Օրվա լրահոսը
«Փաստինֆո». Կրկնակի հետապնդում Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ՝ վարչական ու քրեական
Pastinfo.am. Վարչական դատարանում՝ դատավոր Ռաֆիկ Խանդանյանի նախագահությամբ, դեկտեմբերի 16-ին տեղի կունենա ՀՀ ոստիկանության Երևանի վարչության Արաբկիրի բաժինն ընդդեմ «Արմենիա Թըդեյ» լրատվական կայքի համակարգող, վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի վարչական գործով առաջին նախնական դատական նիստը: Ոստիկանությունը պահանջում է Ա.Կիվիրյանին ենթարկել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված
Տեղեկանք տրամադրելու համար կաշառք է պահանջել
Police.am. Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր, Սյունիքի մարզային վարչությունների և Սիսիանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մի քաղաքացուց, ՌԴ-ում կենսաթոշակի անցնելու համար անհրաժեշտ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք տրամադրելու համար, ՀՀ ազգային արխիվի Սիսիանի տարածքային ներկայացուցիչ Ա. Պ.-ն պահանջել և ստացել է 120.000 դրամ կաշառք: Վերջինս բերման է ենթարկվել բաժին: Կատարվում
Թե ինչպես պատգամավորներին «փուռը տվին»
Երեկվանից Թուֆենկյան համալիրում մեկնարկնարել է «Հայ-վրացական միջխորհրդարանական համագործակցության հեռանկարները» խորագրով երկօրյա համաժողովը: Նշենք, որ ՀՀ եւ Վրաստանի ԱԺ նախագահների ու պատգամավորների առաջին հանդիպումը կայացավ Թուֆենկյան համալիրի համակարգում գտնվող մի շինությունում, որը նախկինում հացի փուռ էր: Տեսնելով շինության վրայի «ՓՈՒՌ» գրությունը ՀՀ պատգամավորները իսկույն անեկդոտ հորինեցին պաշտոնյաներին «փուռը տալու» մասին: Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Հրդեհ Շիրակի մարզում
meteo.am. Դեկտեմբերի 15-ին, ժամը 01.34-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Բանդիվան գյուղի տներից մեկում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 8-րդ փողոցի «Բանդիվան կաթ» ՍՊԸ-ին պատկանող թիվ 8 բնակելի առանձնատանը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.55-ին, մարվել՝ 02.06-ին: Այրվել է 30 քմ հյուրասենյակն ամբողջությամբ՝ գույքով:
Armenpress.am. Դավութօղլուին Երևանում նվիրել են Հայոց ցեղասպանության ականատեսների վկայությունների գիրքը
Armenpress.am. Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուին Երեւանում յուրօրինակ նվեր են մատուցել: Նրան է հանձնվել «Հայոց ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայություններ» գրքի թուրքերեն տարբերակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրքի հեղինակ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վերժինե Սվազլյանն այն թուրք նախարարին է փոխանցել թուրքական պատվիրակության անդամներից մեկի միջոցով: Առաջարկը հնչել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» ծրագրում հաղորդավար Նվեր Մնացականյանի կողմից,
«Տարվա ֆուտբոլիստին» որոշեցին լրագրողները
Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «World Sokker» հանդեսի վարկածով ճանաչվել է «Տարվա ֆուտբոլիստ»: Ավանդաբար, լրագրողների եւ փորձագետների շրջանում անցկացվող քվեարկության արդյունքով նա առաջ է անցել «Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսիից եւ «Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիից: Ռոնալդուն վաստակել է 1075 միավոր, Մեսսին՝ 926, Ռիբերին` 870: Այնուհետեւ գալիս են Զլատան Իբրաիմովիչը՝ 658, Արյեն Ռոբենը՝
Լեւոն Արոնյանն առջեւում է
Պեկինում «Մտավոր խաղերի» ծրագրով ընթացող շախմատի մրցաշարի կայծակնային շախմատում անհաջող հանդես գալուց հետո, որում 16 մասնակիցների պայքարում 2,5 միավորով գրավեց 14-րդ հորիզոնականը, Լեւոն Արոնյանը հաջող է մեկնարկել արագ շախմատում: Խաղացված 10 տուրից հետո Հայաստանի լավագույն շախմատիստը 8,5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի ողջույնի խոսքը «Հայ-վրացական միջխորհրդարանական համագործակցության հեռանկարները» խորագրով խորհրդաժողովին
Parliament.am. «Վրաստանի խորհրդարանի մեծարգո նախագահ, Հարգարժան գործընկերներ, Հարգարժան դեսպաններ, Հարգելի ներկաներ Պատիվ ունեմ ողջունելու խորհրդաժողովի բոլոր մասնակիցներին: Հատկապես ուրախ եմ Վրաստանի խորհրդարանի նախագահ պարոն Ուսուպաշվիլիի ներկայության համար: Երկու խորհրդարանների նախագահների մասնակցությունը միանշանակ վկայում է մեր պետությունների միջեւ միջխորհրդարանական կապերն էլ ավելի ամրապնդելու եւ ընդլայնելու երկուստեք պատրաստակամության մասին: Օգտվելով առիթից՝ կցանկանայի շնորհակալությունս հայտնել դեսպան Սորոկինին ԵԱՀԿ
Սամվել Տեր-Սահակյանը հաղթեց Հնդկաստանում
Հայաստանցի գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը Կալկաթայում անցկացված օփենում 10 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ 96 մասնակիցների պայքարում ճանաչվեց հաղթող: Նույնքան միավորով 4-րդ տեղն զբաղեցրեց Տիգրան Ս. Պետրոսյանը: Հովիկ Հայրապետյանը 6,5 միավորով 14-րդն է, Լեւոն Բաբուջյանը 21-րդը՝ 6,0 միավորով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ Armchess.am-ի
Վրաստանի ԱԺ նախագահ. «Մեզ ոչինչ չի կարող հետ պահել եվրոպական կողմնորոշումից»
«Հայ-վրացական միջխորհրդարանական համագործակցության հեռանկարները» խորագրով համաժողովին ներկա Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին, այսօր պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ կդժվարանա նշել, թե Հայաստան-Վրաստան հարաբերությունների համատեքստում ո՞ր հարցերն են երկրորդական, որովհետեւ երկուստեք հետաքրքրող բոլոր հարցերն առաջնային են: Պարոն Ուսուպաշվիլին հայտնեց, որ վրացական խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական խմբակցությունների ներկայացուցիչները ժամանել են Հայաստան, ու ինքը հուսով է, որ երկու
Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ «հաստավիզներին»
Այսօր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը «Հայ-վրացական միջխորհրդարանական համագործակցության հեռանկարները» խորագրով համաժողովի ընդմիջմանը պատասխանելով լրագրողների հարցին, թե հատկապես ում նկատի ուներ օրերս ծագած միջադեպի ժամանակ «մամուլի որոշ հաստավիզ ներկայացուցիչներ ու լրագրողներ» ասելով, նշեց. «Խոսքը վերաբերվում է այն մամուլին, որը պատվերներ է կատարում»: Կոնկրետ ո՞ւմ՝ ԱԺ նախագահը այդպես էլ չմանրամասնեց, պատճառաբանելով՝ ուրիշ ավելի կարեւոր հարցեր չունե՞ք:
Տարոն Մարգարյանը «STR ավտոսիրողների ակումբի» միջոցառմանը մասնակցելու համար հետաձգել էր մեկնումը Թբիլիսի
Այսօր «STR ավտոսիրողների ակումբի» 10-ամյակի միջոցառմանը մասնակցած Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն Aravot.am-ին ասաց, որ ակումբին աջակցում է եւ այսօր ավտոարշավին մասնակցեց, քանի որ ինքն էլ մեծ ավտոսիրող է: Քաղաքապետը գրեթե մինչեւ վերջ մնաց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի շենքում կազմակերպված պարգեւատրությունների արարողությանը: Սակայն դեռ չավարտված, ներողություն խնդրեց՝ հայտարարելով, որ ինքն այսօր արդեն պետք է մեկնած լիներ Վրաստան՝
Տավուշցին` ՄԻՊ տարածքային գրասենյակի փակման մասին. «Սպիտակ շունը բամբակ ծախողին վնաս է»
Գրասենյակը փակվել է չֆինանսավորվելու պատճառով
Պոլիտեխնիկն ու «Microsoft»-ն ամփոփում են համագործակցության արդյունքերը
Կատարված աշխատանքային ծավալները տպավորիչ են, իսկ արդյունքները` գոհացուցիչ Այսօր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (Պոլիտեխնիկ) տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ համալսարանի ռեկտոր Արա Ավետիսյանն ու «Microsoft» ընկերության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Գրիգոր Բարսեղյանն ամփոփել են երկու տարվա արդյունավետ համագործակցության արդյունքները, որի փաստացի սկիզբը դրվել է 2011թ. դեկտեմբերի 21-ին ստորագրած համատեղ կրթական ծրագրերի իրականացման վերաբերյալ համաձայնագրով: Համաձայնագրով նախատեսվում
Hurriyet. Երկու տարի Թուրքիայի բանտում. Նիշանյանը պարտվեց վերաքննիչ դատարանում
Վերքաքննիչ դատարանը դեկտեմբերի 12-ին հաստատել է Թուրքիայում ապրող հայ գրող Սևան Նիշանյանին տրված երկու տարվա ազատազրկումը՝ Իզմիրի Շիրինջ գյուղում, որտեղ նա ապրում է, անօրինական շինարարություն կատարելու մեղադրանքով: Հայտնում է «Հուրիյեթ» թերթը: Նիշանյանին նաև 13,5 ամսվա ազատազրկում է սպառնում, երբ մայիսին Ստամբուլի դատարանը նրան մեղավոր ճանաչեց հակաիսլամական «Մահմեդականների անմեղություն» ֆիլմին իր բլոգում աջակցելու համար: Այժմ գործը
Սոցապ նախարար. «Բարեփոխումները, եթե ցավոտ չեն, ուրեմն բարեփոխումներ չեն»
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումից քաղաքացիների դժգոհություններն ու անվստահությունը կառավարության նկատմամբ նորմալ է համարում: «Վստահությունը շատ կարեւոր է, բայց միաժամանակ աշխարհի բոլոր կառավարությունների համար խնդրահարույց է , որովհետեւ բարեփոխումները ցավոտ են լինում, եթե ցավոտ չեն լինում դրանք բարեփոխում չեն: Իսկ եթե ցավոտ են, առաջացնում են խնդիրներ: Բայց կառավարության
«Նախախորհրդարանին» պետություն ստեղծելու համար պետք են մտավորական առաջամարտիկներ
Նոր տարի, նոր իշխանություն, նոր Հայաստան ««Նախախորհրդարանը» կազմակերպում է ամենշաբաթյա երթեր, այսինքն՝ ամեն շաբաթ օր՝ շաբաթը մեկ անգամ, պատրաստվում ենք երթեր անցկացնել: Երթերի նպատակը դիմադրության շարժման ձեւավորումն է եւ ժողովրդին, ցանցային համակարգի մեջ ներգրավելով ու կազմակերպական անհաղթելի ուժի վերածելով, հանցավոր վարչախմբի վերացումը եւ նոր որակի հայկական պետության ձեւավորումը»,- դեկտեմբերի 14-ին «Նախախորհրդանի» ամենշաբաթյա երթի ժամանակ Aravot.am-ին
Տեղի ունեցավ «Հարափոփոխ աշխարհ, փոփոխվող Սփյուռք» խորագրով կլոր սեղան-քննարկում
Դեկտեմբերի 13-14-ը ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կայացավ «Հարափոփոխ աշխարհ, փոփոխվող Սփյուռք» խորագրով կլոր սեղան-քննարկումը, որին մասնակցում էին գիտնականներ, հոգևոր և համահայկական կառույցների ներկայացուցիչներ Հայաստանից և Սփյուռքից: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նա ներկայացրեց արագ փոփոխվող, գլոբալացվող աշխարհում ի հայտ եկած ժողովրդագրական պատկերը և ձևավորված տարբեր ժողովուրդների սփյուռքների ու մասնավորապես հայկական Սփյուռքի
Интерфакс. «Եվրոմայդան»-ը ցրելու համար պատասխան կտան Կիևի ոստիկանապետն ու նրա տեղակալը. գլխավոր դատախազ
Նոյեմբերի 30-ին «Եվրոմայդան»-ը ցրելու «Բերկուտ»-ի գործողությունների համար պատասխան կտան Կիևի ոստիկանապետ Վալերի Կորյակը և նրա տեղակալ Պյոտոր Ֆեդչուկը, ասել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկան: Հայտնում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը: ««Բերկուտ»-ի (ոստիկանության հատուկ բաժանմունք) արարքների համար պատասխանատու են Կիևի ոստիկանապետը և նրա տեղակալը, որին անմիջականորեն ենթակա է «Բերկուտ»-ը: Մենք ունենք բոլոր խոսակցությունների ձայնգրությունները: Հետաքննությամբ դրանք առգրավվել
Քաղաքագետ. «ՀՀ նախագահը թագավոր չէ, ՀՀ-ն էլ միապետություն չէ»
«Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարների» նախաձեռնության անդամները կդիմեն Սահմանադրական դատարան: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին նախաձեռնության անդամները: Նախաձեռնության անդամ Հայկ Ավետիսյանի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12.30-ին, նախաձեռնության կազմակերպիչները և այն քաղաքացիները, որոնք նույնպես դեմ են պարտադիր կուտակային կենսաթոշակներին, Ազատության հրապարակից երթով շարժվելու են Սահմանադրական դատարան, որպեսզի պահանջեն կասեցնել պարտադիր օրենքը: «ՀՀ-ում նման
Miami Herald. Ամերիկյան հեռուստատեսությամբ Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ կցուցադրվի
Ամերիկյան «WPBT-PBS 2» հեռուստաընկերությունը դեկտեմբերի 19-ին կցուցադրվի «Ցեղասպանության որբերը» Եղեռնի մասին վավերագրական ֆիլմը: Հայտնում է «Մայամի Հերալդ» պարբերականը: «Ամերիկացիների մեծամասնությունը նույնիսկ քարտեզի վրա չեն կարող գտնել Հայաստանը, ավելի քչերն էլ որևէ բան գիտեն նրա պատմությունից, – գրում է պարբերականը, – բայց այս փոքրիկ, տանջված երկրում էր, որ 100 տարի առաջ տեղի էր ունենում 20-րդ դարի
Եղանակը Հայաստանում
Այս գիշեր հանրապետության տարածքում դեռ հնարավոր է ձյուն, դեկտեմբերի 14-ին հյուսիսային շրջաններում սպասվում է փոփոխական ամպամածությամբ, առանց տեղումների եղանակ: Միայն հարավային կեսում` Գեղարքունիքի հարավից դեպի հանրապետության հարավային սահման, դեռ պարբերաբար ձյուն կտեղա: Օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 1-3 աստիճանով: Օդի ջերմաստիճանը լույս 15-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով, ցերեկն առանձին շրջաններում մի փոքր կբարձրանա: Ըստ նախնական
Վարչապետը՝ ճանապարհային քարտեզի մասին (Տեսանյութ)
Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը, հանրապետական նախարարներ ու պատգամավորներ ՀՀԿ կենտրոնական գրասենյակում քննարկել են Մաքսային միությանն անդամակցության հարցերով ստեղծված հանձնախմբի կատարած աշխատանքները եւ կատարվելիք գործողությունները: Վարչապետը չհստակեցրեց, թե Մաքսային Միությանը՝ Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզը երբ կհրապարակվի, միայն ասաց. «Աշխատում ենք ճանապարհային քարտեզի վրա, հենց որ նորություն լինի, ձեզ տեղյակ կպահենք»: Էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանն էլ չհստակեցրեց,
Տարոն Մարգարյանը վարեց սպորտային մեքենա ցուցադրության ժամանակ
Դեկտեմբերի 14-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և «STR» ավտոսիրողների ակումբ» ՀԿ-ն կազմակերպել էին միջոցառում՝ նվիրված «STR» ավտոսիրողների ակումբի 10-ամյակին։ Ակումբի անդամներն անցկացրին սպորտային մեքենաների ցուցադրություն, մեքենաներով ցուցադրական ելույթներ։ Միջոցառմանը մասնակցում էին նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, ովքեր նույնպես սպորտային մեքենաներ վարողների թվում էին։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, շնորհավորելով ակումբին,
Ալեքսանդր Արզումանյան. Հայ-վրացական հարաբերությունները ցածր մակարդակի վրա են
Aravot.am-ը ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանից հետաքրքրվեց, թե ինչ կարծիքի է Թուֆենկյան համալիրում մեկնարկած «Հայ-վրացական միջխորհրդարանական համագործակցության հեռանկարները» խորագրով երկօրյա համաժողովի մասին: «Կարեւոր հանդիպում է, վերջին տարիներին ինչ-ինչ պատճառներով նման հանդիպումներ չեն եղել եւ բավականին ցածր մակարդակի վրա են հայ-վրացական խորհրդարանական հարաբերությունները: Սա միջոց է ավելի ակտիվացնելու հարաբերությունները: Այնպես որ կճշգրտվեն հայ-վրացական հարաբերությունների հետ կապված տարբեր
Վրաց եւ ՀՀ խորհրդարանների նախագահները հանդիպեցին
Այսօր ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նախաձեռնությամբ Թուֆենկյան համալիրում մեկնարկեց «Հայ-վրացական միջխորհրդարանական համագործակցության հեռանկարները» խորագրով երկօրյա համաժողովը՝ ՀՀ եւ վրաց ԱԺ նախագահներ Հովիկ Աբրահամյանի եւ Դավիթ Ուսուպաշվիլիի մասնակցությամբ: Վերջին անգամ վրաց արդեն նախկին Աժ նախագահ Դավիթ Բագրաձեն Հայաստան է այցելել 2009 թվականին, իսկ 2011-ին միջխորհրդարանական հանձնաժողովների նախագահներն են հանդիպել: Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը իր ելույթում մասնավորապես նշեց. «Հայաստանի
Քաղաքապետարանը ազգաբնակչության ցուցակներն է մաքրում
Բժիշկները նաեւ հեռախոսավարի գործ են անում, իսկ քաղաքապետարանը գտնում է՝ դա իրենց սուրբ պարտականությունն է Այս օրերին մայրաքաղաքի տարբեր պոլիկլինիկայի բժիշկներ բան ու գործը թողած՝ հեռախոսավարի գործ են ստանձնել. զանգում են քաղաքացիներին ու հարցուփորձ անում, ասենք՝ «Ալո, Արմեն Պողոսյանի բնակարա՞ն եմ զանգահարել»: Հետո, երբ բացասական պատասխան է լսվում, նորից հարց է հնչեցվում՝ «Իսկ «այսինչ» հասցե՞ն
Տիեզերքն էլ է մարդակենտրոն
«Երկար բացակայելուց հետո… պարզապես վերադառնում ես այնտեղ, որտեղից սկիզբ ես առել, որտեղ արմատներ ես գցել ու այժմ էլ բարալիկ ցողունի հանգույն տարուբերվելով, չգիտես արեւի՞ն, թե՞ լույսին ձգտես, վերընձյուղվե՞ս, սաղարթներդ տարածե՞ս ու բաղեղվե՜ս, թե՞ գնաս, ու եթե մնաս, ո՞ւմ համար մնաս եւ եթե գնաս՝ հանուն այդ ո՞ր մի երկրային բարիքի… »՝ հերթական անգամ Երեւան վերադարձից առաջ
Ոչ քրիստոնեական ճարտարապետություն եւ գլոբալիզացիա
Այսօր հակաքրիստոսի թիվը եւ այդ թվի բաղադրիչը կազմող 6 թվանշանն այնքան կիրառելի է, որ այժմ մշակույթի եւ ճարտարապետական ոճի ձեւավորման ու կազմավորման մեջ հիմնական տարրն է դարձել: Այժմ, երբ աշխարհը թեւակոխել է գլոբալիզացիայի փուլ, լայն դռներ եւ ճանապարհներ են բացվել ոչ քրիստոնեական ճարտարապետության լիակատար ներթափանցման համար՝ քրիստոնեությունը դավանող երկրներ: Օրինակ, եթե դիտարկենք Երեւանի Մաշտոցի պողոտայի
Կլարնետը դուրս է բերվել կենցաղային ընկալումից
Կայացել է երիտասարդ կլարնետահարների առաջին հանրապետական մրցույթը Վերջին շրջանում է միայն, որ մեր հանդիսատեսը արտերկրյա եւ հայաստանցի երաժիշտների մատուցմամբ ծանոթանում է փողային գործիքների, այդ թվում՝ կլարնետի կատարողական արվեստին: Եվրոպական այդ նվագարանը վերջապես մեր իրականության մեջ դուրս է բերվել կենցաղային ընկալումից: Ավելին, մեզանում անցկացվող կատարողական արվեստի մրցույթների թիվն ավելացել է եւս մեկով. դեկտեմբերի 5-11-ը կայացավ կլարնետահար,


















































