Օրվա լրահոսը

«Չարենցն էլ կեղծանունով գրի` չեն կարդա». Ա1+

Գրողների միությունն ունի 500 անդամ, սակայն նրանցից շատերը գրականության հետ ընդհանրապես կապ չունեն։ Այս կարծիքին է «Շուշի» բարեգործական հիմնադրամի նախագահ Բակուր Կարապետյանը։ Նրա խոսքով՝ այս ամենը մեկ նպատակ է հետապնդում, որպեսզի համագումարին ձայն տան իրենց։ Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար Բակուր Կարապետյանը առաջարկում է, որպեսզի միությունում մնան միայն իրական գրողները։ Նա խնդրի լուծում չի համարում

Փոխնախարարը չբացահայտեց, թե ովքեր են «փողոցային բախտագուշակները» (Տեսանյութ)

«Որոշ բախտագուշակներ, որոնց մեր գործընկերներից ոմանք կոչել էին Նոստրադամուսներ, բայց ես նրանց կոչում եմ փողոցային բախտագուշակներ կամ եղունգ նայողներ, գյուղական տերմիններով ժողովրդի մեջ օգտագործվում է էդպիսի բան. տարվա ընթացքում տարբեր գուշակություններ են անում արտադրության մասին` կաբինետներում նստած, կյանքից կտրված, որոնք ռեալ կյանքում ոչ մի անգամ չեն համապատասխանում իրականությանը»,-այսօր նման հայտարարություն արեց գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը,

ՀՀ գլխավոր դատախազի համար Վարչական դատարանի որոշումը փաստ է եւ ապացույց

Ընդդեմ գազի եւ էլեկտրաէներգիայի թանկացման քաղաքացիական նախաձեռնության անդամ, հայցվոր Անի Կաղինյանը Վարչական դատարանի վճռի հրապարակումից հետո Aravot.am-ին ասաց. «Ճիշտն ասած, մենք ակնկալիք չունեինք, որ դատարանն այլ վճիռ է կայացնելու: Ուղղակի, ինչպես ՄԻՊ-ի զեկույցում հստակ գրված է` դատարանները անկախ չեն եւ գործում են Բաղրամյան 26-ի հովանու ներքո: Այսօր կոնկրետ այս դատարանը դա ապացուցեց: Մենք երեկ բաց

«Իշխանությունները ինքնագլուխ որոշել են» (Տեսանյութ)

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը կրկին պնդում է, որ հունվարի մեկից կիրառվող կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգի ներդրումը արտագաղթի մեծ ալիք է բերելու: «Առանց այդ էլ արտագաղթի  խնդիրը չենք լուծել: Երիտասարդների նկատմամբ սա ուղղակի կեղեքիչ ու վաշխառուական մոտեցում է, որ իշխանությունները իրականացնում են: Ի՞նչ է նշանակում մարդիկ 5 տոկոս կուտակեն, որոնք այսօր նվազագույն անհրաժեշտ

Պարզաբանում է փոխնախարարը` վթարի հետևանքով վնասվածքներ ստացած շտապբուժօգնության բժշկի վերաբերյալ

Վթարի հետևանքով վնասվածքներ ստացած շտապբուժօգնության բժիշկ Արմեն Մկրտչյանի վիճակի և նրա բուժման հետ կապված լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումների  առթիվ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը պարզաբանում է. «Իմ և «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանի` նրան այցելելուց հետո առողջապահության նախարարությունը կազմակերպել է գլխավոր մասնագետների կոնսիլիումներ, խորհրդատվություններ ու քննարկումներ, իրականացվել են մի շարք հետազոտություններ։ Ավելին` նրա առողջական

Հեռացվում են տանիքներից կախված սառցալեզվակները

Մինչ համատեղ ուժերով կատարվող աշխատանքների ավարտը, խորհուրդ է տրվում խուսափել շենքերին անմիջականորեն հարող հատվածներով անցուդարձից:

«Ճամպրուկները լցրեք գաղափարներով եւ դեկտեմբերի 21-22-ին գնացեք օդանավակայան»

Սեդա Մուրադյանը նաեւ նշեց, որ նախորդ տարիների մի շարք գաղափարներ, որոնք չնայած չեն հաղթել մրցույթում, սակայն, արժանացել են մի շարք միջազգային կազմակերպությունների ուշադրությանը ու արժանացել դրամաշնորհների:

«Ադրբեջանահայերի դեմ կատարած կոտորածի 25-ամյա տարելիցի հետ կապված ոչ մի միջոցառում բացարձակ չի եղել իշխանության կողմից»

Մեզ մոտ չեն ցանկանում ադրբեջանական ազգանունները վերափոխեն հայկականի: Վա՞տ կլիներ, որ Ադրբեջանից հայերը գային և կարողանային իրենց ազգանունները դարձնել հայկական:

Այս տարի լոլիկը քիչ էր ցեցի պատճառով

Ըստ փոխնախարարի՝ ցեցն ազդել է նաեւ կարտոֆիլի արտադրության վրա:

Լյուդմիլա Սարգսյան. «Ապահով Հայաստանից մարդիկ մազապուրծ չեն փախչում»

«Ապահով Հայաստանից մարդիկ մազապուրծ չեն փախչում»,-այսօր «Ելակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: Նա որպես վկայություն փաստեց այն, որ օրեցօր աճում է երկրից հեռացողների թիվը ու ահազանգ հնչեցրեց. «Սա ահազանգ է, որ մենք կորցնում ենք մեր երկիրը, անվտանգությունը և ժողովրդին»: Տիկին Սարգսյանը նշեց, որ ոչ մի հեռանկար

Ինչպե՞ս էր Արմեն Մովսիսյանը «Կալաբոկի հեքիաթը» պատմում խորհրդարանում (Տեսանյութ)

Այսօր գազի գնի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը դիմելով ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին՝ ասաց, որ իր տպավորությամբ, պատգամավորների հարցերին պատասխանելիս նախարարը «Կալաբոկի հեքիաթը արեց`յա օտ բաբուշկի ուշոլ, յա օտ դեդուշկի ուշոլ…Ձեզ հարց են տալիս, է` դուք ասում եք`ես բանակցել են ԱԳ նախարարի հետ, էներգետիկայի, սրա, նրա…Ասում-ասում եք,

Բագրատյանի ֆեյսբուքյան գրառումները նոտարական վավերացմամբ են ներկայացվել դատարան

Հրանտ Բագրատյանին դատարան կանչելու իր միջնորդությունը, ըստ Սեդրակ Ասատրյանի, մերժվել է, հավանաբար, նրա կարգավիճակի հետ կապված:

Ինչո՞ւ է մասնավոր ընկերության պարտքը վճարում ՀՀ կառավարությունը

Նախարարը համաձայնեց, որ պարտքն առաջացել է երկու ընկերությունների միջև, բայց կառավարությունը թույլ չի տվել, որ գազի գինը բարձրանա. «Ասել է` մի բարձրացրեք, մինչև տեսնենք ինչ կլինի»:

Մարգարիտա Խաչատրյան. «Հակառակորդի կրակոցներից սպանված զինվորներն ավելի քիչ են, քան…»

Ինչ վերաբերվում է վիճակահանությամբ իրականացվող զորակոչին, ապա Մարգարիտա Խաչատրյանը նշում է, որ չնայած այն ծնողի ներկայությամբ է կատարվում, սակայն ծնողները կրկին նույն չափ անհանգստանում են, ինչպես նախկինում էր:

Արմեն Մովսիսյանի խորհուրդը ապարանցիներին`դանդաղ սիրեք ձեր կանանց (Տեսանյութ)

Հիմա սուրճը դնում են գազին, իջնում են գոմ, կովին խոտ են տալիս, գալիս են կնոջը մի անգամ սիրում են, երկրորդ անգամ են սիրում, այդ ընթացքում նոր սուրճը հասնում է եռման աստիճանին:

ՀՀ վարչական դատարանը մերժեց գազի եւ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հայցը (Տեսանյութ)

Նախագահող դատավոր Կարինե Բաղդասարյանը՝ դատավորներ Մաթեւոսյանի, Միրզոյանի, Թովմասյանի, Դարբինյանի մասնակցությամբ, հրապարակեց որոշումը, ըստ որի՝ «Գրավոր ընթացակարգով քննելով վարչական գործն ըստ հայցի (ՀՀ նախագահի նախկին թեկնածու- Ա. Հ.) Անդրիաս Ղուկասյանի, Անի Կաղինյանի, Լուսինե Հովսեփյանի, Նանե Մինասյանի եւ Վահե Գեւորգյանի` ընդդեմ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, երրորդ անձ «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 07.06.

Արմեն Մովսիսյան. «Ես հրաժարական չեմ տա»

Ազգային ժողովում գազի գնի համաձայնագրերի վերաբերյալ լսումների ժամանակ այսօր խորհրդարանում բավական ակտիվ էին ԲՀԿ-ական պատգամավորները: ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանն էներգետիկայի նախարարին, իր գնահատմամբ, քաղաքական հարցեր ուղղեց: Պատգամավորն Արմեն Մովսիսյանից հետաքրքրվեց՝ ով է գազի գնի վերաբերյալ բանակցությունների ձախողման պատասխանատուն: Նա նաև նկատեց, որ կառավարությունը գազի գնի և կուտակված 300 մլն դոլար պարտքի մասին տեղեկատվությունը հասարակությունից

Աշտարակի ԱԱԾ-ում սպառնացել են` «ընտանիքներդ կվերացնենք»

Ուշի գյուղում Ազատամարտիկների ռազմադաշտային հրամանատարների խորհրդի անդամներին վերջերս «անակնկալով» են դիմավորել: «Առավոտի» հետ զրույցում խորհրդի անդամ Սուրեն Սարգսյանը պատմեց, որ իրենց հանդիպումը կազմակերպող անձը եւ գյուղապետը, ով այնքան է ոգեւորված եղել հանդիպումով, որ ցանկացել է նույնիսկ գյուղի ակումբի դահլիճը տրամադրել, հանդիպմանը ներկայացել են վախեցած: Մեկ օր առաջ նրանց «դաստիարակչական զրույցի» են կանչել ԱԱԾ Աշտարակի ներկայացուցիչները

Ցուցարարները մոտենում են Սահմանադրական դատարանին

Արդեն մի քանի հարյուրի հասնող ցուցարարները մոտենում են Սահմանադրական դատարանին՝ ճանապարհին իրազեկելով անցորդներին եւ կոչ անելով միանալ իրենց: «2014 թվականին էս իշխանությունները արդեն փայ են մտնելու մեր աշխատավարձին: Սա ջեբկիրություն է, կոչ ենք անում շահագրգիռ քաղաքացիներին միանալ մեզ, որովհետեւ դա ոչ միայն կենսաթոշակների ձեւով թալան է, այլեւ նոր թանկացումներ են սպասվելու»,- պահանջում են ցուցարարները: Նրանք

Արմեն Մովսիսյանի երկարաշունչ պատասխանը չբավարարեց Լեւոն Զուրաբյանին (Տեսանյութ)

Միգուցե մենք չէինք ուզում այդ ծախսի տակ մտնել, հանրային սեփականությամբ վճարել այդ պարտքերի համար, որ կառավարությունն ինքնագլուխ իր վրա է վերցրել: Մենք ինչի՞ հիմա պիտի պատասխան տանք ԱԺ-ի կողմից չարտոնված ձեր գործողությունների համար:

«Մենք՝ ազատամարտիկներս, մեկ սովորություն ունենք՝ աղոթում ենք Շուշիում»

Ազատամարտիկների ռազմադաշտային հրամանատարների խորհրդի անդամ Սուրեն Սարգսյանը՝ համազգային ժողովի մասին Ազատության հրապարակում ամիսներ տեւած պայքարից հետո՝ նստացույց, հացադուլ, հանրահավաքներ, Ազատամարտիկների ռազմադաշտային հրամանատարների խորհուրդը հայտարարություն տարածեց, որ հրապարակային պայքարը ժամանակավորապես առկախում են: Ազատամարտիկների առաջիկա հավաքը կկայանա եկող տարի՝ փետրվարին: «Առավոտի» հարցին՝ ի՞նչ է նախատեսվում 2014-ի փետրվարին, փետրվարյան հատկապես ո՞ր օրը եւ ինչպե՞ս են պատկերացնում ազատամարտիկները իշխանություն

Կարմիր գծերի ոդիսականը–2

Այո, սիրելի ընթերցող, մենք՝ ես ու դու, ճիշտ էինք: Այլ կերպ լինել չէր էլ կարող: Չէր կարող Երեւանի քաղաքապետարանը մի քանի դիմումներից եւ մամուլի հրապարակումից հետո արգելակել իր բյուրոկրատական համակարգի պտույտը: Նման բան կարող է անել մտածող մարդ-չինովնիկը, իսկ եթե չինովնիկը ոչ թե մարդ, այլ ռոբոտ-չինովնիկ է, նա չի կարող նախապես տրված ծրագրից դուրս որեւէ

Չտեսնող մարդկանց համար Հայաստանում ընդամենը 1 լուսակիր կա

Հաշմանդամները պետք է մասնակցեն պետական-քաղաքական կյանքին Որեւէ երկիր չի կարող քաղաքացիական համարվել, եթե այնտեղ չեն հարգվում հաշմանդամ մարդկանց իրավունքները, եւ նրանց համար չկան պայմաններ: 2010 թվականի հոկտեմբերի 20-ից մեր երկրում ուժի մեջ է մտել հաշմանդամ մարդկանց իրավունքների պաշտպանության ՄԱԿ-ի կոնվենցիան: Դրանով մեր պետությունը պարտավորվել է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալապես ներառել հասարակություն, ստեղծել արժանապատիվ կյանք վարելու

Կարճահասակը

Առաջ բավական միամիտ էի ու ինձ միշտ թվում էր, թե վերլուծաբանը նա է, ով կարողանում է կանխատեսել ապագան: Այսինքն՝ վերցնում է փաստերը, համադրում է դրանք ու եզրակացություն անում, որ Սեթոն ու Անուշիկը, որոնք 4 տարի տառապում են միմյանց նկատմամբ խորը եւ համապարփակ սիրով, ի վերջո կգնան եւ համապատասխան փաստաթուղթ կստորագրեն Արաբկիրի համայնքի Քաղաքացիական ակտերի գրանցման

«Բարոնի արտադրամասի» քիմիկոսների, թատրոնի տնօրենի գործն ամենաաղմկահարույցն է

Այս տարվա հունիսի 18-ին Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով տասներկու տարվա ազատազրկման դատապարտվեց «Քիմտեխ գիտահետազոտական ինստիտուտ» ընկերության տնօրեն Սամվել Խաչատրյանը, իսկ 9 ճանաչված անձինք` թատրոնի տնօրեն, քիմիկոսներ, ամբաստանյալներից վեցը`դատապարտվեցին մինչեւ տասը տարվա ազատազրկման: Չնայած դրան, այս գործով կալանավորված էին չորսը, մնացածի նկատմամբ ընտրվել էր խափանման միջոցը՝ ստորագրությունը: Քրեական վերաքննիչ դատարանում այս գործի մասին

Էդուարդ Սադոյանը պատրաստ է սպասել

Թեեւ կոմպոզիտորի «Նարեկացի.  ձայն առ Աստված» բալետը վաղուց հաստատված է Երեկ Ազգային օպերային թատրոնում «Երաժշտական կամուրջ. ԱՄՆ-Հայաստան» խորագրով համերգին թատրոնի երաժշտական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ տեղի սիմֆոնիկ նվագախումբը եւ երգչախումբը (խմբավար՝ Հ. Բորյան) հնչեցրին ճանաչված կոմպոզիտորներ, ամերիկյան կողմից՝ Մերիլին Բլիսի, Հայկ Բոյաջյանի, հայկական կողմից՝ Էդուարդ Սադոյանի ստեղծագործությունները: Տարիներ առաջ, դարձյալ «Երաժշտական կամուրջ»-ով

Ըստ Արմեն Ռուստամյանի՝ ՍԴ դիմումն անխոցելի է

Այս պահին Ազատության հրապարակում մի քանի 100-ի հասնող քաղաքացիներ եւ ԱԺ 4 խմբակցությունների պատգամավորներ իրենց մտահոգություններն են հայտնում կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքի առնչությամբ եւ պատրաստվում են շարժվել դեպի Սահմանադրական դատարան՝ հանձնելու իրենց դիմումը, պահանջելով չեղյալ համարել օրենքի նախագիծը: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի խոսքով՝ այս օրենքը չի կարող ներդրվել առանց ժողովրդի կամքը հարցնելու. «Կատարում

Արդարություն պահանջելու համար ազատո՞ւմ են աշխատանքից

Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին Ես 2009թ. մայիսի 5-ին դիմում գրեցի Արմավիրի մարզպետին՝ Արշալույս գյուղի միջնակարգ դպրոցում տիրող իրավիճակի եւ տնօրենի չարաշահումների մասին: Մարզպետարանից եկան-գնացին, բայց իմ դիմումին չպատասխանեցին, գուցե պատասխանը այն էր, որ ինձ արդարություն պահանջելու եւ ազատ խոսքի համար ազատեցին աշխատանքից, իսկ դպրոցի տնօրենին՝ Էմիլ Եղիազարյանին պատվոգիր տվեցին: Դիմում գրեցի կրթության եւ

Արմեն Մովսիսյանի բացատրությունները`գազի գնի վերաբերյալ

Քիչ առաջ խորհրդարանում մեկնարկեցին «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ ՀՀ գազի, նավթամթերքների եւ չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ», «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ ՀՀ բնական գազի առաքման ժամանակ գների ձեւավորման կարգի վերաբերյալ» եւ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի

UNDP-ի գրասենյակի` Ստամբուլ տեղափոխման իրական պատճառներն ու ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը

«Սա ԱԳՆ-ի խնդիրն է»,-անդրադառնալով  ՄԱԿ-ի եվրոպական տարածաշրջանային գրասենյակի` (UNDP) Ստամբուլ տեղափոխման որոշմանը այսպիսի կարծիք հայտնեց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը: Հիշեցնենք, որ արդեն Թուրքիա է տեղափոխվել ՄԱԿ-ի Բնակչության ֆոնդը, մանկական հիմնադրամը` Յունիսեֆը: Կարինե  Դանիելյանը նշեց, որ Թուրքիան այսպես պաշտպանվում է և նախապատրաստվում Հայոց ցեղասպանության 100-ամյակին: Հետո հավելեց. «Անձամբ ես բազմաթիվ հրավերներ եմ

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930