Օրվա լրահոսը

2014 թվականը հռչակվել է զբոսաշրջության տարի ԱՊՀ տարածքում

«2014 թվականը հռչակվել է զբոսաշրջության տարի: Մենք բոլորս ցանկանում ենք խթանել այն. պատրաստվում ենք մի շարք միջոցառումների, որոնք պետք է միավորեն ԱՊՀ երկրների ջանքերը: Զբոսաշրջությունը մի բան է, որի համար պետք է պայքարել»-, այսօր Մոսկվա-Կիև-Աստանա-Քիշնև-Երևան տեսակամրջի ժամանակ հայտնեց զբոսաշրջության դաշնային ղեկավար Ալեքսանդր Ռադկովը: Պրն. Ռադկովը կարևորում է կրթությունը զբոսաշրջության սահմաններում: Նա նշեց, որ Ռուսաստանում տուրիզմի

Ցածր ջերմաստիճանի հնարավոր վնասները

2013 թվականի դեկտեմբերի 14-ից հանրապետությունում սկսվեց ջերմաստիճանի նվազումը և արդեն տարվա վերջին օրերին Արարատյան հարթավայրում գրանցվեցին ամենացածր ջերմաստիճանները՝ 16-200 զրոյից ցածր, իսկ հանրապետության մյուս տարածաշրջաններում դիտվեց տարվա տվյալ ժամանակահատվածին բնորոշ ջերմաստիճանային ռեժիմ: Այսօրվա դրությամբ դեռևս վաղ է ցածր ջերմաստիճանների հետևանքով գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքերի և բազմամյա տնկարկների հնարավոր վնասների վերաբերյալ ընդհանրացումներ անել և տալ գնահատականներ: Սակայն,

Կասեցվել է «ԿՐԵԴԻՏ ՀԱՈՒՍ» ՍՊԸ գրավատնային գործունեության լիցենզիան

Կենտրոնական բանկի նախագահի փետրվարի 11-ի թիվ 1/109Ա որոշմամբ 6 ամսով կասեցվել է «ԿՐԵԴԻՏ ՀԱՈՒՍ» ՍՊԸ գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե217 լիցենզիայի գործողությունը: Կասեցված ժամանակահատվածում գրավատանը թույլատրվել է կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնք կապված են գրավատան՝ մինչև կասեցումը ծագած պարտավորությունների հետ: ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Սյունիքի մեղրը Ֆրանսիայում առաջին տեղ է զբաղեցրել եւ էկոլոգիապես մաքուր ճանաչվել

Մաքսային միությանը միանալու հայտարարությունը կարծես թե սառը ցնցուղ լիներ: Մոտ 10 տարի է՝ մենք պայքարում ենք միջազգային շուկա դուրս գալու համար, որը վերջապես ստացվում էր, բայց այդ հայտարարությունից հետո գործը կանգնեց:

Անվճար բուժվում են տուբերկուլոզը, աղիքային ինֆեկցիաները, հոգեկան ու նարկոլոգիական հիվանդությունները

Սրտի վիրահատությունը, սեռավարակներն ու ուռուցքները կբուժվեն համավճարով

Տեր Վարդան. «Իմաստ չկա ուրիշներին կապկելու»

Սուրբ Սարգի՞ս, թե՞ Սուրբ Վալենտին: Հայ երիտասարդների շրջանակներում սուրբ Վալենտինի օրն առավել տարածված է, քան՝ սուրբ Սարգսինը: Սուրբ Սարգսի տոնը Հայ առաքելական եկեղեցու շարժական տոներից մեկն է: Այն նշվում է բուն Բարեկենդան տոնից 15 օր առաջ: Ի տարբերություն սուրբ Սարգսի տոնի՝ սուրբ Վալենտինը շարժական չէ և նշվում է ամեն տարի փետրվարի 14-ին: «Այս երկու տոների

«Նաիրիտի» աշխատակիցները շարժվում են դեպի նախագահական նստավայր

Քիչ առաջ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ հանդիպումից «Նաիրիտի» աշխատակիցները դուրս եկան հիասթափված: Նրանց պատմելով՝ նախարարը որեւէ լուրջ ու հիմնավորված պատասխան չի տվել իրենց հարցերին, միայն ասել է, որ մինչեւ այս ամսվա 15-ը նրանք կստանան մեկ ամսվա աշխատավարձը: Իսկ կառավարության ներկայացուցիչ Ալեքսանդր Ղազարյանը աշխատակիցներին վստահեցնում էր, որ 3 ամսից «Նաիրիտի» աշխատակիցների բոլոր

Մեր սուրբ պարտականությունն է մշտապես վառ պահել Հրանտ Մաթևոսյանի հիշատակը. Տիգրան Սարգսյան

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հայ մեծ գրող Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրվա կապակցությամբ այցելել է Կոմիտասի անվան պանթեոն: Կառավարության ղեկավարը մեծանուն գրողի ընտանիքի անդամների և գրական ոլորտի ներկայացուցիչների հետ ծաղիկներ է դրել Հրանտ Մաթևոսյանի շիրիմին՝ հարգանքի տուրք մատուցելով նրա վառ հիշատակին: «Մեր սուրբ պարտականությունն է մշտապես վառ պահել Հրանտ Մաթևոսյանի հիշատակը, որովհետև չեմ պատկերացնում ժամանակակից Հայաստանի Հանրապետության

Ամփոփվել են ԱԻՆ Երևանի ստորաբաժանումների 2013թ. կատարած աշխատանքները

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Երևանի տարածքում գործող ստորաբաժանումների 2013 թվականի ընթացքում կատարած աշխատանքների արդյունքների ամփոփիչ նիստը, որին մասնակցել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: ՀՀ ԱԻՆ Երևանի փրկարարական վարչության տարածքային ստորաբաժանումների ղեկավարները հանդես են եկել կատարած աշխատանքների վերաբերյալ ամփոփիչ զեկույցներով` նշելով, որ շարունակական աշխատանքներ

Սեդրակ Զատիկյանի սպանության պատվիրատու Ստեփան Հակոբյանի գործով բողոքի քննությունը հետաձգվեց

ՀՀ վերաքննիչ դատարանում՝ դատավորներ Գրիշա Մելիք-Սարգսյանի, Հենրիկ Տեր-Ադամյանի եւ Կարինե Ղազարյանի մասնակցությամբ, պետք է շարունակվեր Ստեփան Հակոբյանի եւ նրա պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Երեմ Սարգսյանի բողոքի քննությունը: Երեմ Սարգսյանը պահանջել էր մասնակիորեն բեկանել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի` Ստեփան Հակոբյանի ՝ ՀՀ քր. օր. 38-104 հոդ. 2-րդ մասի 8-րդ կետով – ազատազրկում

Փաստաբանի սպանության մեջ մեղադրվողների հարազատները բողոքի ցույց էին կազմակերպել (Տեսանյութ)

Մինչ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, շարունակվում է մեկ տարի առաջ «Մուշ» ռեստորանում փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության մեջ մեղադրվող Սամվել Դիլոյանի, Արտակ եւ Արեն Վերանյանների դատաքննությունը, նրանց հարազատներն այսօր բողոքի ցույց էին կազմակերպել` պահանջելով արդար դատաքննություն: «Մեկ տարի է՝ ապօրինի կալանավորված են, իմացել ենք, որ ՀՀ գլխավոր դատախազը գալու է, մեր

Փոխվարչապետի մոտ քննարկվեցին մարզերում բարձրացված` կադաստրի ոլորտին վերաբերող հարցեր

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մարզային այցելությունների ժամանակ բարձրացված մի շարք հարցեր, որոնք մասնավորապես վերաբերում էին սեփականության իրավունքի գրանցմանը, հողօգտագործմանը, ինչպես նաեւ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի որոշ գործառույթների: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանը, կոմիտեի

Բաբկեն Պիպոյան. «Հասարակության խնդիրները պետությունը պետք է լուծի»

«Վարչական իրավախախտումների մասին օրենքը խախտողները պատասխանատվության չեն ենթարկվում: Օրենքը պաշտպանում է սպառողին, բայց այն խախտողին չի պատժում»,- այսօր «Անալիտիկ» կենտրոնում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը: Նա նաև խոսեց ՀՀ-ում սպառողական շուկայի խախտումների մասին: «Սպառողական շուկայում առկա խնդիրները միայն սննդամթերքը չէ: Մենք ունենք գազի որակի հետ կապված հստակ խնդիր, ունենք տաքսիների

ՀՀԿ-ն «բանի տեղ չի դնում» ընդդիմության նախաձեռնությունը

«Կարծում եմ ընդդիմությունը պիտի կարողանա վերջնականապես որոշի, թե ինքը ինչքա՞ն ռեզերվ ունի որևէ գործողություն կատարելու համար:  Սա հերթական պրոցեսն է, որպեսզի հասարակության մեջ տեսանելի լինի, որ ընդդիմությունը դեռևս կա»,- Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` նկատի ունենալով խորհրդարանական ոչ իշխանական ուժերի նախաձեռնությունը`կառավարությանն անվստահություն հայտնելու վերաբերյալ: Նախաձեռնությունը ՀՀԿ խմբակցության ղեկավարը համարում է

ՀՀ վարչապետը և ԻԻՀ դեսպանը քննարկել են համագործակցության խորացման հեռանկարները

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիին: Վարչապետը ՀՀ կառավարության անունից շնորհավորել է դեսպանին և Իրանի բարեկամ ժողովրդին Ազգային տոնի՝ Իրանի Իսլամական հեղափոխության 35-րդ տարեդարձի առթիվ (նշվում է փետրվարի 11-ին) և մաղթել հաջողություններ: «Այս հանդիպումները ծառայում են մեր երկու ժողովուրդների բարեկամության ընդլայնմանը, և մենք պարտավոր ենք

Հայ շախմատիստուհիները` այլ երկրների թիմերում

Մոսկվայում անցկացված «Moscow Open»-ի կանանց ուժեղագույնների «B» մրցաշարում տարբեր երկրների ներկայացուցիչների թվում հանդես էին գալիս նաեւ հայ շախմատիստուհիներ: Նրանցից առավել հաջող հանդես եկավ Ռուսաստանը ներկայացնող կանանց գրոսմայստեր Կարինա Համբարձումովան, որը ինը հնարավորից 6,5 միավորով պայքարն ավարտեց 9-րդ հորիզոնականում: 6,0 միավորով 16 տեղը գրավեց Ուկրաինայի դրոշի ներքո հանդես եկող կանանց գրոսմայստեր Եվգենյա Դոլուխանովան: Աննա Ակոպովան, որը

«Բանդայի գործով» ամբաստանյալը գտնվում է հոգեբույժի հսկողության տակ (Տեսանյութ)

Հիշեցնենք, որ խումբը մեղադրվում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններում եւ առանձնատներում կատարված գողությունների համար: Ավանդաբար, այս գործի քննությանը «տուժողներից» որեւէ մեկը ներկա չի գտնվում:

«Նաիրիտի» աշխատակիցները գնում են բանակցելու Արմեն Մովսիսյանի հետ

«Նաիրիտի» աշխատակիցները նախատեսել են գործադուլ եւ ամենօրյա ցույցեր:

Քաղտեխնոլոգն ու փորձագետը`Արտաշես Գեղամյանի գրքի մասին. «Նույն դատարկ դհոլն է»

Երեկ կառավարության ընդունելությունների տանը կայացավ հասարակական-քաղաքական գործիչ, «Ազգային միաբանություն կուսակցության» նախագահ Արտաշես Գեղամյանի՝ «Հայաստանը Մաքսային միությունում՝ անշրջելի փոփոխությունների սկիզբ Անդրկովկասում» գրքի շնորհանդեսը, որին ներկա են եղել մի շարք պաշտոնատար անձինք, այդ թվում եւ նախագահ Սերժ Սարգսյանը: Այս առիթով Aravot.am-ը քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանին եւ Քաղաքական եւ միջազգային հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանին հարցրեց, իրենք մասնակցե՞լ են

«Օֆշորային մի քանի դեւեր»՝ «Նաիրիտում»

Այս պահին կառավարության շենքի դիմաց են հավաքվել «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները: Նրանք պահանջում են իրենց 15 ամսվա աշխատավարձը եւ տեղեկություն՝ գործարանի հետագա աշխատանքի մասին: Նրանք կառավարությանն են պատրաստվում հանձնել իրենց գրավոր պահանջները: «Կամք» քաղաքացիական շարժման հիմնադիր Արտաշես Ավետիսյանը ներկայացրեց «Նաիրիտի» մեկ ամսվա աշխատավարձի բյուջեն, այն իր տվյալներով կազմում է 1 մլն ԱՄՆ դոլար: Նա հիշեցրեց, որ

ԿԳՆ վարչության պետ. «Մեր խնդիրները զուտ ֆինանսական են» (Տեսանյութ)

«2013 թվականը կարելի է գնահատել դրական՝ դպրոցական մարզական խաղերին աշակերտների մասնակցության թվի ավելացման առումով»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԿԳՆ մարզառազմական եւ արտաուսումնական դաստիարակության վարչության պետ Արման Այվազյանը: «Մենք 2013 թվականին առաջին անգամ մասնակցեցինք դպրոցականների առաջնությանը: Առաջին անգամ մասնակցեցինք Գիմնազիադային, եւ առաջին անգամվա համեմատ մենք այն կարող ենք գնահատել դրական, քանի որ մենք ունեցանք

«Եթե ՍԴ-ն ընդունի օրենքը, վաղը ՍԴ-ի դեմ ենք պայքարելու» (Տեսանյութ)

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր առավոտյան Երեւանի մետրոպոլիտենի աշխատակիցները դիմում են ներկայացրել իրենց ղեկավարությանը՝ պահանջելով պարտադիր կենսաթոշակային ֆոնդին իրենց աշխատավարձերից պահումներ չկատարել: «Մարդկանց իրավունքներն են ոտնահարում: Ի՞նչ է նշանակում պարտադիր բաղադրիչ, թող լիներ կամավոր, այդ ժամանակ էլ իրենցից ինչ-որ մեկին ցույց տային, որ կամավոր միացել են այդ համակարգին: Պարտադիր են սարքում ու մարդկանցից ստիպողաբար փողերը

Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  փետրվարի 12–ին` ժամը  14:30–ի  դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարության  լրատվական  ծառայություն  

Կառավարությանն անվստահություն հայտնելու շուրջ որոշում դեռ չկա (Տեսանյութ)

«Չորս ուժերի մոտ էլ կար ընդգծված կեցվածք, ցանկություն կար, որ ենք կարողանանք միասին, այս ձեւաչափով միասնական օրակարգ ունենանք»,- ասաց Ռուբեն Հակոբյանը`հավելելով, որ վերջնական եւ ամբողջական տեսակետ կարտահայտեն միայն վերջնական որոշումից հետո:

«Մաքսային Միություն մտնելուց հետո մեքենաների մաքսազերծման գները կթանկանան երեք անգամ». Տիգրան Հովհաննիսյան

Ավտոներկրողների միության անդամներն այսօր «Նոյյան Տապան» մամուլի ակումբում մտահոգություն հայտնեցին Հայաստանի Մաքսային միություն մտնելու հարցի շուրջ: Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանի կարծիքով, Հայաստանում շուտով մեքենաների մաքսազերծման գները կարող են թանկանալ, քանի որ նման թանկացումներ այս տարվա հունվարի 1-ից արդեն գրանցվել են Ռուսաստանում. «Մենք ինտերնետով տվյալներ ենք հավաքում եւ պարզել ենք, որ Ռուսաստանի կառավարությունը 2006 թվականից

Արման Բոշյան. «Եվրոպան ոտքի է կանգնել եւ պայքարելու ենք միասին»

«Այլեւս որեւէ մեկը չի կարող ասել, որ Հայաստանը չի գիտակցում, թե Եվրամիության ղեկավարությունը  ինչպիսի հակաարժեքներ է մեզ պարտադրում»,- այսօր Ֆրանսիայի դեսպանատան առջեւ ասաց Համահայկական ծնողական կոմիտեի նախագահ Արման Բոշյանը: Նրա հետ, դեսպանատան առջեւ, «Մենք դեմ ենք գենդերային այլասերությանը» պաստառներով գենդերային այլասերության դեմ բողոքող եվրոպացիներին սատարելու էին եկել 10 կազմակերպության ներկայացուցիչներ: Արման Բոշյանի խոսքով՝ իրենց ոգեւորել

Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը դեմ է, որ «Զվարթնոցի» շենքը քանդվի (Տեսանյութ)

Կրկեսում մեծ շոու-հանդիսություններ էլ կկազմակերպվեն

Հանրակացարանային շենքի ինքնափլուզումը հսկողության տակ էր

Փետրվարի 12-ին, ժ. 05։15-ի սահմաններում փլուզվել է Արցախի 4-րդ նրբանցքի հանրակացարանային շենքի առաջին մասնաշենքը. փլուզման պահին ո՛չ շենքի ներսում և ո՛չ էլ շրջակայքում որևէ անձ, բնակիչ չի եղել, քանի որ շենքը գտնվել է Երևանի քաղաքապետարանի հսկողության տակ։ Մասնավորապես, հաշվի առնելով շենքի փլուզման վտանգը, մասնաշենքի բոլոր բնակիչները վերաբնակեցվել են դեռևս 2013 թվականի առաջին կիսամյակում. Երևանի քաղաքապետի

«Համենայնդեպս, ԲՀԿ-ն այս պահին այլընտրանքային դաշտում է»

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին` աղմկահարույց հարցազրույցներից հետո տարատեսակ մեկնաբանություններ եղան, ընդհուպ մինչեւ խոսվեց այն մասին, որ ԲՀԿ առաջիկա համագումարում կուսակցության ղեկավարումը կստանձնի Ռոբերտ Քոչարյանը: Շաբաթ օրն արդեն կայանալու է ԲՀԿ համագումարը: «Առավոտի» հետ զրույցում պատասխանելով հարցին` հետեւելով ԲՀԿ-ի գործունեությանը՝ ի՞նչ տպավորություն եք ստացել, ԲՀԿ-ն իրեն ընդդիմադիր կհայտարարի՞, ՀՀՇ գործադիր քարտուղար Կարեն Կարապետյանն ասաց.

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031