Օրվա լրահոսը

Աղվան Վարդանյան. «Բոլորը սպասում են Հայաստանի նախագահի խոսքին»

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի գնահատմամբ, երկրում բարոյահոգեբանական ծանր մթնոլորտ է,  ազգային պետական արժեքների նահանջ, արտագաղթի տրամադրություններ: «Թվում է,  թե քաղաքական ակտիվ գործընթացները դադարել են, ամառային անդորր է,  հետընտրական ցիկլը ավարտվել է, եւ քաղաքական հիմնական ուժերը դադարի մեջ են, բայց մյուս կողմից, ներքին այսքան մեծ լարվածություն քաղաքական կյանքում քիչ է եղել: Իշխող մեծամասնության ներսում

Ստորագրել են հուշագիր՝ Հայաստանում Եվրոպական միության և ԵՄ-Հայաստան համագործակցության մասին

Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին իրազեկվածության բարձրացում ՀՀ կրթության և գիտության նախարարությունում նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը և Աջակցություն ԵՄ հաղորդակցությանը Հայաստանում բարեփոխումների ծրագրի ղեկավար Էհտել Հալլիստեն ստորագրել են համագործակցության հուշագիր՝ Հայաստանում Եվրոպական միության և ԵՄ-Հայաստան համագործակցության և փոխհարաբերությունների մասին ՀՀ աշակերտների և ուսանողների իրազեկվածության բարձրացման վերաբերյալ: Ներկայացնելով հուշագրի նպատակը՝ նախարարի տեղակալ Կ. Հարությունյանը նշել է, որ նախատեսվում

«Շտեմարանի առկայության դեպքում մենք շատ ունեցանք ծածկագրերից օգտվելու փորձեր».Գագիկ Մելիքյան

Շուրջ յոթ օրվա ընթացքում, 3-4 օր ընդմիջումներով, անցկացվել են 15 ուսումնական առարկաների պետական ավարտական և միասնական քննություններ, որոնք իրականացվել են 36 քննակենտրոններում, որոնցից 11-ը Երևանում, մնացածը` մարզերում: «Ամենաշատ դիմորդները գրանցվեցին հայոց լեզու և հայ գրականություն առարկայից` 8648 դիմորդ, այնուհետև մաթեմատիկա և անգլերեն առարկաներից: Այս առարկաներից քննությանը չեն ներկայացել 300 դիմորդ»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման

Ոստիկանության օպերլիազորները ցուցմունքներ տվեցին, հերքեցին խոշտանգումները, արվամոլով վախեցնելը (Ֆոտոշարք)

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, շարունակվեց ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերլիազորներ Խաչատուր Բարխուդարյանի եւ Արտակ Բարսեղյանի դեմ հարուցված քրեական գործով դատական հերթական նիստը: Այս գործով տուժող է ճանաչվել  նախկինում գողությունների համար դատապարտված Ռոբերտ Հովսեփյանը: Ըստ մեղադրանքը պաշտպանող Ջոն Ֆարխոյանի, նրանք ոստիկանության բաժնում խոշտանգումների են ենթարկել տուժողին: Օպերլիազոր Խաչատուր Բարխուդարյանն

Ուսանողական խաղերը հավասարազոր են օլիմպիական խաղերին

Հուլիսի 6-ից 17-ը Կազանում անցկացվելու է 27-րդ համաշխարհային ունիվերսիադան, որին Հայաստանի ուսանողական մարզական պատվիրակությունը մասնակցում է 1991 թվականից: «Առավոտը» զրուցեց Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի փոխնախագահ, «Հայաստան» ՄՄ նախագահ Ռազմիկ Ստեփանյանի հետ, որը Կազանում մեր պատվիրակության ղեկավարն է: – Պարոն Ստեփանյան: Համաշխարհային ուսանողական մարզական խաղերի շուրջ հետաքրքրությունը մեծ է, սակայն օլիմպիական խաղերի, աշխարհի ու մայրցամաքային առաջնությունների ֆոնի

Արգելվում է քննադատել

ՌԴ Պետդումայի օրակարգում կա մի օրենք, որը, ըստ էության, արգելում է քննադատել խորհրդային բանակի գործողությունները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Խնդիրը, իհարկե, բարդ է եւ բազմաշերտ: Տասնամյակներ շարունակ Արեւմուտքում եւ 1985 թվականից հետո՝ Խորհրդային Միությունում, այնուհետեւ՝ 90-ական թվականներին, հետխորհրդային երկրներում ոմանք չափից դուրս ուղիղ զուգահեռներ էին անցկացնում ֆաշիզմի եւ կոմունիզմի, Հիտլերի եւ Ստալինի, խորհրդային զորքերի հատուկ

Ավետիս Բաբաջանյանը` Վահե Էլոյանի մասին. «Բանավոր պայմանավորվածությունը խախտելը օրենքի խախտում է»

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի` տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի գծով խորհրդական Ավետիս Բաբաջանյանը Aravot.am-ի հարցին, եթե Վահե Էլոյանն, այնուամենայնիվ, դիմում չի գրել, նրան աշխատանքից ազատելը օրենքի խախտում չի՞, պատասխանեց. «Ես չեմ կարող օրենքը մեկնաբանել, դա իմ լիազորությունների շրջանակում չէ: Բայց մի բան գիտեմ` պայմանավորվածությունը եւս պայմանագրի ձեւ է: Չեմ կարող ասել,

ԵԽԽՎ ամբիոնից բարձրացվեց հայերի պատմական հայրենիքի վերադարձի հարցը

ԵԽԽՎ ամառային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում, երբ քննարկվում էր իրավիճակը Մերձավոր Արևելքում, ելույթով հանդես եկավ Հայաստանի պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը: Նա բարձրացրեց սիրիահայերի խնդիրը: Զ. Փոստանջյանը ԵԽԽՎ ամբիոնից մասնավորապես ասաց հետևյալը. «Քանի դեռ Սիրիայում պատերազմն ընթացքի մեջ է, պետք է բոլոր ջանքերը գործադրել օգնել Սիրիայի հայկական համայնքին գոյատևել այս դժվար օրերին: Սիրիահայերի համար այսօր ամենակարևորը

Վահե Էլոյանը Յուրի Վարդանյանի հետ բանավոր պայմանավորվածությո՞ւն է ունեցել

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի նախկին ղեկավար Վահե Էլոյանը դիմել է վարչական դատարան` վերականգնելու իր խախտված իրավունքները: Այս հարցի առնչությամբ նախարար Յուրի Վարդանյանի` տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի գծով խորհրդական Ավետիս Բաբաջանյանը (լուսանկարում) Aravot. am-ին ասաց. «Եթե Վահե Էլոյանը համարում է, որ իր իրավունքները խախտված են եւ դատարանով ցանկանում է վերականգնել իր իրավունքները,

Արտագաղթի օրագիր

Էսօր առավոտյան նորից մասնակցեցի Ռուսաստանի թաղմանը: Աչքս կպել էր: Ու, երբ անցնում էինք Մոսկվայի կենտրոնի փողոցներից մեկի տակով, ձկան հոտով մի կին, ով ընդամենը մեկ-երկու կնճիռով էր ինձնից տարիքով մեծ, իր` tez tour-ի պայուսակը սկսեց խցկել ոտքերիս արանքը` բնավ էլ ոչ հաճույք պատճառելու համար: «Подвинься, я сяду»,- ասաց: Թողնելով, որ մի աչքս տեսնի, թե էն

«Արձակ 2013» մրցույթի կազմակերպիչներն ու ժյուրիի անդամները խոստանում են անաչառ լինել

Այսօր «Ուրբաթ» ակումբում «Արձակ 2013» մրցույթի կազմակերպիչները հայտարարեցին նույն մրցույթի մեկնարկի, ինչպես նաեւ այս տարի մրցույթի անցկացման պայմաններում ու ժյուրիի կազմում տեղ գտած փոփոխությունների մասին: Մրցույթի համակարգող Արքմենիկ Նիկողոսյանը, խոսելով մրցույթի անցկացման առաջնահերթ նպատակների մասին, կարեւորեց ժամանակակից գրականությունը ավելի ընթերցված լինելու ձգտումը ու մրցույթի միջոցով նոր անուններ վեր հանելու խնդիրը: Իսկ «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն

ՎՊ բացահայտումները վարչապետին գահընկեց անելու սցենա՞ր (Տեսանյութ)

Արշակ Սադոյանը գտնում է, որ մեզ վիրտուալ քաղաքական կուսակցություն է պետք

Նաիրա Զոհրաբյան. «Քաղաքական կոռուպցիան քայքայում է ժողովրդավարական արժեքները»

Ես կրկին առաջարկում եմ, որ քաղաքական եւ իրավական հանձնաժողովները հատուկ քննարկում կազմակերպեն քաղաքական կոռուպցիայի թեմայով եւ համատեղ մշակենք կոնկրետ եւ գործուն մեխանիզմներ՝ ընդդեմ եվրոպական արժեհամակարգը քանդող քաղաքական կոռուպցիոներների

Մարսել Գիսլերի «Ռոզի» ֆիլմը մեծ աշխուժություն է առաջացրել Մոսկվայի 35-րդ միջազգային կինոփառատոնում

Շվեյցարացի ռեժիսոր Մարսել Գիսլերի «Ռոզի» ֆիլմը ոչ միանշանակ արձագանք է ստացել Մոսկվայի 35-րդ միջազգային կինոփառատոնում, որտեղ ֆիլմը ներկայացված է հիմնական մրցութային ծրագրում: Թերեւս աշխույժ խոսակցությունների պատճառ է հանդիսացել այն հանգամանքը, որ ֆիլմի գլխավոր հերոսը  40-ամյա Լորենց Մերանն է, ով ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունի: Ֆիլմի հերոսը ստիպված է թողնել Բեռլինն ու մեկնել արեւելյան Շվեյցարիայում գտնվող

Արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ եւ երկու տասնյակ ձերբակալվածներ Անկարայում

«Ազատություն» ռադիոկայան. Թուրքիայի ոստիկանությունը արցունքաբեր գազի եւ ջրցան մեքենաների օգնությամբ ցրել է մայրաքաղաքում Անկարայում կազմակերպված ցույցը, հաղորդվում է շուրջ երկու տասնյակ ձերբակալվածների մասին: Միաժամանակ, հազարավոր մարդիկ դարձյալ հավաքվել են Ստամբուլի Թաքսիմ հրապարակում, որտեղ երրորդ շաբաթն է չեն դադարում հանուն Գեզի այգու փրկության եւ վարչապետ Ռեջեփ Էրդողանի հրաժարականի պահանջով բողոքի ցույցերը: Կարլեն Ասլանյան

Գաղտնագրված քարտեզը կորցրած ավագ լեյտենանտը դատապարտվեց

Նա ասել է, որ պատճառը եղանակային վատ պայմաններն էին

Երևանի քաղաքապետը մասնակցել է Վարշավայի «Հայկական պուրակի» անվանակոչման հանդիսավոր արարողությանը

Լեհաստանի Հանրապետությունում պաշտոնական այցով գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում Լեհաստան այցելած Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հանրապետության նախագահի և պատվիրակության մյուս անդամների հետ  մասնակցել է Վարշավայի պուրակներից մեկը «Հայկական պուրակ» անվանակոչելու հանդիսավոր արարողությանը: Պուրակի անվանակոչման որոշումն ընդունվել էր Վարշավայի քաղաքային խորհրդի կողմից՝ ի նշան հայ-լեհական դարավոր բարեկամության: Հանդիսավոր արարողության շրջանակում Հայ առաքելական եկեղեցու

Հոգեբան. «Հաշիշից սկսում են, դառնում իսկական թմրամոլ» (Տեսանյութ)

Դեռահասները հանցագործ աշխարհին նմանակելու համար սկսում են թմրանյութ օգտագործել

Տարոն Մարգարյանը և Հաննա Գրոնկևիչ-Վալցը ստորագրել են Մտադրությունների հուշագիր

Լեհաստանի Հանրապետությունում պաշտոնական այցով գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում Լեհաստան այցելած Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Վարշավայի քաղաքապետ Հաննա Գրոնկևիչ-Վալցի հետ: Ողջունելով Տարոն Մարգարյանին՝ տիկին Գրոնկևիչ-Վալցը նախ ընդգծել է, որ հայերի և լեհերի բարեկամությունը դարավոր ամուր հիմքեր ունի, ինչն առավել սպասված և հաճելի է դարձնում Երևանի քաղաքապետին հյուրընկալելը: «Հայերի և լեհերի

ԵՄ Ասոցացման համաձայնագրից հետդարձ ճանապարհ չկա

Մինչ Գյումրիում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմակայանում գտնվող Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը լրագրողներին հավաստիացնում էր, թե «ռուսաստանյան զինծառայողների ներկայությունն այն բանի երաշխիքն է, որ Հայաստանում բացասական զարգացումներ չեն լինի», երեկ պաշտոնական այցով Լեհաստանում գտնվող Սերժ Սարգսյանը հանդես եկավ որոշ ուշագրավ հայտարարություններով: Արեւելյան գործընկերության ծրագրի համահեղինակ, նրա առանցքային դերակատար հանդիսացող երկիր՝ Լեհաստան կատարած Ս․Սարգսյանի այցը

Վերահսկիչ պալատի նախագահը մեկնել է Գերմանիա

Բոնում Իշխան Զաքարյանին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բարձրագույն Վերահսկիչ պալատի նախագահ դոկտոր Դիտեր Էնգելսը, ով ղեկավարում է Գերմանիայի արտաքին պետական վերահսկողական ողջ համակարգը: Իշխան Զաքարյանն ու Դիտեր Էնգելսը ստորագրել են  համագործակցության համաձայնագիր, որը ենթադրում է փորձի փոխանակում, համատեղ ստուգումներ և ուսումնասիրություններ: Առաջիկա տարիներին համագործակցությունն ուղղված է լինելու, մասնավորապես,  շինարարության և պետական գնումների համակարգի  ուսումնասիրմանն

Ահազանգի հետքերով. աղբամանում հայտնաբերվեց ատրճանակ և 150 փամփուշտ

Հունիսի 25-ին, ժամը 20.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Ալավերդյան փողոցի աղբամաններից մեկում զենք է թողնում: Մեկնած օպերատիվ խումբը Հանրապետության փողոցի թիվ 56/1 հասցեի հարևանությամբ գտնվող աղբամանում հայտնաբերել է «ԻԺ-53» ատրճանակ և տարբեր տրամաչափի 150 փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: ՀՀ ոստիկանություն

Բաբկեն Պիպոյան. «Հենց հիմնարկի փակ դառնալն էլ ինձ ստիպեց ազատման դիմում գրել»

Հատված «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության դեկավար Բաբկեն Պիպոյանի հետ հարցազրույցից, ով վերջերս է սեփական դիմումի համաձայն թողել ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնը: – Դուք ԶԼՄ–ներին կոչ եք անում պարզելու՝ արդյո՞ք ապրանքը՝ տվյալ պարագայում պաղպաղակները, անվտանգ են, թե՞ ոչ։ Իսկ Դուք՝ որպես ՀԿ, պարզե՞լ

Անուշ Սեդրակյան. «Ռուսաստանը մեր գլխին անընդհատ դագանակով խփում է»

Ըստ պատգամավոր Արտակ Դավթյանի՝ այնքան էլ վատ չէ, որ Ռուսաստանը Ադրբեջանին զենք է մատակարարում, քանի որ դրանով կախման մեջ է դնում իրենից

Էկոնոմիկայի փոխնախարարը՝ Գյումրիի տեխնոպարկի մասին

2014-ին տեխնոպարկը կսկսի ֆիզիկապես գործել՝ իր ենթակառուցվածքներով, բիզնեսի համար հատկացված տարածքներով:

Ծեծի է ենթարկվել «Շարլոթ» գիշերային ակումբի պարողը

Երեկ Սարալանջի եւ Չարենցի փողոցների հատման մասում ծեծի է ենթարկվել «Շարլոթ» գիշերային ակումբի պարող 33-ամյա Արմեն Մխիթարյանը։ Ըստ ծեծված երիտասարդի մոր՝ իր որդին տուժել է բարության համար: Ոստիկանության պաշտոնական վարկածի համաձայն՝ ժամը 02:00-ին Արմենը վերոնշյալ տարածքում հայտնաբերվել է գետնին ընկած։ Պարզվում է՝ անհայտ անձինք վիճաբանել են Արմենի հետ եւ ծեծի ենթարկել նրան։ Հարձակվողներից ազատվելու նպատակով

Հիմնադրամը շարունակում է սիրիահայության աջակցությանն ուղղված ծրագրերը

Սիրիահայության աջակցության ծրագրի շրջանակներում «Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է աջակցել մեր հայրենակիցներին: Այդ նպատակով բացված բանկային հաշվին փոխանցված գումարները ձեւավորվել են մասնավորապես Հիմնադրամի Ֆրանսիայի, Գերմանիայի, ԱՄՆ Արեւմտյան ափի, Արգենտինայի, Բրազիլիայի, Լիբանանի, Շվեդիայի տեղական մարմինների` Հեռուստամարաթոն 2012-ի շրջանակներում հավաքագրված գումարներից, ինչպես նաեւ Հայաստանի եւ արտերկրի տարբեր իրավաբանական եւ ֆիզիկական անձանց նվիրատվություններից (այդ թվում` Հրայր Հովնանայան, Արա

Սարհատ Պետրոսյանը պարտվեց Լևոն Իգիթյանին

«ՓԱՍՏԻՆՖՈ». Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասությանն այսօր մերժեց Սարհատ Պետրոսյանի հայցն ընդդեմ Լևոն Իգիթյանի: Հիշեցնենք, որ հայցվորը պատասխանողից պահանջում էր հրապարակայնորեն հերքել 12.10.2012թ. «Կենտրոն» հեռուստաընկերության «Հայկական ուրբաթ» հեռուստահաղորդման ընթացքում և 31.10.2012թ. «Առավոտ» օրաթերթին տրված հարցազրույցում իր վերաբերյալ ներկայացված տվյալները՝ դրանք որակելով զրպարտություն: Ինչպես նաև դատարանից խնդրել էր պատասխանող Լևոն Իգիթյանին պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել

Մտավորականների «բուժիչ նամակները»

Մի քանի օր առաջ 350 մտավորականներ բաց նամակով դիմել են Սերժ Սարգսյանին՝ հորդորելով կանխել Գանձասարի վանական համալիրի պարսպի երեսպատամը, որը սկսվել է դեռեւս երկու տարի առաջ։   «ՉԻ» – Թող որեւէ մեկը տարօրինակ չհամարի, որ 350 մտավորականներ նման նախաձեռնությամբ հանդես են գալիս երկու տարի ուշացումով։ Մեծ գործերը հապճեպ չեն արվում։ Այնպես որ՝ ամենայն հավանականությամբ, արդեն

Ըստ Արարատի մարզպետի՝ Հովիկ Աբրահամյանի եղբայրը դեռ իր հասանելիքից ավելի քիչ է ստացել դիզվառելիք

Հատված Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի հարցազրույցից: – Պարոն Բարսեղյան, ՀՔԾ–ն հաղորդագրություն էր տարածել, որ քրգործ է հարուցվել նաեւ Արարատի մարզպետարանի պաշտոնատար անձանց կողմից կատարված չարաշահումների համար, ավելի կոնկրետ կասե՞ք՝ ինչ պաշտոնյաների մասին է խոսքը։ – Գյուղվարչության պետի, որը հսկողություն է իրականացնում դիզվառելիքի բաշխման հետ կապված։ Թույլ հսկողության հետ կապված որոշակի չարաշահումներ են եղել։ – Խոսքը

Լրահոս

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930