթերթ
Բարսեղ Թումանյանի որակները թույլ են տալիս լինել գեղարվեստական ղեկավար
Այսօր օպերային ճանաչված երգիչ Բարսեղ Թումանյանի ծննդյան օրն է. լրանում է նրա 55-ամյակը: Անկասկած, կլինեն շնորհավորանքներ, այդ թվում՝ նաեւ՝ բարձր մակարդակով, նորից ու նորից կնշվեն արվեստագետի վաստակը, ծառայությունները, հատկապես կընդգծվի այն հանգամանքը, որ Բարսեղ Թումանյանը այն եզակիներից էր, որ երիտասարդ հասակում կանգնեց մեր օպերային բեմի մեծերի կողքին՝ վստահաբար կատարելով ինչպես հայ, այնպես էլ համաշխարհային օպերային
Վասն կանանց կարողությունների զարգացման եւ արտագաղթի նվազեցման
Հուշագիրը ստորագրվել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում:
Այս տարի Հայաստանին տրամադրվել է 22,1 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն
ԱՄՆ-ին բաժին է ընկել Հայաստանին փոխանցված մարդասիրական օգնության ընդհանուր ծավալի 21,2%-ը, Եվրամիության երկրներին` 24.4%-ը, ԱՊՀ երկրներին` 2.5%-ը:
Չզիջել զոռբաներին
Գրեթե բոլոր, հատկապես «պիկ» ժամերին ավտոմեքենաները Կոմիտաս փողոցի երրորդ շարքում հերթ են կանգնում՝ դեպի ձախ՝ Վաղարշյան փողոց եւ Դավիթաշենի կամուրջ շրջվելու համար: Մեծ մասը խելոք հերթ են կանգնում, բայց անպայման գտնվում են «աչքաբաց ճարպիկներ», որոնք քշում են երկրորդ՝ ազատ շարքով, իսկ հետո ինչ-որ մի պահի փորձում են հերթից դուրս լկտիաբար խցկվել ձախ՝ անհրաժեշտ շարքի մեջ:
Ահա թե ինչու է գերում կանանց սերֆինգը (ֆոտոշարք)
Լուսանկարներում սերֆինգի աշխարհի ամենասեքսուալ աղջիկ վարպետներն են
Հայաստանն ու սփյուռքը ակնհայտորեն չեն կարողանում իրացնել միմյանց պոտենցիալը
Մինչեւ այժմ ձեւակերպված չեն Հայաստանի եւ սփյուռքի օրակարգային խնդիրները, չկա փոխադարձ ամբողջական ճանաչողություն:
Օգոստոսի 1-7-ը կրծքով կերակրման շաբաթն է
Մայրերը ճիշտ կանեն, եթե իրենց երեխաներին կերակրեն առնվազն մինչեւ վեց ամսականը լրանալը:
Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի նոր սեփականատերը նախագահի եղբա՞յրն է
Մադլեն Թաշյանը, ով կոմբինատում փոխարինում է ամուսնուն` Սերոբ Տեր-Պողոսյանին, որը պատիժ է կրում մանկապղծության մեղադրանքով, մտադիր է վաճառել «Մետալ Փրինս» ընկերության բաժնետոմսերը:
Մաշտոցի պուրակը մի՛ դարձրեք «Հարսնաքար»
Լրագրողին տարածքից հեռացնելուց առաջ նախ ճշտեք տարածքի կարգավիճակը, որտեղ տեղի է ունենում հանդիպումը։
Մայրաքաղաքում հեծանվային կանգառներ կտեղադրվեն
Քաղաքապետարանը պատրաստակամ է քննարկելու նախաձեռնությանն առնչվող կառուցողական ցանկացած առաջարկ: