Օրվա լրահոսը
Քաղաքապետարանի մոտ նստացույցի մասնակիցները դիմել են ՄԻՊ-ին՝ վրան տեղադրելու թույլտվության խնդրանքով (Տեսանյութ)
Նստացույցի մասնակիցները նշեցին, որ ՄԻՊ-ը իրենց չի այցելել, մի անգամ, երբ լույսերը լրիվ անջատել էին, ահազանգել էին ՄԻՊ-ին, սակայն արձագանքել են միայն երկու օր անց, երբ արդեն կարիքը չկար:
Գուրգեն Խանջյանը մամուլի ու ՀԳՄ-ի մասին. «Երբ բանուգործ չունեք, հարձակվում եք միության վրա»
Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) նախագահ Լեւոն Անանյանն օրերս հայտարարել էր, թե որ օրն ինքը դուրս գա միությունից, կառույցը այդ օրն իսկ կվերածվի Սոդոմ Գոմորի: Aravot.am-ը որոշեց ՀԳՄ որոշ անդամներից հետաքրքրվել՝ կիսո՞ւմ են արդյոք միության նախագահի այդ տեսակետը: Արձակագիր, դրամատուրգ Գուրգեն Խանջյանին զայրացրեց մեր հարցը: Նա ասաց, որ նման բան չի լսել, վստահ չէ, թե Լեւոն Անանյանն
Կեղծվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կնիքն ու ապոստիլը
«Փաստինֆո». Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի վարույթ է ընդունվել համակարգչային գունավոր տպիչով ՀՀ Արտաքին գործերի նախարարության կնիքն ու ապոստիլը կեղծելու գործը: Այսպես, ըստ մեղադրական եզրակացության, Հովսեփ Ավագյանը 2011թ. սեպտեմբերին իր ծանոթ Ռոհոլլահ Զաբիհոլլահ Ասլբեգիից վերցրել է «Ոոմի-Մերի գրուպ» ընկերության «ԹՈՄԻ-ՄԵՐԻ Գրուպ» ՍՊԸ ՀՀ Գեղարքունիքի մարզ, Սևան, գյուղ Դդմաշեն» բլանկով և
Բաքվի սև ցուցակում ընդգրկվածները տարակուսում են և հեգնում
«Ազատություն» ռադիոկայան. Բաքվի քաղաքագիտական շրջանակներում էլ համոզված են, որ Ադրբեջանի իշխանությունների՝ նման որոշում կայացնելու իրական շարժառիթը այն չէ, ինչը ներկայացվում է: Տարակուսանք և հեգնանք` այսպես կարելի է բնութագրել Ադրբեջանի կողմից հրապարակված սև ցուցակում ընդգրկված անձանց առաջին արձագանքը պաշտոնական Բաքվի որոշմանը: Շաբաթավերջին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունըհրապարակեց 335-հոգանոց մի ցուցակ, որում ընդգրկված մարդկանց մուտքը Ադրբեջան այսուհետ խստիվ արգելված
Աուդիտի բացասական եզրակացությամբ ընկերությունները պետգնումների չեն մասնակցի (Տեսանյութ)
203 խոշոր կազմակերպություն աուդիտի բացասական արդյունք է տվել
Կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ջրամատակարարումը
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարային աշխատանքների հետ կապված, ս.թ. օգոստոսի 6-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի 10/1, 10/2 և 10/3 շենքերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան Ջուր» ՓԲԸ
Տիգրան Առաքելյանի դատը սկսվեց լարված (Տեսանյութ)
Այս պահին ՀՀ Վերաքննիչ դատարանում քննվում է ՀԱԿ ակտիվիստների գործը: Դատական նիստին ներկա է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ հույս ունի՝ դատարանը կարդարացնի տղաներին՝ Տիգրան Առաքելյանին, Դավիթ Քիրամիջյանին, Արտակ Կարապետյանին եւ Սարգիս Գեւորգյանին: Դատարանի դահլիճում Տիգրան Առաքելյանին ընդունեցին բուռն ծափերով: Տիգրանը վստահեցրեց, որ իրեն ֆիզիկապես լավ է զգում,
Не виноватая я, он сам пришел
Եթե նույնիսկ այդ միջադեպը հրահրվել է Ռուսաստանի իշխանությունների կողմից, որպես Հայաստանի վրա կիրառված ճնշումների ևս մի միջոց, ապա մի բան հաստատ դրական է դրանում, նախ այն, որ թուրքական իշխանություններին մի ազդակ տրվեց, որ ցանկացած տիպի սահմանախախտումներ, կգտնեն իրենց համարժեք պատասխանը:
Ադրբեջանցիներն առաջնային դիրքեր անբարո աղջիկներ են տանում
Նրանք խոցելի են հայ սահմանապահների համար, սակայն վերջիններս նախահարձակ չեն լինում:
Սերժ Սարգսյանը Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանիի հետ քննարկել է Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա վիճակը
Իրանի Իսլամական Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի նորընտիր Նախագահ Հասան Ռոհանիի հետ: Հանդիպման սկզբում Իրանի Նախագահը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին հրավերն ընդունելու և երդմնակալության արարողությանը մասնակցելու համար: Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհավորել է Հասան Ռոհանիին՝ Իրանի Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել բեղմնավոր աշխատանք
Սուրիկ Սուրենյանցին մեղադրանք է առաջադրվել
Pastinfo.am Ըստ Երևանի բնակիչ Սուրիկ Սուրենյանցին առաջադրված մեղադրանքի, նա 2012թ. հուլիսի 26-ին հանդիպելով Հեղինե Սարգսյանին, նրանից տեղեկացել է, որ ցանկանում է որդուն՝ Ռաֆիկ Սարգսյանին, ընդունել տալ Վ.Սարգսյանի անվան ռազմական կրթահամալիր։ Ըստ մեղադրական եզրակացության, Ս. Սուրենյանցը Հ.Սարգսյանին վստահեցրել է, որ մեծ ծանոթություն ունի և որոշակի գումարի դիմաց այդ հարցում կարող է նրան օգնել, որին Հ.Սարգսյանը համաձայնել է։
Կնոջը պարտադրել է զբաղվել մարմնավաճառությա՞մբ
Ըստ գործի նյութերի, Տ. Ա.-ին ամբաստանյալը մանկահասակ դստեր հետ միասին տաքսի ավտոմեքենայով տեղափոխել է Կիեւյան փողոց, հաճախորդներ գտնելու համար կնոջը ստիպել է կանգնել ճամփեզրին, իսկ ինքը մնալով տաքսու մեջ՝ վերահսկել է նրա պոռնկության շահագործումը, ապա ստացել եւ տնօրինել է մարմնավաճառությամբ վաստակած գումարները:
Սանդրո Ռոսել. «Ռուսական ակումբներին եւ արաբ շեյխերին դժվար կլինի ձեռք բերել Մեսսիին»
«Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսելը իսպանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում պատասխանելով հարցին, թե ռուսական ակումբները եւ արաբ շեյխերը կկարողանա՞ն գնել Արգենտինայի հավաքականի հարձակվողին, պատասխանել է. «Բոլոր ֆուտբոլիստները, ովքեր «Բարսելոնան» լքելու ցանկություն կհայտնեն, դրա հնարավորությունը կունենան: Մեսսին բացառություն է: Եթե որեւէ մեկը երբեւէ ցանկանա ձեռք բերել նրան, ստիպված կլինի վճարել մոտ 580 միլիոն եվրո նկատի ունենալով հարկերը
«Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ-ն մերժել է բնապահպանների հետ համագործակցության շուրջ քննարկման հրավերը
«Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպությունը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ Սյունիքի մարզում իրականացնում է «Հանքարդյունաբերական ընկերությունների աշխատակիցների իրավունքների պաշտպանության միություն» ծրագիրը: Մեկնարկած ծրագրով նախատեսվում է մարզում ստեղծել մի «Միություն», որը կզբաղվի հանքարդյունաբերական ընկերությունների աշխատակիցների իրավունքների, շահերի պաշտպանությամբ: Ծրագրի շրջանակներում, մեր կազմակերպությունը հուլիսի 15-ին դիմել էր «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հրաչ
Կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի ջրամատակարարումը
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային շինարարական աշխատանքների հետ կապված, ս.թ. օգոստոսի 7-ին ժամը 10.00-ից մինչև օգոստոսի 8-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան 1, 3, 5, 7, 9, 9/1, 11, 13, 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 33, 35, 37, 39 շենքերի, Աբելյան 3, 5,
Յուրա Մովսիսյան. «Ես ինձ հանդիպման հերոս չեմ համարում»
Ռուսաստանի պրեմյեր լիգայի 4-րդ տուրում «Կուբանի» հետ մարտական ոչ-ոքի անելուց հետո Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը, որը 75-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը՝ իր թիմին փրկելով պարտությունից, խոսել է իր խփած գոլի մասին: «Ես զգացի, որ հարկավոր է եւ որոշեցի հարվածել: Եթե չփորձես, երբեք գոլ չես խփի: Դրա համար էլ առանց երկար մտածելու հարվածեցի: Անկեղծ ասած, նախապես
Ոստիկանները վնասազերծեցին փոխակերպուկ ոստիկաններին
Օգոստոսի 5-ին, ժամը 4-ն անց 20-ին ոստիկանության Գյումրի քաղաքի պահպանության բաժնի կենտրոնացված պահպանության կետի վահանակին տագնապի ազդանշան ստացվեց. Խաղաղության օղակի 8 հասցեում գործող ոսկերչական սրահից էր: Ոստիկանական երթուղով ծառայություն իրականացնող խումբը՝ Գյումրու պահպանության բաժնի դասակի հրամանատար, ոստիկանության լեյտենանտ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ, արագ տեղ հասավ, այնքա՛ն արագ, որ հանցամիտները նույնիսկ չէին հասցրել մտնել սրահ: Ոստիկանները վնասազերծեցին
Լիլիթ Մկրտչյանը կխաղա աշխարհի առաջնությունում
Հայաստանի առաջատար շախմատիստուհիներից տղամարդկանց միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում նվաճելով Եվրոպայի անհատական առաջնության բրոնզե մեդալը՝ եկող տարի կայանալիք կանանց աշխարհի անհատական առաջնությանը մասնակցելու իրավունք նվաճեց: Նա աշխարհի առաջնությունում, որի անցկացման վայրը դեռ չի որոշվել, միացավ Էլինա Դանիելյանին: Լիլիթը Բելգրադում փոքրաթիվ այն շախմատիստուհիներից է, որոնք ոչ մի պարտություն չկրեցին: Նա տարավ 5 հաղթանակ եւ
Ակտիվիստների նստացույցը եւ Օսիպյանի «պրինցիպիալիզմը»
Մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի թեման շարունակում է մնալ ամենաօրախնդիրներից մեկը, թեպետ տեղական իշխանությունը՝ ի դեմս Երեւանի քաղաքապետի եւ նրա «իմիջմեյքերների» փորձում է անտեսելու տալ այն. Տարոն Մարգարյանը հեռուստաօպերատորների եւ լուսանկարիչների ուղեկցությամբ շրջագայում է համայնքներով, իսկ քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տարածում է հաղորդագրություններ, որոնք սովետական պրոպագանդային հատուկ բառապաշարով փորձում են մեզ համար ստեղծել հոգատար
Մեսսիին նյարդայնացնում է Նեյմարի աշխատավարձը
«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին տեղեկացել է, որ բրազիլացի նորեկ Նեյմարը ակումբում ամենից բարձր վարձատրվող ֆուտբոլիստն է: Երեկ Լեոյի հայրը պետք է հանդիպեր կատալոնյան ակումբի նախագահ Սանդրո Ռոսելին՝ այդ «խայտառակությանը» վերջ տալու համար: Նոր պայմանագրի մասին որեւէ խոսք չկա: Կողմերը պետք է կարգավորեին արգենտինացու աշխատավարձի բարձրացման հարցը, որպեսզի Մեսսին կրկին դառնա «Բարսելոնայի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: Մեսսին
ԱՄՆ-ը երկարաձգել է դիվանագիտական հաստատությունների փակումը
«Ամերիկայի Ձայն». Միացյալ Նահանգների իշխանությունները, բացի այդ, ճանապարհորդության նախազգուշացում են հրապարակել ԱՄՆ-ի քաղաքացիների համար՝ նշելով, որ ահաբեկչական հարձակումների վտանգը բարձր է մնում Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրներում Միացյալ Նահանգների իշխանությունները հայտնել են Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում գտնվող դիվանագիտական հաստատություններն ամբողջ շաբաթ փակ մնալու մասին: ԱՄՆ-ի արտգործնախարարության համաձայն, կիրակի օրը փակված ավելի քան 20 դեսպանություններն
ՄՕԿ-ն ուզում է Ռուսաստանին պատժել
Պատճառը հոմոսեքսուալիզմ քարոզելն արգելու մասին օրենքն է Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահի թեկնածու Ռիչարդ Կարիոնը, որ ղեկավարում է ՄՕԿ-ի ֆինանսական կոմիտեն եւ Խաղերի հեռարձակման իրավունքների պատասխանատուն է, քննադատելով Ռուսաստանին, հայտարարել է, թե որտեղ ոտնահարվում են փոքրամասնությունների իրավունքները, օլիմպիական խաղեր չպետք է անցկացվեն: «Մենք պետք է հնարավոր բոլոր լծակները գործադրենք ռուս չինովնիկների վրա ներազդելու համար, քանի
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության բացահայտումները (29.07-03.08.2013թթ.)
Բնապահպանական պետական տեսչության 29.07.2013-03.08.2013 թթ. ժամանակահատվածում իրականացրած ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, տեսչության վարույթին հանձնված գործերի քննության, բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1.25 մլն.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 16 որոշում և հաշվարկվել է 2.06 մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Տավուշի
Հրանտ Մելքումյանը եզրափակեց առաջատարների տասնյակը
Դանիայում ավարտվեց շախմատի «Politiken Cup 2013» ներկայացուցչական մրցաշարը: Հայաստանցի գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը եզրափակիչ տուրում սեւ խաղաքարերով առավելության հասավ տանտերերից ՖԻԴԵ-ի վարպետ Իգոր Տյոպլիի նկատմամբ եւ 7,5 միավորով 15-րդ հորիզոնականից վեր բարձրանալով հինգ աստիճան՝ մրցաշարային ամփոփիչ աղյուսակում եզրափակելով լավագույն տասնյակը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կրակոցներ` «Շառլոտ» գիշերային ակումբում, հատուկ պահպանվող տարածք է տարվել BMW X5-ը
Կրակոցներ են հնչել «Շառլոտ» գիշերային ակումբում, եւ նշված ավտոմեքենայի սեփականատերը կասկածվում է, որ մասնակից է եղել վիճաբանությանը:
Թունավորվել է հինգամյա երեխա
Օգոստոսի 4-ին, ժամը 15:33-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորումով Վանաձոր քաղաքի մանկական բժշկական կենտրոն է հոսպիտալացվել Դպրոցի փողոցի 2-րդ շենքի բնակիչ 2008թ. ծնված Ժ. Ա-ը: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահել են բավարար: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Վթարից տուժել է ութ հոգի (ֆոտոշարք)
Օգոստոսի 4-ին, ժամը 16.51-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:
Բարաք Օբաման, Լուի Արմսթրոնգը, Հանս Քրիստիան Անդերսենը
Այսօր ոչ միայն ԱՄՆ 44-րդ` գործող նախագահ, առաջին սեւամորթ նախագահ Բարաք Հուսեյն Օբամայի ծննդյան օրն է:
Խոշոր ավտովթար Հերացի Խանջյան թունելում, կան վիրավորներ
Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Վթարի վայրից ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը shamshyan.com-ին հայտնել է, որ Հերացի փողոցից Խանջյան փողոց տանող թունելի վերջնամասում բախվել են Volkswagen մակնիշի 31 ՏԼ 195 եւ Opel մակնիշի 32 ՏՍ 611 համարանիշերով մեքենաները: Վթարի հետեւանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվելեն թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ոստիկանությունը պարզում է վարորդների ու


















































