Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաց եւ ՀՀ խորհրդարանների նախագահները հանդիպեցին

Դեկտեմբեր 14,2013 14:49

Այսօր ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նախաձեռնությամբ Թուֆենկյան համալիրում մեկնարկեց «Հայ-վրացական միջխորհրդարանական համագործակցության հեռանկարները» խորագրով երկօրյա համաժողովը՝ ՀՀ եւ վրաց ԱԺ նախագահներ Հովիկ Աբրահամյանի եւ Դավիթ Ուսուպաշվիլիի մասնակցությամբ: Վերջին անգամ վրաց արդեն նախկին Աժ նախագահ Դավիթ Բագրաձեն Հայաստան է այցելել 2009 թվականին, իսկ 2011-ին միջխորհրդարանական հանձնաժողովների նախագահներն են հանդիպել:hovik1

Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը իր ելույթում մասնավորապես նշեց. «Հայաստանի և Վրաստանի միջև բարեկամական հարաբերությունները բազմադարյա պատմություն ունեն՝ հիմնված բարի կամքի դրսևորման և փոխադարձ հարգանքի վրա, իսկ երկու ժողովուրդներին միավորում են նաև մշակութային և հոգևոր ընդհանրությունները, ինչպես նաև մշակութային ժառանգության հանդեպ պետությունների հոգատար վերաբերմունքը»: Նա նաեւ հավելեց, որ ԱԺ երկու նախագահների մասնակցությունը համաժողովին վկայում է երկու  երկրների միջեւ միջխորհրդարանական կապերն ավելի ամրապնդելու եւ ընդլայնելու եւ երկուստեք պատրաստակամության մասին:

hovik3ՀՀ ԱԺ նախագահը հայ-վրացական հարաբերությունները բարձր մակարդակի որակեց: Նա նշեց, որ Հայաստան-Վրաստան երեք անցակետերի շուրջ 60 մլն եվրոյի համագործակցություն կա, ինչ վերաբերվում է Բավրային, այնտեղ դեռ խնդիրներ կան: Վրաց խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին նշեց, որ երկու խոհրդարանների միջեւ համագործակցությունը արդյունավետ կլինի: Հավելեց, որ իրենք մեծ նշանակություն են տալիս միջխորհրդարանական կապերին: Պարոն Ուսուպաշվիլին հույս հայտնեց, որ երկու խորհրդարանների նախագահները մեծ ներդրում կունենան երկու ժողովուրդների բարեկամության շարունակության գործում: Վրաց պաշտոնյայի խոսքով, Հայաստանն ու Վրաստանը կհամագործակցեն տնտեսության տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ տրանսպորտային: Համաժողովի աշխատանքները կշարունակվեն նաեւ կիրակի օրը, կքննարկվեն տարածաշրջանային նոր իրավիճակները եւ համագործակցության քաղաքական հեռանկարները:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031