Օրվա լրահոսը

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՐԴԻԱԿԱՆ ՉԵՆ 98-ի նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանի նախընտրական ծրագրի հիմնական դրույթներից մեկը ՀՀ Սահմանադրության բարեփոխումն էր։ Ռ.Քոչարյանի նախագահ դառնալուց հետո Պ.Հայրիկյանը գլխավորեց նախագահին կից սահմանադրական փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովը։ Քաղաքական կուսակցություններից եւ մասնագետներից կազմված լինելով, մեկ տարուց հետո այն լուծարվեց՝ նախագահի համար անբարենպաստ իր կողմնորոշումների պատճառով։ Հանձնաժողովում աշխատող քաղաքական գործիչներն իրենց պատկերացումներն ունեին սահմանադրական

Արշակ Սադոյանը Հայաստանի եւ, ինչո՞ւ չէ, նաեւ ԱՊՀ-ի մասշտաբով ամենանշանավոր պոպուլիստը ողջ ռադիոլսող հանրության առաջ համոզում էր հանրապետության նախագահին՝ գալ Ազգային ժողով եւ պատասխանատվություն վերցնել Անդրանիկ Մարգարյանի կառավարության ծրագրի եւ, հետեւաբար, գործունեության համար: Բայց Քոչարյանը չի կարող դուրս գալ 98-ի իր սեփական պոպուլիստական խոստումների տակից /ասենք, 2001 թ. աղետի գոտի երեւույթը վերացնելու մասին/: Էլ ինչի՞

ՎԵՐԱԹԱՂՈՒՄՆԵՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ Քանի որ առաջիկա մեկ ամսում նոր վերաթաղում, լաց ու կական կարծես թե չի նախանշվում, ուստի այդ բացը երեկ գոնե մասամբ լրացնելու հաջողված փորձ արեց Հայաստանի սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունը։ «Առավոտը» հրավեր էր ստացել մասնակցելու… «Հնչակյան 20 կախաղանների 85-րդ տարեդարձին նվիրված երեկոյին»։ Ողբալու, անհուն վիշտ ու թախիծ ապրելու անհագուրդ ցանկությունը հնչակյան կուսակցության ղեկավարներին ստիպել էր

ՆՈՐ Ե՞րբ եւ ո՞ր քաղաքական գործիչն է արտահայտել հետեւյալ միտքը. «Այն կուսակցությունները, որոնք 1992 թվականից հետո պայքարում էին արդար ընտրությունների համար եւ կեղծիքների դեմ, այսօր պարզվեց, որ նրանց սկզբունքը ոչ թե կեղծիքների դեմ պայքարելն է, այլ որ նրանք չեն եղել իշխանության լծակների մոտ, եւ այսօր շատ սովորական էր շախմատային փոխատեղումը։ ՀՀՇ-ն փոխարինվեց Դաշնակցությամբ եւ շարունակեց

ԵՆԹԱԴՐԱԿԱՆ ԼՈՒՐ-1 Այցելելով «Գրանդ Քենդի» հայ172ռուսական ձեռնարկություն, նախագահ Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ մանկուց ցանկացել է պարզել, թե ինչպես է կոնֆետի մեջ հայտնվում «պովիդլան», եւ դա նրան երեկ հաջողվել է։ Կարելի է ենթադրել, որ հաջորդ անգամ նա կայցելի նույն գործարան՝ պարզելու, թե ինչպես է առաջանում մակարոնի անցքը։ ԵՆԹԱԴՐԱԿԱՆ ԼՈՒՐ-2 Ազգային անվտանգության նախարարությունից հայտնում են, որ այդ

ԲԵԽԱԲԱՐՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՑ Դաշնակցության ցուցակով պատգամավոր չընտրված հայտնի քաղաքական եւ տնտեսական գործիչ Արտաշես Թումանյանը երեկ նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար։ Հիշեցնենք, որ հունիսի 15-ին «Առավոտի» հարցին, թե ճի՞շտ են արդյոք այն լուրերը, որ նա նշանակվելու է այդ պաշտոնին, պրն Թումանյանը պատասխանել է. «Խաբար չեմ»։ ԱՆՁԱՄԲ ԾԱՆՈԹ Է ԸՆԿԵՐ ՇՈՒԼԲԵՐՏԻ ՀԵՏ ՀՀ նախագահի երեկվա հրամանագրով՝ Պաշտպանության

ՋՐԱՅԳԻՆ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԴՈՒՅԹԸ Դեռ խորհրդային տարիներին խոսվում էր Նորքի զանգված տանող ճանապարհի աջ կողմի հատվածում դելֆինարիա բացելու մասին։ Իսկ արդեն 1,5 տարի է, ինչ շրջանառության մեջ են մտել «Ջրաշխարհ» ստեղծելու մասին լուրերը, որը, ի վերջո, կայացավ եւ հուլիսի 1-ից այն կբացվի։ «Ջրաշխարհը» ստեղծեց հայ-իսպանական «Վալենսիա» ՀՁ ՍՊԸ-ն։ Նման ջրայգիներ գործում են աշխարհի շատ երկրներում,

ՄԵՋԲԵՐՈՒՄՆԵՐ ՃԵՊԱԶՐՈՒՅՑՆԵՐԻՑ «Օրինաց երկիր» խմբակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը հերքեց Վիկտոր Դալլաքյանի հայտարարությունը, թե համամասնական եւ մեծամասնականի 100 եւ 31 հարաբերակցության հարցն օրակարգում ներառելու փորձը պայմանավորվածությունների խախտում էր։ «Ոչ մի պայմանավորվածություն չի եղել»,- ասաց պրն Բաղդասարյանը։ «Իրավունք եւ միաբանության» ներկայացուցիչ Ալեքսան Կարապետյանը համաձայնեց «Առավոտի» այն դիտողությանը, թե պատգամավորներն իրենք են վարկային համաձայնագրեր հաստատում, որոնցում նշված է

Հուշեր չի գրի, մինչեւ… «Այն քաղաքականությանը, որն իրականացվում էր մինչեւ 1995-ը, ինչ-որ տեղ նաեւ մինչեւ 1996 թվականը, որը տանում էր իշխանության ցրումը սուբյեկտների, անպայման ստեղծելու էր ծաղկող պետություն, համենայնդեպս, առաջընթացն ակնհայտ էր որոշակի շրջանում։ Այն քաղաքական ուժերը, որոնք ասում են՝ պետությունը պետք է ստեղծվի, պետությունը պետք է կարգավորվի, պետք է բանակն անենք, պետք է հագցնենք,

«ՉԳՈՌԱՆՔ, ՉՎԱՐԿԱԲԵԿԵՆՔ, ՉՀԱՅՀՈՅԵՆՔ» Նախապես արդեն տարակույս չունեինք, որ ԱԺ այս նստաշրջանի վերջին ճեպազրույցներից առանձին ներկայացնելու արժանի է լինելու ՀՅԴ խմբակցության ղեկավար Դավիթ Լոքյանի եւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի ասելիքը։ Նախ, «Առավոտը» հետաքրքրվեց, թե արդյոք հանձնաժողովի հաշվետվությունը բավարա՞ր փաստեր էր պարունակում հիմնավորելու ՀՅԴ խմբակցության անունից Վահան Հովհաննիսյանի այն հայտարարությունը, թե հիմնական մեղավորը ՀՀՇ-ական վարչակարգն

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐՑՐԱԾ ՎԿԱՆ Նախապես ասենք, որ վկա Գայանե Մկրտչյանը, որը Բլեյանի «տրոյկայի» գործով կանչվել էր դատարան, այսօր էլ է տնօրեն՝ Մայակովսկու անվան թիվ 7 դպրոցի։ Բլեյանի տարիներին եղել է ընդհանուր ավագ դպրոցի տնօրենն ու քաղաքապետարանի կրթության վարչության պետի տեղակալը։ Նա երեկ պետք է տար պատասխաններն այն հարցերի, թե իրո՞ք չսովորած աշակերտների համար ատեստատներ են լրացվել,

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈ՛ՒՆ ՁԵԶ, ՊՐՆ ՌԱՆԻԵՐԻ Պրն Ռանիերին Իտալիայի փոխարտգործնախարարն է։ Իսկ նրան շնորհակալություն ենք հայտնում այն կապակցությամբ, որ գոնե մեզ՝ լրագրողներիս ապացուցեց, որ ընդհանուր ոչինչ չասող ֆրազների իմացությամբ միայն մեր արտգործնախարարն ու իր տեղակալները չէ, որ փայլում են։ Արարողակարգը, չգիտես ինչու, նախատեսել էր, որ պրն Ռանիերիի հետ հանդիպեն նաեւ հայ լրագրողները։ Թեեւ անգամ այծին էլ պարզ

ՆՈՐ ըղհհ՝ ծԽԹԺ-Ի ԿԱԶՄՈՒՄ Մինչեւ 1994 թվականը ՀՀ ազգային անվտանգության պետական վարչության կազմում գործում էր հանցավորության դեմ պայքարի առանձին մի վարչություն, որը կազմալուծվեց եւ իբրեւ առանձին ստորաբաժանում հակահետախուզության գլխավոր վարչության մաս կազմեց։ Այն ժամանակ կոռուպցիայի դեմ պայքարն այնքան մոդայիկ չէր, որքան հիմա, եւ ՀՀ ԱԱՊՎ-ն իր հիմնական նպատակն էր համարում հետախուզության եւ հակահետախուզության հզորացումը։ Սա,

ՆՈՐ Ե՞րբ եւ ո՞ր քաղաքական գործիչն է արտահայտել հետեւյալ միտքը. «Հանգել եմ այն եզրակացության, որ հանրապետությունում կան քաղաքական ուժեր, որոնք որեւէ ընտրություն չեն կարող արդարացի համարել, քանի դեռ իրենք չեն ընտրվել»։ ՆԱԽՈՐԴ Որեւէ մեկն այդպես էլ չգուշակեց, որ «Ես միշտ ասել եմ, որ մեր կուսակցության համար ամենավտանգավոր եւ մեծ թշնամին նախկին կուսակցական նոմենկլատուրան է» արտահայտության

ՈՉ ԹԵ ՀՈՒՅՍ, ԱՅԼ ԱՎԵՏԻՍ Լրագրող Մարիետա Մակարյանը «Կայունություն» խմբի ներկայացուցչին հարց ուղղեց, թե հույս կա՞, որ էներգետիկ չարաշահումները կբացահայտվեն։ Պատգամավորին կանխեց անձամբ Ավետիս Բաբաջանյանը՝ «Հայկական ժամանակից». «Մարետ ջա՜ն, էդ հույսն էլ որ չըլնի՝ էլ խի՞ ենք ապրում»։ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ Հրանուշ Հակոբյանը հունիսի 14-ի նիստում ձայն էր խնդրում եւ փոքր-ինչ ուշացումով ստանալով այն՝ բողոքեց. «Պրն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՈՂԵՐԸ ԿԱՆԱՐՅԱՆ ԿՂԶԻՆԵՐՈՒՄ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, վկայակոչելով ԱՄՆ կառավարության հանձնարարությամբ «Bank of New York»-ում ֆեդերալ հետաքննությունների բյուրոյի կատարած ուսումնասիրությունները, հայտարարեց, թե ստացել են մի տեղեկատվություն, «համաձայն որի, հայկական ծագում ունեցող 100-150 մլն դոլարներ այսօր պտտվում են օֆշորային գոտիներում։ Դրա վերաբերյալ համապատասխան հրապարակումներ կան արտերկրի լրատվամիջոցներում, որոնք մենք առաջիկայում կներկայացնենք»։ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ Էներգետիկայի

Ինչո՞ւ չի տպագրվում «Կանչ»-ը Հունիսի 4-ին մանկապատանեկան «Կանչ» թերթը դարձավ 75 տարեկան։ Որքան էլ ցավալի է, թերթի աշխատակազմը հնարավորություն չունեցավ հոբելյանական համար հրատարակել։ Մայիսի 10-ից «Կանչ» չի տպագրվում։ Պատճառը, ինչպես սովորաբար՝ ֆինանսների բացակայությունն է։ Ավելի ճիշտ՝ ֆինանսների նախարարության անբարյացակամ վերաբերմունքը հանրապետության միակ մանկապատանեկան պետական լրատվամիջոցի հանդեպ։ Թերթի գլխավոր խմբագիր Հմայակ Պետրոսյանը մեզ տեղեկացրեց, որ «Կանչ»-ի

Լեւոն Բարխուդարյանի պատասխանը հանձնաժողովին ԱԺ հանձնաժողովի հաշվետվությունը դեռ բազմաթիվ արձագանքների կարժանանա։ Ինչպես երեկ իր ելույթում նշեց էներգետիկայի նախարար Կարեն Գալուստյանը, կարելի է մեկնաբանություններ անել այնժամ, երբ նյութերը լրջորեն ու խորությամբ, դրվագ առ դրվագ կուսումնասիրվեն եւ կքննարկվեն։ Հատկապես կարեւոր է, որ իրենց հակափաստարկները ներկայացնեն այն անձինք, ում անունը հնչել էր Դավիթ Լոքյանի եւ Ալեքսան Կարապետյանի ելույթներում։

«ԲՅՈՒՋԵՆ ԿՐԵԼ Է ՄՈՏ 200 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎՆԱՍ» Գումարային արտահայտությամբ սա էր «1992-95 թթ. ընթացքում էներգակիրների ներկրման, արտադրված էլեկտրաէներգիայի ծավալների օգտագործման արդյունավետությունն ուսումնասիրող» ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքը։ Հանձնաժողովի նախագահ Դավիթ Լոքյանը հաշվետվության մեջ նշեց, թե «ուսումնասիրվել են ավելի քան 20 հազար էջ ամենատարբեր փաստաթղթեր»։ Նախ խոստովանեց, թե բացահայտ լուրջ խոչընդոտներ հանձնաժողովի առջեւ չեն ծառացել,

ՕԳՆԵՔ ԱՅՍ ՏՂԱՆԵՐԻՆ Խորհրդարանի շենքի ընդունարանում երեկ զինվորական հագուստով, բավական անօգնական եւ հյուծված արտաքինով երկու տղաներ էին կանգնած։ Ինչպես հետո ճշտեցի, մեկը 1977 թվականին Ալավերդիում ծնված Էդգար Գրիշայի Մալխասյանն էր, մյուսը՝ 1979 թվականին Արտաշատում ծնված Արթուր Մաքսիմի Նիկողոսյանը։ 93 թվականից նրանք կամավոր կռվել են Մարտակերտում եւ վիրավորվել. Էդգարը՝ թոքից, Արթուրը՝ ոտքից։ Նրանց վերքերը նորից բարդացել

ՆՇԱՆ ԱՐՎԱԾ ՓՈՂԵՐՈՎ Ձերբակալել են ճարտարապետի Ինչպես հայտնի է, օրերս Ազգային անվտանգության նախարարությունը կալանավորել էր Կենտրոն համայնքի գլխավոր ճարտարապետ Արամ Ներսիսյանին։ Նա կասկածվում էր հանցանքի՝ կաշառք վերցնելու մեջ։ Ինչ խոսք, հետաքրքիր է ու տարօրինակ, որ վերջին շրջանում ԱԱՆ-ն հատկապես հետաքրքրված է տնտեսական հանցագործությունների բացահայտմամբ։ Որոշակի ոչինչ մինչ օրս հայտնի չէ։ Հայտնի է միայն, որ կալանավորված

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԷԼ Է ՎԱՐՈՐԴԸ ՆԱԵՎ ՀՍԿԻՉ Խորհրդարան-կառավարություն երեկվա հարցուպատասխանին իր բեմելը նշեց ամենագանգրահեր նախարար Էդուարդ Մադաթյանը։ Սակայն քանի որ բովանդակային առումով պրն նախարարի պատասխանը անբովանդակ էր, կառանձնացնենք առավել հետաքրքիր հարցերն ու պատասխանները։ «Հայաստան» խմբակցության ղեկավար Մյասնիկ Մալխասյանը, որը զուգահեռաբար նաեւ Հայաստան-Իրան բարեկամական խմբի նախագահն է (հայացքը վարչապետին հառած), փորձեց տեղեկանալ՝ արդյո՞ք ծեծել են մեր ազգային

ՆՈՐ Ե՞րբ եւ ո՞ր քաղաքական գործիչն է արտահայտել հետեւյալ միտքը. «Ես միշտ ասել եմ, որ մեր կուսակցության համար ամենավտանգավոր եւ մեծ թշնամին նախկին կուսակցական նոմենկլատուրան է»։ ՆԱԽՈՐԴ Մեր երեկվա վիկտորինայի պատասխանը ճիշտ էր գուշակել Գեւորգ Գույումջյանը։ Իրոք, Աշոտ Բլեյանն էր 1998-ի նախագահական ընտրություններից առաջ հայտարարել, որ ինքը նախապես է Ռոբերտ Քոչարյանի առաջադրման օրինականության վերաբերյալ դիմել

ՔԻՉ ՄՆԱՑ՝ ԱԺ-Ն ԷԼ ԽԱԽՏԵՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Անհաջողության մատնվեց երեկ պատգամավոր Հայկ Բաբուխանյանի փորձը՝ ԱԺ վերահսկիչ պալատի հաշվետվության առնչությամբ, որոշում ընդունել կրթության եւ գիտության ու գյուղատնտեսության նախարարությունների աշխատանքը համապատասխան վարկային ծրագրերի օգտագործման առումով անբավարար համարել։ «ԱԺ-ն կարող է անվստահություն հայտնել կառավարությանը, բայց լուրջ չէ անվստահություն հայտնել ԾԻԳ-ի ղեկավարին»,- ասաց ԱԺ փոխնախագահ Գագիկ Ասլանյանը։ Իսկ Վիկտոր Դալլաքյանը

ՈՐՍԱՇՐՋԱՆԸ ԴԱՐՁՅԱԼ ԲԱՑՎԱԾ Է Հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի կատարմամբ այդ արտահայտության բազմակի ու խիստ տպավորիչ-գործնական հնչեցումից հետո Արշակ Սադոյանն առժամանակ ձեռնպահ էր մնում իր ելույթների երբեմնի «մեխն» օգտագործելուց։ Երեկ հանձնաժողովի հաշվետվությունից հետո նա հաղթահարեց այդ բարդույթը եւ դարձյալ հին օրերի հանգույն բացականչեց. «Ժողովրդի արյուն ծծելը չի կարող անպատիժ մնալ»։ Ընդսմին, Սադոյանը նաեւ ասաց. «Պետք է

Սատանի դյուժին Հունիսի 13-ին ԱԺ-ում հայտարարություններ անելու ցանկություն ունեցողները 13-ն էին։ Եվ նրանց մեջ էր նաեւ թիվ 13 ընտրատարածքի պատգամավորը։ «Գնդապետների գործը» Սակայն նախ պատգամավոր Գագիկ Կոստանդյանն անդրադարձավ մի շարք գնդապետների նկատմամբ բռնարարքներ գործելու 5 տարի առաջ տեղի ունեցած փաստին։ Շեշտադրումները նույնն էին, ինչ նախապես հրապարակված իր հարցազրույցում՝ մասնավորապես, որ ՆԳ ներկայիս նախարարն այն ժամանակ

ՀԱՆԴԻՊԵՑԻՆՔ ՄԱՀԱՊԱՏԺԻ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾՆԵՐԻ ՀԵՏ

 ՀՀ նախագահին առընթեր մարդու իրավունքների հանձնաժողովի անդամների հետ (Վ. Հարությունյան, Հ. Ասրյան, Ն. Հակոբյան, Ռ. Ռշտունի…) այցելեցինք Նուբարաշենի թիվ 1 մեկուսարան։ Այցը սկսեցինք մահապատժի դատապարտվածների խցերից։ Նրանք 32-ն են։ Հենց առաջին խցում էլ (թիվ 95) գտնվում էր քաղցկեղով հիվանդ դատապարտյալը՝ եւս 2 հոգու հետ։ Նա պառկած էր նառի վրա եւ, հավանաբար, ի վիճակի չէր… կանգնել։

ՄԵԾԵՐԸ՝ ԿՈՒՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը թեեւ պատմության մեջ չի մնա որպես հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների բացահայտող, սակայն դրանով չի խունանում նրա այն արտահայտությունը (չնայած՝ դա էլ իր հեղինակայինը չէ). «Ուզում են ե՛ւ կույս մնալ, ե՛ւ հաճույք ստանալ»։ Զինդատախազի այս արտահայտության դեմ լուրջ առարկությամբ երեկ հանդես եկավ խոշոր իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։ «Առավոտի» թղթակցին նա իր

«ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ ՍՐԻԿԱՅՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՑԱԾՐ ԷԻՆ» «Ազգային առաջադիմություն» կուսակցության IV համագումարի աշխատանքների ընթացքին ամենեւին չէր խանգարում հրավիրյալ Խաչիկ Ստամբոլցյանի՝ կիսաընդարմացած վիճակում խաչբառի լուծումն ու թերթի ընթերցանությունը։ Հասկանալի պատճառներով կուսակցությունն իր համագումարը հրավիրել էր ոչ թե Օպերայի կամ Մարզահամերգային համալիրի դահլիճներում, այլ Արամ Խաչատրյանի տուն թանգարանի՝ համեստ չափերով աչքի ընկնող դահլիճում։ Համագումարի մեխը, բնականաբար, կուսակցության նախագահ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՓՈՂԿԱՊՆԵՐՈՎ Հենց որ կառավարությունը ծրագիր ունեցավ, այսինքն՝ վարչապետին վստահություն հայտնվեց եւ ասվեց՝ աշխատիր, տեսնենք՝ դո՛ւ ինչ պիտի անես, Հայաստանում աշխատող դիվանագիտական կորպուսը, արարողակարգի համաձայն, եկավ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ ծանոթանալու. կարգն է այդպես, ոչ մի նշանակություն չունի՝ Անդրանիկ Մարգարյանի հետ որոշ դեսպաններ ընկերական թե մտերիմ հարաբերությունների մեջ էին։ Բոլորը պետք է ներկա լինեին

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930