Արձագանքելով «Ալիշան» ընկերության այսօրվա հայտարարություններին , ըստ որի, «ՀայՌուսգազարդն» ընկերությունից գումարներ է գանձում չսպառած գազի դիմաց, եւ ծախսած գազի համար սխալ հաշվարկներ է կատարում, «ՀայՌուսգազարդ» ընկերությունից Aravot.am-ին պարզաբանեցին, որ խնդիրը մանրամասն եւ մասնագիտական ուսումնասիրության կարիք ունի, ուսումնասիրությունից հետո կներկայացվեն արդյունքները:
«ՀայՌուսգազարդ» ընկերության մամուլի ծառայության ղեկավար Շուշան Սարդարյանի խոսքերով` «Ալիշան» ՍՊԸ-ի կողմից այսօրվա մամուլի ասուլիսում հնչած հայտարարություններն եւ շատ հարցերը մասնագիտական տեսանկյունից մեզ համար անհասկանալի են: Ընդհանուր առմամբ, հարցը մասնագիտական ուսումնասիրության կարիք ունի եւ «ՀայՌուսգազարդ» ընկերությունը պատրաստ է աշխատանքային խումբ ձեւավորել տեղում ուսումնասիրություններ իրականացնելու, ինչպես նաեւ հրավիրել «Ալիշանի» ներկայացուցիչներին` բաց քննարկում կազմակերպելու համար: Մի քանի օր առաջ, «Ալիշան» ՍՊԸ-ն դիմել էր Արտաշատի մասնաճյուղ, որտեղից տրվել են մասնագիտական պարզաբանումներ: Եթե դրանք չեն բավարարել, կարող էին դիմել «ՀայՌուսագազարդի» գլխամասային գրասենյակ` հարցին լրացուցիչ ընթացք տալու համար, ինչը չի արվել:
Հարցը շատ ավելի մասնագիտական է, ինչը, սակայն, փորձում են տանել այլ ուղղություններով:
Մենք պատրաստ ենք ուսումնասիրել, ներկայումս էլ ուսումնասիրվում է ամբողջ փաթեթը: Խնդիրն ամբողջությամբ ուսումնասիրելուց հետո, որը շատ ժամանակատար է, կներկայացնենք արդյունքները»:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ