Օրվա լրահոսը
ՀՀ գլխավոր դատախազը կատարել է նոր նշանակում
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հրամանով, ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի դատախազ, իրավաբանական գիտությունների թեկնածու, Վահե Ռաֆայելյանի վրա է դրվել պետական շահերի պաշտպանության վարչության պետի պարտականությունների կատարումը: ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արմեն Նիկողոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, անձնական դիմումի համաձայն: ՀՀ գլխավոր դատախազություն
Ով ում է սատարում Արարատում
Արարատ քաղաքում կիրակի օրը կայանալիք ՏԻՄ ընտրություններին «Առավոտն» անդրադարձել է բազմիցս: Հիշեցնենք, որ այստեղ ընտրապայքարի են դուրս եկել ՀՀԿ-ի կողմից Հայկ Հայկյանը եւ ԲՀԿ-ական Սամվել Բարսեղյանը: «Առավոտը» փորձեց իմանալ այս ընտրությունների հանդեպ քաղաքական տարբեր ուժերի դիրքորոշումը, այլ կերպ ասած` թե ով ում է սատարում: Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն նախապես հայտարարել էր, որ այստեղ որեւէ թեկնածուի չի
Իրենք որոշել են Շանթին գիժ ներկայացնել, ինչի հետ ես համաձայն չեմ. Նախկին կինը՝ ամուսնուն չկալանավորելու մասին
Ռուզաննա Բադալյանը նշեց նաեւ, որ ոստիկանությունը իրեն բնորոշ ձեւով է գործում, եւ դեռ երեկ հնչած որոշակի հայտարարություններից էլ երեւում էր, որ Շանթ Հարությունյանին չեն կալանավորի:
Զորի Բալայանը ՀՀ սփյուռքի նախարարությանը հանձնեց «Անընդունելի անտարբերություն. Սիոնիզմը և Հայոց ցեղասպանությունը» գրքի 500 օրինակ
Հրեա գրող Յաիր Աուրոնի գլխավոր նպատակն է եղել այս գրքով ընթերցողին ներկայացնել փաստեր հայ ժողովրդի Ցեղասպանության վերաբերյալ, Պաղեստինի հրեական համայնքի և սիոնիզմի առաջնորդների վերաբերմունքը 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային ոչնչացման մասին:
Երթեւեկության թելադրող նշանը հայտնվել է աղբի մեջ
Ագաթանգեղոս հասցեում` կրկեսի հարեւանությամբ, երթեւեկության թելադրող նշաններից մեկը հայտնվել է մայթեզրին՝ աղբի մեջ: Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Ըստ Դավիթ Հարությունյանի՝ պատիժը պետք է լինի ցավոտ ու շոշափելի
«Նման պատիժը պետք է ունենա կանխարգելիչ նշանակություն, սակայն չոչնչացնի լրատվամիջոցին: Նշենք, որ կա մարդ էլ, որ թեթեւ խոսքից կարող է խորը վիրավորել»:
Այսպես խոսեց մայրս
Ջավախքի՝ աշխարհից մոռացված մեր Գոման գյուղում մանկությանս տարիներին մայրս մեր հին հազարաշեն օդայում իրիկնահացի սեղանին բոլորիս դեմ հերթով դնելով մեր բաժին ուտելիքը՝ ինքը մեզ հետ երբեք չէր ուտում եւ սեղան չէր նստում: Նստում էր անկյունում եւ նայում էր, թե ինչպես ենք մենք՝ իր վեց զավակները եւ հայրս, ուտում օրվա հացը: Ձեռքերը ծալած, լամպի լույսի տակ,
«Այս օրենքը «բոբո» չէ»
«Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների ապահովման մասին» բազմաչարչար օրենքում «գենդեր» բառը «սեռ» բառով փոխարինելու առաջարկը ԱԺ համապատասխան հանձնաժողովը մերժեց Երեկ Ազգային ժողովի մարդու իրավունքների հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց Հեղինե Բիշարյանի առաջարկած օրենքի նախագծին, որով պետք է «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների ապահովման մասին» ՀՀ օրենքում հանդիպող բոլոր «գենդեր» բառերը փոխարինվեին «սեռ» բառով: «Գենդեր» բառի նկատմամբ հասարակության մի
Ինչո՞ւ է Պուտինը Երեւան ժամանելու համար ընտրել խորհրդանշական՝ դեկտեմբերի 2-ը
Մաքսային Միությանն անդամակցելու համար Հայաստանը թանկ գին է վճարում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 2-ին կժամանի Երեւան՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով. օրերս այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Նա տեղեկացրել էր նաեւ, որ Հայաստանի ու Ռուսաստանի նախագահների վարչակազմերի նախաձեռնությամբ այդ օրերին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում
«Ասում էր, որ մի անգամ գաս նայես ղարաբաղցի երեխաների աչքերին, ինձ կհասկանաս»
«Շատ ծանր տարա, երբ գյուղի հուշարձանին Ավոյի անունն էլ գրեցին, հոգեպես պատրաստ չէի, հետո սկսեցի ինձ մխիթարել, թե լավ՝ կգա իր ձեռքով իր անունը կջնջի»,- ընտանեկան ալբոմի թերթերի արանքից հանելով խնամքով պահած ամուսնու պատվոգրերը՝ ասում է տիկին Կարինեն: Չորս երեխաները՝ Նեկտարը, Ռուզանը, Սարգիսն ու Տաթեւիկը, սպորտում ունեցած հաջողությունների համար ստացած պատվոգրերն ու մատիտով նկարած նկարները
«Նորաշենի» բնակիչները կասկածում են, որ նոր դատավորը կդիմանա Նաղդալյանի ճնշումներին
«Նորաշեն 2007» կոոպերատիվից տուժած բնակիչները, որոնք արդեն երկու տարի է՝ դատարանում պայքարում են հետ վերցնելու համար իրենց բնակարանները, երեկ անհանգստացած դիմել էին «Առավոտի» խմբագրություն՝ մտահոգություն հայտնելով իրենց դատավարությունները վարող դատավորի փոխվելու առնչությամբ: Բանն այն է, որ Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի, որտեղ լսվում է «Նորաշենի» բնակիչների գործը, դատավոր Վազգեն Ռշտունին դադարեցրել է
Աշխատողները խրախուսվելու իրավունք ունեն
«Ամեն ամիս մեր տնօրինությունը յուրաքանչյուրիս քաղցրավենիքի, սուրճի եւ այլ արտադրանքների տեսքով նվերներ է մատուցում, իսկ ահա Ամանորին առձեռն 20 000 դրամ պարգեւավճար է տալիս… Լավ է, երբ քեզ առանձնակի ուշադրություն են դարձնում, դու քեզ լավ ես զգում, հասկանում ես, որ քեզ զուտ բանվորի պես չեն վերաբերվում. չէ՞ որ աշխատողը եւս լավ վերաբերմունքի իրավունք ունի»,- նշում
«Փախստականների գործերով միգրացիոն ծառայությունը արձագանքում է «Copy, paste» է անում» հոդվածին
www.aravot.am–ի կայքէջում 2013 թ. հոկտեմբերի 31-ին զետեղված «Փախստականների գործերով միգրացիոն ծառայությունը «Copy, paste» է անում» վերտառությամբ հոդվածում տեղ են գտել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ: Հոդվածագիրն իր հոդվածով անդրադարձել է անձանց փախստականի կարգավիճակի դադարեցման վերաբերյալ ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության կողմից որոշումների
Որոշ արվեստագետներ դեմ են «դպրոց» ասվածին
«Երեւանյան հեռանկարներ» երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում այսօր, «Արամ Խաչատրյան» համերգասրահում, Ստեֆան Վիլլիխի (Գերմանիա) ղեկավարությամբ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես կգա աշխարհահռչակ ռուս դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովը (լուսանկարում): 14 տարի առաջ հենց վերջինիս համերգով է բացվել «XXI-ի հեռանկարներ» միջազգային փառատոնը, որը հետագայում վերանվանվեց «Երեւանյան»: Մեզ հետաքրքրող հարցերի պատասխանները լսելու ակնկալիքով հանդիպեցինք դաշնակահարի հետ: Միջազգային լայն ճանաչում
Վավերագրելով լուսանցքաբնակին
Երիտասարդ կինոբեմադրիչ եւ օպերատոր Գուրգեն Ջանիբեկյանի «Պեպիտոն» մի անհավակնոտ ֆիլմ-դիմանկար է, որտեղ թեթեւ շնչով պատկերված է մերօրյա Երեւան մայրաքաղաքին գույն եւ համուհոտ տվող մարդկանցից մեկը՝ երաժիշտ Գեւորգը։ Մեր փաստագրական կինոյում եւ առհասարակ արվեստում անդրադարձ քիչ է կատարվում հանրության լուսանցքային խավերին, որոնք իրականում հիանալի նյութ են հատկապես կինովավերագրության համար։ Փողոցային երաժիշտը, որը ճամփորդում է հեծանվով եւ
Բուհերը չպետք է լինեն խոշոր հարկատուներ
Վերջերս հրապարակվեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 2013 թվականի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի խոշոր հարկատուների ցանկը, որտեղ նորից զանազան «գրուպների» եւ «հոլդինգների» կողքին հայտնվեցին պետական բուհերը: Այն անմիջապես ընդունվեց որպես դրական միտում, եւ անգամ դրավատանքի խոսքեր ուղղվեցին մեր բուհերին` որպես բարեխիղճ հարկատուների («Առավոտ», հոկտեմբերի 29, 2013): Սակայն անձամբ այնքան էլ դրական չեմ համարում պետական ոչ առեւտրային կազմակերպություններ համարվող
Ավելի քան 30 կոնգրեսականներ կոչ են անում Սպիտակ տանը թույլատրել հայ որբերի գործած գորգի ցուցադրությունը
Ամերիկայի հայկական համագումարը վերահաստատում է իր` տասնամյակներ շարունակ Սպիտակ տանն արվող կոչը Վաշինգտոն- Այս շաբաթ ավելի քան 30 կոնգրեսականներ ստորագրեցին նախագահ Բարաք Օբամային ուղված նամակը` կոչ անելով նրան թույլատրել հայ որբերի գորգի հանրային ցուցադրությունը,- հայտնում է Ամերիկայի հայկական համագումարը (Համագումարը): Հայոց Ցեղասպանության բանաձևի աջակիցներ Դավիթ Վալադաոն և Ադամ Շիֆն` այս նամակի նախաձեռնողները, գտել են լայն
Ժողովրդի սիրտը չհովացնելով
Մեր ժողովրդի մեծամասնությանը դուր է գալիս «ռաբիս» երաժշտությունը. մարդիկ մի երկու բաժակ ընդունելով՝ սկսում են լաց լինել, եթե երգում խոսքը չբավարարված սիրո մասին է, կամ վեր են թռնում ու սկսում են պարել, երբ սիրային ճակատում ամեն ինչ բարեհաջող է: Ժողովրդի մեծամասնության ճաշակը ես չեմ կիսում եւ, հակառակը, կարծում եմ, որ իմ պարտքն է ոչ թե
Ըստ Անահիտ Բախշյանի՝ մտովի շատերն ուզում են բենզինի շիշ գցել Բաղրամյան 26-ի վրա
Ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանն ավագանու նիստերին պարբերաբար բարձրացնում է Կոմիտաս 5-ի, Ամիրյանի եւ Սայաթ-Նովա 12-ի բնակիչների հարցերը, բայց դժգոհում է, որ քաղաքապետն այդ հարցերով հետաքրքրված չէ: «Նման ապօրինի շինարարությունների ժամանակ, ոստիկանությունը հայտնվում է եւ պաշտպանում ապօրինի շինարարի շահերը, ինչը վկայում է, որ անօրեն երկիր ենք: Կոմիտաս 5-ի, Սայաթ-Նովա 12-ի, Ամիրյանի դեպքերում էլ
Սևան-Երևան ճանապարհին «Պեժո»-ն կողաշրջվել է
Նոյեմբերի 7-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Սևան-Երևան ճանապարհի 32-րդ կմ-ին «Պեժո-307» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Մոլդովան ընտրում է Եվրամիությունը` չնայած ճնշումներին. մոլդավացի լրագրող Պետրու Մակովեյ (Տեսանյութ)
Մինչև սեպտեմբերի 3-ը Արևելյան Գործընկերության երկրներից եվրաինտեգրման առաջատար էին համարվում Հայաստանը, Վրաստանը և Մոլդովան: Այժմ Մոլդովան շարունակում է ընթացքը դեպի ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի նախաստորագրում: ԵՄ կարծես լուրջ խնդիրներ չի տեսնում այդ առումով, ի տարբերություն օրինակ ՈՒկրաինայի: Փոխարենը Մոլդովայի շարժումը դեպի ԵՄ այնքան էլ դուր չի գալիս Ռուսաստանին: Մոլդովայի ներսում ևս չկա միանշանակ կարծիք, թեև
Բելառուսը Մաքսային միության անդամակցությունից դժգոհ է. ի՞նչ է սպասվում Հայաստանին
Բելառուսի կառավարությունը երկրում գոյություն ունեցող տնտեսական ճգնաժամը և տնտեսական համակարգի տապալումը կապում է Մաքսային միությանն անդամակցելու հետ: «Ամեն ինչում մեղավոր է Մաքսային միությունը»,-այսպիսի վերնագրով հոդված է տպագրվել «Նեզավիսիմայա գազետայում»: Հոդվածում Բելառուսի առաջին փոխվարչապետ Վլադիմիր Սեմաշկոն հանդես է եկել հետևյալ քննադատությամբ. «Մաքսային միության օրենսդրական դաշտի անկատարության և համընդհանուր տնտեսական տարածքի բազմաթիվ բացառությունների գոյության պարագայում մենք ունենում
Քննիչը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացրել է քաղաքացու զգալի չափերով գույքը
Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ: Ըստ հաղորդման, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ս. Վ.-ն հանդես է եկել դիմումով և հայտնել, որ 2011 թվականի մայիսի 3-ին իր կողմից ՍՊ ընկերություններից մեկի «ՄԱԶ» մակնիշի վերամբարձ կռունկը
Շանթ Հարությունյանի ձեռնարկած ցուցադրական ընդվզմամբ, ազատություն տենչացող մեր ժողովրդի հոգու ճիչն էր
2013 թ. նոյեմբերի 5-ին Երևանի Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած դեպքերը վկայում են այն մասին, որ ժողովրդի մեջ հասունանում է ամեն կերպ, այդ թվում` ուժային միջոցներով, իր իշխանությունը վերականգնելու բնական և իրավաչափ ձգտումը: Նոյեմբերի 5-ի պոռթկումը, որը դրսևորվեց հայրենասեր ու արժանապատիվ հայորդի Շանթ Հարությունյանի ձեռնարկած ցուցադրական ընդվզմամբ, ազատություն տենչացող մեր ժողովրդի հոգու ճիչն էր: Եվ այդ
«Շանթի թիկունքում կան ուժեր, ովքեր ուզում են ապակայունացնել երկիրը»
Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը տեղեկացրեց, որ օրերս Մոսկվայում կայացել է միջազգային կոնֆերանս, նվիրված` Գյուլիստանի պայմանագրին: Նրա փոխանցմամբ` «Կոնֆերանսի ժամանակ խոսվեց Ղարաբաղի հիմնախնդրի մասին, կարեւոր զեկույցներ եղան, ինչն էլ ադրբեջանցիների մոտ հիստերիա առաջացրեց, նրանք պատրաստվում էին մեր դեմ ցույց անել, հայտարարություններ էին անում եւ այլն: Բայց այնքան զբաղված
Հատուկ քննչական ծառայության հաղորդագրությունը Արգիշտի Կիվիրյանին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ
Հատուկ քննչական ծառայությունում քաղաքացի Արգիշտի Կիվիրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ ՔՕ 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` այն բանի համար, որ նա 2013 թվականի օգոստոսի 24-ին Կոմիտասի 5 հասցեում գտնվող նորակառույցի հարակից տարածքը` պողոտայի բանուկ մասը ազատելու, երթևեկությանը չխոչընդոտելու և բողոքի ակցիան փողոցի մայթերում շարունակելու վերաբերյալ հասարակական կարգն
Օբաման ղարաբաղյան կարգավորման «պատմական շանս» է տեսնում
«Ազատություն» ռադիոկայան. Միացյալ Նահանգների նախագահը այդ մասին գրել է ադրբեջանցի պաշտոնակցին հղած շնորհավորական ուղերձում: Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման շնորհավորել է Իլհամ Ալիևին Ադրբեջանի նախագահի պաշտոնը երրորդ անգամ ստանձնելու կապակցությամբ: Ուղերձում անդրադառնալով նաև Լեռնային Ղարաբաղի խնդրին՝ Օբաման գրել է․ – «Մենք պատրաստ ենք մնում համագործակցել ձեզ հետ՝ օգտագործելու համար պատմական շանսը՝ հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ
Մաշտոցի պողոտայում ձերբակալվածներից 8–ը կալանավորվել են
Ինչպես տեղեկացրել էինք` նոյեմբերի 5-ին, ժամը 17.10-ի սահմաններում, «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանն իր մի խումբ կողմնակիցների հետ, մահակներով ու ձողերով զինված, փորձել էին երթ կատարել Ազատության հրապարակից: Ոստիկանության ներկայացուցիչները նրանց հորդորել էին չխախտել հասարակական կարգը և ազատել Մաշտոցի պողոտայի երթևեկելի հատվածը, սակայն նրանք գրպաններից հանել էին ինքնաշեն պայթուցիկներ և գետնին հարվածելով` սկսել պայթեցնել, ապա
Կոմայգում ակցիաներ կլինեն
Կոմայգին պետք է վերադարձվի երեխաներին: Այս պահանջի տակ արդեն 3000-ից ավելի ստորագրություն է դրվել: «Մենք» երիտասարդական շարժման փոխնախագահ Սեւան Աղաջանյանի խոսքերով՝ այգին ի սկզբանե ստեղծվել է երեխաների համար եւ սեռական այլ կողմնորոշում ունեցող անձինք իրավունք չունեն այդտեղ կանգնել: «Այգում մտադիր ենք ակցիաներ կազմակերպել: Նույնիսկ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը խոստացել էր այգին մաքրել նրանցից»,- այսօր լրագրողների


















































