Օրվա լրահոսը

ԱՌԱՆՑ ԳԼՈԲԱԼԻԶԱՑԻԱՅԻ ԵՎ ԻՆՏԵԳՐՄԱՆ Մինչ օրս այդպես էլ որեւէ պաշտոնական աղբյուրից, լրատվամիջոցից (ներառյալ՝ ինտերնետը) չկարողացանք ի վերջո իմանալ. Պուտին-Քլինթոն հանդիպման ժամանակ քննարկվե՞լ է ԼՂՀ խնդիրը։ Երեկ ՀՀ արտգործնախարարից փորձեցինք ճշտել այս հարցի պատասխանը։ – Գիտե՞ք,- պատասխանեց Օսկանյանը,- տետ ա տետ հանդիպման ժամանակ չի քննարկվել, բայց պլենար, ավելի լայն, ընդարձակ նիստի ժամանակ մի փոքր անդրադարձ եղել

ՓՈԽՀԱՏՈՒՑՎԱԾ ՎՆԱՍԻ ԵՎ «ՍՏԻՆԳԵՐՆԵՐԻ» ՄԱՍԻՆ Հունիսի 3-ի «Հայոց աշխարհում» «ըՏՐՌր, Ցօ վպ տՐՈՉ» հրապարակման մեջ մատնանշված էին որոշ ուշագրավ տվյալներ, որոնց հիմնավորվածությունը պարզելու համար դիմեցինք գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Գուրգեն Ամբարյանին։ Հրապարակման մեջ գլխավոր դատախազ Բորիս Նազարյանին խորհուրդ էր տրված հետաքրքրվել հայրենի ավիացիայով ու մասնավորապես Ռ. Արեւշատյանին եւ Ա. Ղազարյանին ազատ արձակելու հանգամանքներով։ Մեր հարցին

ՆՈՐ Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է արտահայտել հետեւյալ միտքը. «Ինձ անհանգստացնում է, որ այդ նույն Վարդան Օսկանյանը, որն այդպես հիմնավորում էր Տեր-Պետրոսյանի մոտեցումների միակ ճշմարիտ լինելը, այն մարդկանցից մեկն էր, որ փորձագիտական մակարդակով տիրապետում էր հակամարտության կարգավորման նրբություններին, այժմ, փաստորեն 180 աստիճանով շուռ է եկել եւ ինչ-որ մեկնաբանություններ է ներկայացնում»։ ՆԱԽՈՐԴ «Բնական է, որ եթե

ԱԻՄ-Ը ԿԱՊ ՉՈՒՆԻ «Առավոտի» երեկվա համարում «Գավառական ցլամարտ» հրապարակման առնչությամբ ԱԻՄ-ի Արմավիրի մարզի դիվանական Տիգրան Ղազարյանը հարկ համարեց պարզաբանել Հայկոմկուսի եւ ԱԺՄ-ի ներկայացուցիչների ձեռնամարտին իրենց մասնակցության չափը։ Քանի որ միջադեպը տեղի էր ունեցել Էջմիածնում ԱԻՄ-ի գրասենյակի հարեւանությամբ, ԱԻՄ-ի մարզային կազմակերպության նախագահ Արմեն Բոյախչյանը տեսնելով, որ կոմունիստները 20-30 հոգով հարձակվել են մի քանի ԱԺՄ-ականների վրա, փորձել

ՄԵԿ ՑՈՒՑՈՒՄՈՎ ԵՐԵՔ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ «Առավոտին» հասած լուրերի համաձայն, իր ցուցմունքներից հանկարծակի հրաժարվել է ոչ միայն Նաիրի Հունանյանը, այլեւ ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում՝ նաեւ Կարեն Հունանյանն ու Էդվարդ Գրիգորյանը։ Տարբեր մեկուսարաններում պահվող մեղադրյալների այս համերաշխ գործողությունն այլ կերպ, քան որոշակի ուղղորդմամբ՝ հնարավոր չէ բացատրել։ ԱՐԺԱՆԻ՞ ԷՐ… «Անշուշտ, հասարակության մեջ կա մի խավ, որի սիրտը հովացավ հոկտեմբերի

Գավառական ցլամարտ Արդեն հաղորդվել է Էջմիածնում Հայկոմկուսի եւ ԱԺՄ-ի, ԱԻՄ-ի տեղական ներկայացուցիչների միջեւ եղած ձեռնամարտի մասին։ Մեր ուշադրությունը գրավեց այս առնչությամբ մի հիշատակում՝ նախապես հանրահավաքում ՀԿԿ Էջմիածնի քաղկոմի առաջին քարտուղար Սիրեն Եղիազարյանը հայտարարել էր. «Վազգեն Մանուկյանը պատերազմի հանցագործ է, որին պետք է դատել Հաագայի միջազգային դատարանում»։ Փորձեցինք պարզել, թե այս հայտարարությանն ու իրենց կուսակցական ընկերների

ԻՆՉՊԵՍ ԷԻՆ ՌԱՄԿԱՎԱՐՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ «Առավոտի» տրամադրության տակ է մի փաստաթուղթ՝ ՌԱԿ կենտրոնական վարչության ներկայացուցիչ Երվանդ Ազատյանի 1992-ի հուլիսի 15-ին պատրաստած տեղեկագիրը «ՀՌԱԿ-ի գործունէութեան եւ Հայաստանի քաղաքական տագնապին մասին», որն ուղղված է ՌԱԿ կենտրոնական վարչությանը։ Տեղեկագիրը հետաքրքրական շատ դրվագներ է պարունակում, որոնց կանդրադառնանք առանձին։ Բայց առավել ուշագրավ են փաստաթղթում պարունակվող գնահատականները Հայաստանի իշխանությունների հասցեին,

ՆԱՎՍԱԾ ՕՐԵՆՔ Չէ, ինչ ուզում եք՝ ասեք, «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի նախագծի վրա «թուղթ ու գիր» են արել։ Չասենք, թե ո՞վ արած կլինի, թեպետ բոլորս էլ հասկանում ենք, որ նա է՝ Արշակ Սադոյանը։ Նախորդ օրը, խորհրդարանը դարձյալ հանդես եկավ տնտեսության զարգացմանն «աջակցող հայրենա-նվեր առաքելությամբ» ու նորից հետաձգեց ազատ տնտեսական շուկայի անհրաժեշտ համակարգերից մեկի՝

«Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ ՊԵՏՔ Է ՏԱ» Ակնարկում է Ալբերտ Բազեյանը Երեկ «Քաղաքական էլիտան լռում է» հոդվածով մենք արդեն անդրադարձել ենք հոկտեմբերի 27-ի գործով տարվող նախաքննության արձանագրած կտրուկ շրջադարձին։ Ու քանի որ քաղաքական լայն շրջանակները չեն շտապում հստակ դիրքորոշում հայտնել սույնի առնչությամբ, ուստի փորձեցինք մեկ-երկու հարցադրումով դիմել Երեւանի քաղաքապետ Ալբերտ Բազեյանին։ Ի վերջո, նա ոչ

ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԿՅԱՆՔ Ի վերջո, կուսակցությունները ինչի՞ շուրջ են համախմբվում եւ կուսակցության այս կամ այն անդամը հայտարարություն անելիս ի՞նչ շահեր է հետապնդում։ Ժամանակին գրեթե Հմայակ Հովհաննիսյանին արժանի աղմուկ բարձրացավ, երբ ԱԺՄ վարչության նախագահ Վազգեն Մանուկյանը հայտարարեց, թե նախագահը ճիշտ կանի եթե հրաժարական տա։ Այդ ժամանակ ԱԺՄ մյուս անդամները շտապեցին բացատրել, թե իրենց կուսակցության կանոնադրությունը իրավունք տալիս

ՆՈՐ Ե՞րբ եւ որ գործիչն է արտահայտել հետեւյալ միտքը. «Բնական է, որ եթե որպես կուսակցական այր ես հանդես գալիս՝ այն ազատությունը չես կարող ունենալ, որը կարող էիր ունենալ ուղղակի անհատապես»։ ՆԱԽՈՐԴ Որեւէ ընթերցող չգուշակեց, թե ով էր այս հարցապնդման հեղինակը. «Ինչպե՞ս կարելի էր նույնիսկ ձեւականորեն դատարան չկանչել խորհրդարանի տարածք ներխուժելու կոչ անող մարդկանց, հրահրողներին եւ

ԽՓԵՄ ՀՐԱՉ ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հրաչյա Հարությունյանից լրագրող Վահագն Ղուկասյանին բերման ենթարկելու դրդապատճառների մասին «Առավոտի» հետաքրքրվելուց 2 ժամ անց նրան ազատ էին արձակել։ Այժմ մեր հարցին, թե արդյոք այդ միջադեպն առնչվում էր նրա «Դիտորդի վարկածը» գրքույկին, Վահագն Ղուկասյանը պատասխանեց. «Ձեր տեղեկատվությունը ճիշտ է»։ Այլ մեկնաբանություններից հրաժարվեց։ Վահագն Ղուկասյանի ճակատի եւ ձեռքի վրայի

ԻՐԱՊԱՇՏ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ «Դժուար է գործել խմբաւորումներու եւ ղեկավարներու հետ որոնք կը շարժին զգացական ու մենամոլական դրդումներով եւ պատրաստ են տագնապները տանելու մինչեւ անոնց ամէնէն ծայրայեղ հանգրուանը, առանց հաշիւ ընելու թէ այդպիսի ծայրայեղութեան մը անդրադարձը ինչ կրնայ ըլլալ երկրին ճակատագրին վրայ։ ՀՀՇ-ն այդպիսի խմբաւորում մըն է. Լեւոն Տէր-Պետրոսեանը՝ աւելի նուազ չափով. անոր վարքագիծին մէջ յաճախ երեւան

ԻՍԿ ՇՄԱՅՍԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ Էրեբունի համայնքի առաջին ատյանի դատարանում երեկ իշխող տրամադրությունն այն էր, որ Շմայսը՝ Առաքել Մովսիսյանը, կարդարացվի եւ ազատ կարձակվի հենց դատարանի դահլիճից։ Վերջին տարիներին, համենայնդեպս, չեմ հիշում մի դահլիճ, որ այդքան բազմամարդ լիներ։ Նախագահող դատավոր Ս. Կոստանյանը վերջին խոսքի իրավունք տվեց Ա. Մովսիսյանին, որն ասաց. «Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում։ Արարքներիս մեջ հանցակազմ

ԱԶՆԱՎՈՒՐԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ Մայիսի 17-ին փարիզյան «Հառաջ» թերթը տպագրել է հարցազրույց Շառլ Ազնավուրի հետ: Ներկայացնում ենք այդ հարցազրույցից երկու դրվագ: Մեջ ենք բերում Շառլ Ազնավուրի խոսքերը՝ արեւելահայերեն փոխադարձված: «Երկիր է, ուր նախարարներ կան, որոնք ուրիշ որեւէ երկրի մեջ գոյություն չունեն: Ամեն մեկը ձեռքը գցել է մի ճյուղի վրա: Մեր գործը կաթի հետ է, ուրեմն կաշխատենք

Անտեղյակ, բայց կոմպլիմենտար Առաջադեմ մարդկությունն անհանգիստ քննարկում է, թե ինչու էր Պուտին-Քլինթոն հանդիպման ժամանակ այդքան կարճ նախագահ Քլինթոնի շալվարը, կամ ինչու 30-ամյա մի ռուս կին, առանց անհարմար զգալու՝ ԱՄՆ-ի նախագահին հիշեցրեց նրա անդրավարտիքի եւ տղամարդկային արժանապատվության այլ ատրիբուտների մասին: Իսկ մենք՝ հայերս, այլ հարցով ենք մտահոգ՝ ի՞նչ խոսեցին երկու տերությունների ղեկավարները մեր մասին, ընթրիքի ընթացքում

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԷԼԻՏԱՆ ԼՌՈՒՄ Է Անցած 6-7 ամիսների ընթացքում հոկտեմբերի 27-ի ֆոնի վրա խորանում էր ներիշխանական ճգնաժամն ու ծայրաստիճան լարվածություն ստեղծվում իշխանության երկու՝ նախագահական եւ վարչապետական, թեւերի միջեւ։ Ըստ գործը վարող նախաքննական մարմնի՝ ստացվում էր, որ 27-ի ահաբեկչության թելերն անուղղակիորեն հասնում էին մինչեւ նախագահական նստավայր։ Այս էին ապացուցում Ալեքսան Հարությունյանի կալանավորումն ու Սերժ Սարգսյանի հասցեին հնչող

ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿՎԵԼ ՆԱԻՐԻ ԲԱԴԱԼՅԱՆԸ Շաբաթ օրը, հունիսի 3-ին, ՆԳՆ Նուբարաշենի թիվ 1 քննչական մեկուսարանից ազատ է արձակվել հոկտեմբերի 27-ի գործով ձերբակալված, «Լոգոս» հետազոտական-վերլուծական կենտրոնի տնօրեն Նաիրի Բադալյանը։ Նշենք, որ ի տարբերություն նույն գործով ձերբակալված Հարություն Հարությունյանի եւ Մուշեղ Մովսիսյանի, որոնց խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ որոշումը կայացվել է նրանց ազատ արձակելուց օրեր առաջ՝ Նաիրի Բադալյանի

ՄԱՆՐ ՎՐԵԺԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ

Որոշակի դադարից հետո նորից սկսվեց «Առավոտի» թղթակից Սաթիկ Սեյրանյանի հետապնդումը: Մի երկու ամիս առաջ ԼՂՀ դատախազությունը պարզապես երազում էր նրան հարցաքննել որպես «մարտի 22-ի» գործով վկա: Մենք պնդում էինք, որ ՀՀ քաղաքացուն պետք է քննի ՀՀ դատախազությունը: Դրանից հետո Սաթիկին հարցաքննելու բուռն ցանկությունը երկար ժամանակով վերացավ: Անցած շաբաթ, քաղաքական «իրավիճակի փոփոխությանը» զուգահեռ, նորից զգացվեց Սաթիկի

ԱՐԴՅՈՔ ՍԱ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃՆՇՈՒՄ ՉԷ՞ Հարցազրույց ԱԺ պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի հետ – Պրն Գեւորգյան, վերջին օրերին լուրեր են պտտվում, որ ձեր դեմ մեծածավալ ստուգումներ են սկսվել եւ, որ խուզարկվել է նաեւ ձեր բնակարանը։ – Այդ լուրերը իրականությանը չեն համապատասխանում։ Լուրեր տարածողները պետք է իմանան, որ ես պատգամավոր եմ, իսկ պատգամավորի բնակարանը խուզարկության ենթակա չէ մինչեւ

ՆՈՐ Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է արտահայտել հետեւյալ միտքը. «Ինչպե՞ս կարելի էր նույնիսկ ձեւականորեն դատարան չկանչել խորհրդարանի տարածք ներխուժելու կոչ անող մարդկանց, հրահրողներին ու իսկական կազմակերպիչներին»։ ՆԱԽՈՐԴ Նախորդ արտահայտության հեղինակին գուշակել է «Սպուտնիկ» տուրիստական գործակալության աշխատակից Գրետա Սահակյանը։ Նա, սակայն, չի նշել, որ Դավիթ Շահնազարյանը «մեր պետության զարգացման» ուղղության փոփոխության, «ասիական պետություն դառնալու ճանապարհով» գնալու

ՏԱՇԱԾ ՔԱՐ, ՈՐՆ ԱՌԱՅԺՄ ԳԵՏՆԻՆ Է Ըստ որոշ աղբյուրների՝ հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնի ամենահավանական թեկնածուն վարչապետի երբեմնի թեկնածու Արտաշես Թումանյանն է։ Սերժ Սարգսյանի՝ այս պաշտոնը զբաղեցնելուց հետո աշխատակազմի ղեկավարի պաշտոնը համարվում է հեռանկարայիններից։ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ Հետազոտական լրագրության համար ProMedia կազմակերպության հայտարարած մրցույթում գրանտների են արժանացել Վալերիա Զախարյանը /«Նովոյե վրեմյա»/, Վահան Իշխանյանը

ԿՀԱՎԱՏԱ՞Ն ԱՐԴՅՈՔ ՄԱՐԴԱՍՊԱՆԻՆ «Առավոտը» փորձեց դատախազության լրատվության եւ միջազգային կապերի ծառայության պետ Գուրգեն Ամբարյանից պարզել, թե նախագահի հանձնարարությամբ հանդիպելով Նաիրի Հունանյանի հետ, գլխավոր դատախազն ի՞նչ եզրակացության է եկել նրա պնդումների վերաբերյալ։ Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին եւ Բորիս Նազարյանին ուղղված դիմումում Նաիրի Հունանյանը շարադրել էր այն անձանց անունները եւ նրանց կիրառած մեթոդները, որոնցով իրեն ստիպել էին

Շաբաթվա առաջխաղացողներ

Հայ ժողովուրդը Հոգեւոր զարթոնքի նոր աստիճանի ենք հասել մենք բոլորս՝ կազմակերպելով հերթական վերաթաղումը: Անզեն աչքով է երեւում, թե որքան է այդ միջոցառումից հետո բարձրացել ժողովրդի հայրենասիրական ոգին: Ուստի, հուղարկավորական տոնախմբությունների գեղեցիկ ավանդույթը շարունակելու նպատակով, առաջարկում եմ դրանք դարձնել ամենամսյա՝ Հայաստան բերելով Րաֆֆու, Սայաթ-Նովայի /եթե կա/, Պետրոս Դուրյանի, Արշակ Չոպանյանի եւ այլոց աճյունները: Մեր ռազմավարական գործընկերությունը

ԱՍԱ՛, ՀԱՅԵԼԻ ՍԻՐԵԼԻ՝ Ո՞Վ Է ՍՈՑԻԱԼ-ԴԵՄՈԿՐԱՏ ԻՆՁՆԻՑ ԱՎԵԼԻ

Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն գրանցվելու հայտ ներկայացրած «Կայունություն» խմբի առնչությամբ Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն ասաց. «Նրանք, ովքեր ցանկանում են ստանձնել այդ դերը, պետք է հաստատեն, որ իրենք այս գաղափարախոսությունը կրողն են։ Թող «Կայունության» այդ տղաները չնեղանան մեր գնահատականներից։ Մենք ընդամենը ճշմարտությունն ենք ասում։ Հայելու մեջ որ նայեն՝ կտեսնեն, որ մենք ճիշտ ենք»։  

Ի՞ՆՉՆ Է ԽԱՆԳԱՐՈՒՄ ՎԱՏ ԱՅՑԵԼՈՒԻՆ

Երեկ երեկոյան տասնյակ ոստիկաններ նախապատրաստում էին նախագահ Քոչարյանի այցը «Պապլավոկ»։ Սրճարանի մերձակա մայթը կողմնակի ավտոմեքենաներից մաքրելու փութաջանությամբ նրանք պահանջեցին հեռու քշել այնտեղ ավելի վաղ հայտնված Արկադի Վարդանյանի ջիպը։ «Պապլավոկի» աշխատակիցներից մեկը այդ մասին հայտնեց Արկադի Վարդանյանին։ Վերջինիս հապաղումը կարող էր նաեւ թանկ նստել սրճարանի աշխատակցի վրա. քաջարի իրավապահները բռնեցին նրա թեւերը եւ տարան։ Աշխատակիցը հասցրեց

ԵՐԲ ՄՈՒՍԱՆԵՐԸ ԵՐԳՈՒՄ ԵՆ

Նախկին նախագահի գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանն այս օրերին Հայաստանում է եւ մտադիր է հանդիպել ներկա եւ նախկին մի շարք պաշտոնյաների։ Լրագրողները հետաքրքրվեցին, թե փորձելո՞ւ է հանդիպել Ռոբերտ Քոչարյանին։ «Դե, նախագահը զբաղված մարդ է,- պատասխանեց պրն Լիպարիտյանը։- Մարդը ջազ է լսում, ես իրեն խանգարե՜մ, Ղարաբաղի մասի՜ն խոսեմ»։ Կարդացեք այստեղ։  

ԾԱԾՈՒԿ ԿՇՏԱՄԲԱՆՔ

Կառավարության մայիսի 25-ի նիստում ընդունվել էր որոշում, ըստ որի՝ Վազգեն Սարգսյանի եւ Զորավար Անդրանիկի հիշատակը հավերժացնելու համար, Եռաբլուրում հուշահամալիրի կառուցման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 74 մլն դրամ։ Այս առնչությամբ Վազգեն Սարգսյանի հարազատները տեղեկացրել են, որ նրա եղբայրներն ու ընտանիքը «ե՛ւ իրենց եղբոր, ե՛ւ Անդրանիկի շիրիմների հետ կապված ողջ աշխատանքն իրենք են ստանձնել՝ կառավարություն

ԻՆՉԸ ԵՎ ՊԱՀԱՆՋՎՈՒՄ ԷՐ ԱՊԱՑՈՒՑԵԼ

Հոկտեմբերի 27-ի գործով քննչական խմբի ղեկավար Արտակ Հարությունյանի որոշմամբ, կարճվել է նախագահի խորհրդական Ալեքսան Հարությունյանի վերաբերյալ գործի մասը, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Վերացվել է նաեւ Ալեքսան Հարությունյանի նկատմամբ խափանման միջոցը, որը քաղաքից չբացակայելու ստորագրությունն էր։

ՆԱՄԱԿ, ՆԱՄԱԿ…

Հրապարակվել էին լուրեր, թե Նաիրի Հունանյանը նամակ է ուղղել Ռոբերտ Քոչարյանին, որտեղ շարադրել է մասնավորապես այն անձանց անունները եւ նրանց մեթոդները, որոնցով իրեն ստիպել էին ցուցմունքներ տալ։ «Առավոտը» նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանին խնդրեց պարզաբանել, թե արդյոք Ռոբերտ Քոչարյանը ստացե՞լ է այդ նամակը. «Ճիշտ է, որ Նաիրի Հունանյանը նույն բովանդակությամբ դիմում է գրել ե՛ւ նախագահին,

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930