Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտովթար Կոտայքի մարզում.կան տուժածներ

Դեկտեմբեր 15,2013 16:58

meteo.am. Դեկտեմբերի 15-ին, ժամը 15.17-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հանքավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ծաղկաձոր-Աղավնաձոր ավտոճանապարհի 12-րդ կմ-ին «Վոլկսվագեն Վենտո» մակնիշի 24 ՍՏ 884 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով ավտոմեքենայի վարորդ՝ 1961 թ. ծնված Գ. Մ. և ուղևորը՝ Ա. Մ., ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ հոսպիտալացվել են Հրազդան քաղաքի ԲԿ, որտեղ Գ. Մ. մահացել է:

Բժիշկները Ա. Մ. առողջական վիճակը գնահատում են ծանր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031