Օրվա լրահոսը

Անժելա Մարտիրոսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի մամուլի քարտուղար Անժելա Մարտիրոսյանը նոյեմբերի 14-ին սեփական դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունները ժամանակավորապես վերապահվել են Անահիտ Առաքելյանին:  ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն  

«Նաիրիտի» հերթափոխայինի պետը սպանության օրն աշխատել է, մատյաններն էլ գործից անհետացել են

Այս տարվա օգոստոսի 5-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Ազարյանի դատավճռով 8,5 տարվա ազատազրկման դատապարտվեց Վահե Խաչատրյանը: Քրեական գործը, որը հարուցվել էր դեռեւս ութ տարի առաջ, դատաքննության ողջ ընթացքը ժամանակին լուսաբանել է «Առավոտ» օրաթերթը: Խոսքը 2005 թվականի օգոստոսի 11-ին Չեխովի փողոցում կատարված սպանության մասին է, երբ ըստ մեղադրանքի, Զավեն եւ Վլադիմիր Մկրտչյանների, Հրաչ

Բիշարյանը խլել է լրագրողի ձայնագրիչը, անջատել համակարգիչը

Aravot.am-ն հաղորդել է, որ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանը երեկ հրաժարվեց պատգամավորական իր մանդատից: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ վերջինս Սերժ Սարգսյանի հրամանով նշանակվելու է ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտորի պաշտոնում: «Ժողովուրդ» թերթն այսօր հրապարակել էր, որ Խաչիկ Հարությունյանին փոխարինելու է ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանի քրոջ փեսան Լեւոն Դոխոլյանը, որը ներկայումս աշխատում է Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի գրուպ»-ում: Այսօր

Բացի մեր երկրից, ևս շուրջ մեկ տասնյակ երկրներ կան, որոնք դիմել են «Հազարամյակի մարտահրավերներին»

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն ասաց, որ Հայաստանը կդիմի «Հազարամյակների մարտահրավերներ կորպորացիա»՝ ֆինանսավորում ստանալու համար: Նոր հայտով Հայաստանի կառավարությունը դարձյալ ֆինանսավորում կխնդրի ենթակառուցվածքների արդիականացման համար: Հիշեցնենք, որ այդ կառույցը Հայաստանի ֆինանսավորումը դադարեցրեց 2009 թվականին`պատճառաբանելով, որ Հայաստանում ժողովրդավարության հետ կապված խնդիրներ կան: Խոսքը 2008 թվականի ընտրությունների մասին է, ինչի արդյունքում տեղի

Հայր Հակոբը դիմել է Վեհափառին իր գործունեությունը կասեցնելու համար (Տեսանյութ)

«Այդ լուսանկարները իմ անձնական արխիվից, համակարգչից անհետացել են, ինչ- որ մեկը վերցրել ու գողացել է, բայց փաստը մնում է փաստ, որ լուսանկարները չկան ինձ մոտ»,-այսօր «Հայելի» ակումբում հայտարարեց Մայր Աթոռում աշխատող Հայր Հակոբ աբեղա Գրիգորյանը՝ անդրադառնալով երեկ իր դեմ հնչած մեղադրանքներին: Նա նշեց, որ այս ամենը շահարկվում է Լևոն Մութաֆյանի կողմից և հայտնվում Միացյալ երիտասարդական

Հրանտ Բագրատյան. «Բյուջեն թոփալ է, կաղ է…»

 Այսօր խորհրդարանում գալիք տարվա բյուջեի քննարկումների ժամանակ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը դիմելով քաղաքական մեծամասնության ներկայացուցիչ, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանին`փաստելով, որ քաղաքական մեծամասնությունը կողմ է բյուջեի նախագծին, մեջբերեց Սահմանադրության այն կետը, որը սահմանում է, որ բյուջեի եկամուտների ձեւավորումը պարտադիր սահմանում է պահանջում: Բագրատյանը նկատեց, որ Սահմանադրության այդ կետը չի փոխվել: Բագրատյանը հիշեց,

«ԱրմենՏելի» մոդեմները խափանվել են զանգվածային հոսանքազրկումի՞ց

«ԱրմենՏելի» HI-line ինտերնետի բաժանորդներից ոմանք, իրենց խոսքերով ասած՝ կապույտ մոդեմների ձեռքը կրակն են ընկել. ընդամենը 2 տարի օգտագործելուց հետո այս մոդեմները շարքից դուրս են եկել: Այն, որ մոդեմի խնդիրը համատարած է, համոզվել է «Առավոտին» դիմած Լիանա Մաթեւոսյանը, որը «ԱրմենՏելի» գրասենյակում մարդկանց հերթի մեջ իր պես տուժած ու կապույտ մոդեմները ձեռքներին բաժանորդների է տեսել: Լիանա Մաթեւոսյանի

Ստեղծվել է համաուսուցման և իրավական դաստիարակության համակարգի բարեփոխումների հանձնաժողով

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի  հրամանով ստեղծվել է համաուսուցման և իրավական դաստիարակության համակարգի բարեփոխումների հանձնաժողով:  ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագրում առանձնահատուկ տեղ է հատկացված իրավաբանական կրթության և հասարակության մեջ իրավական դաստիարակության համակարգի վերակառուցմանն ուղղված միջոցառումներին:  Բարեփոխումների ռազմավարական ծրագիրը հաստատող  2012 թվականի հունիսի 30-ին արձակված ՀՀ նախագահի կարգադրության մեջ մասնավորապես նշված է,

Հրայր Թովմասյան. «Բոլորը բոլորին մեղավոր են ճանաչում, բայց ոչ երբեք՝ իրենց» (Տեսանյութ)

«Կոռուպցիոն ռիսկերը նվազե՞լ են, այո, նվազել են: Հիմա նույնը կատարվում է «ԶԱԳՍ»-ում, երեխայի ծննդականը կարող ես ստանալ արդեն ավտոմատ կերպով»,-ասաց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը` այսօր կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցին, թե «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի տվյալներով, Հայաստանում կոռուպցիայի հաղթահարման ուղղությամբ առաջընթաց կա՞, իսկ հասարակության շրջանում այլ կարծիք է: Նախարարի խոսքերով` «Մի բան է, որ կոռուպցիան

Կարկառունները բարբառում են

Մենք էլ զվարճանանք մի քիչ Դուք ասում եք՝ Հայաստանում քաղաքական էլիտա չկա՞: Դուք չարաչար սխալվում եք: Հապա նայեք՝ ի՜նչ էլիտա է (ու ինչ պայծառ մտքեր է արտահայտում). Սեյրան Սարոյան, Մհեր Սեդրակյան, Առաքել Մովսիսյան (ես միտումնավոր մականունները չեմ նշում, որ առավել ընդգծվի նրանց ինտելեկտուալ բարձր, համարյա անհաս մակարդակը) եւ իհարկե՝ Գալուստ Սահակյան ու Էդուարդ Շարմազանով… Հրաշալի

Արմեն Մարտիրոսյան. «ԼՂՀ ճանաչման մասին օրինագծի մերժողական մոտեցումները փաստարկված չեն»

Այսօր «Peoplemeter» ակումբում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն անդրադառնալով «Ժառանգություն» խմբակցության ներկայացրած ԼՂՀ ճանաչման մասին օրինագծի Ազգային ժողովում մի շարք խմբակցությունների կողմից մերժմանը՝ ասաց, որ իրենց գործընկերների մերժողական մոտեցումները փաստարկված մոտեցումներ չեն, երբ նրանք խոսում են պատերազմի մասին կամ Ղարաբաղը համեմատում են Կիպրոսի հետ: «Ադրբեջանը պատերազմելու է այն ժամանակ, երբ համարի, որ դա անհրաժեշտ է:

Եթե կառավարությունը սկսի կեղեքել`ԿԲ-ն կլռի՞

«Որքա՞ն է ստվերի աստիճանը տնտեսության մեջ, ինչ չափի կրճատման մասին է խոսքը գնում»,- այսօր խորհրդարանում շարունակվող 2014 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին հարց ուղղեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: ԿԲ նախագահը պատգամավորի հարցին կոնկրետ պատասխան չտվեց: Ասաց, որ ստվերի կրճատման ցուցանիշներ հնչեցրել են թե վարչապետը, թե նախարարները, գնահատականներ հնչեցրել են նաև տարբեր

«Բաղդադում փողոցների վիճակը անհամեմատ լավ է Գյումրուց»

Այս կարծիքին է  Գյումրու ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանը Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը, ով նաեւ Գյումրու ավագանու անդամ է, արդեն որերորդ անգամն է՝ խստորեն քննադատում է կառավարությանը` տարբեր տեսակի անհեթեթ ծախսեր կատարելու, օրինակ` 170 հազար դոլար վատնելու  ու մեկ զուգարան ձեռք բերելու,  պաշտոնյաների աշխատավարձը բարձրացնելու, սակայն փոխարենը  Գյումրին ծայրահեղ թշվառության մղելու համար: Գյումրու

«Մատչելի գնով կներկայանամ որպես ձեր ընկեր»

Աշխատանք փնտրողների 83.3%-ը գործազուրկ է «Հայաստանում 67.1 հազար մարդ աշխատանք է փնտրում, որոնց գերակշռող մասը՝ 48. 3 հազարը, կանայք են»,- տեղեկացնում է «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության աշխատաշուկայի վերլուծության եւ կանխատեսման բաժնի գլխավոր մասնագետ Սվետլանա Օհանյանը՝ ներկայացնելով ՀՀ աշխատաշուկայի իրավիճակը 2013 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ: Սվետլանա Օհանյանը նշում է՝ նախորդ տարվա համեմատ՝ աշխատանք փնտրողների թիվը նվազել

«ՀՀ վարչապետի գավաթ 2013»

Սպասվում է անզիջում եզրափակիչ Այսօր ԱԳՆ-Դատական դեպարտամենտ եւ սփյուռքի նախարարություն-տրանսպորտի եւ կապի նախարարություն հանդիպումներով ավարտվում է ֆուտբոլի «ՀՀ վարչապետի գավաթ 2013» հոբելյանական` 5-րդ խաղարկության խմբային մրցաշարը: Սակայն անկախ դրանցում գրանցվելիք արդյունքներից, արդեն հայտնի են երկու երթախմբերի երկուական լավագույն թիմերը, որոնք պայքարը շարունակելու են կիսաեզրափակիչ փուլում: «A» խմբից հաջորդ փուլի ուղեգիր նվաճել են ՀՀ ոստիկանության եւ

Տնօրենը հեռացվել է, պաշտոնակատարը խուսափում է մեկնաբանություններից

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրամանով նոյեմբերի 11-ին  Երեւանի պարարվեստի պետական քոլեջի տնօրեն  Արմեն Գրիգորյանին (լուսանկարում) աշխատանքից հեռացնելու լուրը իսկապես անակնկալի բերեց շատերին, այդ թվում՝  բալետային արվեստի գործիչներին: Նույն օրը երեկոյան մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանն էլ հայտնեց. «Արմեն Գրիգորյանն ազատվել է աշխատանքից՝ վերջին մեկ տարվա ընթացքում պարբերաբար իր պարտականությունները ոչ պատշաճ կատարելու պատճառով»: Փոխնախարարը հաստատեց

Որտե՞ղ է վիշապը

Ընդդիմադիրները սիրում են, մեղմ ասած, «հայհոյանք դնել». ով այսպես է մտածում կամ գործում, նա, դարձյալ մեղմ ասած, այսինչն է եւ այնինչը: Ով դեմ է Սերժ Սարգսյանի հրաժարականին, նա… շարունակությունը թողնում եմ ընթերցողի երեւակայությանը: Թող այդպես լինի, բայց ինձ թվում է, որ ցանկացած անձի հետ կապված հարց երրորդական, եթե ոչ՝ չորրորդական նշանակություն ունի:  Իհարկե, ինձ հետ

Վաղը Գագիկ Բեգլարյանը 15.00-ից սպասելու է տաքսու վարորդներին (Տեսանյութ)

Այսօր կառավարության նիստից հետո կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը, ի տարբերություն նիստերի նախորդ օրերի, մեծ պատրաստակամությամբ մոտեցավ լրագրողներին: Բանն այն է, որ նախարարը հայտարարություն ուներ անելու երեկ Ազգային ժողովում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի այն մեղադրանքին, թե նախարարը տաքսու ոլորտը, որտեղ բավականին փոփոխություններ տեղի ունեցան, ուզում է մենաշնորհել եւ պատրաստվում է նոր մեքենաներ ներկրել: Պարոն

Արծրուն Հովհաննիսյան. «Սահմանագոտու ճանապարհին լայնամասշտաբ աշխատանքներ են կատարվում»

Ներկայումս երթեւեկության համար շարունակում են փակ մնալ Իջեւան-Բերդ հանրապետական նշանակության ճանապարհը եւ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածը: ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանին հարցրեցինք, թե մինչեւ ե՞րբ են դրանք փակ մնալու: Նա ասաց, որ ճանապարհները փակվել են անվտանգության նկատառումներով եւ փակ կմնան այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ լինի: ՊՆ մամլո քարտուղարն ասաց, որ Վազաշեն-Պառավաքար հատվածում,

Ստեփանակերտ: Համաժողով նվիրված զբոսաշրջության ոլորտին

2013թ. նոյեմբերի 12-13ը Ստեփանակերտի «Վալլեքս Գարդեն հոթելի» խորհրդակցությունների սրահում անցկացվեց «Տուրիզմը Ղարաբաղում» խորագրով համաժողով: Համաժողովը, որին մասնակցում էին Հայաստանի մոտ 50 առաջատար զբոսաշրջային ընկերությունների ղեկավարներ և այլ ներկայացուցիչներ, Ստեփանակերտում գործող երեք զբոսաշրջային կազմակերպությունների ղեկավարներ, ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջային վարչության պետը, ԼՂՀ մշակույթի փոխնախարարը և այլ պաշտոնյաներ, կազմակերպվել էր «Վալլեքս» խմբի հյուրանոցային-զբոսաշրջային գործունեություն իրականացնող միավորների տնօրինության

Պարզաբանում քաղաքապետարանի կողմից տարածված հայտարարության վերաբերյալ

Ցանկանում ենք տեղեկացնել, որ ս.թ. նոյեմբերի 13-ին Երևանի քաղաքապետարանն անդրադարձել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության կողմից բարձրաձայնված խնդիրներին: Գնահատելով, որ քաղաքապետարանը կարևորելով հարցը տվել է մեկնաբանություն՝ չենք կարող չնկատել, որ պատասխանում տրված չեն Կազմակերպության կողմից բարձրացված 3 հիմնական հարցերի պատասխանները: Քաղաքապետարանն իր պատասխանում անդրադարձել է Կազմակերպության կողմից ժամանակին բարձրացված մի շարք խնդիրներին, հետևյալ

Ավարտվել է ոստիկանի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

Հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքի նախկին տեսուչ Վահե Խաչատրյանի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ ՔՕ 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրյալ Վահե Խաչատրյանի նկատմամբ քրեական գործի մինչդատական վարույթում խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Քրեական գործի նախաքննությունն ավարտած քննիչը

Արմեն Մարտիրոսյանը` Շանթ Հարությունյանի մասին. «Մարգանցովկայով նախագահականը չէր պայթեցնի»

Ներքաղաքական դաշտում արմատական իրավիճակ է ստեղծվել: Եվ պատահական չէ, որ, ով խոսում է, խոսում է հեղափոխություն անելու մասին: Նույնիսկ ազատամարտիկների հետ հանդիպման ժամանակ լսեցինք, որ նրանք այդ կարծիքի են»,- այսօր «Peoplemeter» ակումբում նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Անդրադառնալով Շանթ Հարությունյանին՝ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ խորին հարգանքով է վերաբերվում նրան, բացի այդ անձնապես

Էլեկտրական հոսանքի տատանումների արդյունքում տուժած բաժանորդների փոխհատուցման կարգը

«ՉԻ»–ն պարզեց էլեկտրական հոսանքի տատանումների արդյունքում շարքից դուրս եկած էլեկտրակենցաղային, համակարգչային եւ այլ տեխնիկայի վնասվածքների եւ դրանց վերանորոգման համար տուժած բաժանորդներին, ՀԷՑ-ի կողմից նյութական վնասի դիմաց փոխհատուցման գումարն ստանալու կարգը։ Մեր ընթերցողին՝ իբրեւ էլեկտրական հոսանք սպառող բաժանորդի, հնարավորինս մատչելիորեն կներկայացնենք իր հետագա բոլոր քայլերը՝ վնասը կրելու պահից սկսած մինչեւ փոխհատուցում ստանալու պահը։ Այսպիսով, էլեկտրական էներգիայի

Նպատակը պետական խորհրդանշանների ճանաչումն ու արժևորումն է

Կառավարության հավանությունն է ստացել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի գործողությունը մինչև 2013թ. դեկտեմբերի 1-ը երկարաձգելու նախաձեռնությունը, որը 27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին հնարավորություն կտա սահմանված ժամկետում մուծել համապատասխան վճարը, վերադառնալ հայրենիք և ազատվել քրեական հետապնդումից:

Կենսաթոշակային նոր համակարգի կիրառումը ճիշտ կլինի հետաձգել

Ինչպես հայտնի է, հունվարի 1-ից Հայաստանում նախատեսվում է անցում կատարել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին։ 40 տարին չլրացած բոլոր քաղաքացիները պետք է պարտադիր ընդգրկվեն այդ համակարգում։ Նրանք ունենալու են հատուկ հաշիվներ, որոնց պետք է փոխանցվեն կենսաթոշակային գումարները։ Այդ գումարների կառավարումն իրականացնելու են մասնավոր ընկերությունները։ Մինչ կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը մնացել է ընդամենը մեկուկես ամիս, դեռեւս չկան

Տիգրան Սարգսյան. «Մենք հնարավորություն ունենք ևս մեկ անգամ դիմելու «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին»

  Տիգրան Սարգսյանի ներածական խոսքը ՀՀ կառավարության նիստում Մինչ օրակարգի ձևավորումը ուզում եմ անդրադառնալ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին: Դուք գիտեք, որ Վաշինգտոնը դրական է գնահատել Հայաստանում իրականացված այս ծրագրի արդյունքները և այն գնահատել է որպես արդյունավետ ծրագիր, քանի որ բոլոր թիրախները, որ մենք դրել էինք մեր առջև, ամբողջությամբ ի կատար են ածվել: Այս առումով մենք պետք

Հաղթանակ Շահումյան. «Նկարիչների միությունը գնում է ինքնաոչնչացման»

 ՀՀ նկարիչների միության նախորդ՝ 2008թ կայացած համագումարում միության նախագահի թեկնածու առաջադրված, ճանաչված նկարիչ եւ ակտիվ քաղաքացի Հաղթանակ Շահումյանից Aravot.am-ը հետաքրքրվեց, չի՞ պատրաստվում կրկին առաջադրվել նկարիչների միության գալիք համագումարին: «Ես տեղյակ չեմ՝ համագումար լինելու է, թե՞ ոչ: Երեկ մամուլից իմացա, որ նման մտադրություն կա: Ի դեպ, մեր միության կանոնադրությամբ նախատեսվում էր, որ 2010 թվականի վերջին պետք

Դավիթ Հարությունյանը կիսել է ՀԱԿ դիրքորոշումը եւ հակադրվել է արդարադատության նախարարին

Երեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ խորհրդակցություն է կայացել, որին մասնակցել են ՀԱԿ-ից՝ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, նույն խմբակցության պատգամավորներ Գագիկ Ջհանգիրյանն ու Նիկոլ Փաշինյանը, ՀՀԿ– ից՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, ինչպես նաեւ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ու նրա վերադաս պաշտոնյաները՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար

Կարինե Խոդիկյան. «Ցավով եմ լսում, երբ ինչ-որ մի դեղնակտուց հայտարարում է, որ այսօր գրականություն չկա»

Հատված դրամատուրգ Կարինե Խոդիկյանի հարցազրույցից: – Այսօրվա դեպքերը, անցքերը դժվար թե հենց այսօր կամ վաղն արտացոլվեն գրականության մեջ. դրա համար ժամանակ է անհրաժեշտ։ Ընդհանրապես անկախության շրջանի գրականությունն ինչպե՞ս կբնորոշեք։ – Քանի որ փոքրիշատե ծանոթ եմ այսօր ստեղծվող մեր գրականությանը, ամեն անգամ ցավով եմ լսում, երբ ինչ-որ մի դեղնակտուց հայտարարում է, որ այսօր գրականություն չկա։ Բայց

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031