Օրվա լրահոսը

Վիեննայում սկսվել է Նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում սկսվել է Նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Ժակ Ֆորի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ:   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Գնդապետ Նելլի Դուրյան. «Անտարբերությունը չարիք է»

Այսօր երեխաների հանդեպ բռնությունների կանխարգելման համաշխարհային օրն է: «Մեդիա կենտրոնում» հրավիրված ասուլիսին ներկա էին ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ անչափահասների գործերով բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը, Երեխաների պաշտպանության ցանց, ՀՕՖ-ի երեխաների կենտրոնի տնօրեն Միրա Անտոնյանը, «Ընտանիք եւ համայնք» հ/կ-ի նախագահ Քնարիկ Գարանֆիլյանը եւ Վորլդ Վիժն Հայաստանի «Կառավարության ներգրավմամբ երեխաների բարեկեցության համակարգի բարեփոխում» ծրագրի համակարգող Ռոման Հարությունյանը:

Եկեղեցին սփյուռքի Նոյյան տապանն է

Իտալահայ համայնքն իր այժմյան վիճակով ձեւավորվել է 1900-ական թթ. սկզբին՝ Թուրքիայից եւ Մերձավոր Արեւելքի այլ երկրներից գաղթած հայերից Ինչպե՞ս է ներկայումս կազմակերպվում իտալահայ համայնքի հոգեւոր-մշակութային կյանքը, ի՞նչ գործունեություն է իրականացնում Հայ եկեղեցին. այս եւ այլ հարցերի մասին մեզ հետ զրուցում պատմեց իտալահայոց հոգեւոր հովիվ հոգեշնորհ տեր Թովմա աբեղա Խաչատրյանը: -Մի քանի խոսքով խնդրում եմ պատմեք

Բովանդակալից ու սպասված նոր ձեռնարկ

Մեր ժամանակներում մասնագիտական գրականության յուրաքանչյուր նոր հրատարակություն արժանի է ուշադրության եւ գնահատանքի, քանի որ գիտակցում ենք, թե որքան ջանք ու նվիրվածություն է պահանջել հեղինակներից դրա իրականացումը: Օրերս լույս տեսավ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վաստակաշատ պրոֆեսոր Դավիթ Ղազարյանի եւ խմբավարության ամբիոնի փորձառու դոցենտ Վարվառա Հովհաննիսյանի համատեղ ուսումնամեթոդական ձեռնարկը՝ «Խմբերգային պարտիտուրի ընթերցում»: Նոր հրատարակությունն արժեքավոր է

Ո՞ւր են շտապում Հայաստանի իշխանությունները

Եվրասիական ինտեգրումը՝ «ժողովրդական նախագի՞ծ» Նոյեմբերի 17-ին Երեւանում կայացել է Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի եւ Ռուսաստանի պետական եվրասիական ինտեգրացման եւ հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի համատեղ նիստը, որին մասնակցել է Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ-ի, եվրասիական ինտեգրացման եւ հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին։ Մաքսային միությանը ՀՀ անդամակցության ճանապարհային քարտեզը պատրաստ կլինի մոտ մեկ ամսից,

Սուրիկ Խաչատրյանի ներկայացուցիչը հիվանդացել է

Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ընդդեմ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի դատական նիստը հետաձգվեց: Սուրիկ Խաչատրյանի ներկայացուցիչ Մարտին Զիլֆուղարյանը նախապես դատարանին տեղեկացրել էր, որ այսօր ի վիճակի չի լինելու ներկա գտնվել հիվանդության պատճառով եւ խնդրել էր հետաձգել դատական նիստը: Սամվել Հարությունյանի շահերը դատարանում պաշտպանող Մուշեղ Շուշանյանն

Բորիս Նավասարդյան. «Չենք կարող խոսել իշխանությունների հետ այն մասին, թե ինչպես ենք շարժվում դեպի Մաքսային միություն»

Այսօր «Էկոլուր» ակումբում Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային համակարգող, Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը խոսեց նոյեմբերի 29-ին Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության նոյեմբերյան գագաթաժողովի մասին: «Սեպտեմբերի երեքից հետո տեղի ունեցածից հետո քննարկումներ են ընթանում, որոնք մինչ այսօր շարունակվում են: Քաղաքացիական հասարակությունում տարբեր լուծումներ են տեսնում, թե ինչ է պետք անել այս իրավիճակում: Պայքարել

«Մենք Սիրիա չենք, որ մեզ վրա հարձակվեն» (Տեսանյութ)

Արդյո՞ք Մաքսային միությանը միավորվելով՝ Հայաստանը կկորցնի իր սուվերենության մի մասը: Այս հարցին պատասխանելով՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասաց. «Երբեք մի մտածեք, որ Հայաստանում այնքան ազգայնական լիդեր չկա, որ կկարողանան դիմագրավել այդ գաղափարին: Մենք ունենք ոչ միայն ազգային լիդերներ, այլեւ ազգայնականներ՝ դրական իմաստով, ոչ ազգայնամոլներ, որ երբեք այդ ճանապարհով չեն գնա: Եվ ոչ էլ

«Հնարավոր է, բայց…»

Հասարակությունն ու ընդդիմությունը` ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի 2014 թվականի հունվարի 1-ից Հայաստանում ներդրվելու է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, որը վերջին օրերին արժանացավ խորհրդարանական ընդդիմության եւ հասարակության որոշակի շերտերի հակազդեցությանը: Համակարգի ներդրմամբ հունվարի 1-ից  6.6-13%-ով կրճատվելու են փաստացի աշխատավարձերը: Ավելին՝ հիմնադրամները, որտեղ պետք է մուտք արվեն այդ գումարները, մասնավոր են եւ, ըստ էության, գումարների վերադարձի երաշխիքներ

Վարչապետը կմասնակցի ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին

Նոյեմբերի 19-ին վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ քաղաքում մասնակցելու Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին։  Կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ

Տիգրան Սարգսյանի և Նավասարդ Կճոյանի ստորագրություններն ուղարկվել են փորձաքննության. hetq.am

ՀՀ ոստիկանության քննչական խումբը սեպտեմբերին մեկնել էր Կիպրոս: Քննչական խումբը Կիպրոսի դատախազության հետ համատեղ քննչական գործողություններ է իրականացրել` պարզելու վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի առնչությունը Կիպրոսում գրանցված օֆշորային երկու ընկերություններին: Այդ ընկերություններում` «WLISPERA HOLDINGS LIMITED»-ում եւ «A.B.S. GLOBAL LIMITED» ՍՊԸ-ում, բաժնետերեր են վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը:

Առողջապահության նախարարությունն ուժեղացրել է պետպատվերով հատկացվող ֆինանսական միջոցների վերահսկման մեխանիզմները

Պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող բուժհաստատություններում ֆինանսական հոսքերն արդյունավետ կառավարելու եւ որակ ապահովելու համար առողջապահության նախարարությունը պետպատվերի մասին պայմանագրեր է կնքում Հայաստանի շուրջ 470 բժշկական հաստատությունների հետ: Սույն պայմանագրերում ամրագրված են դրույթներ, որոնք կոչված են որոշակի վերահսկողություն սահմանելու բուժհիմնարկներում պետության կողմից հատկացվող ֆինանսական միջոցների տնօրինման արդյունավետության նկատմամբ: Այս

«Դատախազությունը ջանք չի գործադրում բացահայտելու իրական մեղավորներին»

Ամերիկահայ գործարարի սնանկության հասցված ընկերության տնօրենի պաշտպանը պահանջում է օրենքի դաշտ բերել թալանի բոլոր մասնակիցներին   «Արդյոք իմ պաշտպանյա՞լն է այն միակ մեղավոր անձը, ով պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի»,- ասում է ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի՝ սնանկության հասցված ընկերության տնօրենի փաստաբան Կարինե Հակոբյանը եւ պահանջում օրենքի դաշտ բերել Լուսինե Գյուլխասյանի բնակարանի թալանի բոլոր մասնակիցներին: Գործարար

Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Քուվեյթի դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդիի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ ալ-Քաբանդիի հետ: Ողջունելով հյուրին և ընդգծելով հայ-քուվեյթյան համագործակցության զարգացումն ու, մասնավորապես, Երևանի հետ համագործակցության հեռանկարները` քաղաքապետ Տարոն Մարգարյանն այդ համատեքստում կարևորել է առաջիկա օրերին Էլ-Քուվեյթի նահանգապետի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Երևան: <<Վստահ եմ, որ նահանգապետի այցը երկու կողմերի համար էլ արդյունավետ

Դուռը

Երբ հիմա աշնանային կատուներն ամեն օր ճանկռոտում են նոր դուռս, այլեւս չեմ շտապում բացել: Դրսից զգացել են Սիլաչիից թաքուն գնած արգելված սիգի թարխունախառն բույրը: Իսկ արգելված սիգի ոսկորները, ինչպես հայտնի է, մեր դռան դեմ հավաքվող երեւանյան բոլոր կատուների համար առանձնապես քաղցր են: Բայց չեմ բացում, թող սպասեն… * * * Տարօրինակ ժողովուրդ ենք՝ 4 տարի

Էյֆմանի օրինակով, գուցե մենք էլ մտածենք Պարի ակադեմիա հիմնելու մասին

Օրերս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացվեց «Մեղքից այն կողմ» բալետային ներկայացումը՝ աշխարհահռչակ խորեոգրաֆ Բորիս Էյֆմանի (լուսանկարում) ղեկավարած Սանկտ Պետերբուրգի Բալետի պետական ակադեմիական թատրոնի  արտիստների մատուցմամբ: Դեռեւս 1977թ. Էյֆմանը ստեղծում է սեփական թատերախումբը՝ «Լենինգրադի  նոր բալետը», որն ըստ էության այն տարիներին բավականին համարձակ  քայլ էր պարզ պատճառով՝ ստեղծվում էր որպես հեղինակային,

Բորիս Նավասարդյանը հավատո՞ւմ է Պարույր Հայրիկյանի հարցմանը

Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, պատասխանելով Aravot.am-ի հարցին` ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հարցումներ է իրականացրել ու պարզել, որ հարցվածների յոթանասուն տոկոսը դեմ է Մաքսային միությանը, դուք հավատո՞ւմ եք նրա իրականացրած հարցմանը, ասաց, որ այն մարդիկ, ովքեր կողմ են պատասխանել, նրանք չհասկանալով են դա արել. «Նրանք, ովքեր ասել են, թե ուզում ենք միանալ Մաքսային միությանը,

Գալուստ Սահակյանը ընդդիմությանը նմանեցրեց սուտլիկ որսկանին

«Մարդիկ ուզում են վերեւից իշխանություն վերցնեն, ժողովրդի հետ չեն աշխատում, արդյունքը քիչ է լինում, եւ սկսվում են մասնատվել: Ի՞նչ է անում ընդդիմությունը.  որտեղ հիսուն մարդ է հավաքվում, գալիս ասում են՝ մենք ձեզ սատարում ենք: Հիմա դա էլ չեն անում, որովհետեւ կորցրել են վստահությունը: Պայքարը դժվար բան է, ոչ բոլորն են դրան դիմանում: Խորհրդարանական ուժերը ազատ

Դեմ չգնալով մեծամասնությանը

Ըստ Պարույր Հայրիկյանի անցկացրած սոցիոլոգիական հարցման՝ 1284 հարցվածներից Մաքսային միությանը կողմ է 22,98 տոկոսը: Եվրոպական միությանը կողմ է հարցվածների 28,03 տոկոսը: Շատ կուզեի, որ այդ հարցման արդյունքներն արտացոլեին իրականությունը. ավելին՝ եթե դա ճիշտ լիներ, ապա մենք կունենայինք այլ պետություն, այլ իշխանություն, այլ համակարգ: Ցավոք, դա այդպես չէ, եւ իրավացի է Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի ղեկավար Գեւորգ

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Հունաստան

Նոյեմբերի 19-ին Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Հունաստան է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում նախատեսվում են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումները Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի և Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասի հետ: Հանդիպումների ընթացքում նախատեսվում է քննարկել հայ-հունական պաշտպանական համագործակցությանը, տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող

Իրավական ճանապարհ համակարգը չի թողնում քաղաքացու պայքարելու համար. (Տեսանյութ)

Նոյմեբերի 15-ին տեղի ունեցավ դատական նիստ Կոմիտաս 5-ի ապօրինի շինարարության գործով: Կոմիտաս 5-ի բնակիչները միջնորդություն ներկայացրեցին, որ իրենց փաստաբան Անուշավան Նիկողոսյանը չի կարող ներկա գտնվել դատական նիստին, այդ իսկ պատճառով դատական նիստը պետք է հետաձգել: Դատարանը չընդունեց միջնորդությունը: Լիբեր ՍՊԸ-ի փաստաբանը միջնորդություն ներկայացրեց, որ այդ կազմակերպությանը վնասներ է կրել շինարարությունը կասեցնելու և արգելանք դնելու պատճառով

«Հայաստանի եւ Արցախի անվտանգության հարցը սրվելու է մաքսային միությանը միանալու դեպքում». «Չորրորդ իշխանություն»

Հատված Մաքսային վարչության նախկին պետ, քաղաքական գործիչ ԵՐՋԱՆԻԿ ԱԲԳԱՐՅԱՆԻ հետ հարցազրույցից: – Օրերս Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը հայտարարել էր, որ անդամակցելով Մաքսային միությանը, Հայաստանը զիջելու է իր ինքնիշխանության որոշ մասը, ինչպես զիջում են թե՛ Ռուսաստանը, թե՛ ՄՄ մյուս անդամները։ Եթե համարենք, որ պրն դեսպանի հայտարարությունը արտացոլում է Ռուսաստանի քաղաքականությունը, ապա, ըստ Ձեզ, ի՞նչ են

Գալուստ Սահակյան. «Մենք Վարդան Մամիկոնյանը չենք, մենք բարոյական հաղթանակների հետեւից գնացող չենք»

«Որեւէ հանդիպում հերթականներից չի, հանդիպումը դրական պետք է գնահատել, որովհետեւ հանդիպումները նաեւ հետեւանք են ունենում, որպեսզի տարածաշրջանում խաղաղությունը առաջին պլան մղվի»,-այսպես պատասխանեց այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը լրագրողների հարցին, թե ինչ ակնկալիք ունի Սարգսյան-Ալիեւ այսօր կայանալիք հերթական հանդիպումից: Նաեւ նկատեց, որ պետք չի սպասել, թե Ալիեւը պատրաստ է արդեն այն

Հարուցվել է քրեական գործ ավտովթարի և դրա հետևանքով քաղաքացի Ս. Մ.-ի առողջությանն անզգուշությամբ կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ

Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 242-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնում նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ: Ըստ նախապատրաստված նյութերի, 2013թ. հոկտեմբերի 25-ին` ժամը 00.10-ի սահմաններում, Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայում միմյանց են ընդհարվել ՀՀ ԿԱ ՊԵԿ Հրազդանի հարկային տեսչության ընթացիկ հսկողության բաժնի հարկային տեսուչ Վ.

ՊԵԿ-ի կողմից օրենքի սխալ մեկնաբանման պատճառով բազմաթիվ տնտեսվարողներ հայտվում են սնանկացման եզրին

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) կողմից օրենքի սխալ մեկնաբանության և անօրինական ու ձևական պահանջներ առաջադրելու հետևանքով բազմաթիվ տնտեսվարողներ լուրջ ֆինանսական վնասներ են կրում, իսկ որոշները նույնիսկ հայտնվել են սնանկացման վտանգի առաջ: Հարկային օրենսդրությունը հնարավորություն է տալիս տնտեսվարողներին, շրջանառության հարկ վճարող լինելով հանդերձ, ներկայացնել հայտարարություն և ձեռնարկատիրությամբ զբաղվել որպես ԱԱՀ վճարող: Ընդ որում՝ օրենսդրությամբ նախատեսված է հայտարարության երկու ձև՝ ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու մասին,

«Մնում է հուսալ, որ Սամվել Ալեքսանյանը դատարանի այս որոշման մասին տեղյակ չէ». «Չորրորդ իշխանություն»

Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, Վարչական դատարանը որոշել է, որ Կոմիտաս 5-ի բնակիչները պետք է 40600 դոլար վճարեն կառուցապատող ընկերությանը՝ որպես վնասի փոխհատուցում, քանի որ խոչընդոտել են կառուցապատմանը։ «ՉԻ»– Եթե դատարանն իսկապես նման որոշում է կայացրել (փոքր-ինչ անհավատալի է, բայց Հայաստանում ամեն ինչ հնարավոր է), ապա կարելի է ասել, որ Կոմիտաս 5-ի բնակիչների բախտը բերել է՝ որոշման

Ադրբեջանն ավելի զիջող ու շրջահայաց է դարձե՞լ

Այսօր Վիեննայում կայանալու է նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը: Երկտարյա ընդմիջումից հետո կայանալիք նախագահների հանդիպումից ի՞նչ ակնկալիքներ կարող են լինել`այսօր պատասխանելով լրագրողների այս հարցին, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանն ասաց, որ առանձնապես ակնկալիքներ ինքը չունի, որովհետև ցանկացած ակնկալիքի համար պետք է ինչ-որ հիմք լինի. «Փորձենք վերլուծել վերջին ամիսների հայտարարությունը ադրբեջանական պաշտոնյաների, նոր ՊՆ-ի,

Ինչ հասկացան Ուկրաինայում՝ ըստ Վահան Շիրխանյանի. «Հայոց աշխարհ»

Հատված ՊՆ նախկին փոխնախարար ՎԱՀԱՆ ՇԻՐԽԱՆՅԱՆԻ հետ հարցազրույցից: -Այն, որ Վիլնյուսի նախօրեին Ուկրաինայում սկսեցին խոսել Ասոցացման համաձայնագրի ստորագրումը հետաձգելու մասին, կանխատեսելի, տրամաբանակա՞ն ընթացք էր, թե՞, ինչպես արեւմտամետներն են ասում, Ռուսաստանի ճնշման հետեւանք: -Ուկրաինայում տեղի ունեցող գործընթացն ամենեւին էլ անսպասելի շրջադարձ չէր, ոչ էլ Ռուսաստանի ճնշման հետեւանք, այլ, իրոք, տրամաբանական ընթացք: Դեռ երկու ամիս առաջ առիթ

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ-ի արձագանքը՝ Բաբկեն Պիպոյանի վերլուծությանը

Ս.թ. նոյեմբերի 18-ին Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը «Արձագանք Պիպոյանի «նոր» հաշվարկին» վերնագրով արձագանքել է քաղաքապետարանում ստեղծված ներքաղաքային ուղևորափոխադրման վարձի ձևավորման նպատակով ստեղծված հանձնաժողովի 2-րդ նիստում գրեթե միաձայն ընդունված ծախսերի հիմնավորման «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանի վերլուծությանը: Արձագանքում, մասնավորապես նշվում է, որ Պիպոյանը չի նշել սկզբնաղբյուր մասնագիտական հիմնավորման համար. ցանկանում ենք

Վլադիմիր Լեպեխին. «Առանցքային ուղղությունը Ռուսաստանի համար Հայաստանը և Վրաստանն են». «Իրատես de facto»

Հատված ԵվրԱզԷսի ինստիտուտի   տնօրեն,   ՌԴ  գիտությունների    ակադեմիայի       եվրասիական տնտեսական   հարցերով բյուրոյի  անդամ ՎԼԱԴԻՄԻՐ ԼԵՊԵԽԻՆԻ հարցազրույցից: – Մենք ապրում ենք բարդ տարածաշրջանում, որտեղ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ձեավորված պետությունները տարբեր շահեր ու գերակայություններ ունեն իրենց արտաքին քաղաքականության մեջ։ Ձեր կարծիքով՝ դա խանգարո՞ւմ, թե՞ օգնում է, որ ՄՄ-ի շահերն արտահայտվեն Հարավային Կովկասում Հայաստանի միջոցով։  Ընդհանրապես՝  տարածաշրջանի զարգացումը դեպի ո՞ւր

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031