Օրվա լրահոսը

ԵՄ-ն դժգոհ է Ուկրաինայի իշխանություններից

Եվրոպական միությունը հետաձգում է Ուկրաինայի իշխանությունների հետ Ասոցացման պայմանագրի շուրջ տարվող աշխատանքները: Հայտարարել է ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Գրում է Interfax.ru-ն: Նա այդ մասին գրել է Twitter սոցիալական ցանցի իր էջում: «Ուկրաինայի նախագահի եւ իշխանության խոսքերն ու գործողությունները՝ կապված Ասոցացման պայմանագրի հետ, գնալով հեռանում են իրարից: Նրանց պնդումները ոչ մի

Ավտովթար Կոտայքի մարզում.կան տուժածներ

meteo.am. Դեկտեմբերի 15-ին, ժամը 15.17-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հանքավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ծաղկաձոր-Աղավնաձոր ավտոճանապարհի 12-րդ կմ-ին «Վոլկսվագեն Վենտո» մակնիշի 24 ՍՏ 884 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել, ինչի

Ուսեյն Բոլտը վազքով հաղթել է ավտոբուսին

Օլիմպիական վեցակի չեմպիոն Ուսեյն Բոլտը Արգենտինայում մասնակցել է անսովոր վազքի: Նա Բուենոս Այրեսի Ավեդինա Նուեվե-դե-Խուլիո լայնարձակ փողոցում մրցել է ավտոբուսի հետ եւ հաղթել: Դրա համար նրանից մեծ արագություն զարգացնել չի պահանջվել, քանի որ մեքենան, նախ՝ նոր չի եղել, ապա՝ սալոնում տեղ են զբաղեցրել աթլետի երկրպագուները: Առաջին իսկ մետրերից Բոլտը հասկացել է, որ շատ արագ է

Վահան Կարապետյան. «Ես Սուրենյանցին չեմ ծեծել»

«Ճիշտն ասած, Սուրենյանցի հետ մենք մտերիմներ ենք, երեկ էլ հանդիպել ենք ինձ մոտ՝ «Չերրի» ռեստորանում: Ես էլ շտապում էի, երկու րոպե խոսել ենք, ու ես գնացել եմ»,- Aravot.am-ի հետ զրուցում այսպես արձագանքեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Կարապետյանը: Հիշեցնենք, որ hraparak.am-ը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ պատգամավորը ծեծել  է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցին: Ըստ աղբյուրի՝ նրանք վիճել

Արոնյանը նահանջեց 3-րդ հորիզոնական

Պեկինում ընթացող «Մտավոր խաղերի» ծրագրով արագ շախմատի մրցաշարում 20 տուրից հետո Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը 13,0 միավորով 16 մասնակիցների մեջ նահանջել է 3-րդ հորիզոնական: Վաղը կայանալու են եզրափակիչ տասը տուրերը:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ fide.com-ի  

Հայ շախմատիստները վերին հորիզոնականներում են

Վարշավայում մեկնարկած շախմատի Եվրոպայի արագ եւ կայծակնային շախմատի տղամարդկանց առաջնությունում արագ շախմատում անցկացված յոթ տուրից հետո հայաստանցի գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանն ու Կարեն Գրիգորյանը վաստակել են 6,0-ական միավոր եւ 737 մասնակիցների մեջ ընթանում են, համապատասխանաբար, 6-րդ եւ 14-րդ հորիզոնականներում: Տիգրան Լ. Պետրոսյանը 5,5 միավորով 47-րդն է, Զավեն Անդրիասյանը 5,0 միավորով՝ 96-րդը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ  Լուսանկարը՝ Allsport.am-ի  

ԵՄ Խորհրդատվական խումբ. Քննչական կոմիտեի ստեղծումը հնարավորություն կտա քննությունը պրոֆեսիոնալ մակարդակի հասցնել

Pastinfo.am. Տարբեր կառույցների քննիչներին մեկ մարմնում միավորող Քննչական կոմիտեի ստեղծումը հնարավորություն կտա կիրառել ստանդարտացված կանոններ, գործընթացներ, դասընթացներ և մեթոդներ՝ քննությունը պրոֆեսիոնալ մակարդակի հասցնելու նպատակով:   Այսպիսին է Հայաստանի Հանրապետության Եվրոմիության Խորհրդատվական խմբի անդամ, դատաիրավական բարեփոխումների քաղաքական խորհրդական Դոկտոր Չարլս Է.Էրլիչի տեսակետը: Միացյալ քննչական մարմնի ստեղծումն, ըստ նրա, քննության որակի վերաբերյալ առկա բոլոր բողոքները շտկելու ուղղությամբ կատարվող

Ձնաբքի հետևանքով ավտոմեքենա է արգելափակվել

meteo.am. Դեկտեմբերի 15-ին, ժամը 11.32-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին ձնաբքի հետևանքով ավտոմեքենան արգելափակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Եղանակը Երեւանում

Weather.am. Այս գիշեր սպասվում է պարզ եղանակ: Դեկտեմբերի 15-ին կդիտվի արևային, 16-ին փոփոխական ամպամածությամբ, առանց տեղումների եղանակ: Հնարավոր է քամի 7-10մ/վրկ, ճանապարհներին` մերկասառույց: Գիշերը -12-14, ցերեկը -1+1, երեկոյան -5-7:

«Փաստինֆո». Կրկնակի հետապնդում Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ՝ վարչական ու քրեական

Pastinfo.am. Վարչական դատարանում՝ դատավոր Ռաֆիկ Խանդանյանի նախագահությամբ, դեկտեմբերի 16-ին տեղի կունենա ՀՀ ոստիկանության Երևանի վարչության Արաբկիրի բաժինն ընդդեմ «Արմենիա Թըդեյ» լրատվական կայքի համակարգող, վերլուծաբան  Արգիշտի Կիվիրյանի  վարչական գործով առաջին նախնական դատական    նիստը: Ոստիկանությունը պահանջում է  Ա.Կիվիրյանին ենթարկել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով  (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված

Տեղեկանք տրամադրելու համար կաշառք է պահանջել

Police.am. Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր, Սյունիքի մարզային վարչությունների և Սիսիանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մի քաղաքացուց, ՌԴ-ում կենսաթոշակի անցնելու համար անհրաժեշտ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք տրամադրելու համար, ՀՀ ազգային արխիվի Սիսիանի տարածքային ներկայացուցիչ Ա. Պ.-ն պահանջել և ստացել է 120.000 դրամ կաշառք: Վերջինս բերման է ենթարկվել բաժին: Կատարվում

Թե ինչպես պատգամավորներին «փուռը տվին»

Երեկվանից Թուֆենկյան համալիրում մեկնարկնարել է «Հայ-վրացական միջխորհրդարանական համագործակցության հեռանկարները» խորագրով երկօրյա համաժողովը: Նշենք, որ ՀՀ եւ Վրաստանի ԱԺ նախագահների ու պատգամավորների առաջին հանդիպումը կայացավ Թուֆենկյան համալիրի համակարգում գտնվող մի շինությունում, որը նախկինում հացի փուռ էր: Տեսնելով  շինության վրայի «ՓՈՒՌ» գրությունը ՀՀ պատգամավորները իսկույն անեկդոտ հորինեցին պաշտոնյաներին «փուռը տալու» մասին:    Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ  

Հրդեհ Շիրակի մարզում

meteo.am. Դեկտեմբերի 15-ին, ժամը 01.34-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Բանդիվան գյուղի տներից մեկում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 8-րդ փողոցի «Բանդիվան կաթ» ՍՊԸ-ին պատկանող թիվ 8 բնակելի առանձնատանը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.55-ին, մարվել՝ 02.06-ին: Այրվել է 30 քմ հյուրասենյակն ամբողջությամբ՝ գույքով:

Armenpress.am. Դավութօղլուին Երևանում նվիրել են Հայոց ցեղասպանության ականատեսների վկայությունների գիրքը

Armenpress.am. Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուին Երեւանում յուրօրինակ նվեր են մատուցել: Նրան է հանձնվել «Հայոց ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայություններ» գրքի թուրքերեն տարբերակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրքի հեղինակ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վերժինե Սվազլյանն այն թուրք նախարարին է փոխանցել թուրքական պատվիրակության անդամներից մեկի միջոցով: Առաջարկը հնչել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» ծրագրում հաղորդավար Նվեր Մնացականյանի կողմից,

«Տարվա ֆուտբոլիստին» որոշեցին լրագրողները

Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «World Sokker» հանդեսի վարկածով ճանաչվել է «Տարվա ֆուտբոլիստ»: Ավանդաբար, լրագրողների եւ փորձագետների շրջանում անցկացվող քվեարկության արդյունքով նա առաջ է անցել «Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսիից եւ «Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիից: Ռոնալդուն վաստակել է 1075 միավոր, Մեսսին՝ 926, Ռիբերին` 870: Այնուհետեւ գալիս են Զլատան Իբրաիմովիչը՝ 658, Արյեն Ռոբենը՝

Լեւոն Արոնյանն առջեւում է

Պեկինում «Մտավոր խաղերի» ծրագրով ընթացող շախմատի մրցաշարի կայծակնային շախմատում անհաջող հանդես գալուց հետո, որում 16 մասնակիցների պայքարում 2,5 միավորով գրավեց 14-րդ հորիզոնականը, Լեւոն Արոնյանը հաջող է մեկնարկել արագ շախմատում: Խաղացված 10 տուրից հետո Հայաստանի լավագույն շախմատիստը 8,5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի ողջույնի խոսքը «Հայ-վրացական միջխորհրդարանական համագործակցության հեռանկարները» խորագրով խորհրդաժողովին

Parliament.am. «Վրաստանի խորհրդարանի մեծարգո նախագահ, Հարգարժան գործընկերներ, Հարգարժան դեսպաններ, Հարգելի ներկաներ Պատիվ ունեմ ողջունելու խորհրդաժողովի բոլոր մասնակիցներին: Հատկապես ուրախ եմ Վրաստանի խորհրդարանի նախագահ պարոն Ուսուպաշվիլիի ներկայության համար: Երկու խորհրդարանների նախագահների մասնակցությունը միանշանակ վկայում է մեր պետությունների միջեւ միջխորհրդարանական կապերն էլ ավելի ամրապնդելու եւ ընդլայնելու երկուստեք պատրաստակամության մասին: Օգտվելով առիթից՝ կցանկանայի շնորհակալությունս հայտնել դեսպան Սորոկինին ԵԱՀԿ

Սամվել Տեր-Սահակյանը հաղթեց Հնդկաստանում

Հայաստանցի գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը Կալկաթայում անցկացված օփենում 10 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ 96 մասնակիցների պայքարում ճանաչվեց հաղթող: Նույնքան միավորով 4-րդ տեղն զբաղեցրեց Տիգրան Ս. Պետրոսյանը: Հովիկ Հայրապետյանը 6,5 միավորով 14-րդն է, Լեւոն Բաբուջյանը 21-րդը՝ 6,0 միավորով:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ Armchess.am-ի  

Վրաստանի ԱԺ նախագահ. «Մեզ ոչինչ չի կարող հետ պահել եվրոպական կողմնորոշումից»

«Հայ-վրացական միջխորհրդարանական համագործակցության հեռանկարները» խորագրով  համաժողովին ներկա Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին, այսօր պատասխանելով լրագրողների հարցերին,  ասաց, որ կդժվարանա նշել, թե Հայաստան-Վրաստան հարաբերությունների համատեքստում ո՞ր հարցերն են  երկրորդական, որովհետեւ երկուստեք հետաքրքրող բոլոր հարցերն առաջնային են: Պարոն Ուսուպաշվիլին հայտնեց, որ վրացական խորհրդարանում ներկայացված  բոլոր քաղաքական խմբակցությունների ներկայացուցիչները ժամանել են Հայաստան, ու ինքը հուսով է, որ  երկու

Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ «հաստավիզներին»

Այսօր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը «Հայ-վրացական միջխորհրդարանական համագործակցության հեռանկարները» խորագրով համաժողովի  ընդմիջմանը պատասխանելով լրագրողների հարցին, թե հատկապես ում նկատի ուներ օրերս ծագած միջադեպի  ժամանակ «մամուլի որոշ հաստավիզ ներկայացուցիչներ ու լրագրողներ»  ասելով, նշեց. «Խոսքը վերաբերվում է այն մամուլին, որը պատվերներ է կատարում»: Կոնկրետ ո՞ւմ՝ ԱԺ նախագահը այդպես էլ չմանրամասնեց, պատճառաբանելով՝ ուրիշ ավելի կարեւոր հարցեր չունե՞ք:

Տարոն Մարգարյանը «STR ավտոսիրողների ակումբի» միջոցառմանը մասնակցելու համար հետաձգել էր մեկնումը Թբիլիսի

Այսօր «STR ավտոսիրողների ակումբի» 10-ամյակի միջոցառմանը մասնակցած Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն Aravot.am-ին ասաց, որ ակումբին աջակցում է եւ այսօր ավտոարշավին մասնակցեց, քանի որ ինքն էլ մեծ ավտոսիրող է: Քաղաքապետը գրեթե մինչեւ վերջ մնաց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի շենքում կազմակերպված պարգեւատրությունների արարողությանը: Սակայն դեռ չավարտված, ներողություն խնդրեց՝ հայտարարելով, որ ինքն այսօր արդեն պետք է մեկնած լիներ Վրաստան՝

Պոլիտեխնիկն ու «Microsoft»-ն ամփոփում են համագործակցության արդյունքերը

Կատարված աշխատանքային ծավալները տպավորիչ են, իսկ արդյունքները` գոհացուցիչ Այսօր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (Պոլիտեխնիկ) տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ համալսարանի ռեկտոր Արա Ավետիսյանն ու «Microsoft» ընկերության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Գրիգոր Բարսեղյանն ամփոփել են երկու տարվա արդյունավետ համագործակցության արդյունքները, որի փաստացի սկիզբը դրվել է 2011թ. դեկտեմբերի 21-ին ստորագրած համատեղ կրթական ծրագրերի իրականացման վերաբերյալ համաձայնագրով: Համաձայնագրով նախատեսվում

Hurriyet. Երկու տարի Թուրքիայի բանտում. Նիշանյանը պարտվեց վերաքննիչ դատարանում

Վերքաքննիչ դատարանը դեկտեմբերի 12-ին հաստատել է Թուրքիայում ապրող հայ գրող Սևան Նիշանյանին տրված երկու տարվա ազատազրկումը՝ Իզմիրի Շիրինջ գյուղում, որտեղ նա ապրում է, անօրինական շինարարություն կատարելու մեղադրանքով: Հայտնում է «Հուրիյեթ» թերթը: Նիշանյանին նաև 13,5 ամսվա ազատազրկում է սպառնում, երբ մայիսին Ստամբուլի դատարանը նրան մեղավոր ճանաչեց հակաիսլամական «Մահմեդականների անմեղություն» ֆիլմին իր բլոգում աջակցելու համար: Այժմ գործը

Սոցապ նախարար. «Բարեփոխումները, եթե ցավոտ չեն, ուրեմն բարեփոխումներ չեն»

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումից քաղաքացիների դժգոհություններն ու անվստահությունը կառավարության նկատմամբ նորմալ է համարում: «Վստահությունը շատ կարեւոր է, բայց միաժամանակ աշխարհի բոլոր կառավարությունների համար խնդրահարույց է , որովհետեւ բարեփոխումները ցավոտ են լինում, եթե ցավոտ չեն լինում դրանք բարեփոխում չեն: Իսկ եթե ցավոտ են, առաջացնում են խնդիրներ: Բայց կառավարության

«Նախախորհրդարանին» պետություն ստեղծելու համար պետք են մտավորական առաջամարտիկներ

Նոր տարի, նոր իշխանություն, նոր Հայաստան ««Նախախորհրդարանը» կազմակերպում է ամենշաբաթյա երթեր, այսինքն՝ ամեն շաբաթ օր՝  շաբաթը մեկ անգամ, պատրաստվում ենք երթեր անցկացնել: Երթերի նպատակը դիմադրության շարժման ձեւավորումն է եւ ժողովրդին, ցանցային համակարգի մեջ ներգրավելով ու կազմակերպական անհաղթելի ուժի վերածելով, հանցավոր վարչախմբի վերացումը եւ նոր որակի հայկական պետության ձեւավորումը»,- դեկտեմբերի 14-ին «Նախախորհրդանի» ամենշաբաթյա երթի ժամանակ Aravot.am-ին

Տեղի ունեցավ «Հարափոփոխ աշխարհ, փոփոխվող Սփյուռք» խորագրով կլոր սեղան-քննարկում

Դեկտեմբերի 13-14-ը ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կայացավ «Հարափոփոխ աշխարհ, փոփոխվող Սփյուռք» խորագրով կլոր սեղան-քննարկումը, որին մասնակցում էին գիտնականներ, հոգևոր և համահայկական կառույցների ներկայացուցիչներ Հայաստանից և Սփյուռքից: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նա ներկայացրեց արագ փոփոխվող, գլոբալացվող աշխարհում ի հայտ եկած ժողովրդագրական պատկերը և ձևավորված տարբեր ժողովուրդների սփյուռքների ու մասնավորապես հայկական Սփյուռքի

Интерфакс. «Եվրոմայդան»-ը ցրելու համար պատասխան կտան Կիևի ոստիկանապետն ու նրա տեղակալը. գլխավոր դատախազ

Նոյեմբերի 30-ին «Եվրոմայդան»-ը ցրելու «Բերկուտ»-ի գործողությունների համար պատասխան կտան Կիևի ոստիկանապետ Վալերի Կորյակը և նրա տեղակալ Պյոտոր Ֆեդչուկը, ասել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկան: Հայտնում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը: ««Բերկուտ»-ի (ոստիկանության հատուկ բաժանմունք) արարքների համար պատասխանատու են Կիևի ոստիկանապետը և նրա տեղակալը, որին անմիջականորեն ենթակա է «Բերկուտ»-ը: Մենք ունենք բոլոր խոսակցությունների ձայնգրությունները: Հետաքննությամբ դրանք առգրավվել

Քաղաքագետ. «ՀՀ նախագահը թագավոր չէ, ՀՀ-ն էլ միապետություն չէ»

«Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարների» նախաձեռնության անդամները կդիմեն Սահմանադրական դատարան: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին նախաձեռնության անդամները: Նախաձեռնության անդամ Հայկ Ավետիսյանի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12.30-ին, նախաձեռնության կազմակերպիչները և այն քաղաքացիները, որոնք նույնպես դեմ են պարտադիր կուտակային կենսաթոշակներին, Ազատության հրապարակից երթով շարժվելու են Սահմանադրական դատարան, որպեսզի պահանջեն կասեցնել պարտադիր օրենքը: «ՀՀ-ում նման

Miami Herald. Ամերիկյան հեռուստատեսությամբ Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ կցուցադրվի

Ամերիկյան «WPBT-PBS 2» հեռուստաընկերությունը դեկտեմբերի 19-ին կցուցադրվի «Ցեղասպանության որբերը» Եղեռնի մասին վավերագրական ֆիլմը: Հայտնում է «Մայամի Հերալդ» պարբերականը: «Ամերիկացիների մեծամասնությունը նույնիսկ քարտեզի վրա չեն կարող գտնել Հայաստանը, ավելի քչերն էլ որևէ բան գիտեն նրա պատմությունից, – գրում է պարբերականը, – բայց այս փոքրիկ, տանջված երկրում էր, որ 100 տարի առաջ տեղի էր ունենում 20-րդ դարի

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930