Օրվա լրահոսը

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊՐԵՏԵՆԶԻԱ ՉՈՒՆԻ Խորհրդարան՝ պատասխանելու պատգամավորների հարցերին, երեկ եկել էր նաեւ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը։ «Առավոտը» նրանից փորձեց ճշտել, թե ինչպե՞ս է, լա՞վ է աշխատելը մի վարչապետի հետ, որը մի քանի ամիս առաջ իր հրաժարականն էր պահանջում։ – Շատ նորմալ։ Ես վարչապետի նկատմամբ ոչ մի պրետենզիա չունեմ,- մեղմանուշ ժպիտով պատասխանեց Սերժ Սարգսյանը։ «Հայկական ժամանակի»

«Մեզ կեղծ անուններ պետք չեն» ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնում Անդրանիկ Մանուկյանին նշանակելը միանշանակ չգնահատվեց։ Ոմանք դա որակեցին որպես պրն Մանուկյանին սիրաշահելու եւ լռեցնելու փորձ, ոմանք՝ զարմացան, քանի որ հոկտեմբերի 27-ից հետո (հասկանալի պատճառներով) նա մի քանի սուր գնահատականների էր արժանացրել Ռոբերտ Քոչարյանին։ – Պրն Մանուկյան, շատերի համար անակնկալ էր, որ համաձայնեցիք պաշտոն զբաղեցնել կառավարությունում։

ԲԱՑԵ՞Լ, ԹԵ՞ ՉԲԱՑԵԼ ՊԱԿ-Ի ԱՐԽԻՎՆԵՐԸ Հարցազրույց ՊԱԿ-ի նախկին աշխատակից Գառնիկ Իսագուլյանի հետ -Դուք չեք թաքցնում, նույնիսկ շեշտում եք, որ եղել եք ՊԱԿ-ի աշխատակից։ Ինչո՞ւ չեք թաքցնում ձեր անցյալը։ – Ես իմ անցյալի հետ կապված որեւէ խնդիր չունեմ եւ լիազորում եմ, եթե հարմար կգտնեն, իմ գործը, իմ դոսյեն թող հրապարակվի։ Սակայն ես կտրականապես դեմ եմ, որ

«ԻՆՉՊԵ՞Ս ԵՔ ՔՆՈՒՄ ՊՐՆ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ Թեեւ շատ ինտելիգենտ ու բարետես եք» Պատգամավորներ-կառավարություն երեկվա հարցուպատասխանի ժամանակ Ռուբեն Հայրապետյանի կրքոտությամբ եւ բառապաշարով իր հարցը ֆինանսների նախարար Լեւոն Բարխուդարյանին այսպես ուղղեց պատգամավոր Մանուկ Գասպարյանը. «Շնորհավորում եմ պրն վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նշանակման համար։ Վերջացավ 2000 թ.-ի մայիս ամիսը, մեր ֆինանսների նախարարությունը դեռ աշխատում է 99 թ.-ի հոկտեմբեր ամսում։ Հոկտեմբերի

ԳԱՂԱՓԱՐՆԵՐ՝ ՈՉ ԹԵ ԱՆՁԻՆՔ Գլխավոր հարցը, որն առաջացավ «Աջ ուժերի միության» հավաքում ելույթները լսելիս, հետեւյալն է՝ ո՞ւմ էին ուղղված այդ ելույթները: Այլ կերպ ասած, ո՞ւմ վրա են պատրաստվում հենվել Աջ ուժերը՝ իրենց գործունեությունը ծավալելիս: Մեզանում կա՞ սեփականատերերի, ազատ ձեռներեցների, արժանապատիվ քաղաքացիների այն խավը, որի շահերը կոչված են արտահայտել ազատականները: Վախենամ, որ չկա՝ այսօր հայաստանցիների 98

«ՈՂՋԱՄԻՏ ՄԱՐԴԿԱՆՑ ՄԻԱՎՈՐՈՒՄ» Այսպես էր բնորոշել Հայաստանի «Աջ (ազատական) միությունը» Ռուսաստանի նրանց գործընկեր Եգոր Գայդարն իր ողջույնի հեռագրում։ «Քննադատական խոսքեր չեմ ասում, քանի դեռ ողջ քարոզչական եւ կոմպրոմատային համակարգն աշխատում է ձեր դեմ։ Ես կքննադատեմ, երբ դուք ուժեղ կլինեք»,- «Շամիրամի» նախագահ Շողեր Մաթեւոսյանի ողջույնի խոսքից արված այս մեջբերումը համահունչ է մեր մասնագիտական սկզբունքներին, ուստիեւ նրանց

ՆՈՐ Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է արել հետեւյալ հայտարարությունը. «Մարդկայնորեն ինձ վաղուց ՀՀ նախագահ եմ զգում»։ Ինչպես միշտ՝ ճիշտ պատասխանողին կտրվի դրամական մրցանակ: ՆԱԽՈՐԴ Մեր նախորդ վիկտորինայի պատասխանը գուշակել էր Վ. Դարբինյանը։ Ընդ որում, նա ոչ թե հիշում էր, այլ ոճից էր կռահել, թե հենց Վանո Սիրադեղյանը պիտի ասած լիներ. «Այն դասը, որ մենք տարիներ

«ԱՐՄԵՆԻԱՆ» ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎՈՒՄ Է ԱՐԴԵՆ 100%172ՈՎ Ստեղծվել է կառավարական հանձնաժողով, որը զբաղվելու է «Արմենիա» հյուրանոցի պետական 20% բաժնեմասի մասնավորեցմամբ։ Այդ հանձնաժողովի նախագահն արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն է, որին «Առավոտը» հարցրեց, թե արդյոք հյուրանոցի 80%-ի ներկա սեփականատերը մտադի՞ր է օգտվել մնացածը եւս գնելու իր առաջնահերթ իրավունքից, թե՞ հնարավոր է, որ 20%-ը սեփականաշնորհվի «Արմենիայի» կոլեկտիվին, ինչի համար նրանք

ՄԵԿԸ՝ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ, ԲՈԼՈՐԸ՝ ՈՉ ՄԵԿԻ «Աջ ուժերի միության բոլոր սուբյեկտները 1995-ին եղել են «Հանրապետություն» միավորման սուբյեկտներ»,- նրանց հավաքին իր ողջույնի խոսքում հիշեցրեց ՀՀՇ վարչության նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Արզումանյանը, որը նաեւ ակնարկեց, թե այժմ միայն ՀՀՇ-ն է քարկոծվում։ Սակայն նա նշեց, թե կրում են ե՛ւ Բագրատյանի կառավարության, ե՛ւ այդ տարիներին ԱԺ-ի գործունեության, ե՛ւ Դավիթ Շահնազարյանի

Մենք չիմացանք, թե ինչու Այն, որ Աջ ուժերի միությունը նախատեսում է հանրահավաքները պարբերական դարձնել եւ աշխատում է այդ հանրահավաքների մասնակիցների թիվը մեծ տեսնել, հասկանալի է։ Այն, որ հանրահավաքից առաջ միությունը ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հավաքում է՝ մեկ անգամ եւս մամուլով լրատվություն տարածելու հանրահավաքի օրվա եւ ժամի մասին, նույնպես հասկանալի է։ Անհասկանալի է, սակայն, թե ինչու էր երեկ

ԵՐԵՔ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Երեկ հնչած 11 հայտարարություններից մեր ընտրած 3-ը բավական խոսուն բնութագրում են այն տրամադրությունները եւ տեսակետների բախումները, որ առկա են այժմ օրենսդիր մարմնում։ Երկրապահները դժգոհ են «Միասնությունից» Ծրագրային հայտարարությամբ հանդես եկավ «Հայաստան» խմբի ղեկավար Մյասնիկ Մալխասյանը։ Բավական ընդդիմադիր ոգով խոսք էր՝ «մերժելով իշխանությունների կողմից վարվող քաղաքականությունը»,- եւ այլն։ Նաեւ կարեւորեց «ազատ-արդար ընտրությունների միջոցով ժողովրդական

ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ «Հոկտեմբերի 27-ի գործը» վաղուց արդեն չի ընկալվում որպես պետական հանցագործություն եւ մարդկային ողբերգություն՝ վերածվելով քաղաքական հաշվեհարդարների եւ առեւտրի թատերաբեմի: Ամեն ինչի մասին կարելի է դատել ըստ արդյունքի. իշխանության երկբեւեռ համակարգը՝ մի կողմից Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան, մյուս կողմից՝ Վազգեն Սարգսյան-Կարեն Դեմիրճյան, հոկտեմբերի 27-ի ոճրագործության արդյունքում ի վերջո վեր է ածվել միաբեւեռ համակարգի, առաջին

ՄԵԿ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՀԱՎԱՍԱՐ Է 10 ԴԱՏԱՎՈՐԻ «Հատուկ արտոնագիր ունեցող փաստաբանները վերածվել են բողոք բերած մարդկանց, որոնք, ուզում են՝ բողոք են բերում, ուզում են՝ չեն բերում»,- երեկ լրագրողների հետ իր հանդիպման ժամանակ ասաց վճռաբեկ դատարանի տնտեսական եւ քաղաքացիական գործերով պալատի նախագահ Արման Մկրտումյանը։ Անդրադառնալով քաղաքացիական օրենսգրքի սպասվող փոփոխություններին՝ նա գտնում էր, որ քաղաքացիները պետք է

ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Քաղաքականությունը հնարավորի արվեստ է եւ ոչ թե ցանկությունների. հիշեցրեց ԱԳՆ մամուլի խոսնակ Արա Պապյանն իր ասուլիսի ժամանակ։ Սովորաբար ԱԳ նախարարությունն ասուլիսներ է հրավիրում հերթական արտասահմանյան այցերից առաջ կամ հետո։ Այս մեկը եւս բացառություն չէր։ Սակայն, սովորաբար, լրատվամիջոցները գրեթե չեն անդրադառնում ուղեւորություններին, տեղերի հայ համայնքների հետ ջերմագին հանդիպումներին։ Սովորաբար, ԱԳ նախարարության բոլոր անցուդարձերը

ՆՈՐ Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է արել հետեւյալ հայտարարությունը. «Այն դասը, որ մենք տարիներ շարունակ տալիս ենք դաշնակներին, ԱԻՄ-ին, որ փողոցներում ման չգան, ցույց չանեն, այլ խորհրդարանում աշխատեն՝ այդ նույն դասը մենք մոռացել ենք»։ ՆԱԽՈՐԴ Ո՛չ, սխալվում էին մեր ընթերցողները, թե «Կար գործադիր կառույցներում մի օղակ, որ մոտ էր թե՛ իմ բնավորությանը, թե՛ իմ հոգուն։

Ո՞Վ Է ԱՅՆ ՏՂԱՄԱՐԴԸ Մեղրիի դպրոցներից մեկի մի ուսուցչուհի պատմում էր, որ երբ ՀՀ վարչապետ Ռոբերտ Քոչարյանն 97 թ. այցելել էր Մեղրի, բնակիչները պատմել էին, որ բնակչությունը ծերանում է, ծննդաբերությունները նվազել են… Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է. «Բա մեղրեցի տղամարդիկ ինչո՞վ են զբաղված»։ «Սածիլո՛վ»։ ՄԱԶՈՒԹՅՈՒՆ Չար լեզուներն ասում են, թե թատերական ռեժիսոր Արմեն Մազմանյանը շուտով կտիրանա

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԶԻՆԱԿԻՑՆԵՐԸ ՀԵՌԱՑՎՈ՞ՒՄ ԵՆ «Առավոտին» հասած լուրերի համաձայն՝ ռազմական ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հրաժարական է ներկայացրել, իբր՝ ԵԿՄ-ում առկա տարաձայնությունների պատճառով։ Իրազեկ աղբյուրների հավաստմամբ, սակայն, հրաժարականի իրական պատճառն այն է, որ նախընտրելի է համարվել Վլադիմիր Գասպարյանի փոխարեն ռազմական ոստիկանության պետ նշանակել ՀՀ նախագահի անվտանգության վարչության պետ Գրիգոր Սարգսյանին։ ՆԱԽԱԳԱՀՆ, ԱՆՇՈՒՇՏ, ՃՆՇՈՒՄ ՉԷՐ ԳՈՐԾԱԴՐԵԼ Կառավարության

«ՆՐԱՆՔ ԳԵՐԱԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԿԱՏԱՐԱԾ ՍՏՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԱԻՄ-ի 20-րդ համագումարում Պարույր Հայրիկյանը խոսելով, իր բնորոշմամբ՝ նորաձեւ մի երեւույթի՝ Ռոբերտ Քոչարյանին ապօրինի նախագահ հայտարարելու մասին, նկատեց. «Տարօրինակ է, որ այդպես են համարում հհշածին կազմակերպությունների ներկայացուցիչները, նրանք, ովքեր Ռոբերտ Քոչարյանին հրավիրել էին ՀՀ որպես վարչապետ, այլ խոսքով՝ փոխնախագահ»: Եթե նախագահի համար Սահմանադրության 50-րդ հոդվածով որոշակի պայմաններ առաջադրված են,

Վերաթաղում՝ ազգային տոն Մայիսի 26-ին Դրոյի աճյունին իրենց հարգանքի տուրքը մատուցել կամեցողների մի մասը ժամը 15-ից հետո դա անելու հնարավորությունը չունեցավ, քանի որ Մարզահամերգային համալիրի դռներն արդեն փակվել էին։ «Ինչո՞ւ ներս չեք թողնում, ինչո՞ւ եք մեզ զրկում այդ հաճույքից»,- բղավում էր մի ծերուկ՝ ենթագիտակցորեն հաստատելով, որ սգի, մահվան, թախիծի հանդեպ հայերս առանձնահատուկ ակնածանք ենք տածում։

ԱՅՍ ԱՆԳԱՄ ԴԺԳՈՀ ԵՆ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ «Առավոտին» էր դիմել ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձի կատարման մեջ մեղադրվող Սասուն Աղաջանյանի քույրը։ Ռուզաննա Աղաջանյանը նախ պատմեց, որ ժամանակին Շուշիի գաղութից Սամվել Բաբայանին ազատելու համար, իր եղբայրը ադրբեջանցի մի դատախազ էր գերեվարել, հետո նրան փոխանակել «կոմանդույուշչու» հետ։ Հետագայում նրա թիկնազորի պետն էր (ինչպես ներկայացվեց պաշտոնապես) կամ հատուկ նշանակության

ԲԼԵՅԱՆ, ԽՈՍՏՈՎԱՆԻ՛Ր Ա. Բլեյանի քրեական գործի 5-6-7-րդ դրվագներով անցնող չորս գլխավոր վկաները, որոնց ցուցմունքների հիման վրա կազմվել են այս դրվագները, բացակայում են Երեւանից։ Փոխարենը դատարան են հրավիրվում միանման ցուցմունքներ տվող ոչ էական բազմաթիվ վկաներ։ Դատը ձգձգելու այս եղանակի դեմ բողոքող Բլեյանի կասկածները երեկ հիմնավորեց մեղադրող Տիգրանյանը՝ դատարանում բացահայտորեն հայտարարելով. «Շարունակելու ենք այնքան, մինչեւ խոստովանես, Բլեյան»։

ԱՄՆ-Ը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՃՆՇՈԻՄԸ Մայիսի 28-ի «Նեզավիսիմայա գազետայում»՝ Արման Ջիլավյանի հոդվածում, քննության են առնվում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները: Ստորեւ բերում ենք հրապարակման առավել հետաքրքիր հատվածները: «Կիսապաշտոնական մակարդակով Վաշինգթոնում ընդունում են, որ «Միացյալ նահանգները վճռականորեն տրամադրված են հասնել ղարաբաղյան խնդրի շուտափույթ կարգավորմանը՝ մշակված ամերիկյան ծրագրերով»: Հրաժարվելով կոնկրետացնել այդ ծրագրերի էությունն ու մանրամասները, ամերիկացիները նշում են, որ

«ՀԱՆԳՍՏԱՑԵ՛Ք, ՀԺԿ-Ն ԻՐ ԱՆԵԼԻՔԸ ՇԱՏ ԼԱՎ ԳԻՏԻ» Հարցազրույց ՀԺԿ վարչության անդամ, կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Կանդայանի հետ – ՀԺԿ վարչության վերջին նիստից առաջ եւ դրանից հետո շատերը ժողովրդական կուսակցությունից կտրուկ հայտարարություն էին ակնկալում։ Ենթադրվում էր նույնիսկ, որ ՀԺԿ-ն դաշինքից դուրս կգա։ Այդպես չեղավ. ինչո՞ւ։ – «Միասնության» գաղափարը Կարեն Սերոբիչի եւ Վազգեն Սարգսյանի գաղափարն էր։

ՆՈՐ Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է արել հետեւյալ հայտարարությունը. «Կար գործադիր կառույցներում մի օղակ, որ մոտ էր թե՛ իմ բնավորությանը, թե՛ իմ հոգուն։ Դա պետանվտանգությունն էր»։ Վիկտորինայի պատասխանը գուշակողներին, ինչպես միշտ, խոստանում ենք դրամական մրցանակ։ ՆԱԽՈՐԴ Հայաստանի Հանրապետության բոլոր 10 կառավարությունների բոլոր նախարարները վստահ էին եւ հիմա էլ թերեւս վստահ են, թե իրենք օգտակար գործունեություն

ՉԿԱՐԴԱԼ, ՉԻՄԱՆԱԼ-ՉՀԱՅՏՆԵԼ… Մարտի 22-ի գործով մեղադրյալների պաշտպաններն «Առավոտի» թղթակցին հայտնեցին, որ Արցախի իշխանություններին քննադատող եւ մասնավորապես մարտի 22-ի ահաբեկչության վերաբերյալ սուր հրապարկումներ պարունակող հայաստանյան թերթերը Ղարաբաղում անհնար է հայթայթել։ Դրանք կամ առհասարակ չեն վաճառվում, կամ վաճառվում են առանց նման հրապարակում պարունակող էջի։ ԱՐԵՅԱՆԸ՝ ՍԹԱՓՈՒԹՅԱՆ ԿՈՂՄՆԱԿԻՑ Վերջին զանգի արարողությունը կազմակերպելուց առաջ, Երեւանի քաղաքապետարանում հերթական դիսպետչերականի ժամանակ,

ԴԱՐՁ Ի ՇՐՋԱՆՍ «ՈՒՉԱՍՏԿՈՎԻԻ» Ըստ «Առավոտին» հասած լուրերի՝ Նաիրի Հունանյանը հրաժարվել է հոկտեմբերի 27-ի գործով իր այն ցուցմունքներից, որոնք վերաբերում են ահաբեկչությունն անմիջականորեն չկատարածներին՝ դրդիչներին կամ աջակցողներին, այդպիսով կամենալով հաստատել թիկունքում որեւէ ուժ չունենալու վարկածը։ Թերեւս այս էր ենթադրում քաղաքական իրավիճակի փոփոխությունը։ ՀԱՅԿՈՄԿՈՒՍԸ ԴԱՐՁՅԱԼ ՓՈՇՄԱՆԵԼ Է ՀԿԿ խմբակցության պատգամավոր Խորեն Սարգսյանը ասուլիսում մայիսի 24-ն էր

Հին ընկերները չեն դավաճանում, իսկ նորե՞րը

2000թ. փետրվարի 2-ին լրացավ հանրահայտ «Դրո» գործով մահապատժի բռնադատված, քաղբանտարկյալ Արմենակ Մնջոյանի բանտային կալանքի 5-րդ տարին ԱԱՆ քննչական մեկուսարանում Ինչպես հայտնի է, նախօրոք կազմած շոու ծրագրով 1994թ. դեկտեմբերի 3-ից սկսվեցին «Դրո» կոչված խմբի թվով 12 դաշնակցական ազատամարտիկների ձերբակալությունները, Արսեն Արծրունի- Հրանտ Մարգարյանով եւ 1995թ. փետրվարի 2-ին ավարտվեց Արմենակ Մնջոյանով, ինչը տեղի ունեցավ Ուկրաինայի Օդեսա քաղաքում,

Ի գիտություն ԼՂՀ դատախազության

Մարտի 22-ին ժ. 14.20-ին «Առավոտի» թղթակից Սաթիկ Սեյրանյանին Ստեփանակերտի Երեւանյան փողոցից ՆԳ աշխատակիցները տարան ՆԳ նախարարություն։ Լրագրողը գտնվում էր Լեռնային Ղարաբաղում եւ նախորդ օրը երեկոյան ժ. 21.30-ից մինչեւ 00.40-ը ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ, նախնական պայմանավորվածության համաձայն, հարցազրույց էր վարել նրա հետ։ Ինչպես հայտնի է, հարցազրույցն ավարտելուց հետո, երբ Ս. Սեյրանյանը հեռացել էր նախագահի նստավայրից,

«ԱՅՍՕՐ ՄԵՆՔ ՄԵԽԱՆԻԿՈՐԵՆ ԿԴԱՌՆԱՆՔ ԲԵԼԱՌՈՒՍ»

Ասաց ծանոթ պաշտոնյաներից մեկը, այսօրվա հանրահավաքի առնչությամբ հիշելով հայտնի անեկդոտը, թե մեխանիկորեն ինչ է դառնում թեթեւաբարո կնոջ որդին։ Իսկ ահա թե երեկ խորհրդարանական ճեպազրույցներում ինչպես էին արձագանքում «Ռուսաստան-Բելառուս-Հայաստան» նախաձեռությանն առնչվող հարցադրումներին անկախ Հայաստանի խորհրդարանի պատգամավորները։ ԱԺՄ վարչության անդամ Արշակ Սադոյանը հայտարարեց, թե այդ միությանը Հայաստանին անդամակցելու ջատագովների փաստարկը փաստորեն հետեւյալն է. «Մենք անշնորհք ենք։ Մենք

ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ՄԵԿՄԵԿՈՒ, ՄԵՆՔ ԻՄԱՑԱ՞ՆՔ, ԹԵ՝ ԻՆՉՈՒ

ՀՀԿ խորհուրդ-ՀՀ նախագահ ամենամսյա հանդիպմանը մասնակցում էին հանրապետական խորհրդի բոլոր անդամները, բացի երկու նախարար անդամներից՝ Դավիթ Զադոյանից եւ Սմբատ Այվազյանից, ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետ Ալբերտ Բազեյանից։ ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Արա Կետիկյանը մեր հեռախոսային զրույցի ընթացքում ներկայացրեց հանդիպման որոշ մանրամասներ։ Բացակա ստացածների մասին մենք հարցրինք, եւ թվարկելով վերը նշված անունները, պրն Կետիկյանը մոռացավ կամ

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930