Օրվա լրահոսը

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ճապոնիայի ԱԳ նախարարությունների միջև

Հունվարի 15-ին Տոկիոյում Հայաստանի և Ճապոնիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջև անցկացվեցին հերթական քաղաքական խորհրդակցությունները: Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը, ճապոնական կողմից` Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ, Ճապոնիայի ԱԳՆ Եվրոպայի հարցերի բյուրոյի գլխավոր տնօրենի տեղակալ, դեսպան Նորիո Մարույաման: Կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերությունների օրակարգում ընդգրկված մի շարք հարցեր,

Ըստ Խոսրով Հարությունյանի՝ Քոչարյանը փորձում է «իրենով անել» ընդդիմադիր զանգվածը. «Հայոց աշխարհ»

Հատված ՀՔԴՄ նախագահ, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հարցազրույցից:  –Այսօր քննարկվող «թեժ» թեմաներից մեկը Ռոբերտ Քոչարյան–Տիգրան Սարգսյան հեռակա բանավեճն է։ Երկրորդ նախագահի հարցազրույցները կարելի՞ է դիտարկել որպես ակտիվ քաղաքականություն վերադառնալու հայտ։ Եթե այո՝ ի՞նչ ազդեցություն կարող է դա ունենալ քաղաքական գործընթացի վրա։  -Չգիտես ինչու, տպավորություն ունեմ, թե շինարարության ոլորտի անկման վերաբերյալ վարչապետի դիտարկումները ոչ թե

Ուղիղ միացում. «Դեմ առ դեմ»` Ահարոն Ադիբեկյան եւ Դավիթ Խաժակյան

«Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանի եւ «Դեմ ենք պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին» նախաձեռնության անդամ Դավիթ Խաժակյանի բանավեճը:

Հրաչյա Հարությունյանի դատը՝ մարտի 14-ին. «Չորրորդ իշխանություն»

Հուլիսի 13-ին «Նոր Մոսկվայում» տեղի ունեցած սարսափելի վթարի մեջ մեղադրվող, ԿամԱԶ-ի վարորդ Հրաչյա Հարությունյանի գործով դատական նիստը տեղի կունենա մարտի 14-ին։ Այս մասին «ՉԻ»– ի հետ զրույցում հայտնեց նրա դուստրը՝ Լիլիթ Հարությունյանը։ «Դեկտեմբերի 14-ին երեք ամիս ժամանակով հետաձգվեց դատական նիստը, ինչպես նաեւ երկարաձգվեց կալանքի ժամկետը»,- մեզ հետ զրույցում ասաց Լիլիթը եւ տեղեկացրեց, որ հոր առողջական

Անդրանիկ Մարգարյանի որդին հորն ազատազրկման դատապարտած գործչի անունով փողոց է անվանակոչում. «168 ժամ»

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» հասարակական կազմակերպության ղեկավար Կարեն Հեքիմյանը նամակ է գրել Երևանի քաղաքապետարան՝ հարցնելով, թե արդյոք ճի՞շտ է, որ Տերյան փողոցը կամ դրա մի հատված վերանվանվել է։ Հեքիմյանը 2014թ. հունվարի 8-ին Երևանի քաղաքապետարանի կազմակերպական վարչության ղեկավար Գևորգ Բաղդասարյանից ստացել է պատասխան, որ Տերյան փողոցը կամ դրա որևէ հատված չի վերանվանվել։ Պատասխանում նշվում է, որ «Հաշվի

Եվս մի քանի նման վառ անհատականությունների կորուստ, եւ արդեն անդառնալիորեն ուշ կլինի. «Հայոց աշխարհ»

երբ անցած տարի վախճանվեց անվանի պատմաբան-քարտեզագետ Բաբկեն Հարությունյանը, որը բազմիցս մամուլում ու էլեկտրոնային կայքերով հանդես էր եկել հայոց պատմության ու Հայաստանի պատմական աշխարհագրության թուրք-ադրբեջանական կեղծարարներին ուղղակի ոչնչացնող հրապարակումներով, ակամայից հետ նայեցինք եւ տեսանք, որ նրա տեղը փաստորեն բաց է մնացել։ Նույն ԵՊՀ հսկայական հաստիքներ ունեցող Հայագիտական հիմնարկը այսօր չի կարողանում եւ, համոզված ենք, մոտ ժամանակներում

Տնօրհնեք

Գիտե՞ք, որ Ս. Ծննդյան և Ս. Հարության տոներից հետո հարկ է Տնօրհնեք կատարել: Նա, Ում երկինքն ու երկիրը չեն կարողանում պարփակել, սքանչելի խորհրդով մտնում է մեր տուն, ինչպես Բեթղեհեմի քարայրն էր մտել: Ամենակալ Տերը այցելում է մեզ և մեր բնակարան, և ինչպես Իր ծննդյան գիշերը հովիվները, հրեշտակից ավետիս ստանալով, մտան այն այրը, ուր ծնվեց Քրիստոս,

«Արվեստագետները հենց այնպես չեն մահանում». Ա1+ (Տեսանյութ)

Գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը Լեւոն Խեչոյանի պես կռվել է արցախյան ճակատում։ Պատերազմից հետո մասնակցել է 40-ից ավելի միջազգային անհատական ցուցահանդեսների։ Նա նկատում է, որ մի ժամանակ արվեստագետին գնահատում էին գոնե հետմահու։ Հիմա դա էլ չեն անում. «Լպիրշության աստիճանն այն չափերի է հասել, որ թքած ունեն բոլորիս վրա»։ Թե ինչու ժողովուրդը ապրող արվեստագետին չի գնահատում, գեղանկարիչը բացատրում

Լուսինե Բադալյան. «Ինձ դիրքորոշում արտահայտելու հարցում տրված է ազատություն». «Ժողովուրդ»

Հեռուստահաղորդավարուհի Լուսինե Բադալյանը (Լուլու) աշխատել է տարբեր հեռուստաընկերություններում, ռադիոկայաններում, 2010թ.–ից «Կենտրոն» հ/ը-ում վարում է «Սկսենք նորից» առավոտյան ծրագիրը։ Նա նաեւ ակտիվորեն մասնակցում է քաղաքացիական ակցիաներին, ֆեյսբուքյան քննարկումներին: – Աշխատանքին, ընտանեկան հարաբերություններին Ձեր ակտիվ դիրքորոշումը չի՞ խանգարում։ – Ես առաջին հերթին պատասխանատու եմ իմ խղճի առաջ եւ միշտ էլ արտահայտում եմ իմ անձնական կարծիքը, դիրքորոշումը, որն

Կադրային փոփոխություն ՀՀ դատախազության համակարգում

ՀՀ գլխավոր դատախազի հրամանով` Վայոց ձորի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Հովիկ Ռաֆիկի Սուքիասյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից` իր դիմումի համաձայն: ՀՀ գլխավոր դատախազություն  

Շատերը թերահավատությամբ են վերաբերվում երկու ղարաբաղցիների հնարավոր առճակատմանը. «Ժողովուրդ»

Արդեն երկրորդ հարցազրույցում, ինչպես նաեւ դրան հետեւած քոչարյանական լրատվամիջոցների քարոզչությունից տեսանելի է դառնում, որ նախկին նախագահի թիրախն ավելի ընդգրկուն է, քան վարչապետ Տ. Սարգսյանը։ Ուշագրավ է, որ Քոչարյանի գործունեությունից իր դժգոհությունը մեկուկես ամիս առաջ հրապարակավ արտահայտել էր նաեւ Սերժ Սարգսյանը՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված հայտարարելով, թե իրենք այն պետք է ընդունեն, որպեսզի իրենց

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն անցնո՞ւմ է քրգործով. «Հայկական ժամանակ»

ՀՀ գլխավոր դատախազի մամուլի գծով խորհրդական Քրիստինե Մելքոնյանը երեկ «ՀԺ»-ի հետ զրույցում հաստատեց մամուլի այն տեղեկությունները, որ բնապահպանության նախարարության հետ կապված խնդիրներ կան։ «Այո, քրեական գործ է հարուցված, սակայն նախաքննության գաղտնիությունից ելնելով, չենք կարող այլ ինֆորմացիա հրապարակել»,- ասաց Քրիստինե Մելքոնյանը։ Դատախազության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ քրգործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 291 հոդվածի հատկանիշներով (Ընդերքի

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 16–ին`ժամը 09.30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Սևանի, Ճամբարակի, Արթիկի տարածաշրջաններում և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

«Գույք պարտքի դիմաց» գործարքի կնքահայրերն էին Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հավասարապես. «Հայկական ժամանակ»

Ու այս ամենից հետո Արմեն Մովսիսյանը բավական հեգնական տոնով քննադատում է նաեւ իր անմիջական մասնակցությամբ կնքված գործարքը:

Տիգրան Վարյանի գործով վճռաբեկ բողոքը ՀՀ Վճռաբեկ դատարանը ետ է վերադարձրել

Գրեթե երկու տարի է անցել ՊԲ 38862 զորամասի ԿՍ-19 մարտկոցի կառավարման դասակի կապի ջոկի ավագ ռադիոհեռախոսավար, ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Տիգրան Վարյանի մահից: Մինչ այսօր Տիգրան Վարյանի հայրը` Վանո Վարյանը տարբեր դատական ատյաններում փորձում է գտնել որդու մահվան իրական մեղավորներին: 2013 թ. դեկտեմբերի 5-ին Վանո Վարյանի ներկայացուցիչ Արթուր Սաքունցի կողմից ՀՀ Վճռաբեկ դատարան է ուղարկվել

«Քաղաքական շահերի սպասարկման նպատակով ՀՀԿ-ում բաժանարար գծեր անելու փորձերն արդյունավետ չեն». «Առաջին լրատվական»

 «Առաջին լրատվական»–ի զրուցակիցն է ՀՀԿ պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը: – Պարոն Նիկոյան, ինչո՞ւ են նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու իր թիմը հիշել նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանին: Եվ` Ձեր կարծիքով, վարչապետ Տիգրան Սարգսյանին քննադատելիս ինչո՞ւ են շրջանառում Ա. Մարգարյանի անունը: – Նախ սկսեմ նրանից, որ այն, ինչ տեղի ունեցավ տարվա վերջին և շարունակվում է

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի 34 սպա հեռացվել են պաշտոնից՝ խարդախության պատճառով. «Ամերիկայի Ձայն»

Խաբեությունը հայտնաբերվել է պատահաբար՝ Մոնտանա նահանգում գտնվող ռազմաօդային ուժերի «Մալմստրոմ» ռազմակայանի ծառայողների մոտ թմրանյութեր պահելու մեղադրանքներով իրականացվող հետաքննության ընթացքում: Ըստ «Ամերիկայի Ձայն»– ի,  ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը որոշել է կայացրել միջուկային հրթիռների արձակման համար պատասխանատու 34 սպայի պաշտոնից հեռացնելու համար՝ մասնագիտական պատրաստվածությունը ստուգելու նպատակով անցկացվող թեստի ընթացքում խաբեության կամ խաբեությունը քողարկելու պատճառով: Խաբեությունը հայտնաբերվել է պատահաբար՝ Մոնտանա

Ոստիկանությունն արդեն պաշտպանում է Նավասարդյանի որդուն. «Հրապարակ»

Ինչո՞ւ պետք է քաղաքապետարանի միջին պաշտոնյա, շատ վատ աշխատող տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի որդին՝ Դավիթ Նավասարդյանը, 27 տարեկանում «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենա վարի, որի շուկայական արժեքը 45– 50 հազար դոլար է, եւ դեռ տարատեսակ պատմությունների մեջ ընկնի՝ ակտիվիստների վրա հարձակվի եւ հայհոյի նրանց, թմրամիջոցն ու զենքը մեքենայի մեջ՝ պտտվի Երեւանով, կռիվների մեջ ընկնի, ինչպես

Փուչիկի փուչիկը. «168 ժամ»

Հակառակ կողմից՝ ՀՀԿ-ից, ի պաշտպանություն Տիգրան Սարգսյանի՝ մասնագիտական կարծիքներ չեն հնչում։ Էդուարդ Շարմազանովը, Կարեն Ավագյանը և Արմեն Աշոտյանն արձագանքել են Ռ. Քոչարյանի երկրորդ հարցազրույցին, սակայն նրանք տնտեսագետներ չեն, և նրանց մեկնաբանություններն այլ հարթության մեջ էին։ Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի երեկվա խոսքերն այս առումով բացառություն էին։ Ավելին՝ Արմեն Մովսիսյանը Քոչարյանին փաստացի մեղադրեց «Գույք՝ պարտքի դիմաց» ծրագրով

Հայաստանի հետ կատարվող ողբերգությունը. «Առաջին լրատվական»

Մարդկային այս ողբերգությունը բառերով աննկարագրելի է: Սակայն սա միայն մարդկային ողբերգություն չէ, սա պետական ողբերգություն է, սա է մեր պետության ողբերգությունը՝ շարքային քաղաքացու անտեսվածությունը, տրորվածությունը: Ըստ «Առաջին լրատվականի»,  մինչև Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հարաբերություններ են պարզում, նրանց համատեղ կառուցած ու պաշտպանած համակարգում հաշվեհարդար են տեսնում քաղաքացիների հետ, ամենօրյա ռեժիմով: Հաշվեհարդար են տեսնում առանց աչք

ՊՈՒՏԻՆԸ՝ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

– Զորիին ասա՝ մի նամակ էլ թող Օբամային գրի:

Պրոֆեսորը՝ հումորի բացակայության եւ աղմկահարույց գրքի մասին

Aravot.am-ը Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի՝ Մաթեմատիկայի դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար, պրոֆեսոր Համլետ Միքայելյանին խնդրեց կարծիք հայտնել սոցցանցերում աղմուկ հանած «Մաթեմատիկա տանը եւ դպրոցում» ձեռնարկի մասին (հեղինակներ՝ Ա. Առնաուդյան եւ Գ. Բեդիրյան ): Հիշեցնենք, որ այդ ձեռնարկում կային ոչ ստանդարտ ձեւակերպումներով խնդիրներ, որոնցում, օրինակ, տատիկները թառում էին ծառերին, ուղտը թքում

Օտարի հրճվանք. «Հրապարակ»

Մի բան պարզ է, որ ՀՀ երկու նախկին նախագահները եղել են եւ դեռ երկար կմնան մեզանում ամենամեծ հետաքրքրություն վայելող, հասարակական կարծիք ձեւավորող եւ հասարակական շարժում ստեղծելու ունակ մարդիկ: Նրանց յուրաքանչյուր բառը մարդիկ ուղղակի կլանում են, անմիջապես արձագանքում, եւ դրա պատճառը նաեւ այն խարիզման է, այն կշիռը, որը ոչ բոլոր քաղաքական գործիչներն են կրում: Ենթադրվում է,

«Դեմ առ դեմ». Ահարոն Ադիբեկյան եւ Դավիթ Խաժակյան

Հունվարի 16-ին, ժամը 12.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանի եւ «Դեմ ենք պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին» նախաձեռնության անդամ Դավիթ Խաժակյանի բանավեճը: Թեման՝ կենսաթոշակային համակարգի բարեփոխումները: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը: Սպասում ենք ձեր հարցերին

Էրդողանը կարգադրել է Թուրքիայի դեսպաններին հանրությանը «իրազեկել նենգ դավադրության մասին»․ «Ամերիկայի ձայն»

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարգադրել է օտարերկրյա պետություններում գտնվող Թուրքիայի դեսպաններին ջանք չխնայել՝ «պատմելու համար դաշնակիցներին ճշմարտությունն» այն մասին, որ Անկարային ցնցող կաշառակերության հետաքննությունը ոչ այլ ինչ է, քան «նենգ դավադրություն՝ ուղղված Թուրքիայի միջազգային դիրքերը սաբոտաժի ենթարկելուն»: «Ակնկալում ենք, որ դուք ջանք չեք խնայի՝ ջախջախելու համար Թուրքիայի դեմ ուղղված այս նենգ գործողությունները՝ տեղեկացնելով մեր

Եպիսկոպոս. «Էֆտանազիան կեղծավորություն է սոցիալական արդարության նկատմամբ»

Էֆտանազիա. սպանությու՞ն, թե՞ գթասրտություն. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը էֆտանազիան հստակ կերպով բնորոշում է որպես երկերեսանիություն. «Դա կեղծավորություն է սոցիալական արդարության նկատմամբ: Կարևոր չէ՝ մարդը քաղցկեղո՞վ է հիվանդ, թե՞ մի այլ հիվանդությամբ: Այդ նույն շարքում էֆտանազիայի միջոցները կարելի է կիրառել նաև նրանց նկատմամբ, ովքեր սոցիալական արդարության պակասից այսօր փողոցներում են ապրում՝ անկախ նրանից՝ նրանք ֆիզիկական որևէ հիվանդություն

Ալիև. «Ադրբեջանում քաղաքական բանտարկյալներ չկան»․ «Ամերիկայի ձայն»

Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնական գրասենյակում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ Բրյուսելում հունվարի 15-ին ՆԱՏՕ-ի կենտրոնական գրասենյակ կատարված այցելության ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերահաստատել է իր դիրքորոշում այն մասին, որ իր երկրում քաղաքական բանտարկյալներ չկան: Այս մասին, ըստ ադրբեջանական «APA» լրատվական գործակալության, Իլհամ Ալիևն ասել է ՆԱՏՕ-ի գրասենյակում անցկացված

Քաղաքացի. «Այս գազով նույնիսկ հնարավոր չէ նորմալ սուրճ եփել»․ (Տեսանյութ)

2013 թվականին գազի թանկացումը զգալի դարձավ նամանավանդ ցրտաշունչ ձմռան ընթացքում: Եւ քանի որ արդեն պարզ է դարձել կոմունալ վճարների չափը, Aravot.am-ը, հարցում կատարելով Երեւանի փողոցներում, փորձեց ճշտել, թե քաղաքացիները ինչքա՞ն են վճարել դեկտեմբեր ամսվա գազի դիմաց եւ արդյո՞ք համարժեք են համարում կատարված ծախսերը: Քաղաքացիների մի մասը, ովքեր վճարել էին 40.000-60.000 դրամ բողոքում էին թե՛ գազի

Սյունիքի մարզպետը՝ համայնքների խոշորացման մասին

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանից հետաքրքրվեցինք, թե ինքն անձամբ ի՞նչ կարծիք ունի համայնքների խոշորացման ծրագրի մասին: Տարբեր առիթներով  բազմաթիվ սյունեցիներ իրենց դժգոհությունն են հայտնել ծրագրի վերաբերյալ:  Մարզպետը մեզ հետ ունեցած զրույցում նշեց, որ համայնքների խոշորացումը պահանջված խնդիր է:  «Այս  ամենի նպատակը  համայնքների կառավարումն ավելի արդյունավետ դարձնելն է: Կարծում եմ, խոշորացնելով, համայնքները կդարձնենք ավելի հզոր, ֆինանսապես   կայուն,

Ոստիկանության պարզաբանումը Կիմա Կակոյանի «բաց նամակին»

Համացանցում  հրապարակվել է Երևանի բնակչուհի Կիմա Կակոյանի «Բաց նամակը», որտեղ վերջինս անդրադառնալով 2012 թ. հունիսին ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնում քննված մի քրեական գործի նախաքննությանը` իր դժգոհությունն է հայտնել ոստիկանության ծառայողների գործողություններից: Հայտնում ենք, որ նամակագրի որդին` Հակոբ Նազարյանը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2012 թ. հունիսին մուտքի դռան փականը հարմարեցված գործիքով բացելով` ապօրինի մուտք

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930