Օրվա լրահոսը
Նաիրա Զոհրաբյանի կարծիքով` ՀՀԿ-ական ավագանիները խոհեմ կգտնվեն, եթե մասնակցեն ավագանու արտահերթ նիստի ստորագրահավաքին
Պատրաստվո՞ւմ եք Ձեր անձնական կամ ծառայողական մեքենայով միանալ ընդդեմ ուղեվարձի թանկացումների կազմակերպվող «Չենք վճարելու 150 դրամ» ակցիային`Aravot.am-ի հարցին «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց, որ ինքն անձնական մեքենա չունի, եթե ունենար` անպայման կմասնակցեր: Տիկին Զոհրաբյանն ասաց, որ երեկ ամբողջ օրը իր երիտասարդ գործընկերները` ԲՀԿ-ական պատգամավորները, իրենց անձնական մեքենաներով մասնակցել են ակցիային եւ տեղափոխել
50 դրամ վճարելով` ոչ սպասարկման նոր որակ նկատեցինք, ոչ միայն նստած մարդկանցով երեթեւեկող երթուղայիններ
Չգիտենք` ի վերջո որքա՞ն է ուռճացված տրանսպորտի սակագնի թանկացման պաշտոնական հիմնավորումը, սակայն ակնհայտ է, որ այստեղ կարիք կա փորձագիտական այլընտրանքային գնահատականների, որոնք նախ սպասում ենք կուսակցությունների շարքերը համալրած տնտեսագետներից: Ակնհայտ է, որ բողոքի գործողություն կազմակերպելուց առաջ պետք է սակագնի վերաբերյալ ալընտրանքային ու հավատ ներշնչող հաշվարկ լինի, եւ դա ումի՞ց պետք է սպասել, եթե ոչ մեր
Հացը թանկանում է
Մեկ այլ խանութի աշխատակցուհին մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց խանութում լավաշը թանկացել է 20 դրամով, սովորական հացը՝ 10 դրամով։
Բերման են ենթարկվել երկու ակտիվիստներ
Այս պահին քաղաքապետարանի դիմաց տրանսպորտի թանկացման դեմ բողոքի ակցիայի հետ կապված ոստիկանները բերման ենթարկեցին երեք ակտիվիստների եւ տարան բաժին: Ակտիվիստներից մեկի անունը Գեւորգ Հարությունյան է: Թե ինչու բերման ենթարկեցին երիտասարդներին, Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը որեւէ պարզաբանում չտվեց: Նելլի ԲԱԲԱՅԱՆ
«Բարսելոնան» կմարզի Գուս Հիդինգը՞, թե՞ Խերարդո Մարտինոն
Մինչ անգլիական մամուլը հոլանդացի մարզիչ Գուս Հիդինգի հեռանալը «Անժիից» կապում է նրա՝ «Բարսելոնա» տեղափոխվելու հետ, իսպանական Marca-ի փոխանցմամբ կատալոնյան ակումբի ղեկը երեք տարով «տրվում» է արգենտինացի մասնագետ Խերարդո Մարտինոյին: Առայժմ այդ մասին պաշտոնական ոչ մի հայտարարություն չկա, սակայն աղբյուրին հայտնի է դարձել, որ «Բարսելոնայի» ներկայացուցիչը երեկ բանակցում էր արգենտինացի 50-ամյա մարզչի հետ: Աշոտ
«Պատգամավոր Ջհանգիրյանը հնարավորություն չի ունեցել վերաձեւակերպել իր արտահայտությունները եւ փորձել է շտկել դատարանում»
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հուլիսի 16-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Սիմիզար Հովսեփյանը հրապարակել է «Մատաղիսի գործով» արդարացվածներ Արայիկ Զալյանի,Մուսա Սերոբյանի, Ռազմիկ Սարգսյանի Գագիկ Ջհանգիրյանի դեմ` պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման (վիրավորանքի եւ զրպարտության համար 300 000-ական դրամ), հրապարակային ներողություն խնդրելուն պարտավորեցնելու և հայցվորների անմեղության կանխավարկածի իրավունքի
Այսուհետ միգրանտների կյանքը Ռուսաստանում էլ ավելի է վատանալու
Բայց այստեղ ամենակարեւորն այն է, որ մեր համազգային վրդովմունքի մեջ մի պահ մոռացանք, որ այսօր Ռուսաստանում շատ հաճախ հենց նման անսարք մեքենաներով իրենց մի կտոր հացն են վաստակում հարյուր հազարավոր հայեր, եւ ոչ միայն իրենց, այլեւ Հայաստանում բնակվող հարազատների ապրուստն են հոգում։
Աստղերը կոչ են անում ազատել «Փուսի Ռայոթ»-ի ակտիվիստներին
«Ազատություն» ռադիոկայան. Amnesti International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ ավելի քան հարյուր հայտնի երաժիշտներ բաց նամակ են գրել` կոչ անելով ազատ արձակել ռուսաստանյան «Փուսի Ռայոթ» փանք-ռոք խմբի ակտիվիստներին: Ըստ իրավապաշտպան կազմակերպության, բաց նամակի տակ ստորագրել են նաեւ Ադելը, Մադոննան, Յոկո Օնոն, Փոլ Մաքքարթնին, Սթինգը, ՅուԹու խումբը: Երաժիշտները հորդորել են Ռուսաստանի իշխանություններին ազատ արձակել 23-ամյա Նադեժդա
Հայկական «Եթե բոլորը…» ֆիլմը արժանացել է Շուկշինյան 15-րդ կինոփառատոնի գլխավոր մրցանակին
Ալթայում` հուլիսի 17-21-ը անցկացված ամենամյա Շուկշինյան համառուսաստանյան 15-րդ կինոփառատոնի գլխավոր մրցանակը (առաջին անգամ փառատոնի պատմության մեջ) միաժամանակ տրվել է երկու ֆիլմի. ավանդական ռեւնեւյան հասպիսե (յաշմա) գավաթները շնորհվեցին Ալեքսանդր Կաստկինի եւ Նատալյա Նազարովայի «Աղջիկը» եւ Նատալյա Բելյաուսկենեի եւ Միքայել Պողսյանի հայկական «Եթե բոլորը…» ֆիլմերին: Հիշեցնենք, որ արդեն 15 տարի է Ալթայում այս փառատոնը իրականցվում է «Շուկշինյան
Գուս Հիդինգը հեռացել է Ռուսաստանի ամենահարուստ ակումբից
The Daily Mail-ի տեղեկություններով, հոլանդացի մասնագետը պատրաստվում է «Բարսելոնայում» փոխարինել Տիտո Վիլանովային: Այդ նպատակով երեկ երեկոյան Մախաչկալայի «Անժիի» գլխավոր մարզիչը, որի գլխավորությամբ թիմն անցած տարի նվաճել է Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալը, հանդիպել է ակումբի ղեկավարությանը եւ հրաժարականի դիմում ներկայացրել: Ռուսական մամուլի փոխանցմամբ Հիդինգի խնդրանքը բավարարվել է եւ նույն օրը ակումբի գլխավոր տնօրեն Այվազ Կազիահմեդովը ֆուտբոլիստներին
Լյուդմիլա Սարգսյանը սեփական մեքենա ունեցողներին կոչ է անում միանալ ակցիային
«Ես անձնական մեքենա չունեմ, հետեւաբար, այդ կերպ չեմ կարող մասնակից լինել ակցիային, բայց բոլոր նրանց, ովքեր ունեն մեքենաներ, կոչ եմ անում օգտագործեն այդ հնարավորությունը եւ հնարավորություն տալ քաղաքացիներին` զգալու միասնականության շահեկան լինելու բերկրանքը: Նաեւ, կարողանալ այդ կերպ համախմբել հասարակությանը, հասցնել այն գիտակցության, որ միասնական լինելով եւ որեւէ խնդրի շուրջ միասնական օրակարգ ձեւավորելով` միանշանակ հաջողության ենք
Շարժման մասնակիցները մերժում են ցանկացած միջամտություն՝ արդեն կայացած քաղաքական միավորների կողմից
«Նախախորհրդարանի» ներկայացուցիչները փորձեցին կազմակերպչական բնույթի խորհուրդներ տալ ակտիվիստներին, դա դժգոհություններ առաջացրեց։ Մինչ այդ էլ՝ ցերեկը ՀՅԴ-ն իր ակցիան էր կազմակերպել, որին վերը նշված ակտիվիստները չմիացան։
Կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի ջրամատակարարումը
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, ջրագծի վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հուլիսի 23-ին ժամը 09.00 – 21.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց փող. թիվ 7-47 շենքերի, Ս. Տարոնցի փող. և նրբանցքների, Հ. Հովսեփյան, Չեխով, Մանանդյան, Եղբայրության փողոցների ջրամատակարարումը: Իսկ դրանց հարակից տարածքներում կարող է նկատվել ջրի ճնշման անկում: Ընկերությունը հայցում
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Նախագահ Սի Ծինփինին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ Սի Ծինփինին՝ Գանսու նահանգում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի պատճառած բազմաթիվ մարդկային զոհերի կապակցությամբ: «Վստահ եմ, որ Չինաստանի կառավարության կողմից ձեռնարկված միջոցառումները թույլ կտան արագ հաղթահարել աղետի հետևանքները: Կիսելով Ձեր և Չինաստանի բարեկամ ժողովրդի վիշտը` մաղթում եմ զոհվածների հարազատներին և Չինաստանի ողջ ժողովրդին` տոկունություն
Հայաստանի ԱԳ նախարարը մասնակցեց Եվրոպական Միության և Արևելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպմանը
Հուլիսի 22-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում մասնակցեց Եվրոպական Միության և Արևելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպմանը, որին ներկա էին ԵՄ Արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, ԵՄ Ընդլայնման և հարևանության քաղաքականության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Հանդիպման մասնակիցները քննարկեցին նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության երրորդ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները, մտքեր փոխանակվեցին Արևելյան գործընկերության շրջանակներում ընթացող բանակցային
«Տրանսպորտի հետ կապված այս աղմուկը Բաղրամյան 26-ի ձեռքի գործն է»
Այստեղ պետք է մի կարեւոր դիտարկում անել։ Եթե հանրությունը գլխիկոր ընդունի ուղեւորափոխադրումների այս ոչնչով չհիմնավորված թանկացումը, ապա այլեւս ոչ մի բարոյական իրավունք չի ունենա բողոքել մյուս թանկացումներից։
Ուիլյամն ու Քեյթը որդի ունեցան
Azatutyun.am․ Լոնդոնից ստացված հաղորդագրության համաձայն, Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորության Եղիսաբեթ երկրորդ թագուհու թոռը` Քեմբիջի դուքս, արքայազն Ուիլյամը այսօր արու զավակ է ունեցել։ Քեմբրիջի դքսուհի Քեյթը տղա է ծնել Լոնդոնի Փադինգթոն թաղամասի Սուրբ Մարիամի հիվանդանոցում։ Բուքինգհեմյան պալատը հաղորդել է, որ «արքայազնը եւ դքսուհին անչափ երջանիկ են»։ Բժիշկների փոխանցմամբ, «դքսուհին եւ նորածինը բարվոք առողջական վիճակում են»։
«Հրաչյա Հարությունյանի կյանքին եւ առողջությանը «վտանգ չէր սպառնում»․ ՄԻՊ
Azatutyun.am. Մոսկվայի մերձակայքում 18 մարդու կյանք խլած ճանապարհատրանսպորտային պատահարի առնչությամբ Ռուսաստան մեկնած Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը տեսակցել է պատահարի մեջ մեղադրվող Հրաչյա Հարությունյանի հետ։ Մոսկվայից «Ազատություն» ռադիոկայանին տված հեռախոսային հարցազրույցում օմբուդսմենը պատմեց, որ «Մատրոսկայա Տիշինա» կալանավայրում հանդիպել է Հրաչյա Հարությունյանի հետ։ «Կարեւորը՝ այս պահին նրա կյանքին եւ առողջությանը ակնհայտորեն վտանգ չէր սպառնում։ Իհարկե, դեռ ունի
«Ուզում եմ կինը մեկ վայրկյան ավել մտածի». Դերասանուհի
«Իմ ամենաթանկ գործն է, որն արել եմ մինչ այսօր: Ներկայացումս կատարելագործվելու շատ տեղ ունի, բայց կարծում եմ սրանով ինչ-որ մեկին որեւէ բան կարող եմ ասել»,-այսօր «Չեմ բողոքում» խորագրով բարեգործական մոնոներկայացման մասին Aravot.am–ի հետ զրույցում նշեց գլխավոր դերակատար Լիաննա Վարդանյանը: Ներկայացումն ըստ Դարիո Ֆոյի եւ Ֆրանկո Ռամեյի՝ «Ես սպասում եմ քեզ, սիրելիս» պոեմի հիման վրա էր:
«Ովքեր հանդգնել են խախտել օրենքի պահանջները, կհայտնաբերվեն ու կենթարկվեն պատասխանատվության»․ ՀՀ ոստիկանություն
Հուլիսի 22-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Մաշտոցի պողոտայի տարբեր հատվածներում, մի խումբ անձինք խախտելով ճանապարհային երթևեկության անվտանգությունը, դուրս գալով երթևեկության բանուկ գոտի` երթուղային միկրոավտոբուսների դիմապակիներին փակցրել են տարբեր բնույթի կոչեր: Այս գործողություններով հիշյալ անձինք ոչ միայն խախտել են հասարակական կարգը, այլև, ցավոք, անտեսել այն իրողությունը, որ ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդի բարոյահոգեբանական վիճակով է պայմանավորված մեր քաղաքացիների անվտանգությունը,
«Ոստիկանն իրավունք ունի՞ քացով խփի տղայի էն մասերին, որ տղան չոքի». ակտիվիստը՝ Օսիպյանին (Տեսանյութ)
Այսօր Մաշտոցի պուրակում փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը անկեղծ զրույցի էր բռնվել ակտիվիստների հետ եւ պարզաբանում էր ոստիկան-քաղաքացի հարաբերությունները: Նա դժգոհում էր, որ ոստիկանների հանդեպ ակտիվիստները անհարգալից են, իսկ իրենք այստեղ են ընդամենը հասարակական կարգ պահպանելու համար: Aravot.am-ը պարոն Օսիպյանից հետաքրքրվեց, եթե իսկապես ոստիկանները իրենց գործն իդեալական են անում, ինչո՞ւ այսօր ոստիկանների վարկանիշը հասարակության մոտ այդքան ցածր
Օսիպյանի անկեղծ զրույցը. «Ընենց չի, որ մենք մաքրվել ենք»․ (Տեսանյութեր)
«Գիտեք ինչ, մեր շարքում ընենց չի, որ մենք մաքրվել ենք, այսօր առավոտյան արթնացել ենք ու մեր մոտ իդեալական է: Մեր ոստիկանության պետի հրամանն է, որ մենք հայտնաբերենք մեր շարքերում վատ ոստիկանին»,- այս խոսքերի հեղինակը փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն է: Այսօր Մաշտոցի պուրակում նա այսպես անկեղծ զրույցի բռնվեց 150 դրամ ուղեվարձի դեմ պայքարող ակտիվիստների հետ եւ սկսեց
Առաջարկում են քաղաքացիներին սեփական երթուղայինի գծերը բացել ու սպասարկել. Ակցիա՝ Մաշտոցի պուրակում (Տեսանյութ, ֆոտոշարք)
Քիչ առաջ Մաշտոցի պուրակում 150 դրամ ուղեվարձին դեմ պայքարող քաղաքացիական ակտիվիստները կազմեցին իրենց առաջիկա պայքարի պլանը: Նրանց վերահսկում էր ոստիկանությունը՝ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ: Ակտիվիստները ոգեւորված էին իրենց հաջողությամբ՝ «Ժողովուրդ, էսօր կրկնակի շատ ենք, վաղն ավելի ենք շատանալու, սրանք արդեն հանձնվում են: Տարածքը քիչ-քիչ փոքր է դառնում, ավելի լավ է այն, ինչ անում ենք Մաշտոցի պուրակում,
Новые Известия. «Փարաջանովը» «Բրոնզ» է ստացել Օդեսայում
Ելենա Ֆետիսովայի «Փարաջանով» ֆիլմը Օդեսայի կինոփառատոնում արժանացել է «Բրոնզե» մրցանակին: Հայտնում է «Նովիյե իզվեստիա» լրատվականը: Փառատոնի գլխավոր եւ հանդիսատեսի համակրանք մրցանակներին է արժանացել Ալեքսանդր Վելեդինսկու «Աշխարհագրագետը խմելու է տվել գլոբուսը» ֆիլմը, որը նաեւ «Կինոավատար» փառատոնի հաղթողն էր: Համեմատելով այս երկու ֆիլմերը՝ լրատվականը գրում է, որ նվազ կատարյալ է «Փարաջանով»-ը, բայց ավելի նշանակալի: Փարաջանովի դերը խաղացել
Life News. Սոչիում տեղի ունեցած ավտովթարից հայ է տուժել
Կիրակի երեկոյան Սոչիում կրկնակի ավտովթարից մեկ հայ է տուժել, մեկ հոգի մահացել է: Հայտնում է «Լայֆ նյուզ» լրատվականը: Վթարին, որին ներգրավված է եղել յոթ ավտոմեքենա, վնասվածքներ է ստացել 1975թ. ծնված ՀՀ քաղաքացի Արարատ Դեմերճյանը, որը երեկ ժամը 21:37 դրությամբ ամբուլատոր բուժում էր ստանում: Երբ տեղի էր ունեցել առաջին վթարը, վիրավորներին օգնություն ցույց տալու ժամանակ մի
Արամ Կարապետյան. «Իմաստը ո՞րն է ամբողջ ուղղվածությունը տանել՝ Տարոն ջան, սիրուն չի»
Այսօր մի շարք հայտնի մարդիկ միացան «Չենք վճարելու 150 դրամ» ակցիայի նախաձեռնողներին: Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, շոումեն Հայկ Մարությանը` Կարգին Հայկոն, «Կենտրոն» հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանը, քաղաքագետ Կարեն Քոչարյանը եւ այլոք սեփական մեքենաներով օգնում էին մարդկանց անվճար տեղափոխվել քաղաքի մի հատվածից մյուսը: Նրանց օրինակին հետեւում էին նաեւ ոչ հայտնի մարդիկ` ովքեր մեքենա ունեն: Ընդդեմ 150 դրամ ուղեվարձի
Ռուսաստանցիների 33 տոկոսը երկրին սպառնացող թիվ մեկ վտանգ է համարում օտարերկրացիների ներհոսքը
Հասարակական կարծիքի հետազոտման համառուսաստանյան կենտրոնը նոր հարցում է անցկացրել։
The Armenian Weekly․ Սիրիահայ ընտանիքներին օգնելու ՀՕՄ-ի նոր ծրագիրը
Հայ օգնության միության Արևելյան թևի 93-րդ համագումարը նվիրված էր պատերազմից տուժած սիրիահայերի օգնությանը: Հայտնում է «Արմենիան ուիքլի» թերթը: Միջոցառման ժամանակ բարձրացվել է Սիրիայում առանց սննդի մնացած բազմաթիվ հայկական ընտանիքների հարցը. ճգնաժամի պատճառով սննդի գինն աննախադեպ աճ է գրանցել: ՀՕՄ-ի հաշվարկներով 400 հայկական ընտանիք կա՝ հիմնականում Հալեպում, որոնք անհապաղ օգնության կարիք ունեն: Համագումարի ժամանակ որոշում է
Հանրային լսում՝ Գեղանուշի պոչատարի վթարային դատարկման ավազանի հոսքուղու աշխատանքային նախագծի վերաբերյալ
Այսօր Կապանի քաղաքապետարանի նիստերի դահլիճում կայացավ «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ-ի կողմից «Ջինջ» ՍՊԸ-ին պատվիրված Գեղանուշի պոչատարի վթարային դատարկման ավազանի հոսքուղու աշխատանքային նախագծի վերաբերյալ հասարակական լսումը: Ներկայացված նախագիծը նպատակ ունի բացառել վթարների ժամանակ Գեղանուշի պոչամբար տանող պոչատարից պոչանքների արտահոսքը դեպի շրջակա միջավայր եւ նվազեցնել շրջակա միջավայրին հասցվելիք վնասի ռիսկերը: Նշենք, որ «Դանդի փրիշս մեթալս Կապան»