Օրվա լրահոսը
ԱՄՆ-ում ուժեղ ձնարբուք է
ԱՄՆ-ի հյուսիսարեւելյան շրջանում ուժեղ ձնարբուք է, որի հետեւանքով հետաձգվել են հազարավոր չվերթներ: Հայտնում է bbc.com-ի ռուսական ծառայությունը: Նոր Անգլիայում հայտարարված է արտակարգ դրություն, իշխանությունները կոչ են արել ժողովրդին դուրս գալ տնից միայն խիստ անհրաժեշտ դեպքերում: Միեւնույն ժամանակ Մասաչուսետսի նահանգի քաղաքներից մեկում տեղացող ձյան հաստությունն արդեն 53 սմ է: Հայտարարված է, որ Նյու Յորքի որոշ դպրոցներ
Փորձում է ինքնասպան լինել
Meteo.am. Հունվարի 3-ին, ժամը 14.55-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզում ոմն քաղաքացի Ավետիսյան փորձում է ինքնասպանություն գործել ինքնահրկիզման միջոցով: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Վրաստանում ստեղծվել է նոր պաշտոն. հաշտության եւ հավասարության նախարար
Միխայիլ Սահակաշվիլու հեռանալուց հետո Ռուսաստանի եւ Վրաստանի հարաբերությունները նկատելիորեն փոխվել են: Ինչպես հաղորդում է «Комсомольская правда» պարբերականը՝ օրինակ Նոր տարուն, ռուսների տոնական սեղաններին, կրկին հայտնվել են վրացական մանդարիններ, «Բորժոմի» հանքային ջուրը, նրբահամ գինի: Իսկ հունվարի մեկից Վրաստանի վերաինտեգրման հարցերով պետնախարարի պաշտոնը դարձել է հաշտության եւ քաղաքացիական հավասարության հարցերով նախարարություն: Այս նոր գործակալությունը զբաղվելու է տարբեր
Նամակ աշխարհի հինգ ազդեցիկ մարդկանց. Շանթ Հարությունյանի կյանքը վտանգված է
Բաց նամակ Ձերդ Սրբություն Պապ Ֆրանցիսկ Առաջինին ԱՄՆ պրեզիդենտ Բարաք Օբամային Շվեյցարիայի կոնֆեդերացիայի Ֆեդերալ Խորհրդատու Դիդյե Բուխհալտերին ԳՖՀ Կանցլեր Անգելա Մերկելին ՄԱԿ–ի Գլխավոր քարտուղար Բան Կի-Մունին ՍՕՍ ՀԱՅԱՍՏԱՆ Ձերդ Սրբություն Պապ Ֆրանցիսկ Առաջին, դիմում ենք Ձեզ, ում գալուստը Վատիկան աննախադեպ երջանկությամբ ու հավատով լցրեց մեր սրտերը։ ԱՄՆ պարոն պրեզիդենտ Օբամա, դիմում ենք Ձեզ, ում ընտրվելը
Երկու ոչ-ոքի, երկու պարտություն՝ մեկնարկում
ԱՄՆ-ի Սանտա-Կլարա քաղաքում կայացավ շախմատի Հյուսիսային Ամերիկայի «Bay Area International» բաց մրցաշարի առաջին տուրը: Մասնակից հայ չորս շախմատիստներից Սամուել Սեւյանն ու Տաթեւ Աբրահամյանը ոչ-ոքի արեցին, իսկ Տիգրան Իշխանովն ու Հայկ Մանվելյանը մեկնարկեցին պարտությունով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Մի շարք երիտասարդներ Ամանորի գիշերը վնասվածքներ են ստացել տոնական ճայթիչ-պայթիչները գործարկելու հետևանքով
Հունվարի 1-ին, ժամը 01.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Ճամբարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ ձախ դաստակի պատռված վերքով իրենց մոտ բուժօգնության է դիմել 1958 թ. ծնված Կամո Կ.-ն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նա վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 01.05-ի սահմաններում, իրենց տան բակում հրավառիչը օգտագործելու ժամանակ` այն ձեռքի մեջ պայթելու հետևանքով: *** Հունվարի
Հացի փռի աշխատակիցները հոսպիտալացվել են
Հունվարի 3-ին, ժամը 13.47-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորումով Եղեգնաձորի ԲԿ են հոսպիտալացվել Երևանյան խճուղու թիվ 11 հասցեում գտնվող հացի փռի աշխատակիցներ Մ. Կ.-ը (ծնվ. 1966թ.), Ժ. Ն.-ը (ծնվ.1953թ.), Մ. Ս.-ը (ծնվ.1978թ.), Ա. Մ.-ը (ծնվ. 1986թ.) և Ք. Խ.-ը (ծնվ.1953թ.): Արտակարգ իրավիճակների նախարարությունից հաղորդում են, որ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Թունավորում շմոլ գազից. փոքրիկ տղան մահացել է
Ոստիկանության փոխանցմամբ՝ հունվարի 1-ին, ժամը 01.00-ին, ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Լճավան գյուղի 7-8 բնակիչներ շմոլ գազից թունավորվել են: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տանը շմոլ գազից թունավորվել և հիվանդանոց են տեղափոխվել 5 բնակիչներ, որոնցից 2012 թ. ծնված Տիգրան Կիրակոսյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն:
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Հանրապետության տարածքում հունվարի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ: Քամին հարավ-արևմտյան` 1-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի: Երևանում հունվարի 3-7-ին ժամանակ առ ժամանակ կդիտվի մառախուղ: ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության
Միխայել Շումախերը ծննդյան 45-ամյակը դիմավորում է կոմայի վիճակում
Այսօր Միխայել Շումախերի ծննդյան օրն է: «Ֆորմուլա 1» դասի ավտոարշավի աշխարհի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը 45-ամյակը դիմավորում է կոմայի վիճակում: Գրենոբլի հիվանդանոցի բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն ծանր, սակայն հրաժարվում են առողջացման մասին որեւէ կանխագուշակում անել: Ընդհակառակը, կարծիք կա, որ Շումին, հնարավոր է, որ ընդմիշտ մնա կոմայի մեջ: Իսկ եթե դուրս էլ գա, վերակենդանացման
«Օպել Վեկտրա»-ն Հոռոմ-Գյումրի ճանապարհին շրջվել է. վարորդը մահացել է
Ինչպես հաղորդում է ոստիկանության կայքէջը՝ դեկտեմբերի 31-ին, ժամը 23.30-ի սահմաններում, 1973 թ. ծնված Աղվան Հակոբյանի վարած «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Հոռոմ-Գյումրի ճանապարհի 1-ին կմ-ին շրջվել է: Պատահարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Կատարվում է քննություն:
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Հունվարի 3-ին, ժամը 12.20-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նոր Արեշ թաղամասի թիվ 22 փողոցի տներից մեկում: Ինչպես հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.46-ին, մարվել՝ 13.12-ին:
Վրաերթ Երևանի Դավիթ-Բեկի փողոցում
Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանությունը՝ հունվարի 1-ին, ժամը 20.00-ին, 1978 թ. ծնված Արտյոմ Ե.-ն «Ֆոլքսվագեն-Պասսատ» մակնիշի ավտոմեքենայով Երևանի Դավիթ-Բեկի փողոցից գաջի գործարան տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել 1929 թ. ծնված Վռամ Եթարյանին, որը տեղում մահացել է: Կատարվում է քննություն:
Զովունի գյուղում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով կա զոհ եւ վիրավոր
Ոստիկանության փոխանցմամբ՝ դեկտեմբերի 31-ին, ժամը 20.00-ի սահմաններում, 1995 թ. ծնված Ռոմանոս Էլոյանի վարած «Մերսեդես Բենց CLK 320» մակնիշի ավտոմեքենան Զովունի գյուղի 1-ին փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե պատնեշին: Պատահարի հետևանքով Էլոյանը տեղում մահացել է, իսկ ուղևորը` 1995 թ. ծնված Վահե Ս.-ն, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:
Մահվան ելքով պատահար Հայանիստ-Արգավանդ ճանապարհին
Ոստիկանության փոխանցմամբ՝ հունվարի 1-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Հայանիստ-Արգավանդ ճանապարհին` Խաչփար գյուղի հատվածում, անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1954 թ. ծնված Սեմյոն Հայրումյանին, որը տեղում մահացել է: Կատարվում է նախաքննություն:
Թունավորվել է փայտի վառարանի ծխից և մահացել
Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանության կայքէջը՝ հունվարի 2-ին, ժամը 06.05-ին, շտապօգնության 4-րդ ենթակայանից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ թիվ 41 խումբը կանչով մեկնել է Նոր Արեշի 12-րդ փողոցի թիվ 172 տուն, որտեղ 1969 թ. ծնված Կամո Մինասյանին հայտնաբերել են մահացած: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Կ. Մինասյանը թունավորվել է փայտի վառարանի ծխից
Գյումրու օդանավակայանում շնչահեղձ են լինում. նեխել է ուղեբեռը
Ինչպես տեղեկացրել ենք, դեկտեմբերի 28-ին քաոսային իրավիճակ էր ստեղծվել Գյումրու «Շիրակ» օդանավակայանում. Մոսկվայից Գյումրի ժամանողների ուղեբեռը տեղ չէր հասել, որն էլ դարձել էր թունդ վիճաբանության, ծեծկռտուքի, ընդհուպ մինչև օդանավակայանի ապակիներից մեկը կոտրելու առիթ: Խոսքը 1 տոննա ուղեբեռի մասին էր: Ուղևորափոխադրումն իրականացնող ռուսական «Ուրալավիա» ընկերության Գյումրու ներկայացուցիչ Դավիթ Հայրապետյանը Aravot.am-ին պարզաբանել էր, որ պատճառը եղանակն է,
Facebook-ի դեմ դատական հայց են ներկայացրել անձնական խոսակցությունից տեղեկություն վաճառելու համար
Երկու ամերիկացի օգտատերեր, իմանալով, որ իրենց Facebook-ի նամակները սկանավորվում են, դատական հայց են ներկայացրել Հյուսիսային Կալիֆորնիայի վարչական դատարան:
Վթարների և մարմնական վնասվածքների դեպքերը ավելացել են
2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ` մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը 2-ով նվազել է:
2014-ին Երկիրը երկու՝ արեւի, երկու՝ լուսնի խավարումներ կտեսնի. News.am
2014-ին Երկիր մոլորակի բնակիչները կտեսնեն երկու լուսնի խավարում, երկու՝ արեւի: Բացի այդ, Երկրի կողքով կանցնեն գիսաստղեր ու ասուպներ: Այս մասին հաղորդել են սիբիրյան աստղագետները: Հաղորդվում է, որ լուսնի առաջին խավարումը տեղի կունենա ապրիլի 15-ին, որը լավ կնկատվի Ռուսաստանի արեւելյան հատվածից: Դրանից երկու շաբաթ անց՝ ապրիլի 29-ին, Անտարկտիդայից, Ավստրալիայից եւ Ատլանտյան օվկիանոսից կերեւա արեւի խավարումը: Ապրիլի
Վթարի է ենթարկվել զինկոմիսարիատի զինակոչիկների բաժանմունքի պետը․ shamshyan.com
Երեկ հունվարի 1-ին ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Երևան քաղաքի 16 թաղամասի բնակիչ 1979 թվականին ծնված Սմբատ Դադոյանը վարելով Mercedes մակնիշի 23 LO 437 համարանիշի ավտոմեքենան Կապան- Մեղրի ավտոճանապարհի 91-րդ կիլոմետրին մերկասառույցի պատճառով կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և բախվել ճանապարհի մետաղյա արգելապատնեշին: Գ. Շամշյանը հայտնում է, որ Ս. Դադոյանը աշխատում է
Ողբերգական ավտովթար Լոռու մարզում․ 1 զոհ, 3 վիրավոր․ shamshyan.com
Այսօր հունվարի 2-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում ՎԱԶ-2106 մակնիշի 36 ՍՍ 045 համարանիշի ավտոմեքենայի վարորդ Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղի փողոցի բնակիչ 30 ամյա Արմեն Պիսարևը Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի Ամրակից (նախկին՝ Գյառգյառ) գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել բետոնե պատնեշին ու մեկուկես մետր գլորվելով հայտնվել ձորակում: Ինչպես
Հունվարի 1-ին Երեւանի ծննդատներում ծնվել է 56 երեխա. News.am
Ամանորի առաջին օրը՝ հունվարի 1-ին, Երեւանի ծննդատներում ծնվել է 56 երեխա: Մասնավորապես, «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնում ծնվել է 2, «Շենգավիթ» ԲԿ-ում՝ 6, Պերինատոլոգիայի, Մանկաբարձության և Գինեկոլոգիայի Ինստիտուտում՝ 16, «Էրեբունի» ԲԿ-ում 13, «Մալաթիա» ԲԿ-ում 3, «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում 12 եւ Ընտանիքի պլանավորման և սեռական առողջության կենտրոնում 4 երեխա: Մանրամասները՝ News.am-ի կայքում:
33-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում Վայոց Ձորի մարզում վրաերթի է ենթարկել դպրոցական քույրերին. shamshyan.com
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության, Վայոց Ձորի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ հունվարի 1-ին Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով: Ժամը 17:10-ի սահմանում Վերնաշեն գյուղի գյուղամիջյան ճանապարհին Եղեգնաձոր քաղաքի բնակիչ 33-ամյա Մանվել Մուրադյանը վարելով BMW մակնիշի 34 LR 994 համարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Վերնաշեն գյուղի բնակիչներ 18-ամյա Հասմիկ Գասպարյանին և 15-ամյա Լիլիթ
Հրդեհ` Մյասնիկյան պողոտայում
Հունվարի 3-ին, ժամը 01.20-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մյասնիկյան պողոտայում գտնվող «Ռիցար» հյուրանոցային համալիրի տանիքում: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ ԱԽ-ն: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.41-ին, մարվել` 01.44-ին: Այրվել է հյուրանոցին կից լվացքատան տանիքից 6 քմ հատված և կախիչներ: ԱԻՆ
Հայտնաբերվել է դի
Հունվարի 2-ին, ժամը 23.10-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Վերին Չարբախի 2-րդ փողոցի բնակիչներից մեկը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը: Փրկարարները բացել են տան դուռը և հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել Ա. Ք.-ի (ծնվ. 1973 թ.) դին: ԱԻՆ
Ավտովթար Կարճաղբյուր գյուղի մոտակայքում
Հունվարի 3-ին, ժամը 00.05-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-11 ավտոճանապարհի Մարտունի – Վարդենիս հատվածում` Կարճաղբյուր գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ԳԱԶ 3110» մակնիշի 09 OO 843 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին, ինչից
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 3-ին` ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Սելիմի լեռնանցքում տեղ- տեղ առկա է մերկասառույց: Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր – Նավուր ճանապարհից 17:00-ից մինչև 07:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել: Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ` անվտանգ
Սյունիքի Թանահատ գյուղում Նոր տարին դիմավորել է 3 ընտանիք
Սյունիքի մարզի բարձր-լեռնային, սահմանամերձ Թանահատ գյուղն արտաքին աշխարհի հետ կապող ճանապարհը ձմռան ամիսներին միշտ փակ է լինում: Բացառություն չէր նաեւ այս տարի, մոտ 1 մ 20 սմ ձյունը փակել եւ անանցանելի է դարձրել գյուղ տանող ճանապարհը: Արտաքին աշխարհից կտրված գյուղում ապրող բնակիչներին ոչինչ չխանգարեց, որպեսզի ջերմությամբ ու ուրախությամբ դիմավորեն Նոր տարին եւ Ամանորի շունչը փոխանցեն
Կյանքի կոչվեց թուրք – քրդական նավթային գործարքը. «Ազատություն» ռադիոկայան
Հունվարի 1-ից մեկնարկել է Իրաքի քրդական շրջաններում արդյունահանված նավթի արտահանումը Թուրքիայի տարածք: Այդ մասին, ըստ «Ազատություն» ռադիոկայանի, այսօր հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը` նշելով, որ քրդական նավթը նորակառույց խողովակաշարով կհասնի մինչև Միջերկրականի ափին գտնվող Ջեյհան նավահանգիստ: Պաշտոնական Բաղդադը հայտարարել է, որ Քրդական ինքնավարության և Թուրքիայի միջև նավթի արտահանման մասին պայմանավորվածությունները ձեռք են բերվել


















































