Օրվա լրահոսը

Վրաերթի ենթարկված 63-ամյա կինը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է

Հոկտեմբերի 4-ին, ժամը 14.40-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 76 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1950 թ. ծնված Սուսաննա Բարսեղյանին, որը «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին, գիտակցության չգալով, մահացել է: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն  

Մահ կամ Մաքսային միություն

Ստրասբուրգում Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Մաքսային միություն մտնելու մասին որոշման հարցում հասարակական կարծիքի մեծամասնությունը կողմ է նման որոշմանը: Նման տեսակետ հայտնել է ոչ միայն Սերժ Սարգսյանը: Նման տեսակետներ հայտնել են նաև ընդդիմադիր գործիչները` ասելով, որ Հայաստանի հասարակության մեծամասնությունն է կողմ նման կողմնորոշմանը: Սակայն որևէ մեկը, իհարկե, հղում չի կատարում, թե հատկապես այդ որ հարցման կամ

«Եվրոբոնդերն ամենամեծ հիմարությունը չէ».Բագրատ Ասատրյան

700 մլն դոլարի եվրոպարտատոմսերի վաճառքն արեւմտյան երեք խոշոր բանկերին շարունակում է քննարկվել Հայաստանի ֆինանսական շրջանակներում: Արդյոք այս ձեւով հնարավո՞ր է բարելավել մեր վճարային հաշվեկշիռը եւ սատարել բիզնեսին, թե՞ սա էժան ռուսական վարկն ավելի թանկ՝ 7 տոկոսանոց փողով փակելու անտրամաբանական գործարք է: Երեկ այս հարցերի շուրջ զրուցեցինք ԿԲ նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանի հետ, որն ընդհանուր

Լիլիթ Մկրտչյանը 50 տոկոսանոց արդյունք է ցույց տալիս

Վրոցլավում շարունակվում է 10 շախմատիստուհիների մասնակցությամբ լեհ շախմատիստուհի Քրիստինա Հոլուի-Ռաձիկովսկայի հուշամրցաշարը, որտեղ հանդես է գալիս նաեւ հայաստանցի Լիլիթ Մկրտչյանը: Յոթ տուրում մեր շախմատիստուհին վաստակել է 3,5 միավոր եւ մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է վեցերորդ հորիզոնականը:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ    

Վլադիմիր Հակոբյանը եզրափակեց առաջատարների տասնյակը

  Սանկտ-Պետերբուրգում Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարի հիմնական մրցաշարի մեկնարկից առաջ անցկացված արագ շախմատի մրցաշարում, որին մասնակցած 115 շախմատիստներից 32-ը գրոսմայստեր էր, հայաստանցի Վլադիմիր Հակոբյանը 9,0 միավորով եզրափակել է առաջատարների տասնյակը: Զավեն Անդրիասյանը 8,5 միավորով 21-րդն է, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ 28-րդը (8,0 միավոր): Հայաստանի մյուս ներկայացուցիչներն ավելի ցածր տեղեր են զբաղեցրել: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ

Ծեր գնչուհին բախտս կարդաց՝ Հագին սիրուն-նախշուն շորեր: Նա կիսաձայն ինձ շշնջաց. – Էդ Սադոյանն ո՞ւր ա կորել:

Արցախը վաստակել է ճանաչված լինելու իրավունքը

Կարծում ենք, անհրաժեշտ է առանձնացնել Արցախի հիմնախնդրին անմիջականորեն առնչվող առանցքային մի շեշտադրում, որը հատուկ ընդգծեց նախագահ Սերժ Սարգսյանը ԵԽ ԽՎ լիագումար նիստում ունեցած իր ելույթում: «Ղարաբաղը եղել է, կա եւ կմնա Եվրոպայի մաս: Ղարաբաղի այսօրվա հանրությունը եվրոպական հանրության` եվրոպական ընտանիքի մասնիկ է` անկախ իր պետության քաղաքական կարգավիճակից: Ուստի ես կարծում եմ, որ Եվրոպայի խորհուրդը կարող

Լոլիկներով եւ ձվերով

ՀՀԿ երիտթեւը եւ մի շարք ՀՀԿ-ամերձ ակտիվիստներ ուզում են Զարուհի Փոստանջյանին լոլիկներով եւ ձվերով դիմավորել հոկտեմբերի 5-ին, Փարիզ- Երեւան չվերթով նրա վերադարձին: Անկախ նրանից, թե այս «հանճարեղ» միտքը ո՞ր «հանճարեղ» գլխում է ծագել, մի շարք այլ հանճարեղ գլուխներ կարող են, չէ՞, եզրակացնել, որ սա կարող է բերել բախման, քանի որ օդանավակայան կգնան ոչ միայն նրանք,

Լրագրողների ջարդ Սաբիրաբադում՝ «Մահ հայերին» կոչով

Երեկ Ադրբեջանի նախագահի ընդդիմադիր թեկնածու Ջամիլ Հասանլիի նախընտրական հանդիպումը Սաբիրաբադի մարզադաշտում վերածվել է արյունալի բախումների: «Ենի մուսավաթ»-ի տեղեկագրմամբ՝ Սաբիրաբադի գործադիր իշխանության ղեկավար Նազիմ Իսմայիլովն «անձամբ կոչ է արել հաշվեհարդար տեսնել Ջամիլ Հասանլիի նկատմամբ»: Հաշվեհարդարի նետված ջարդարարների թիրախ են դարձել Բաքվից գնացած լրագրողները: «Թուրան» գործակալության հաղորդագրմամբ՝ «ոստիկանությունը ոչ միայն չի կանխել ջարդը, այլեւ արգելափակել է լրագրողներին`

«Դարեր վերապրած Հայ Եկեղեցին ժամանակակից խոչընդոտների առջև է կանգնած». «Նյու Յորք Թայմս»

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առջև ներկայում կանգնած են բազմաթիվ խնդիրներ, այս թվում՝ եկեղեցի կանոնավոր հաճախող հավատացյալների թվի նվազեցման խնդրի լուծումը

Вести. Փարաջանովին սկսեցին հարգել բանտում «պախանի» նկարի համար. Ելենա Ֆետիսովա

«Ես հատուկ չեմ շրջանցել ռեժիսորի կենսագրության սուր պահերը, այդ թվում՝ նրա կողմնորոշման շուրջ ստեղծված սկանդալները: Ֆիլմի առավել ցնցող փաստերն են, թե ինչպես է Փարաջանովը կարողացել գոյատևել բանտում և պահպանել իր արժանապատվությունը», – ուկրաինական «Վեստի» պարբերականին ասել է «Փարաջանով» ֆիլմի ռեժիսոր Ելենա Ֆետիսովան, որը կարծում է, թե կանայք կգնահատեն Փարաջանովի և իր կնոջ՝ Սվետլանայի հարաբերությունները: Ուկրաինացի

«Փասիանի որսորդը» կրկնակի ցուցադրվեց

Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ ռեժիսոր Մարինե Զաքարյանի` Վիլյամ Սարոյանի պատմվածքի մոտիվներով նկարահանած «Փասիանի որսորդը» ֆիլմի պրեմիերան: Այն հանդիսատեսը ջերմ ընդունեց: «Պարալլելս Ֆիլմ» ընկերության հիմնադիր տնօրեն եւ «Փասիանի որսորդը» ֆիլմի պրոդյուսեր Հովհաննես Գալստյանը շնորհակալություն հայտնելով ստեղծագործական անձնակազմին՝ շեշտեց, որ առաջին անգամ է նման փոքր կինոխմբի հանդիպում: Ի դեպ ֆիլմը նկարվել է փոքր բյուջեով՝ 2մլն դրամ եւ

Սամվել Բալասանյանը տեղյակ չէ՞, որ ռուսները խաբել են նաև իրեն (ֆոտոշարք)

Այսօր Գյումրու «Հոկտեմբեր» կինոդահլիճում «ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում մեկնարկեց «Պատմամշակութային ժառանգություն եւ արդիականություն» խորագրով միջազգային գիտաժողովը, որը կազմակերպել է Գիտությունների ազգային ակադեմիայի Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, արտերկրից հրավիրված գիտնականներից շատերը չեն կարողացել ժամանել Հայաստան սոսկ այն պատճառով, որ ԱՊՀ երկրների «Հումանիտար» հիմնադրամը, որը խոստացել էր գիտաժողովը ֆինանսավորել ամբողջովին `մեկ միլիոն ռուսական

ԵԽԽՎ բյուրոյում քննարկվել է Զարուհի Փոստանջյանի հարցը

Եվ բյուրոյում քննարկվել է հարցը Սամեդ Սեիդովի առաջարկությամբ:

Շվեդիան 500 միլիոն եվրո կհատկացնի Արևելյան գործընկերությանը

«Ազատություն» ռադիոկայան. Ուկրաինական «Дня» թերթում հոկտեմբերի 3-ին հրապարակած հոդվածում Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը հայտնում է, որ Շվեդիայի կառավարությունը պլանավորում է 500 միլիոն եվրո հատկացնել Եվրամիության Արևելյան գործընկերության երկրներին: «Մինչև տարեվերջ Շվեդիայի կառավարությունը պլանավորում է Արևելյան գործընկերության երկրների հետ համագործակցության շրջանակներում նոր 7-ամյա ռազմավարություն ընդունել և այդ նպատակով 500 միլիոն եվրո հատկացնել: Սա հավելում կլինի հիմա

Հոգեբանությունը կամուրջ է սփյուռքահայ և տեղացի երիտասարդների միջև

«Ժամանակին, եթե սփյուռքահայը մի քիչ ճիշտ չէր ընկալվում, այսինքն՝ չէին ընդունում որպես հայ, բայց այս ծրագրի շնորհիվ կարող ենք վստահորեն ասել, որ բոլորի համար կարևորը հայ լինելն է, այսինքն՝ եթե ասում են սփյուռքահայեր կամ տեղացիներ, նշում են՝ մարդիկ, որտեղից են եկել, բայց ամենակարևորը այստեղ շեշտվում է, որ բոլորն էլ հայ են»,- հայտարարեց Սփյուռքահայ ուսանողների խորհրդի

Վազգեն Խաչիկյանը կհամաներվի, եթե փոխհատուցվի գումարը

Անկախության 22-րդ տարեդարձի առիթով հայտարարված համաներումը տարածվում է նաեւ այն հոդվածի վրա, որով անազատության մեջ է Սոցիալական ապահովության ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը։ Սակայն համաներումը , ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում նշեց նրա պաշտպան Ժորա Վարոսյանը, կտարածվի միայն մեկ դեպքում, եթե փոխհատուցվի պետությանը հասցված վնասը. «Հակառակ դեպքում չի տարածվում»։ Ժորա Վարոսյանը չգիտի՝ գումարը կփոխանցվի, թե ոչ,

Ի՞նչ ստուգումներ է անցկացնում Իշխան Զաքարյանը Սամվել Բալասանյանի գլխավորած կառույցում

Մոտ երկու շաբաթ է`ՀՀ Վերահսկիչ պալատը  ուսումնասիրություններ է կատարում  Գյումրու քաղաքապետարանում: Սա շատերը կապում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` վերջերս Գյումրի կատարած այցի հետ, որը թեև մի կողմից  փորձում է պատժել  Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին` նրա շրջապատի մարդկանց յուրացումներ կատարելու կասկածանքով ձերբակալել տալով,  ու նաև նախկին քաղաքագլխին  պատկանող  «Ալեքսանդրապոլ» հյուրանոցում այլ կարգի վերահսկիչներ, օրինակ`սանէպիդի աշխատակիցներ

Շախմատի Եվրոպայի 8-18 տարեկանների առաջնությունում այսօր հանգստի օր է

Առաջին կեսից հետո Բուդվայում Հայաստանի ներկայացուցիչներն, ընդհանուր առմամբ լավ արդյունքներ ունեն: Նրանց մեծ մասը շարունակում է պայքարել մեդալների համար: Առավել հաջող հանդես գալիս է 16-ամյա Տիգրան Հարությունյանը, որը հինգ տուրերում կորցրել է ընդամենը կես միավոր եւ գլխավորում է իր տարիքային խմբի մրցաշարային աղյուսակը: Մեդալների իրական հավակնություն ունեն նաեւ 18 տարեկանների խմբում հանդես եկող մեր երեք

Գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը կհրաժարվի՞ համաներումից

Հանրապետության հրապարակում նստացույց անող ազատամարտիկներն այսօր առավոտից սպասում էին պահեստազորի ձերբակալված գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանի հեռախոսազանգին՝ պարզելու, համաներումը նրա վրա տարածվե՞լ է, թե՝ ոչ: Փաստաբանն այսօր ողջ օրն անհասանելի է եղել: Ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանը դեռ չի շտապում ասել, թե համաներման արդյունքում իրենց մարտական ընկերոջ ազատ արձակվելը իրենց կգոհացնի՞, թե՝ ոչ. «Այդ լուրջ հարցի մասին, եկեք

Երկկողմանի ծնողազուրկ երեխաները 4 ամիս է՝ նպաստ չեն ստանում

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը երկկողմանի ծնողազուրկ երեխաներին գցել է պարտքերի տակ. արդեն մի քանի ամիս է այս երեխաներին հասանելիք նպաստը չի վճարվում, իսկ նրանք, ովքեր բացի այս նպաստից, այլ եկամտի աղբյուր չունեն, կամ օգնող չունեն` ապրելու համար պարտքեր են կուտակել: Aravot.am-ի հետ զրույցում 23 ամյա Ամին պատմեց, որ 4 ամսվա նպաստը չի ստացել, եւ

Զարուհի Փոստանջյանի հարցադրման պատվիրատուն հենց Սերժ Սարգսյա՞նն է

Ճանաչված թատերագետ, հրապարակախոս Լևոն Մութաֆյանը Aravot.am-ի խնդրանքով, գնահատելով նախորդ օրը ԵԽԽՎ նիստի ժամանակ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի`երկրի նախագահին կազինոներում խաղալու ու 70 միլոն եվրո տանուլ տալու մասին հարցադրումն, ասաց. « Երկրի նախագահին ուղղվող ցանկացած մեղադրանք կարելի է ընդունել նորմալ. ցանկացած մարդ, ընտրող, Զարուհի Փոստանջյանն էլ, ես էլ ընտրող ենք, իրավունք ունենք մեր նախագահին հարցնելու`ճի՞շտ են արդյոք

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «ԿԱՄԱԶ Արմենիա» կենտրոնի բացման արարողությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանում ներկա է գտնվել «ԿԱՄԱԶ Արմենիա» ՓԲԸ առևտրի և սպասարկման կենտրոնի բացման արարողությանը: Հանրապետության Նախագահը շրջել է ՌԴ խոշորագույն մեքենաշինական ձեռնարկության՝ «ԿԱՄԱԶ» ընկերությունների խմբի կողմից մայրաքաղաքում բացված կենտրոնում, ծանոթացել իրականացված ներդրումներին, կենտրոնի հնարավորություններին, մատուցվող ծառայություններին, ինչպես նաև «ԿԱՄԱԶ Արմենիա»-ի երկարաժամկետ ներդրումային քաղաքականությանը, այդ թվում՝ Երևանից բացի հանրապետության բոլոր մարզերում տեխնիկական սպասարկման

Թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման «Կանալ-Կովկաս» լոկալ օպերատիվ կանխարգելիչ միջոցառումը

Հոկտեմբերի 1-ից 4-ը անցկացվեց թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման «Կանալ-Կովկաս» լոկալ օպերատիվ կանխարգելիչ միջոցառումը, որի Միջազգային կոորդինացիոն շտաբի օպերատիվ կառավարման կենտրոնը տեղակայված էր Երևանում՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրում: Հոկտեմբերի 1-ին տեղի ունեցավ միջոցառման մասնակից ՀԱՊԿ անդամ-պետությունների իրավասու մարմինների ներկայացուցիչների նիստը: Նիստը բացեց և մասնակիցներին ողջունեց ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը: Ելույթի համար խոսքը

Սամվել Հարությունյանը Վահե Հակոբյանին կոչ է անում ռիսկ ունենալ եւ բռնել «շնաձկանը», ոչ թե մանր ձկնիկներին (Տեսանյութ)

Մոտ մեկ ամիս առաջ Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանի նախաձեռնությամբ մարզպետարանը ստուգումներ էր կատարել Սիսիանի քաղաքապետարանում եւ հայտնաբերել օրինախախտումներ՝ կապված հողատարածքների բաշխման հետ: Գորիսի՝ 1992-94 թթ քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանն այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ողջունեց մարզպետի այդ քայլը եւ հորդորեց նրան շարունակել սկսած գործը. «Ես, վերջին օրերին հրատարակած մի քանի տասնյակ

Սերժ Սարգսյանն այցելել է ԱԱԽ աշխատակազմի ազգային անվտանգության սպառնալիքների վերլուծության և գնահատման կենտրոն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ազգային անվտանգության սպառնալիքների վերլուծության և գնահատման կենտրոն, որտեղ Հանրապետության Նախագահին ներկայացրել են կենտրոնի ձևավորման ուղղությամբ մինչև այժմ իրականացված աշխատանքներն ու հետագա ծրագրերը: Նախագահ Սերժ Սարգսյանի հետ կենտրոն են այցելել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան և կենտրոնի ստեղծմանն աջակցություն ցուցաբերած ռուսական «Ռոստելեկոմ» ընկերության նախագահ

Ինչո՞ւ են ոստիկանները ճանապարհներին ստուգումներ կատարում

Վարորդները տարատեսակ ենթադրություններ են անում

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի երրորդ նիստը

Հոկտեմբերի 4-ին տեղի ունեցավ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի երրորդ նիստը: Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին և ազատություններին վերաբերող հիմնահարցերի վերաբերյալ զեկույցով հանդես եկավ հանձնաժողովի անդամ Գրիգոր Մուրադյանը, անդրադառնալով` 1. Իրավունքների, ազատությունների և պարտականությունների` կառուցվածքային, բովանդակային և խմբագրական խնդիրներին, 2. Իրավունքների և ազատությունների սահմանափակումների հիմնախնդիրներին, 3. Մարդու իրավունքներին առնչվող հարցերի կարգավորման մակարդակին: Հանձնաժողովի անդամների կողմից քննարկվեց

Rant Sport. «Բորսուսիա»-ն ավելի լավն է առանց Գյոտցեի. Մխիթարյանը ճիշտ ձեռքբերում էր

2012-2013թթ. մրցաշրջանից հետո «Բորուսիա»-ն կորցրեց իր խաղարկող Մարիո Գյոտցեին՝ վաճառելով նրան «Բավարիա»-ին 37 միլիոն եվրոյի դիմաց: Գերմանիայի ազգային հավաքականի խաղացողի կորուստը մեծ հարված էր Դորտմունդի համար, սակայն Յուրգեն Կլոպը Գյոտցեի դիմաց ստացած գումարը շատ ճիշտ օգտագործեց: Գրում է «Ռենթ Սպորտ» պարբերականը: Նա 27,5 միլիոն եվրոյով պայմանագիր ստորագրեց Հենրի Մխիթարյանի հետ, որը նույն խաղացողը չէ, ինչ

Վարչապետը Ջերմուկում մասնակցել է համայնքների խնդիրների քննարկման նպատակով հրավիրված համաժողովին

Վարչապետ Տիգրան Սարգսյանը  Ջերմուկում մասնակցել է հոկտեմբերի 3-ից մեկնարկած Գյուղական համայնքների երրորդ համաժողովի աշխատանքներին: Ողջունելով համաժողովի մասնակիցներին` կառավարության ղեկավարը կարևորել է նման միջոցառումների անցկացումը և նշել. «Մեզ մեծապես հետաքրքրում են տեղական ինքնակառավարման մարմինների խնդիրները, և դրանց լուծման ուղղությամբ ձեր առաջարկությունները: Տեղյակ եք, որ կառավարությունը հաստատել է 2014 թվականի պետական բյուջեի նախագիծը: Այդ տեսակետից, մեզ հետաքրքրում է, թե ինչպիսին է վիճակը ավագանիներում, ինչ խնդիրներ եք տեսնում, ինչ հարցեր

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031