Օրվա լրահոսը

«Մանդելայի վիճակը շատ ծանր է»

«Ամերիկայի Ձայն». Նելսոն Մանդելան հիվանդանոցում է գտնվում արդեն 19 օր Հարավային Աֆրիկայի նախկին նախագահ Նելսոն Մանդելայի դստեր համաձայն, Մանդելայի վիճակը «շատ ծանր է»: Մաքազիվեն Մանդելան հինգշաբթի օրն այս մասին հայտնել է Հարավային Աֆրիկայի պետական ռադիոյին այն ժամանակ, երբ ամբողջ ընտանիքը հավաքվել էր մայրաքաղաք Պրետորիայի այն հիվանդանոցում, որտեղ Նելսոն Մանդելան գտնվում է արդեն 19 օր: Մանդելային հիվանդանոցում

Քննարկվել են Երևանի բրենդավորմանն առնչվող հարցեր

Երևանի քաղաքապետարանում կազմակերպված հանդիպման ժամանակ, որին ներկա էին մայրաքաղաքում գործող զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչներ, քննարկվել են Երևանի բրենդավորման հարցեր։ Հանդիպում-քննարկմանը մասնակցել են հյուրանոցային և զբոսաշրջային ինդուստրիայի տարբեր ներկայացուցիչներ, մարքեթինգային և տեղեկատվական բաժինների ներկայացուցիչներ։ Հանդիպման նպատակն էր ներկայացնել Երևանի բրենդավորման նախագծի գործընթացի ներկա փուլը, քննարկել տարածքային բրենդավորման անհրաժեշտությունը հատկապես զբոսաշրջության զարգացման բնագավառում, ինչպես նաև փորձի փոխանակումը։ Մասնակիցները

Օֆշորային լաբիրինթոս` հայկական սցենարով

Hetq.am. Աշոտ Սուքիասյանն իր ընտանիքին պատկանող «Ձորագյուղ» ա/կ-ի հանձնարարականներով «Ամերիաբանկից» ստացված վարկային գումարից 9 մլն 370 հազար 450 ԱՄՆ դոլար փոխանցել է Կիպրոսի մի քանի օֆշորային ընկերությունների՝ «HELLENIC BANK PUBLIK COMPANY»-ում ունեցած հաշվեհամարներին.   «A.B.S. GLOBAL LIMITED» ՍՊԸ-ին՝ 7 մլն 20 հազար 450 դոլար, «WLISPERA HOLDINGS LIMITED» ՍՊԸ-ին՝ 350 հազար դոլար, «STR EMERALD LIMITED» ՍՊԸ-ին՝ 2 մլն դոլար:

Դատապարտվեց անձնակազմի կառավարման դեպարտամենտի պետը

«ՓԱՍՏԻՆՖՈ». «Միջազգային էներգետիկ կոորպորատիվ» ՓԲԸ անձնակազմի կառավարման դեպարտամենտի պետ Լիլիթ Միրզոյանին մեղադրանք էր առաջադրվել առ այն, որ նա 2013 թվականի մայիսի 5-ին Երևան քաղաքի ավագանու ընտրությունների ժամանակ` ժամը 17:00-ի սահմաններում թիվ 4/23 ընտրական տեղամասում, նույն տեղամասի հանձնաժողովի անդամ Անահիտ Հարությունյանից ստացել է երկու քվեաթերթիկ և երկու ծրար, որից հետո քվեարկելով երկու քվեաթերթիկներում` փորձել է քվեաթերթիկները գցել

Սիրիահայ համայնքի հարցը բարձրացվել է ԱՄՆ-ի Կոնգրեսում

«Ամերիկայի Ձայն». Լսումներն արտացոլում են Սիրիայի կրոնական փոքրամասնությունների վիճակով ԱՄՆ-ում աճող մտահոգությունը «ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ենթահանձնաժողովում անցկացված լսումներին մասնակցած փորձագետները, փորձագետների խմբի նախագահ, Նյու Ջերսի նահանգի հանրապետական կոնգրեսական Քրիս Սմիթի գլխավորությամբ, բարձրաձայնել են Միացյալ Նահանգների Կոնգրեսի աճող մտահոգությունը Սիրիայում հայերի, այլ քրիստոնյաների և կրոնական բոլոր փոքրամասնությունների բարեկեցությամբ»: Այս մասին ասված է Ամերիկայի Հայ

«Հյուսիս-հարավ» ծրագրում թերությունները վերացվում են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հունիսի 27-ին  ընդունեց «Սաֆեժ-Էպտիսայ» ընկերության ներկայացուցիչներին՝ Եվրոպայի և Աֆրիկայի վարչության գործառնությունների գծով գործադիր տնօրեն Նիկոլաս Ջայն Նիելսոնի գլխավորությամբ: Ֆրանսիական «Սաֆեժ-Էպտիսայ» ընկերությունն իրականացնում է  «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդումային ծրագրի ճարտարագիտական և տեխնիկական վերահսկողությունը: Հանդիպման ընթացքում  Նիկոլաս Ջայն Նիելսոնը նախարարին տեղեկացրեց, որ իրականացվում է բացթողումները շտկելու  գործողությունների հստակ ծրագիր .   խնդիրներին ավելի արագ արձագանքելու համար ստեղծվել  է թեժ գիծ, բացի

Դպրոցի տնօրենի թեկնածուին ՀՀԿ անդամատոմսը չեն հանձնում

Ոսկեվանցիները դիմել են նաեւ ՀՀ նախագահին

Դատախազ. «Ոչ մի դատախազ չի ցանկանա դատարան գնալ անթույլատրելի «զենքով»

Շենգավիթի վարչական շրջանի դատախազ Արմեն Դավթյանը այսօր «Խոշտանգումներից զերծ մնալու եւ վերականգնման իրավունք» համաժողովի ժամանակ ասաց. «Ոչ մի երկիր չի կարող ասել, որ իր երկրում բացառված է խոշտանգումը: Ես չեմ էլ փորձելու համոզել, որ մեր երկրում բացառված է, չկա խոշտանգում, իհարկե, կա խոշտանգում, բայց չեմ համաձայնվի, որ վերջին տարիներին ոչինչ չի արվել դրա դեմ պայքարի

Կոսովոյի անկախությունը ճանաչած երկրների թիվը հասավ 100-ի

«Ազատություն» ռադիոկայան. Եգիպտոսը դարձել է Կոսովոյի անկախությունը ճանաչած 100-րդ պետությունը: Թուրքական Hurriyet Daily News-ի փոխանցմամբ` երեկ այդ մասին հայտարարել են Կոսովոյի կառավարության պաշտոնյաները: Երեք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` Կոսովոյի արտգործնախարար Էնվեր Հոջայը, Twitter-ում գրել են, որ պաշտոնական Կահիրեն ճանաչել է իրենց անկախությունը: «Աշխարհի հնագույն պետությունը` Եգիպտոսը այժմ ճանաչել է Եվրոպայի նորագույն պետությունը` Կոսովոն», – գրել է

Առաջին անգամ համայնքային բյուջեից 20 միլիոն դրամ է հատկացվել թեքահարթակների կառուցման համար

Երևանի քաղաքապետարանի 2013 թվականի շինբարեկարգման ծրագրով իրականացվում են մայրաքաղաքի փողոցների հետիոտնային անցումների թեքահարթակների կառուցման աշխատանքներ: Այդ նպատակով համայնքային բյուջեից հատկացվել է 20 միլիոն դրամ, որի շրջանակում կկահավորվի շուրջ 100 թեքահարթակ: Բացի այդ, թեքահարթակներ կկառուցվեն մայրաքաղաքի 9 վարչական շրջանների վարչական շենքերի մուտքերի մոտ: Մինչ այդ նմանատիպ աշխատանքներ էին կատարվել ներառական կրթություն իրականացնող բոլոր 45 դպրոցներում: Ընդ

Որդու լրացուցիչ ցուցմունքից հետո՝ ուշագնաց է լինում մայրը (Ֆոտոշարք)

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում վերսկսվել էր Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ Սարգեզ Նոյուկի Անդուանիանի, Վիգեն Նովասարտիանսի եւ ՀՀ քաղաքացի Վարդան Մարտիրոսյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը: Նրանք մեղադրվում են 90 կգ թմրամիջոց Հայաստանով փոխադրելու, օժանդակելու համար: Ինչպես մեր նախորդ հրապարակումներում տեղեկացրել էինք, մեղադրող Արամ Ամիրզադյանը միջնորդել էր 15 տարվա ազատազրկում Սարգեզ Անդուանիանի համար,

Ինչպես դիմակայել շոգին

Օդի բարձր ջերմաստիճանի, ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը մեղմելու, օրգանիզմի անցանկալի գերտաքացումը կանխելու, ինչպես նաև վարակիչ հիվանդություններից, սննդային թունավորումներից խուսափելու համար ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս. • խուսափել արևի ուղիղ ճառագայթներից` հատկապես ժամը 12:00-17:00 ընթացքում, աշխատել քայլել ստվերում, • հնարավորինս պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթումից` կրել գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագնել սպիտակ կամ բաց երանգների ազատ, օդաթափանց,

409.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Հունիսի 27-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 5,500,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 409.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 409.5 դրամ:

Արդարադատության փոխնախարարի պատասխանը՝ ճարտարապետ Սարհատ Պետրոսյանին

Արդարադատության փոխնախարար Ռուբեն Մելիքյանը հերքում է ճարտարապետ Սարհատ Պետրոսյանի ասածները, թե ամենայն հավանականությամբ, ընդդեմ ճարտարապետ Լեւոն Իգիթյանի` իր հայցը դատարանը մերժել է` գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի զարմիկ, արդարադատության փոխնախարար Ռուբեն Մելիքյանի միջամտությամբ: «Այդպիսի բան գոյություն չունի, ինձ համար զարմանալի է ու վիրավորական, որ այդպիսի ենթադրություն է արվում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց փոխնախարարը: Պարոն Մելիքյանը Ս.

Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը` «Varna Open»-ի հաղթող

Բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանն այսօր «Varna Open» 7-րդ միջազգային մրցաշարի եզրափակիչ` 9-րդ տուրում, սպիտակներով միավորը բաժանեց բուլղարացի գրոսմայստեր Եվգենի Ժանեւի հետ եւ նվաճեց հաղթողի կոչումը, տեղեկանում ենք «e3e5» շախմատային կայքից: Մխիթարյանը նախավերջին տուրից հետո մեկ միավորի առավելություն ուներ, որը պայքարի ավարտին պահպանեց 2-10-րդ տեղերում դասավորված մրցակիցների նկատմամբ: Մրցաշարին մասնակցող հայ երկրորդ շախմատիստը` Բուլղարիան ներկայացնող միջազգային

«Ով իր վրա վերցնի Մարտակերտի հաղթանակը, ինչ-որ տեղ իր վրա պետք է վերցնի նախորդ պարտությունները». Վարդան Դևրիկյան

«Մարտակերտի հաղթանակը պարտությունների ծանր բեռի հիման վրա էր, և ով իր վրա վերցնի Մարտակերտի հաղթանակը, ինչ-որ տեղ իր վրա պետք է վերցնի նախորդ պարտությունները: Սա պարտություններից ծնված հաղթանակ է, որը եկավ պարտությունների ծանր բեռն իր ուսերի վրա վերցնելով»,-այսօր այս մասին «Հայելի» ակումբում՝ անդրադառնալով Մարտակերտի 20-ամյա հաղթանակի պատմությանն՝ ասաց Գրականության ինստիտուտի փոխտնօրեն, գրականագետ Վարդան Դևրիկյանը: Ըստ

«ԱրմենՏելը» մտադիր է IP-TV ներդնել (Տեսանյութ)

Նոր ագրեսիվ մարկետինգ «ԱրմենՏելում», նոր տնօրենի միջոցով

Դանիացի պատվիրակ. «Այսպիսի Թուրքիան չի կարող մուտք գործել ԵՄ»

Այսօր ԵԽԽՎ ամառային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում քննարկվեց «Զանգվածային բողոքի ցույցերը և հավաքների, մամուլի ու խոսքի ազատության մարտահրավերները» զեկույցը, որը ներկայացրեց իսպանացի պատվիրակ Արկադիո Դիազ Թեջերան: Զեկույցի քննարկման ժամանակ առավել ակտիվ էին թուրք պատվիրակները: Նրանցից մեկը ԵԽԽՎ ամբիոնից դատապարտեց այն, որ Թուրքիայում ցուցարարները խոչընդոտում են ոստիկանության աշխատանքին, հարձակվում պետական կառավարական մարմինների շինությունների վրա և այլն:

Ադրբեջանն էլ վաղը մեզ կհետեւի

Թեեւ զորատեսակների կազմավորման 21-րդ տարեդարձին նվիրված զինատեսակների ցուցադրությունը եւ ցուցադրական թռիչքները կազմակերպվում են ամեն տարի, սակայն դրանք նաեւ Ադրբեջանին ինչ- որ բան ապացուցելու նպատակ են հետապնդում։ «Մենք մեր խղճին դեմ չգնանք, նաեւ մենք մեզ ապացուցելու խնդիր էլ ունենք։ Սպառազինությունների մրցավազքը նաեւ ամենատարբեր ոլորտներում է ընթանում, ինֆորմացիոն դաշտում, նաեւ հոգեբանական ներազդման այդ բաղադրիչը կա, մենք սպառազինվում

Երկու տարվա ընթացքում չի եղել ցուցմունք տալու նպատակով խոշտանգման դեպք

Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Արմեն Նադիրյանը այսօր «Խոշտանգումներից զերծ մնալու եւ վերականգնման իրավունք-2013» խորագրով համաժողովի ժամանակ, որը կազմակերպվել էր «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ», FIDH եւ «Ընդդեմ իրավական կամայականության» կազմակերպությունների կողմից, ասաց, որ վերջին երկու տարիների ընթացքում չի եղել «ցուցմունք տալու նպատակով խոշտանգման» դեպք: Նա վստահեցնում էր, որ Հատուկ քննչական ծառայության կարգավիճակը՝ որեւէ գերատեսչությանը չենթարկվելը, ըստ

Կրոնական հանդուրժողականությունը Հայաստանում

«Եվրասիա համագործակցություն» հիմնադրամն ավարտեց Նիդեռլանդների Թագավորության դեսպանատան աջակցությամբ իրականացվող «Կրոնական հանդուրժողականության խրախուսումը Հայաստանում» ծրագիրը։ Այսօր «Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո» սրահում կայացավ ծրագրի եզրափակիչ միջոցառումը, որտեղ ներկայացվեցին աշխատանքի արդյունքներն ու մշակված առաջարկները։  «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի Հանրային կապերի պատասխանատու Իզաբելլա Սարգսյանի փոխանցմամբ` ծրագիրը բաղկացած է եղել երկու մասից` տեսական և գործնական: «Մի հետազոտությունը իրականացվել է ԵՊՀ դոցենտներ Հովհաննես

ԵԹԿՊԻ-ն դատապարտում է Վանաձորում տեղի ունեցած միջադեպը

Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը դատապարտում է ԵԹԿՊԻ Վանաձորի մասնաճյուղի դասախոս Վասիլ Գեւորգյանի հետ տեղի ունեցած միջադեպը եւ զորակցություն հայտնում դասախոսի հարազատներին` կոչ անելով զինվել համբերությամբ: Վասիլ Գեւորգյանը աչքի է ընկել իր խստապահանջությամբ, բարձր որակավորմամբ, մասնագիտական պարտականությունների բարեխիղճ կատարմամբ: Ինստիտուտի ղեկավար կազմը հետամուտ է լինելու հարցի իրավական գործընթացին: ԵԹԿՊԻ մամուլի ծառայություն

Լույս տեսավ ՌԱՀՀԿ-ի վերլուծական հանդեսի այս տարվա առաջին համարը

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) լույս ընծայեց «Փոփոխվող աշխարհ: Հայացք Երեւանից» ընդհանուր խորագրով իր վերլուծական հանդեսի 2013 թվականի անդրանիկ համարը, որի շնորհանդեսն այսօր տեղի ունեցավ ՌԱՀՀԿ գրասենյակում: Պարբերականի ներկայացմանը, բացի նրա հեղինակներից, մասնակցում էին վերլուծաբաններ, քաղաքագետներ եւ լրագրողներ:  ՌԱՀՀԿ տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը բացման խոսքում ողջունեց ներկաներին՝ հույս հայտնելով, որ նոր թողարկումը նոր

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահի հետ հանդիպման ընթացքում ԱԺ նախագահը խոսել է Սաֆարովի գործի մասին

Անդրադառնալով Ռամիլ Սաֆարովի գործին` Դին Շպիլմանը նշեց, որ Եվրոպական դատարանը նման զգայուն գործերի փորձ ունի եւ ՄԻԵԴ գնահատականը միանշանակ կլինի իրավական:

Նարեկ Սարգսյանն առաջինն է շահագրգռված, որ անաչառ քննություն լինի

Ցանկացած գլխավոր ճարտարապետ՝ Հայաստանում թե՝ այլուր ստեղծագործական աշխատանքով զբաղվելու իրավունք ունի: Ստեղծագործական աշխատանքով զբաղվել են մեր բոլոր գլխավոր ճարտարապետները՝ Ալեքսանդր Թամանյանից ու Նիկողայոս Բունիաթյանից սկսած՝ մինչև Գրիգոր Աղաբաբյան, Մարկ Գրիգորյան, Ջիմ Թորոսյան, Ասլան Մխիթարյան, Սամվել Դանիելյան , Նարեկ Սարգսյան և մեր քաղաքի ու հանրապետության բազմաթիվ խոշոր կառույցներ կյանքի են կոչվել հատկապես նրանց կողմից: Ընդ որում,

Տեղեկատվություն Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ – Հայաստան ծրագրի վերաբերյալ

ՀՄՀ-Հայաստան ծրագրի Ջրից դեպի շուկա բաղադրիչ /ՋԴՇ/ Համապատասխանելով Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի /ՀՄԿ/ ֆինանսավորման համար սահմանված բոլոր չափանիշներին` 2005 թվականին Հայաստանն ընդգրկվեց ՀՄԿ պորտֆելի երկրների շարքում: Այս քայլին հաջորդեց ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ներքո աշխատանքային խմբի ստեղծումը, որտեղ ներգրավված էին մասնագետներ տարբեր նախարարություններից: Սույն աշխատանքային խումբը ՀՄԿ փորձագետների հետ միասին մեկ տարի շարունակ անցկացրեց  հանրային

Հնամաշ իրեր վաճառողները՝ քաղաքապետարանի մոտ

Քաղաքապետարանի շենքի դիմաց էին հավաքվել «Դինամո» մարզադահլիճի հարեւանությամբ հնամաշ ապրանքներ վաճառողները։ Նրանք պահանջում են քաղաքապետարանից, որպեսզի թույլ տան նրանց այդ տարածքում շարունակել զբաղվել հին ապրանքների վաճառքով։ Վաճառականներն ասում են, որ մի քանի ոստիկաններ, եկել ու վտարել են նրանց, ասելով, թե այս տարածքը մերն է եւ այստեղ մենք պետք է կանգնացնենք մեր մեքենաները։ Հին իրերի վաճառքով

ՀԱՊԿ-ը մտահոգված է, որ որոշ երկրներ զինում են Սիրիայի ընդդիմությանը, որի շարքերում ահաբեկչական խմբավորումներ կան

Ինչո՞վ է պայմանավորված այն, որ ՀԱՊԿ-ը խորացնում է ռազմական սպառազինությունները, ստեղծում է նոր ռազմական ուժեր, արդյոք կա՞ն կոնկրետ մարտահրավերներ այս տարածաշրջանում:

Ռեփեր. Պարտադիր չէ հայհոյես (Տեսագրություն)

Նախկինում ամերիկաբնակ ռեփեր Լեւոն Սարգսյանը այժմ հաստատվել է Հայաստանում եւ ուզում է կարիերա անել հայրենիքում: Ասում է .«Գիտեմ, որ ռեփով տուն չես պահի, բայց դա է իմ խաչը»: Լեւոնը 20 տարեկան է եւ սովորում է Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում: Իբրեւ ռեփեր նա Nors է ներկայանում: Հայտարարում է, որ պարտադիր չէ ռեփում հայհոյելը, կարելի է անգամ

Նիկոլայ Բորդյուժա. «Ակնհայտ է, որ ԼՂ հարցի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի»

ԼՂ հակամարտության լուծումը թողնենք Մինսկի խմբին՝ առաջարկեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը

Լրահոս

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930