Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Բուդաղյանի պաշտոնը բարձրացրել են. Հոր կարծիքով՝ դա ոչ մի կապ չունի հայտնի միջադեպերի հետ․ NEWS.am

Հունվար 27,2014 20:09

Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած կրակոցների արդյունքում եղբորը կորցրած եւ վիրավորված գնդապետ Արտակ Բուդաղյանի պաշտոնը բարձրացրել են։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նրա հայրը՝ Էմիլ Բուդաղյանն ասաց, որ ԼՂՀ-ում գնդի հրամանատար Արտակ Բուդաղյանը երկու օր առաջ նշանակվել է Եղեգնաձորում կորպուսի հրամանատարի տեղակալ։ Գնդապետը դեռ ԼՂՀ-ում է, չի անցել նոր աշխատանքին։

Որդու առաջընթացը հորը քիչ է ուրախացրել, ինչպես ինքը ասաց՝  ուրախանալու ոչինչ չունի։ Հարցին, թե հնարավոր է այս պաշտոնի բարձրացումը պայմանավորված է հայտնի միջադեպով,փորձում են փոխհատուցել կամ մեղմել ձեր զայրույթը,  Էմիլ Բուդաղյանը պատասխանեց, որ արդեն ժամանակն էր նրա առաջխաղացման։ «Ակադեմիան ավարտած, տարիների աշխատանքի փորձով, առաջ են տանում էլի, դա ոչ մի կապ չունի նեղացվածության եւ այս դեպքի հետ, պետք լինի այս գործից կհրաժարվի»,- ասաց Արտակ Բուդաղյանի հայրը։

 

Մանրամասները կարող եք կարդալ՝ NEWS.am-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարեն says:

    Շատ լավ էլ կապ ունի։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031