Օրվա լրահոսը
ՄՕԿ-ի նախագահը քննադատել է քաղաքական գործիչներին
Միջազգային օլիմպիական կոմիտեի նորընտիր նախագահ Թոմաս Բախը քննադատել է այն քաղաքական գործիչներին, որոնք հրաժարվել են այցելել Սոչիի ձմեռային օլիմպիական խաղեր: «Եթե քաղաքական գործիչը հայտարարություն ունի անելու, պետք է համարձակություն ունենա դեմ առ դեմ իր կարծիքն ասել մյուս քաղաքական գործչին, այլ ոչ թե դրա համար օգտագործի աթլետներին ու սպորտը: Քաղաքական գործիչները պետք է աջակցեն մարզիկներին», –
«Ուկրաինացիների հաղթանակը՝ նաեւ Ազատ Հայաստանի հաղթանակն է»․ Ռուբեն Մեհրաբյան
«Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանից «Aravot.am»-ը հետաքրքրվեց, թե որքա՞ն կարող է դիմադրել Մայդանը՝ հաշվի առնելով վերջին օրերի ցավալի իրադարձությունները, որքա՞ն կարող են համառել Ռուսաստանի իշխանությունները, եւ առհասարակ, նախկին խորհրդային միության երկրների նկատմամբ ազդեցության առումով Մայդանում տեղի ունեցող վերջին գործընթացները Մոսկվայի հեռահար նպատակները մոտեցնո՞ւմ են, թե՞ ընդհակառակը: «Յանուկովիչի ռեժիմի մի շարք բռնի գործողություններից
«Այսօրվա համակարգը պաշտպանում է բիզնես շահը, ոչ թե`բնության, շրջակա միջավայրի». (Տեսանյութ)
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության մասին» նոր օրենքի նախագիծը Ազգային Ժողովին է ներկայացվել այնպիսի փոփոխություններով, որոնց մասին տեղյակ չեն պահվել նախագծի աշխատանքային խմբի որոշ անդամներին: Այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց այդ աշխատանքային խմբի անդամ Համահայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչ Լեւոն Գալստյանը: Մեր այն հարցին թե ինչպես է գնահատում նոր օրենքը, պարոն Գալստյանն ասաց. «Այս տարբերակով օրենքի նախագիծը
Սերգեյ Մովսիսյանը կխաղա Ջիբրալթարի բաց մրցաշարում
Վաղը Ջիբրալթարում մեկնարկում է շախմատի միջազգային ավանդական փառատոնը, որի շրջանակներում կայանալու է նաեւ բավականին ուժեղ կազմ ունեցող «Masters» մրցաշարը (շվեյցարական մրցակարգ, 10 տուր): Ուժեղագույնների պայքարին մասնակցելու հայտ ներկայացրել են 236 շախմատիստներ, որոնցից 82-ը կրում է գրոսմայստերի կոչում: Ջիբրալթարում հանդես են գալու այնպիսի անվանի շախմատիստներ, ինչպիսիք են Սերգեյ Մովսիսյանը, Մայքլ Ադամսը, Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Վասիլի Իվանչուկը եւ
30 տարվա ոստիկանը քննադատում է համակարգը. «Անմակարդակ են»
Ոստիկանության երեսուն տարվա աշխատակից, նախկին տեղամասային տեսուչ, հետաքննիչ Ռուդիկ Ներսիսյանը պնդում է, այսօրվա ոստիկանները միայն արտաքին փոփոխություն են կրել, իսկ վարքով, նախկին ոստիկանի բնորոշմամբ «անմակարդակ» են: «Այսօրվա ոստիկանները համակարգիչներով են աշխատում, ավելի սոլիդ հագնված ման են գալիս, բայց չեմ գտնում, որ այսօրվա ոստիկանն ունի առաջվա ոստիկանի հոգեբանությունը: Անմակարդակ են, այսինքն, առաջվա ոստիկանի պես սրտացավ ու
«Խնդիրը այն է, որ Վոլոդյա Ավետիսյանի հիշողությունը, նրա սխրագործությունները ուզում են ոչնչացնել». Արման Սուլեյմանյան․ (Տեսանյութ)
«Երբ որ մենք Վոլոդյա Ավետիսյանի ընկերներին սկսեցինք խնդրել 20 տարի վաղեմություն ունեցող կադրերը, եւ նրանք ասացին, որ չկա, տվել ենք ուրիշին, չենք կարող ասել եւ այլն, մենք հասկացանք, որ պետական ապարատը շարունակում է ոչնչացնել Վոլոդյա Ավետիսյանի հիշողությունը»,- հունվարի 27-ին «Անազատամարտիկը» ֆիլմի առաջին ցուցադրության ժամանակ Aravot.am-ին հայտնեց ֆիլմի հեղինակ Արման Սուլեյմանյանը: Նա Վոլոդյա Ավետիսյանի դեպքը համեմատում
Աշտարակ–Արտաշավան հատվածում ձնախառն անձրև է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27–ին` ժամը 21.30–ի դրությամբ Ախուրյանի, Աշոցքի, Թալինի, Արթիկի, Սպիտակի, Արագածի, Ապարանի և Կոտայքի տարածաշրջաններում ձյուն է տեղում : Արթիկ-Ալագյազ, Արթիկ – Մարալիկ ճանապարհահատվածներում և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում քամի է , տեղ-տեղ մերկասառույց՝ ճանապարհը բաց է : Աշտարակ – Արտաշավան հատվածում ձնախառն անձրև է: Ավտոճանապարհներին կատարվում են
ԱԳ նախարարն ընդունեց Շվեյցարիայի ԱԳՆ պետքարտուղարին
Հունվարի 27-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ-ում նախագահող Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչության պետքարտուղար Իվ Ռոսյեին։ Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը կարևորել է ԵԱՀԿ շվեյցարական նախագահության նախաձեռնություններն՝ ուղղված կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացմանը և հայտնել Հայաստանի աջակցությունը ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի նախագահության առաջադրած օրակարգի իրականացմանը։ Զրուցակիցներն անդրադարձել են ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար
ԵԽԽՎ նախկին նախագահը հայ-ադրբեջանական հարաբերություններում «ռիվոկ» է ակնկալում
«Ձեզ տեսնենք Հայաստան և Ադրբեջան, պետք է ռիվոկ կատարեք և առաջընթաց գրանցեք հակամարտության կարգավորման հարցում»-այսօր ԵԽԽՎ Ձմեռային նստաշրջանի առաջին օրը, հրաժեշտ տալով Վեհաժողովի նախագահի պաշտոնին և վերլուծելով իր՝ նախագահի պաշտոնում կատարած գործունեությունը, այսպիսի կարծիք հայտնեց ԵԽԽՎ նախկին նախագահ Ժան Կլոդ Մինյոնը: Մասնավորապես անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերությունների սերտացմանն ու խնդրի կարգավորմանը՝ պարոն Մինյոնը նշեց. «Կարծում եմ՝ ինձ
«Թեղուտի վնասը հաշվարկվել է բնափայտով, իսկ նոր օրենքով այդպես չի լինի»․ (Տեսանյութ)
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության մասին» (ՇՄԱԳ) նոր օրենքի նախագիծը, որն արդեն ներկայացված է Ազգային ժողովին, բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը համարում է հավասարակշռված օրենք: Այսօր Ամերիկյան համալսարանում նախագծի քննարկման ժամանակ փոխնախարարը կարծիք հայտնեց, որ այն հավասարակշռված է, քանի որ մի շարք դրույթներ են հաշվի առնվել. մի կողմից, որ չխոչընդոտեն Հայաստանի տնտեսության զարգացմանը, մյուս կողմից` բյուրոկրատական խոչընդոտներն
Արտակ Բուդաղյանի պաշտոնը բարձրացրել են. Հոր կարծիքով՝ դա ոչ մի կապ չունի հայտնի միջադեպերի հետ․ NEWS.am
Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած կրակոցների արդյունքում եղբորը կորցրած եւ վիրավորված գնդապետ Արտակ Բուդաղյանի պաշտոնը բարձրացրել են։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նրա հայրը՝ Էմիլ Բուդաղյանն ասաց, որ ԼՂՀ-ում գնդի հրամանատար Արտակ Բուդաղյանը երկու օր առաջ նշանակվել է Եղեգնաձորում կորպուսի հրամանատարի տեղակալ։ Գնդապետը դեռ ԼՂՀ-ում է, չի անցել նոր աշխատանքին։ Որդու առաջընթացը
Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի վերջին դիվերսիոն գործողությունների հարցը՝ ԵԽԽՎ-ում
ԵԽԽՎ Ձմեռային նստաշրջանի այսօրվա նիստի ընթացքում ԵԽԽՎ Նախարարների խորհրդի նախագահ Սեբաստիան Կուրցի ելույթից հետո տեղի ունեցավ պատվիրակների հետ հարցուպատասխան: Ադրբեջանցի պատվիրակ Գանիրա Փաշաևան, ԵԽԽՎ ամբիոնից խեղաթյուրելով իրավիճակը, ներկայացրեց, թե իբր օրեր առաջ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հայկական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը և դիվերսիոն գործողություններ իրականացրել՝ կրակելով խաղաղ բնակչության վրա: Այնուհետև հետաքրքրվեց, թե ո՞րն է Վեհաժողովի վերաբերմունքը:
Լոս Անջելեսում անցկացվել է «Գրեմի»-ի 56-րդ մրցանակաբաշխությունը․ «Ամերիկայի ձայն»
«Տարվա լավագույն ձայնագրություն» անվանակարգում հաղթող են ճանաչվել Ֆրանսիայից «Դեֆթ Փանք» դուետը՝ «Get Lucky» կատարման համար, որը ձայնագրվել է երաժիշտներ Ֆարելի և Նայլ Ռոջերսի մասնակցությամբ Լոս Անջելեսում կիրակի ուշ երեկոյան կայացել է «Գրեմի» 56-րդ մրցանակաբաշխությունը, որի ընթացքում «Տարվա լավագույն ձայնագրություն» անվանակարգում հաղթող են ճանաչվել Ֆրանսիայից «Դեֆթ Փանք» դուետը՝ «Get Lucky» կատարման համար, որը ձայնագրվել է երաժիշտներ
Հարություն Մեսրոբյանը` Ջհանգիրյանին. «Զապորոժեցը» պետք է փոխել
Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը` ՊԵԿ-ֆիննախ բանավեճի մասին
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը Հայկական բանակի կազմավորման 22-ամյակին ընդառաջ
Վաղը՝ 2014 թ-ի հունվարի 28-ին նշվում է Հայկական բանակի կազմավորման 22-ամյակը: Բանակ, որը ՀՀ Սահմանադրությամբ կոչված է ապահովելու Հայաստանի Հանրապետության անվտանգությունը եւ պաշտպանությունը: Չնայած բազմաթիվ դժվարություններին՝ ՀՀ զինծառայողները՝ սպաները եւ շարքային զինվորները, շարունակում են կատարել օրենքով սահմանված իրենց պարտականությունները: Տոնական օրվա հետ կապված չենք կարող չարձանագրել զինված ուժերում գոյություն ունեցող խնդիրները, որոնց չլուծվածության հետեւանքով տեղի
Ուղիղ միացում. «Դեմ առ դեմ»` Անուշ Սեդրակյան եւ Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի եւ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի միջեւ բանավեճը: Թեման՝ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը:
Դմիտրի Պևցով. «Ես սիրահարված եմ Թարիվերդիևի երաժշտությանը»
Արամ Խաչատրյան համերգասրահում այսօր Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես կգա համերգային ծրագրով՝ նվիրված Միքայել Թարիվերդիևին: Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի խոսքով՝ համերգի շրջանակներում կհնչեն Թարիվերդիևի Ջութակի կոնցերտը և հայտնի ու սիրված կինոնկարների համար կոմպոզիտորի գրած մեղեդիները, ինչպես, օրինակ, «Գարնան 17 ակնթարթ», «Ճակատագրի հեգնանք» և այլն: «Այն, ինչ այսօր պիտի
Հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից
Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունվարի 25-ին, ժամը 15.45-ին, Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից բերման է ենթարկվել 1971 թ. ծնված Արազ Մ.-ն, որը 2013 թ. սեպտեմբերի 30-ից ՌԴ Կարաչաևո Չերկեսկի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 327 հոդվածի 3-րդ մասի /կեղծ փաստաթղթերի պատրաստում և իրացում/ մեղադրանքով: ՀՀ ոստիկանություն
Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում քամի է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27–ին` ժամը 17.30–ի դրությամբ, Անիի, Ախուրյանի, Աշոցքի, Թալինի, Արթիկի, Սպիտակի, Արագածի, Ապարանի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում : Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում քամի է, տեղ-տեղ մերկասառույց՝ ճանապարհները բաց են: Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ՝ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: Միջպետական և հանրապետական
«Հանրակրթական Դիջիթեք-2014», կամ մոբիլ դպրոց
«Մոբիլ դպրոց». այսպիսին է փետրվարի 3-7-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում անցկացվելիք 6-րդ Հանրակրթական Դիջիթեքի կարգախոսը: Վարպետության դասեր, բաց պարապմունքներ, կլոր սեղաններ, ցուցադրություններ, ներկայացումներ կրթահամալիրի դպրոցներում, որին կմասնակցեն սովորողներ, դասարաններ, դպրոցներ, դասավանդողներ, կրթական ոլորտի ներկայացուցիչներ, ծնողներ: Դիջիթեքի կազմակերպմանն աջակցում է ՀՀ ԿԳՆ-ն, տարբեր կազմակերպություններ, ԶԼՄ-ներ: Հունվարի 14-ից մեկնարկել է ստուգատեսի հայտերի ընդունումը: Արդեն գրանցվել է ավելի քան 600
Հայ-թուրքական արձանագրություններից Հայաստանի ստորագրությունը հետ կանչելու ժամանակն է (տեսանյութ)
2009թ. հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո միայն մի երկիր՝ Շվեդիան է ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: ՀՅԴ Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը ընդունում է, որ Ցեղասպանության միջազգայնորեն ճանաչման դանդաղումը կապված է հենց այդ արձանագրությունների գոյության հետ. «Շվեդիայի խորհրդարանը ընդամենը մեկ քվեի առավելությամբ կարողացավ ճանաչել Ցեղասպանությունը, եւ նրանք, ովքեր դեմ էին ճանաչմանը՝ հենց դրանով էին պայմանավորում իրենց դեմ
ՀԱՊԿ-ը չի արձագանքում սահմանին տեղի ունեցած մարտական գործողություններին. «Ազատություն» ռադիոկայան
ՀԱՊԿ պայմանագրի 4-րդ հոդվածում կարդում ենք.- «Եթե կազմակերպության անդամ-պետություններից մեկը ենթարկվում է ագրեսիայի (զինված հարձակման, որը սպառնում է [նշված անդամ-պետության] անվտանգությանը կայունությանը, տարածքային ամբողջականության և ինքնիշխանությանը), ապա անդամ-պետությունների կողմից այդ ագրեսիան կդիտարկվի ագրեսիա ընդդեմ պայմանագրի բոլոր անդամ-պետությունների: Անդամ-պետություններից որևէ մեկի նկատմամբ ագրեսիայի դեպքում (զինված հարձակման, որը սպառնում է [նշված անդամ-պետության] անվտանգությանը կայունությանը, տարածքային ամբողջականության ու
ԵԽԽՎ-ն նոր նախագահը Անն Բրասյուրն է
Այսօր մեկնարկեց ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը: Նստաշրջանի առաջին օրը կայացավ վեհաժողովի նախագահի ընտրությունը: Ավանդաբար Վեհաժողովի քաղաքական խմբերի միջեւ պայմանավորվածության համաձայն՝ նրանցից մեկի կողմից առաջադրված ներկայացուցիչը դառնում է ԵԽԽՎ նախագահ։ Չնայած պետք է ԵԽԽՎ նախագահ դառնար Լիբերալ-դեմոկրատների ներկայացուցիչը, սակայն իր թեկնածությունն էր առաջադրել նաև եվրոպական դեմոկրատների խմբի նախագահ Ռոբերտ Վորլտերը։ Այնուամենայնիվ, քվեարկության արդյունքում ԵԽԽՎ նախագահ ընտրվեց Լիբերալ-դեմոկրատների
Նախատեսված է Հայաստանի ԿԳ նախարարի պաշտոնական այցը Վրաստան. «Հարավային դարպաս»
Մոտակա օրերին նախատեսվում է Արմեն Աշոտյանի պաշտոնական այցը Վրաստան: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ջավախքում առկա են բազում կրթական խնդիրներ, որոնք օր-օրի ավելանում են հրավիրում ենք երկու նախարարների ուշադրությունը դասագրքային խնդիրների շուրջ: Ըստ «Հարավային դարպաս»– ի, Ջավախքի հայկական դպրոցներում առկա են թե կրթական, թե շենքային խնդիրներ, սակայն կարևորագույնը դասագրքերի խնդիրն է: Բանն այն է, որ Վրաստանի ԿԳ
«Վարդան Ղուկասյանն էնքան թափ ունի, որ նրա համար հնարավոր է նույնիսկ հանրապետության ոստիկանապետ փոխվի». լրագրող
Կյանքը ցույց է տալիս, որ Գյումրիում ոչ գեներալ մարզպետներ փոխելով, ոչ դատախազ, ոստիկանապետ փոխելով զենքի գումարը չի փոխվում: Մաթեմատիկայի մեջ էդպիսի բան կա, չէ՞, գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում: Հիմա էդ պաշտոնյաների տեղափոխումից Գյումրիում առկա զենքի գումարը չի փոխվում:
Նախախորհրդարանը շնորհավորում է ազգային բանակի 22-րդ տարեդարձի առթիվ
Նախախորհրդարանը շնորհավորում է հայ ժողովրդին ազգային բանակի 22-րդ տարեդարձի առթիվ: Սա քաջ ու անձնուրաց, հայրենիքին անմնացորդ նվիրված մարդկանց տոնն է։ Հայոց բանակը ստեղծվեց պատերազմի ահեղ օրերին ողջ ազգի հավաքական ուժով ու ջանքով, կամավորության ու անձնուրացության ոգով, և հենց դա ապահովեց մեր հաղթանակը, ազատությունն ու արժանապատվությունը: Մենք շնորհավորում ենք հայ զինվորներին ու սպաներին, ազատամարտիկներին, կամավորներին, բոլոր
Интерфакс. Լեհ լրագրողները հայտնել են, որ «Բերկուտ»-ն իրենց ծեծել է
Լեհական հանրային հեռուստատեսության լրագրողներ Բելսատ Յուրի Վիսոցկին և Սերգեյ Մարչուկը հայտնել են, որ երկուշաբթի գիշերը Չերկասիում «Բերկուտ»-ի ոստիկաններն իրենց ծեծել են: Հայտնում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը: «Մենք Չերկասիում էինք, երբ սկսվեց գրոհը, որը տևեց 30 րոպե», – պատմել է Վիսոցկին Կիևում ճեպազրույցի ժամանակ՝ ավելացնելով, որ գրոհի ժամանակ իրավապահները ծեծում էին բոլորին, այդ թվում՝ լրագրողներին: Վիսոցկիի գլխին
Վրաերթ Նար-Դոսի փողոցում
Հունվարի 25-ին, ժամը 22.35-ին, ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 22.30-ին, մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 1941 թ. ծնված Լադիկ Ղ.-ն, ում հարազատները հայտարարել են, որ նա վնասվածքները ստացել է Երևանի Նար-Դոսի փողոցում վրաերթի հետևանքով: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Թաթուլ Մանասերյանը՝ Զարգացման եվրասիական բանկի հետազոտության մասին. «Այդ թվերին վերապահումով և կասկածներով եմ վերաբերվում»
Հակառակ դեպքում ցանկացած մեկը կարող է նույնիսկ նարդի խաղալուց էլ կանխատեսում անել, միայն տարբերությունն այն է, որ այն մեկի անունը Եվրասիական միություն է, իսկ մյուսի անունը՝ Կարապետ:
Գողություն Արտաշատում
Հունվարի 26-ին, ժամը 08.00-ին, ոստիկանության Արտաշատի բաժին է դիմել 1977 թ. ծնված Գևորգ Մ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 04.00-ից 06.00-ն ընկած ժամանակահատվածում, պատուհանի ապակին կոտրելով, Օգոստոսի 23-ի փողոցի թիվ 61/Ա հասցեում գտնվող իր խանութից գողացել են իր անվամբ գրանցված «ՄՌ 43» տեսակի, 12 տրամաչափի, ողորկափող, երկփողանի որսորդական հրացանը, 60 հատ «Օրանժ» լիցքավորման քարտ,


















































