Օրվա լրահոսը
4car.am նորաստեղծ ընկերությունը, Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, «Նիկիտա մոբայլ» ընկերությունը և ՀՀ Ոստիկանությունը ամփոփեցին համատեղ աշխատանքի արդյունքը
2013թ հոկտեմբերի 22-ին Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի գրասենյակում տեղի ունեցավ www.4car.am կայքի շնորհանդեսը, որին մասնակցեցին կայքի ստեղծման գործում ներդրում ունեցած կազմակերպությունների ներկայացուցիչներ, գործընկերներ, աջակիցներ և ավտոաշխարհի նորություններով հետաքրքրված հյուրեր: Շնորհանդեսի ընթացքում Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Եվա Հյուսյանը համառոտ ներկայացրեց կայքի ստեղծման պատմությունը: Ընդամենը մի քանի ամսում կայքի բաժանորդ է դարձել շուրջ 20.000 քաղաքացի, ուղարկվել է 50.000-ից
«Փառք Աստծո, որ ՀԳՄ նախագահի ընտրությունները լավ ստացվեցին».Աբգար Ափինյան
«Ես առաջարկել եմ Էդուարդ Միլիտոնյանին մի շարք համակարգային փոփոխություններ իրականացնել Գրողների միությունում: Այսօրվա համակարգը հնացած է, չի համապատասխանում մեր ժամանակի պահանջներին: Պետք է բազմաձայնություն հաղորդել համակարգին, դարձնել բազմաբևեռ»,-այսօր այս մասին «Փաստարկ» մամուլի ակումբում ասաց Երևանի գրողների միության (ԵԳՄ) նախագահ Աբգար Ափինյանը` հավելելով, որ Երևանի գրողների միությունը ողջունում է Է. Միլիտոնյանի ընտրությունը, հայտնում է աջակցություն տարբեր
405.25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Հոկտեմբերի 22-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,400,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 405.25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405.25 դրամ: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ
Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Կոտայքի մարզ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզ: Հանրապետության Նախագահն այցելել է մարզի մի շարք ձեռնարկություններ, որից հետո Չարենցավան քաղաքում ներկա է գտնվել «Չարենցյան շաբաթ» խորագրի ներքո անցկացվող միջոցառումներին: Աշխատանքային այցը Սերժ Սարգսյանն սկսել է Եղվարդ քաղաքի «Գինու-կոնյակի տուն «Շահնազարյան» ընկերությունից: Հանրապետության Նախագահն այստեղ շրջայց է կատարել ընկերության հիմնած գործարանի արտադրամասերում, ծանոթացել իրականացված
Եվա Սուջյանը դարձավ EMPYRAY-ի անդամ
EMPYRAY ռոք խումբը նոր երգիչ ունի՝ Եվա Սուջյանը: Այս մասին Aravot.am-ին հայտնեց EMPYRAY-ի կիթառահար Կարեն Արզումանյանը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ խմբի երգիչ Սարգիս Մանուկյանն անձնական նպատակներով մեկնել է ԱՄՆ, իսկ Կարեն Արզումանյանը իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել մրցույթով խումբը համալրելու վերաբերյալ: Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Հանդիպում Տրանսպորտի վարչությունում՝ Սարի Թաղի խնդիրների լուծման նպատակով
22 հոկտեմբերի 2013, Երևան: Մայրաքաղաքի Սարի Թաղի բնակիչները թաղամասի մի շարք խնդիրների վերաբերյալ նամակով դիմել էին ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանին: Խնդիրները հիմնականում վերաբերում էին տրանսպորտային հարցերին, մայթերի անբարեկարգ վիճակին, թաղամասի մուտքի ծանրաբեռնված խաչմերուկին, որը վտանգավոր է հետիոտնի անցուդարձի համար: Տիկին Բախշյանը նամակով դիմեց քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ խնդրելով կյանքի կոչել նշված խնդիրների լուծման
Պատվիրակությունների ձեւավորման նոր կարգը ՀՅԴ-ին կբավարարի
«Մենք բավականին լուրջ առաջարկություններ եւ առարկություններ ենք ներկայացրել, որոնք հիմնականում ընդունվել են եւ կարծում եմ, վերջնական տեքստը կարող է բավարարել, որպես այնպիսի կարգ, որը կարող է արդարացի ներկայացնել ԱԺ-ին»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն`անդրադառնալով այսօր առավոտյան ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցությանը, որի ընթացքում քննարկվել է տարբեր միջազգային կառույցներում
ԱԳ նախարարը հանդիպեց ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին
Հոկտեմբերի 22-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսին, ով Երևան է ժամանել «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» բարձրաստիճան խորհրդաժողովին մասնակցելու նպատակով։ Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը կարևորեց մարդու իրավունքների հանձնակատարի դերը ԵԽ անդամ երկրներում մարդու իրավունքների առաջմղման գործում։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Նիլս Մուիժնիկսը նշեց, որ Եվրոպայում Հայաստանի
ՊՆ. «Հակառակորդի այս հանցավոր քայլը անպատասխան չի մնա»
Այսօր` հոկտեմբերի 22-ին, ժամը 13-14-ի սահմաններում, ՀՀ Տավուշի մարզում, Բերդ-Իջևան ավտոճանապարհի Պառավաքարի հատվածում հակառակորդը կրակ է բացել ավոճանապարհով ընթացող մեքենաների վրա: Կրակահերթից տուժել են ինչպես քաղաքացիական, այնպես էլ զինվորական մեքենաներում եղած անձինք: Զինծառայողներին մարտական հերթապահության տեղափոխող զինվորական մեքենաների շարասյան վրա բացված կրակի հետևանքով զոհվել է ժամկետային զինծառայող, շարքային Գարիկ Արտակի Պողոսյանը, (Վանաձորի զ/կ, ծնված 1994թ.,
Փակ շուկան հետ բերել այլևս հնարավոր չէ. ճարտարապետ Արսեն Կարապետյանը Փակ Շուկայի մասին (Տեսանյութ)
Երևանի քաղաքաշինական խնդիրների մեղմ ասած <<հակասական լուծումները>>, ինչպես նաև դրանց դեմ ուղղված հանրային բողոքը, նորություն չեն: Սակայն, անգամ ամեն ինչ տեսած երևանցիների համար Փակ Շուկայի դեպքն արտառոց էր: Շուկայի վերակառուցումը, որը ձեռնարկվեց նոր սեփականատիրոջ կողմից, դատապարտվում էր ոչ միայն մասնագետների և հասարակ քաղաքացիների, այլև պետական մարմինների ներկայացուցիչների կողմից: Այնուամենայնիվ, դա չխանգարեց, որ վերակառուցումն ավարտին հասցվի,
Հերմինե Նաղդալյան. «Չեմ կարծում, որ պատգամավորին կամ որեւէ մարդու կարելի է ինչ-որ ձեւով պարտավորեցնել, որ հարգանքով դիմեն»
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ պատգամավոր Հերմինե Նաղդալյանից Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է հնարավոր «Պատգամավորի վարքագծի կանոններ» մշակելով՝ պատգամավորներին էթիկայի սահմանների մեջ պահել: Նա վստահեցրեց, որ ամեն ինչ ժամանակի հարց է. «Մեր երկրի քաղաքական համակարգը կայացման ընթացքի մեջ է: Սրանք գործընթացներ են, որոնք աշխարհում տարբեր արագությամբ են ընթացել: Տարիների, տասնամյակների աշխատանք է սա, կայացման գործընթաց է, տարբեր ավանդույթների
Ոստիկանները ձերբակալեցին բնակարանագողին
Հոկտեմբերի 21-ին, ժամը 13.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնել է, որ դիմացի հարևանի բնակարան գող է մտել. ներսից փակված է դիտանցքը և ձայներ են լսվում: Մեկնած ոստիկանության ծառայողները Դեմիրճյան փողոցի 31 շենքի մի բնակարանից բերման է ենթարկվել 1972 թ. ծնված Արտեմ Ս.-ն, որի մոտ հայտնաբերվել է բնակարանից գողացված 325.000 դրամը:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին
Հոկտեմբերի 22-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-իրանական համատեղ ֆիլմ ստեղծելու և երկկողմանի հետաքրքրություններ ներկայացնող մի շարք այլ հարցեր: Դեսպան Ռեյիսիի խոսքով՝ հայ-իրանական հարաբերություններում կարևոր դերակատարում է ունեցել և ունենում է Իրանի հայ համայնքը, որն ունի դարերի պատմություն և հայ-իրանական բարեկամության
Ի՞նչ է նշանակում Դավիթ Հարությունյանի խորհրդավոր ժպիտը
Եվ, այո, հնարավոր է, որ ինչ-որ խմբակցություն դուրս մնա պատվիրակության կազմից, որովհետև պատվիրակության ձևավորման նպատակն է արտացոլել ներկա քաղաքական ներկապնակը, իսկ այսօր այն արդարացիորեն արտացոլված չի՝ մասնավորապես ԵԽԽՎ պատվիրակության կազմում քաղաքական մեծամասնությունը ներկայացված է փոքրամասնություն, ինչը սկզբունքորեն եզակի երևույթ է:
Հայ հրաձիգները պարգևատրվել են ոսկե և արծաթե մեդալներով, դիպլոմներով ու գավաթներով
Երեկ Ուկրաինայից մեր հրաձիգները վերադարձան փայլուն արդյունքներով՝ 3 ոսկե, 2 արծաթե մեդալով և 7 գավաթով: Հոկտեմբերի 16-20-ը մեր հավաքականը մասնակցում էր Ուկրաինայի Վիննիցա քաղաքում կայացած «Հրաձգության օդամղիչ ձևերից» Ուկրաինայի երիտասարդների առաջնությանը: Միջազգային մրցաշարն անցկացվել է 5 պետություններ ներկայացնող մինչև 1993թ. ծնված ավելի քանի 300 մարզիկների մասնակցությամբ: Ի դեպ, նույն օրերին Վինիցցայում զուգահեռաբար անցկացվել է նաև
Հերմինե Նաղդալյան. «Խորհրդարանը հանրության հայելին է»
Մեր հանրության մտածելակերպն արդեն այնպես է սահմանված, որ եթե դու իշխանությունից ես, դու անպայման հանցագործ ես, անպայման մեղավոր ես, եթե դու մեկ այլ կողմից ես՝ հասարակություն, լրատվական ոլորտից եւ այլն, դու անպայման ճիշտ ես եւ ինչ դու ասում ես՝ հստակ է, ճշգրիտ է:
Նաիրա Զոհրաբյան. «Պետք չի ձուկ բռնել սովորեցնել, երբ ձուկ չկա»
Այսօր Ազգային ժողովում շարունակվում էր քննարկվել «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ներկայացրել էր կառավարությունը: Այս օրենքի նախագծով ենթադրվում է հրաժարվել նպաստների համակարգից եւ դրա փոխարեն աշխատանք առաջարկել մարդկանց: Երբ ընթանում էին օրենքի նախագծի քննարկումները, ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը, ելույթ ունենալով, ներկայացրեց «օրենքի գաղափարախոսությունը», այն է՝ հանել մարդկանց միջից նպաստ ստանալու հոգեբանությունը,հանել մարդկանց միջից մուրալու
Տարոն Մարգարյանը փոխադրումներ իրականացնելու լիզենցիա ունեցող կազմակերպություններից որևէ մեկի սեփականատեր չէ
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձաժողովը ԹԻՀԿ դիմումի հիման վրա հարուցված վարույթի արդյունքում հաստատել է եզրակացությունն այն մասին, որ ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձը բարձրացնելիս Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը չի գտնվել շահերի բախման իրավիճակում: Հիշեցնենք, որ ԹԻՀԿ-ն հուլիսի 26-ին դիմում էր ներկայացրել Հանձնաժողով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և նրան փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերի և դրանց վերաբերյալ
Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Դմիտրի Մեդվեդևին
Վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևին՝ Վոլգոգրադում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որի հետևանքով զոհվել են անմեղ մարդիկ: Հեռագրում մասնավորապես ասված է. «Հարգելի Դմիտրի Անատոլիի, Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Վոլգոգրադում հոկտեմբերի 21-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետևանքով անմեղ մարդկանց ողբերգական մահվան կապակցությամբ: Դատապարտելով
Վարդան Պետրոսյանը կտեղափոխվի պալատ
Հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի առողջական վիճակը կայուն է։ Վաղը վերակենդանացման բաժանմունքից նա կտեղափոխվի պալատ։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի տեղեկատվության եւ հասարակայնության հետ բաժնի ղեկավար Շուշան Հունանյանը։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին՝ ժամը 22.10-ի սահմաններում, Եղվարդ-Երեւան ճանապարհին BMW եւ Վազ 2121 մակնիշի ավտոմեքենաները բախվել էին իրար։ Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին
Մարմնավաճառը ցուցմունքի կեսից «ամաչեց», նիստն անցկացվեց դռնփակ
Տուժողները դատական նիստերի դահլիճում իրենց պահում էին անկաշկանդ, անվերջ ծիծաղում էին, եւ մինչ նիստը կսկսվեր, դատական նիստերի դահլիճում անգամ ինձ «սպառնացին», թե ցուցմունք չեն տա, քանի որ իրենք լրագրող չեն ուզում:
Մակեդոնացի հայ ջազմենները Երեւանում են
Երեւանում հոկտեմբերի 23-30-ը կանցկացվի ջազային երաժշտության շաբաթ՝ նվիրված հայկական ջազի 75-ամյակին: Առաջին համերգը կկայանա «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Հայկական լսարանին առաջին անգամ կներկայանան մեր հայրենակիցները՝ Դիրան և Գարո կրտսեր Թավիզյան եղբայրները՝ Մակեդոնիայից, ավստրիացի ջազ վոկալիստ Մայք Մոսիսյանը՝ իր տրիոյի հետ եւ մեզ քաջածանոթ Հանրային ռադիոյի ջազ նվագախումբը՝ կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ: Այսօր այդ առիթով «Մեցցո» ակումբում
Արմեն Մարտիրոսյան. «Եթե իշխանությունը գրող-կարդացող չէ, հասարակությունը հետ է կանգնում գրքից»
Հոկտեմբերի 22-ը դպրոցական գրականության միջազգային օրն է: Այսօր «Տեսակետ» ակումբի հյուրերը` «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը և բանաստեղծ, մանկագիր Երվանդ Պետրոսյանը, փորձեցին պատասխանել լրագրողներին հետաքրքրող մի շարք հարցերի, օրինակ` ի՞նչ են կարդում այսօր դպրոցականները, ինչպիսի՞ գրքեր են նրանց հետաքրքրում, և ի՞նչ գրականություն է տպագրվում երեխաների համար: Բայց մինչ այս հարցերին անդրադառնալը, Արմեն Մարտիրոսյանը ցավով խոսեց
«Ես չեմ համարում, որ նստացույցն անարդյունավետ միջոց է».Վահագն Մինասյան
Aravot.am-ը հարցրեց 90 օր Երեւանի քաղաքապետարանի մոտ «Վճարում ենք 100 դրամ» շարժման անդամներից նստադուլ անող Վահագն Մինասյանին՝ արդյոք Հայաստանում պայքարի արդյունավետ տարբերակնե՞ր են հացադուլները, նստադուլները կամ դասադուլները, երբ հիմա էլ նրանք են որոշել դադարեցնել իրենց նստադուլը, եթե մեկշաբաթյա ժամկետում քաղաքապետարանը չկատարի շարժման մասնակիցների պահանջը: «Նախ ասեմ, որ պայքարի գործիքների լավ կամ վատ լինելը, դրանց արդյունավետ
Լեւոն Զուրաբյանը`Հովիկ Աբրահամյանին. «Դուք կարող ա՞ գիտեք Օսմանյան կայսրությունում ենք»
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ այսօր առավոտյան տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ԱԺ խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել է տարբեր միջազգային կառույցներում հայաստանյան պատվիրակության մասնակցության հարցը: ԱԺ նախագահն առաջարկել է, որ պատվիրակությունների ձևավորման կարգում գործի այսպես կոչված՝ այլընտրանքի սկզբունքը: Օրինակ՝ եթե «Հանրապետական» խմբակցությունն առաջարկում է հինգ անդամի թեկնածու, ապա առաջարկի ևս հինգի ցուցակ, որից ԱԺ
Պետգնումներով ամենաշատը ասֆալտապատումով ու շինարարությամբ են «փողեր լվանում» (Տեսանյութ)
Ամենակոռումպացված եւ ռիսկային ոլորտը պետգնումների համակարգում շինարարության, այդ թվում նաեւ ասֆալտապատման ոլորտներն են: Այսօր «Բլից մեդիա» ակումբում պատասխանելով Aravot.am-ի այն հարցին, թե որ ոլորտներում են ավելի շատ խախտումներ լինում, ասաց «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գնումների գծով փորձագետ Արտակ Մանուկյանը: Aravot.am-ի այն դիտարկմանը՝ չնայած Վերահսկիչ պալատի բացահայտումներին, կառավարության ղեկավարը վստահեցնում է, որ պետական գնումների ոլորտը բարելավվել
Յուրի Վարդանյանի որդին կալանավորված է
Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը կալանավորված է, նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասի և 215 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը» և «թմրամիջոցների մաքսանենգությունը»: Դավիթ Վարդանյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել հոկտեմբերի
Ազգային հավաքականի ֆուտբոլիստները Վարդան Մինասյանին խնդրում են վերանայել իր որոշումը
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները նամակով դիմել են Վարդան Մինասյանին՝ խնդրելով վերանայել իր որոշումը, վերադառնալ եւ շարունակել գլխավորել ազգային հավաքականը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր պաշտոնական կայքէջում հրապարակել է այդ նամակը: «Մենք իհարկե հարգում ենք Վարդան Մինասյանի որոշումը, բայց կուզենայինք, որ Վարդան Մինասյանը հրաժարվեր իր որոշումից: Չորս տարի մենք դժվար ճանապարհ ենք անցել Վարդան Մինասյանի հետ, կարողացել
Գլազե՞ւն էր իրավացի, թե՞ ջայլամի կեցվածքն է հարմար
ՄԻ քանի օր առաջ «Առավոտին» տված բացառիկ հարցազրույցում ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազեւը բավականին ուշագրավ մեկնաբանություններ էր տվել Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու առթիվ: Եթե հավատանք ռուս բարձրաստիճան պաշտոնյայի ասածներին, Հայաստանի նախագահն իր մոսկովյան հայտնի հայտարարությունն արեց ոչ թե ՌԴ-ի, այլ Եվրամիության ճնշման ներքո: Բացելով որոշ փակագծեր՝ պարոն Գլազեւն իրեն անգամ իրավունք վերապահեց խորհուրդ տալ ՀՀ
Ամբողջացնելով Եվրոպան
2008թ.-ի գարնանը Շվեդիան եւ Լեհաստանը նախաձեռնեցին Արեւելյան գործընկերությունը՝ Եվրոպական միության հավակնոտ մի քաղաքականություն՝ ուղղված Արեւելյան եվրոպական վեց հարեւաններին, ովքեր ցանկանում են ավելի սերտ հարաբերություններ ունենալ ԵՄ-ի հետ: Հիմա՝ հինգ տարի անց, Արեւելյան գործընկերության երրորդ՝ Վիլնյուսի գագաթնաժողովին ընդառաջ, մենք եւ մի շարք շվեդ եւ լեհ բարձրաստիճան պաշտոնյաներ սկսում ենք մի համատեղ այց դեպի Արեւելյան գործընկերության բոլոր


















































