Օրվա լրահոսը
Քաղաքապետարանի պատասխանը Անահիտ Բաշխյանին
Սույն թվականի հուլիսի 1-ին Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակով դիմել էր քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ մամուլով տարածված՝ Երեւանում կառուցվելիք 100 թեքահարթակների, դրանց նախահաշվի ու ֆինանսական հիմնավորումների, հասցեների եւ չափերի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու խնդրանքով: Նամակին պատասխան է եկել:
Ադրբեջանը խուսափո՞ւմ է ԵՄ դիտորդական առաքելությունից
Ադրբեջանական «Ապա» լրատվական գործակալությունը լուր է տարածել, թե Եվրոխորհրդարանը Ադրբեջանին հանել է այն երկրների ցուցակից, որոնց ընտրությունների համար անհրաժեշտ է դիտորդական առաքելություն ուղարկել, եւ այդ մասին գործակալությանը հայտնել է «Եվրոնեսթ» խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, «Եվրոնեսթ»-ում ադրբեջանական պատվիրակության Էլխան Սուլեյմանովը՝ նշելով, թե նման վստահությունը Ադրբեջանի համար առաջխաղացում է, որպեսզի Եվրոպայում Ադրբեջանին ընկալեն որպես ժողովրդավար երկիր՝ մի տեղ,
Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 200 անգամ
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հուլիսի 7-3-ը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 700 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված համարժեք պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի դրսևորած ակտիվությունը կասեցվել է:
«Կյանքում չեն լինում դրական կամ բացասական հերոսներ». Ռեժիսոր
«Քայլիր, քայլիր, ձախով» ֆիլմը Ռուսաստանի քաղաքական ընդդիմության ամենավիճելի եւ նպատակամետ դեմքերից մեկի՝ Սերգեյ Ուդալցովի եւ նրա «Ձախ ճակատ» ընդդիմադիր շարժման մասին է:
«Հոլիվուդը» 90 տարեկան է
1923 թվականի հուլիսի 13-ին` ուղիղ 90 տարի առաջ ԱՄՆ Մաունթ-Լի սարի լանջին հայտնվեց «Հոլիվուդ» գրության նախնական տարբերակը`Hollywoodland: Տեղադրող ընկերությունը ծախսել է 21 հազար դոլար: Գրության նախնական իմաստը կինոյի հետ կապ չուներ, պարզապես գովազդվում էր նոր բնակավայրը: Օրվա լույս ժամերին գրությունը կարելի էր տեսնել 40 կմ հեռավորությունից: Ենթադրվում էր, որ բնակավայրի գովազդը կհանվի տեղադրումից 2 տարի
Ռուսաստանը կզարմանա
ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, Պետդումայի նախկին պատգամավոր Կոնստանտին Զատուլինը «Ռեգնում» լրատվական գործակալության հետ զրույցում անդրադառնալով ԵՄ Ասոցացման համաձայնագրին՝ նկատել է, որ եթե Մոլդովան նախաստորագրի ԵՄ Ասոցացման համաձայնագիրը, Մոսկվայի համար դա ցավալի իրադարձություն կլինի, եթե Հայաստանը նախաստորագրի՝ ցավալի փաստ լինելու հետ մեկտեղ՝ սա Ռուսաստանի զարմանքին կարժանանա: Բայց Մոսկվայի համար ամենակարեւորը Ուկրաինայի հարցն է՝ խոստովանել է ռուս
«Թանկագինս, մի գայթակղվեք»
«Հարգարժան փաստաբանին՝ մի գայթակղվեք, թանկագինս, ձեր ծրագրած սկանդալը չկայացավ։ Հայաստանի քաղաքական գործիչները այստեղ բավական փորձառու եւ գրագետ են, իսկ ժողովուրդը եւ հասարակությունը՝ բաց եւ հանդուրժող։ Իսկ նրանց, ովքեր սեփական վաճառվածությունից կամ ի շահ տարբեր ընկերների ու բոյֆրենդների խցկվում են մեզ մոտ, զգուշացնում ենք՝ մի՛ խառնվեք մեր սուրբ ազատագրական պատերազմին ձեր կեղտոտ ձեռքերով եւ կեղտոտ գաղափարներով։
Մոսկվայից արձագանքները ավելի ու ավելի ջղաձիգ են դառնում
Վաղուց էր հասունացել ժամանակը, որպեսզի Հայաստանն ու Ռուսաստանն առաջնորդվեն ազգային շահերը հաշվի առնելու ձգտմամբ Թեեւ Հայաստանի տարբեր պաշտոնյաներ, եվրոպացի դիվանագետներ միաբերան կրկնում են, թե Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի կողմից ճնշումներ չկան, եւ վերջին իրադարձությունները՝ Ադրբեջանին շուրջ մեկ միլիարդ դոլարի զենքի վաճառքը ՌԴ-ի կողմից, Հայաստանում գազի սակագների բարձրացումը ամենեւին էլ կապ չունեն Հայաստանի՝ եվրոպական ինտեգրման գործընթացների հետ,
«Բառացի արտագրել է սիրելի Իլհամ Հեյդարովիչից»
Ըստ ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի՝ մոլդովացի օմբուդսմենը բարեհաջող գովազդեց իրեն ու գուցե հաջողեց պատվիրատուների մոտ իր գինը բարձրացնել: «Ինչ որ ճիշտ է՝ ճիշտ է, Մոլդովայից եկած օմբուդսմենի կամ ավելի շուտ՝ Հայաստան ուղարկված ադրբեջանցիների խորհրդարանական փաստաբանի ելույթներում ոչ մի նոր բան չկար»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի խորհրդարանում մոլդովացի փաստաբանի արած հայտարարություններին՝ կարծիք հայտնեց ՀՀ
Հունգարիայից ներկրված «Վոլտարենը» գրանցվա՞ծ է, թե՞ գրանցված չէ
Դեղգործակալությունը պնդում է, որ այն գրանցված չէ, ներկրող «Վագա-Ֆարմն» էլ փաստաթղթերով ապացուցում է, որ գրանցված է Դեղերի շուկան ազատականացնելու՝ կառավարության որոշումից հետո, որի նպատակն էր այդ շուկայում դեղերի գները նվազեցնել եւ մրցակցությունը խթանել, դեղ ներկրող որոշ հայաստանյան ընկերություններ սկսեցին դեղեր ներկրել նաեւ երրորդ երկրներից: Այսինքն՝ կառավարության որոշման համաձայն՝ այսուհետեւ մեր երկիր կարող են ներմուծվել միայն ՀՀ-ում
Ովքեր են ձեւավորում հասարակական կարծիքը
Վերջերս մի զրույցի ժամանակ ծանոթներիցս մեկն ասաց՝ հասարակական կարծիք ստեղծողները արտահայտում են այսպես կամ այնպես, եւ իմ մոտ միանգամից հարց առաջացավ՝ իսկ կա՞ն արդյոք Հայաստանում նման մարդիկ: Ո՞ւմ կարելի է այդպես անվանել, որո՞նք են չափանիշները: Եթե չափանիշը մասսայականությունն է, ապա այն լավ սնված երիտասարդը, որի մեծադիր պաստառները փակցված են ամենուրեք Երեւանում, եւ որը հավանաբար կերգի
Միքայել Հայրապետյան. Հայաստանը կկորցնի վարդանիկներին ու լիսկաներին
Հայաստանի Պահպանողական կուսակցությ ն նախագհահ Միքայել Հայրապետյանը 1in.am-ի հետ զրույցում խոսել է ԵՄ Ասոցացման համաձայնագրի մասին: «Անձամբ որեւէ վտանգ չեմ տեսնում: Եթե ենթատեքստում նկատի ունեք, որ համաձայնագրի ստորագրմամբ Հայաստանը կառաջացնի Ռուսաստանի ցասումը, ապա անհանգստանալ պետք չէ, քանի որ Հայաստանն այն կհանդգնի ստորագրել միայն Եվրամիության եւ Ռուսաստանի համաձայնության պարագայում: Վերջապես կստանանք առանց միջնորդավորման արեւմտյան քաղաքակրթությանը հաղորդակցվելու հնարավորություն:
Խարխուլ խրճիթում միայնակ բնակվող հաշմանդամը երազում է վաճառել իր քանդակները (տեսանյութ)
Գյումրու կենտրոնական թաղամասերից մեկում, վթարային ու կիսաքանդ տանը, երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող Վարդան Երանոսյանը, ծնողների մահից հետո , ապրում է միայնակ: «Շիրակ կենտրոնը» այցելել է Վարդանին ու պարզել, որ նրա սիրելի զբաղմունքը քանդակագործությունն է: Նրան այդպես էլ չի հաջողվում իրականացնել իր երազանքը`այն է վաճառել իր աշխատանքները, սակայն չի հուսահատվում ու շարունակում է քանդակել: Նրա կիսաքանդ տունը
«Սա ուղղակի դեմագոգների, անգրագետ մարդկանց, ցինիկների քննադատություն է». Լեւոն Զուրաբյանը`իր դեմ մեղադրանքների մասին (տեսանյութ)
ԵԽԽՎ-ն ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պալատն է, եւ դրանք համարվում են հարցեր, որոնք վերաբերում են պետությանը, եւ չեն կարող ընկալվել որպես միջամտություն երկրի ներքին գործերին:
Միլիարդատերը միլիարդատերից ֆուտբոլային ակումբ է գնել
«Ֆուլհեմի» պաշտոնական կայքը տեղեկացրել է այն մասին, որ անգլիական ֆուտբոլային այս ակումբի նոր սեփականատեր է դարձել Ամերիկայից ծագումով պակիստանցի միլիարդատեր Շահիդ Խանը: Նա ակումբը 200 միլոն ֆունտ ստերլինգով գնել է եգիպտացի բիզնեսմեն Մոհամմեդ Ալ-Ֆայեդից, որը «Ֆուլհեմի» սեփականատերն է եղել 16 տարի: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Իրանցի ռեժիսոր. «Անտեսված մարդիկ ամբողջ աշխարհում կան»
Իրանական կինոն երկար անցյալ ունի: Անկախ քաղաքական իրադարձություններից, երիտասարդ ռեժիսորներն աշխատում են, ֆիլմեր նկարահանում:
Մոլդովայի ԱԳ նախարարը Հայաստան այցելելու հրավեր է ստացել
Նախարարներն այցելել են Քիշնեւի հայկական եկեղեցի, հանդիպել Մոլդովայի հայ համայնքի ներկայացուցիչներին:
Վարորդը փախել է
Հուլիսի 12-ին, ժամը 17:00-ին, Երեւանի Ագաթանգեղոսի փողոցի թիվ 4/6 շենքի դիմաց «Օպել» մակնիշի անհայտ պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մի երիտասարդի եւ դեպքի վայրից դիմել փախուստի: Ոստիկանությունը տեղեկացնում է, որ ձեռնարկվում են միջոցառումներ վրաերթ կատարած վարորդին եւ ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Մեքենան 150 մետր գլորվել է ձորը
Հուլիսի 12-ին, ժամը 18:00-ի սահմաններում, «ՈւԱԶ» մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենան Սյունիքի մարզի Անտառաշատ գյուղի գյուղամիջյան ճանապարհին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ մոտ 150 մ գլորվել ձորը: ՀՀ ոստիկանությունը հաղորդում է, որ պատահարի հետեւանքով վարորդը եւ երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն: Կատարվում է քննություն:
Էկոլոգիական հասարակական դաշինքը Վարդան Այվազյանի հարցով դիմել է Հայաստանում ԱՄՆ դեսպանին
Էկոլոգիական Հասարակական դաշինքը Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին ուղղված նամակ է տարածել Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Ջոն Հեֆերնին Մեծարգո դեսպան ԱՄՆ պետքարտուղարության 2012 թվականի «Ժողավրդավարության, մարդու իրավունքների ու աշխատանքային բյուրո մարդու իրավունքների» զեկույցի 4-րդ` «Պաշտոնեական կոռուպցիա եւ կառավարման թափանցիկության բացակայություն» մասում նշված է «Սեպտեմբերի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր եւ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան
«Մենք գործ ունենք ժուլիկների հետ». Լեւոն Զուրաբյանը` Տիգրան Սարգսյանի «օֆշորային»սկանդալի մասին (տեսանյութ)
Պարոն Զուրաբյանը Տիգրան Սարգսյանին համեմատեց «ստախոս գողի» հետ:
«Երեւան ջուր» ընկերությունը կտուգանի՞
«Երեւան ջուր» ընկերությունը մտադիր է 50 հազար դրամ տուգանել է այն բաժանորդներին, որոնց ջրաչափերը գործածվում են տասը տարուց ավելի: Դրանք համարվում են ժամկետանց, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը:
Լարված իրավիճակ ոստիկանության Կենտրոնականի բաժնի հարեւանությամբ. Բանակցում են առեւտրականներն ու ոստիկանները
Առեւտրով զբաղվող շատ մարդիկ օրվա վերջում նույնիսկ գումար չեն ունենում, որպեսզի վերադառնան տուն, քանի որ առետուրը այստեղ այնպես չի եռում:
Օձեր. օրձեր, օձեր…
Հուլիսի 12-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգեր են ստացվել բնակիչների նկատած օձերի վերաբերյալ: Նախարարությունը տեղեկացնում է, որ օձեր են նկատվել Երեանի Ներքին Չարբախի 9-րդ փողոցի վերջնամասում՝ թիվ 735 հողոտարածքում, Վարդաշենի 9-րդ փողոցի թիվ 3բ շենքի խորդանոցում: Ահազանգերի վայրեր է մեկնել փրկարարական ջոկատը: Ուսումնասիրության արդյունքում` նշված հասցեում օձ չի հայտնաբերվել: Փրկարարներն օձ են հայտնաբերել Կոտայքի մարզի Վերին
Շարունակվում են Երեւանի շենքերի արտաքին մաքրումն ու լվացումը
Աշխատանքները կավարտվեն պայմանագրով նախատեսված ժամկետում ` մինչեւ օգոստոսի 1-ը:
Դասական երաժշտության բացօթյա համերգ` Ավանում
Երեւանի Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասում բնակիչները դասական երաժշտության բացօթյա համերգ են ունկնդրել «Հայաստանի ձայներ» լարային քառյակի կատարմամբ։ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ Ավան վարչական շրջանում դասական երաժշտության բացօթյա համերգները, ինչպես նաեւ կինոդիտումներն ու պարարվեստի համույթների ելույթները, ներառված են «Ուրախ ամառ» բակային միջոցառումների ծրագրում։ «Հայաստանի ձայներ» նախագծի գեղարվեստական ղեկավար
Խաղատան մոտ հայտաբերվել է Էկոնոմիկայի նախարարության աշխատակցի դին
Փաստի առթիվ քննիչ Ն. Նալբանդյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Քարաթափում Աթենքի փողոցում եւ Երեւան-Սեւան մայրուղում
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունտը տեղեկացնում է, որ Երեւանի Աթենքի փողոցում քարաթափման արդյունքում խոչընդոտվել էր երթեւեկությունը: Ահազանգը ստացվել է հուլիսի 13-ին, ըստ որի Երեւանի Աթենքի փողոցում՝ «Միկա» բենզալցակայանի մոտակայքում, ճամփեզրից քարերը պոկվել եւ թափվել են ավտոճանապարհի երթեւեկելի հատված, ինչը խոչընդոտում է երթեւեկությանը: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Փրկարարները քարերը հեռացրել են երթեւեկելի հատվածից,
Դարբինյանականները Վանաձորը ղեկավարում են իրենց դուստրերով եւ կանանցով
Վանաձորի քաղաքային համայնքի աշխատակազմում հիմնականում քաղաքապետ Սամվել Դարբինյանի համագյուղացիներն են` ղշլաղցիներն ու նրա խնամի-ծանոթ-բարեկամները